00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղերում այգիները ջրում են կոյուղաջրով. մաքուր ջուրը հոսում է Թուրքիա և Ադրբեջան

© Sputnik / Nelli DanielyanВодяная дамба на реке Севджур
Водяная дамба на реке Севджур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը տարեկան 1 մլրդ 600 մլն խմ ջուրէ նվիրում հարևան ոչ բարեկամ երկրներին։ Իսկ հայ գյուղացին այգին ջրում է կոյուղաջրով ու ամեն օր սպասում խոլերայի ի հայտ գալուն։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղի 5 տարի առաջ, հուլիսին, կառավարության նիստում ցնցող հայտարարություն արեց. Արարատյան դաշտում աղետալի վիճակ է։ Խորքային ջրի գերածախսը բերելու է Արարատյան դաշտի ամայացմանը։

Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը կոշտ ծրագիր է պահանջում

Վարչապետին, իհարկե, լսեցին, միջգերատեսչական հանձնաժողով ստեղծեցին, կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր գրեցին։ Անցավ 5 տարի, վարչապետներ փոխվեցին, փոխվեց նաև իշխանություն, բայց Արարատյան դաշտում վիճակը չփոխվեց։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մասնագետները հաշվարկել են. Արարատյան դաշտում այսօր ձկնաբուծարանների խորքային հորերից դուրս հորդող ջրից  Մեծամոր, Հրազդան և Արաքս գետերով Հայաստանից վայրկյանում 50 մխ արտեզյան ջուր է հոսում դեպի Ադրբեջան և Թուրքիա, կամ տարեկան 1 մլրդ 600 մլն խմ։

«Մենք տարեկան 1 600 000 000 խմ ջուր ենք նվիրում Թուրքիային ու Ադրբեջանին։ Դրա դեմն առնելու միակ տարբերակն այն է, որ պակասեցվի ձկնաբուծարանների վատնած ջրի ծավալը»,– ասաց Ջրային  կոմիտեի «Մելորացիա» ՓԲԸ տնօրենի խորհրդական Վլադիմիր Թադևոսյանը` հավելելով, որ այդ տարածքում այսօր արտեզյան ջրերով սնվող 190 ձկնաբուծարան կա։

© Sputnik / Nelli DanielyanՍևջուրի կիսադատարկ ու կոյուղաջրով ամբարը
Водяная дамба на реке Севджур - Sputnik Արմենիա
Սևջուրի կիսադատարկ ու կոյուղաջրով ամբարը

Բնության  բալանսը պահելու համար Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանից թույլատրելի առավելագույն չափաքանակ է սահմանված 34.7 խմ/վրկ ջուրը, բայց ձկնաբուծարաններն այսօր փաստացի 55խմ/վրկ ջուր են օգտագործում, ինչը տարեկան թույլատրելի ծավալից 260 մլն խմ-ով ավելի է։

Ընդ որում, այս  34.7–ից ձկնաբուծական տնտեսությունների համար նախատեսված է ընդամենը 12 խմ /վրկ–ը։ Ասել է, թե` ձկնաբուծարանները վերջին 15 տարիների ընթացքում գրեթե 3 անգամ թույլատրելիից ավելի ջուր են օգտագործել։

Այս անխնա գերածախսի հետևանքով այսօր Արարտյան դաշտը աղետի վտանգի առաջ է, ոռոգման ջուր չկա, գետերը սակավաջուր են։ Արարտյան դաշտի մի հատվածում` Մասիսի շրջանում ջուրն անիմաստ հոսում է, իսկ Արմավիրի մարզում գետերն ու ոռոգման ջրերը ցամաքում են։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է Արմավիրի մարզի երբեմնի ջրառատ Սևջուր գետի խնդրին, որի հունով այսօր միայն Մեծամոր քաղաքի կոյուղաջրերն են հոսում. գյուղացին էլ ճարահատված դրանով է ջրում այգին։

Засыхающая река Севджур - Sputnik Արմենիա
Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը ցամաքել է. հունը վերածվել է բաց կոյուղու

Գետին հարակից Զարթոնքի գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանը մեզ հետ զրույցում 40 աստիճան շոգի պայմաններում ջուր չունենալը գյուղի ու բերքի համար կործանարար որակեց։

«Ժողովուրդը ապրանքը շուկա տանելիս` թաքցնում են, չեն ասում, որ Զարթոնքի ապրանքն է։ Մարդը եթե ապրանքը չծախի, ինչո՞վ կապրի, բանկերին պարտքեր ունի, սերմի, հողի պարտքեր ունի տալու»,– ասաց նա։

Ջրի սակավության պատճառով գյուղացիները գերադասում են հողի մեծ մասն անմշակ թողնել։

Սևջուր գետն ու տարածաշրջանի գյուղերը փրկելու, ինչպես նաև Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանը բալանսավորելու համար Ջրային կոմիտեն  առաջարկում է վերականգնել այս տարածաշրջանում նախկինում հորատված 12 հորերն ու հորատել ևս 12 նորերը։

Նախագծային փաստաթղթերն առկա են, հայտարարվել է մրցույթ, շահող կազմակերպությունները հայտնի են, բայց պահանջվող 665.8 մլն.դրամ միջոցների բացակայության պատճառով աշխատանքներն առայժմ չեն իրականացվում:

«Մենք չենք ասում արգելել ձկնաբուծությունը, մենք չենք ասում փակել ձկնաբուծարանները։ մենք ասում ենք՝ ձկնաբուծարանները պետք է աշխատեն խնայողաբար, ջուրը չչարաշահելով, պետք է ներմուծվեն նոր տեխնոլոգիաներ։ Ես կարծում եմ բոլոր ձկնաբուծարանները ֆինանսապես ի վիճակի են այդ գործն անելու»,– ասաց Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբոյան, ով պաշտոնավարման 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ եղել է Զարթոնքում ու հարակից գյուղերում` տեսել կոյուղաջրերով լցված գետն ու դրանող ոռոգվող գյուղերը։

© Sputnik / Nelli DanielyanԻնեսսա Գաբոյան. Ջրային կոմիտեի նախագահ
Председатель Водного комитета, Инесса Габаян - Sputnik Արմենիա
Ինեսսա Գաբոյան. Ջրային կոմիտեի նախագահ

Հիմնական խնդիրը, նրա դիտարկմամբ, կապված է ձկնաբուծարանների ոչ ճիշտ շահագրծման հետ։ Աշխարհում վաղուց արդեն կան  տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս մաքրել ընդերքից վերցրած ու ձկնաբուծարանում օգտագործած ջուրը և շրջանառելով այն` վերադարձնել ձկնաբուծարան։

Այս տեխնոլոգիաների ներդրմամբ, Ինեսսա Գաբոյանի խոսքով, Սևջուրը ևս կվերադառնա իր  նորմալ բնական վիճակին և Արմավիրցիներին թույլ կտա իրենց այգիները ոռոգել մաքուր ջրով։

Լրահոս
0