00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ փողեր են «հոսում» Արփա–Սևան թունելով և ո՞ւմ գրպանը

© Photo : RubenТуннель Арпа-Севан
Туннель Арпа-Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանի մակարդակը ցանկալիին չի հասնում։ «Արփա–Սևան» թունելն էլ անվերջանալի ու թանկարժեք վերանորոգումների մեջ է։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

«Արփա Սևան» թունելն այսօր արդեն պետք է աշխատեր իր ողջ հզորությամբ։ Համենայն դեպս, այդպես էր նախատեսված ավելի քան 10 տարի առաջ կնքված կապալային աշխատանքների կատարման պայմանագրով։  Դրա համաձայն` թունելի վերանորոգման ու ամրացման աշխատանքները պետք է ավարտված լինեին մինչև 2017թ–ը։

Տարեսկզբին Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ շինարարությունը կավարտվի 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

Карине Даниелян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դանիելյան. «Սևանա լճին այդպես հարվածելը սխալ էր»

Իսկ մինչ այդ թունելն աշխատում է երկարատև ընդմիջումներով և, պաշտոնական տվյալներով, տարեկան շուրջ 100 մլն խորանարդ մետր ջուր է մատակարարում Սևանին։ Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, սակայն, կարծում է, որ թունելն իրականում չի աշխատում։

«Փող ենք ծախսել, 2 ջրանցք ենք կառուցել, որ ջուրը Որոտանից մինչև Սևան հասցնենք, դրանցից ոչ մեկը չի աշխատում։ Որոտանից եկողը 1 րոպե, 1 վայրկյան չի աշխատել, չնայած 11 տարի է ասում են` վերջացրել են», – ասում է Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը` նոր  կառավարությանն առաջարկելով գնալ` տեղում պարզել, թե ինչն է պատճառը, որ արդեն 11 տարի թունելն իր նպատակին չի ծառայում։

«Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այս հարցով նախկին կառավարությանը շատ անգամ դիմել է և հետևյալ պատասխանը ստացել. «Արփա Սևան թունելն այն վիճակում է, որ չի կարողանում նույնիսկ Արփայից ջուր տեղափոխել, դրա համար էլ Որոտանը համակարգին չի միացվում»։

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն այս պատճառաբանությունն առնվազն տարօրինակ է համարում, քանի որ այդ նպատակի համար, ըստ նրա, Արփա–Սևանի վերանորոգման համար 2 անգամ խոշոր վարկ է հատկացվել։ «Մի անգամ, եթե չեմ սխալվում, 17 մլն դրամի վարկ են վերցրել, շինարարություն են արել, հանձնել են։ Հետո նորից երկրորդ վարկի համար են դիմել»,– ասաց նա` համոզմունք հայտնելով, որ «Արփա–Սևան»–ը միայն մի նպատակի է ծառայում` «փող ուտելու»։ «Այնտեղ ոչ մի ուրիշ խնդիր չկա, թունելը պետք է աշխատի և վերջ»,– համոզված է բնապահպանը։

Արփա-Սևան թունելի վերականգնումը սկսվել է 2010 թվականի սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է հենց «Արփա-Սևան» ընկերությունը: Թունելի վերանորոգման համար ընդհանուր առմամբ 11 798 546 320 դրամ (մոտ 30 մլն դոլար)  է հատկացվել:

Շինարարական աշխատանքների համար ՀՀ կառավարությունն 2007թ.–ի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի հետ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով վարկային համաձայնագիր է կնքել։

Դրա համաձայն` շինաշխատանքները պետք է մեկնարկեին 2010 թվականի սեպտեմբերին և ավարտվեին 2017 թվականի դեկտեմբերին։

Севан - Sputnik Արմենիա
Սևանա լճի որոշ հատվածներում լողալը վտանգավոր է. զգուշացնում է նախարարությունը

Թունելի անվերջանալի շինարարության ու դրա տակ թաքնված իրական նպատակի վերաբերյալ ևս մեկ վարկած կա, որի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Խազեր» ՀԿ անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը։ Նա չի հերքում, որ «Արփա–Սևան» հիդրոհանգույցում տարիների ընթացքում նստվածքներ ու փլուզումներ են առաջացել, որոնք վերանորոգելու ու ամրացնելու կարիք ունեն, բայցևայնպես թունելի երկարատև շինարարությունը կասկածի տեղիք է տալիս։

«Մի բան կա, որ ինձ համար շատ կասկածելի է։ Արփայից ջուրը գալիս է և միանում Եղեգիսի ջրերին, որպեսզի շարունակի հոսքը դեպի Սևան։ Եղեգիս գետի հունի կողքով 18 ՀԷԿ է կառուցված, որոնք, փաստորեն, աշխատում են Արփայի ջրերով։ Երբ նայում ենք` այդ ՀէԿ–երն իրենց հզորություններով այնպես են կառուցված, որ այդ ջուրը միշտ պիտի գա, բայց Սևան չհասնի, այլ ուղղվի դեպի ՀԷԿ–եր»,– ասում է Գաբրիելյանը։

Ըստ մամուլի հրապարակումների` այդ ՀԷԿ–երի հզոր սեփականատերերի թվում է նաև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբը), ով 1995-1999թթ–ին եղել է «Արփա–Սևանի»  գործադիր տնօրենը, ապա «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահը։

2018թ.–ի  հունիսի 25-ին «Արփա–Սևան» ԲԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը նվիրել է որդուն` Պարույր Հակոբի Հակոբյանին, ով հիմա ընկերության գլխավոր տնօրենն է։ Արդյունքում, Պարույր Հակոբյանը «Արփա–Սևան» ԲԲԸ–ի 55.79% բաժնետոմսերի սեփականատերն է։

Հիշեցնենք` Արփա–Սևան հիդրոթունելի շինարարությունը սկսվել է 1960-ականներին: Շինարարությունը տևել է 1963-1981թթ.։

48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` տարեկան 250-450 միլիոն խմ ջուր: Նախագծի նպատակը Սևանալճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն է։

Լրահոս
0