00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթային բծեր ԵԽԽՎ-ում․ ինչի՞ է հանգեցրել Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտությունը

© AP Photo / Alexander ZemlianichenkoПедро Аграмунт
Педро Аграмунт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը վաղուց և ակտիվորեն զբաղվում է եվրապատգամավորներին կաշառելով։ Սա վաղուց է հայտնի փաստ է։ Բայց այս անգամ Ադրբեջանը բավական լուրջ սխալ է թույլ տվել։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

ԵԽԽՎ-ում սկանդալ է ծագել Ադրբեջանի կողմից տարբեր երկրների եվրապատգամավորներին կաշառելու առիթով։ Բաքվի «խավիարային դիվանագիտության» մասին հաղորդագրությունները վաղուց նորություն չեն, բայց այս անգամ ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված անկախ քննչական մարմինը հրապարակել է զեկույց՝ միանգամից 14 պատգամավորի անունով (զեկույցում, ընդհանուր առմամբ, կան 29 կոռուպցիոն սխեմաներ), որոնք «կապոցներ» են ստացել Ադրբեջանից։

Զեկույցում կոռուպցիոն սխեմաների կազմակերպիչներ են անվանվել ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը և Էլհան Սուլեյմանովը։

ПАСЕ - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիների կողմից կաշառվելու համար ԵԽԽՎ-ն 14 պատգամավորի հանդեպ տույժեր է սահմանվել

Տվյալ դեպքում կազմակերպության լիազորությունները մեծ չեն, ավելի ճիշտ՝ փոքր են։ Նախկին պատգամավորի մուտքը ԵԽԽՎ-ի շենք արգելելը հազիվ թե կարելի է «պատժամիջոց» անվանել։

«Նավթային բիծ» ունեցող դեմքը փրկելու մտահոգությամբ պետք է զբաղվեն ազգային խորհրդարանները, ինչպես Լուկա Վոլոնտեի դեպքում Իտալիայում։ Առայժմ էթիկայի կանոնները չարամտորեն խախտողներին չեն ցանկանում պատժել Իսպանիայում (օրինակ` Պեդրո Ագրամունտին) և, որքան էլ զարմանալի չէ, նաև Ադրբեջանում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը խոստովանեց՝ դժվար է ասել, թե որքանով են մյուս երկրները պատրաստ հետաքննել այդ գործերն իրենց ազգային օրենսդրության շրջանակում։

«Յուրաքանչյուր երկիր պետք է ինքը որոշի, թե ինչպես պետք է վարվի այն մարդկանց հետ, որոնք միջազգային ասպարեզում ստվեր են նետում սեփական պետության վրա։ Օրինակ` Ագրամունտը մինչև հիմա պատվիրակության անդամ է, ուստի պահպանողականների խումբը ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի զրկի նրան ԵԽԽՎ անդամի մանդատից», — ասաց Հովհաննիսյանը։

ԵԽԽՎ նախկին պատգամավորի վերաբերյալ (ոմանք վայր են դրել լիազորությունները նաև սեփական խորհրդարաններում) ընդունվել են որոշակի պատժամիջոցներ։ ԵԽԽՎ գործող անդամների վերաբերյալ դեռ նախատեսվում է քննարկում։

Участие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ - Sputnik Արմենիա
Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում. Ադրբեջանի պատվիրակների անհաջող «գրոհը»

Բանն այն է, որ ԵԽԽՎ-ն դիմում է ազգային խորհրդարաններ՝ խնդրելով հետաքննել պատգամավորի վերաբերյալ գործը՝ յուրաքանչյուրի դեպքում առանձին։

«Օրինակ` Ալան Դեստեքսը (Բելգիայի նախկին պատգամավոր) հրաժարական է տվել հայտնի հետաքննությունից հետո (նրա մասին ստորև)։ Նմանատիպ տեղեկատվության հրապարակումը, հասարակական ճնշումը տալիս են իրենց արդյունքները։ Նրանք ինքնակամ են հրաժարական տալիս, կամ նրանց դեմ ձեռնարկվում են ինչ-որ այլ գործողություններ։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի փաստեր են հրապարակվում, հիմքեր կան քրեական հետապնդման համար», — ասաց Հովհաննիսյանը։

Ինչպես նշում է ԵԽԽՎ-ում Հայստանի մեկ այլ ներկայացուցիչ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հրապարակված զեկույցն ավելի շատ բարոյական հարված է դրանում հայտնված պատգամավորների և Ադրբեջանի համար։

«Քննարկվում է հետագա պատժամիջոցների հարցը, այնպես որ այդ պատմությունը միայն սկսվում է։ Կազմակերպության հանձնաժողովների մակարդակում քննարկվում է ոչ միայն նրանց ձայնի իրավունքից զրկելու, այլ նաև ԵԽԽՎ-ում մանդատը վայր դնելու հարցը», — ասաց Զոհրաբյանը։

Խորհրդարանականն ուշադրություն է դարձրել  այն բանին, որ, օրինակ`Լիտվայի սեյմը հայտարարել է` եթե ներկայացվեն իրենց պատգամավորների մասնակցության փաստեր, ապա իրենք անպայման կզբաղվեն դրանով։ Նրա խոսքով՝ «Պանդորայի արկղը» բացված է։ Կհետևեն նոր բացահայտումներ և սկանդալներ։

Ժամանակը ցույց կտա, թե պատկանո՞ւմ է արդյոք այդ «արկղը» Պանդորային, բայց փաստ է, որ Ադրբեջանը կենտրոնական տեղ է զբաղեցնում հակակոռուպցիոն զեկույցում։ Կոռուպցիայի մեջ ներքաշված պատգամավորները, այսպես թե այնպես, կապված են պաշտոնական Բաքվի հետ։

Մյուս կողմից, քանի որ կազմակերպությունում շահերը տարբեր են, որոշ երկրներ երբեմն փորձում են կոռուպցիոն «սլաքները» ուղղել իրենց շահերի կողմ՝ մի կողմ թողնելով իրենց համար պակաս հետաքրքիր Ադրբեջանը։ Օրինակ` ինչ-որ բանում մեղադրել գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին, որը հանդես է գալիս Ռուսաստանը ԵԽԽՎ վերադարձնելու օգտին։

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը չի կարծում, որ քննադատության ալիքը լայնորեն տարածվել է։ Նրա խոսքով՝ կան առանձին պատվիրակներ, որոնք փորձում են օգտագործել Յագլանդի դիրքորոշումն ինչ-որ չարաշահումների համար։

«Դա ձեռնտու է Ադրբեջանին, հաշվի առնելով այն, որ գլխավոր քարտուղարն ինչ կոշտ դիրքորոշում է ունեցել Իլգար Մամեդովին ազատ արձակելու վերաբերյալ», — ասաց Հովհաննիսյանը՝ ուշադրություն դարձնելով այն բանին, որ Յագլանդի լիազորությունների ժամկետը սպառվում է, և հաջորդ տարի կլինի նոր գլխավոր քարտուղար։

Депутат НС Армении Наира Зограбян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Զոհրաբյան. «Այս պատմությունը դեռ չի ավարտվել»

Զոհրաբյանն իր հերթին նշում է, որ որոշ անգլիացի և ուկրաինացի պատգամավորներ փորձում են Յագլանդին ներկայացնել որպես ռուսական շահերի լոբբիստ։

«Այս փուլում Ռուսաստանի դեմ կիրառվել են պատժամիջոցներ, Մոսկվան ի պատասխան հրաժարվում է վճարել տարեկան 33 միլիոն եվրո վճարը», — ասաց Զոհրաբյանը`նշելով, որ դա լուրջ ազդեցություն է ունենում կազմակերպության բյուջեի վրա (Ռուսաստանի վճարը կազմում է ԵԽԽՎ ամբողղջ բյուջեի 10 տոկոսը)։

Այսպիսով, որոշ պատգամավորներ զեկույցը ներկայացնելիս Ադրբեջանի իրավիճակը քննարկելու փոխարեն անցում են կատարել Ռուսաստանը (կամ ռուսական փողերը) վերադարձնելու Յագլանդի փորձերին։

Միաժամանակ, Յագլանդը կոչ է արել վեհաժողովին քաղաքական թատրոն չստեղծել սեփական հակակոռուպցիոն հանձնաժողովի եզրակացություններից, որը հրապարակվել է այս տարվա սկզբին։ Յագլանդը հաղորդել է, որ հանդիպել է Ադրբեջանի նախկին դեսպանի հետ, այդ հանդիպման արդյունքներն արտացոլվել են Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության մասին զեկույցում։

Ինչ վերաբերում է Հայաստանի դերին, ապա, հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, Երևանը հնարավորությունների ներածին չափով մասնակցել է կոռուպցիոն գործերի բացահայտմանը՝ իր ունեցած օբյեկտիվ տեղեկատվությունը ներկայացնելով ԵԽԽՎ։

«Եթե այլ տեղեկություններ լինեն, ապա Հայաստանը, ելնելով հանձնաժողովի հետ համագործակցությունից, այլ ոչ թե ինչ-որ այլ շահագրգռվածությունից, կներկայացնի դրանք ԵԽԽՎ», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված մթնոլորտը և ընթացիկ հետաքննությունը հնարավորություն են տալիս առողջացնել կազմակերպության աշխատանքը, որպեսզի յուրաքանչյուր զեկույցից հետո անհրաժեշտ չլիներ որոնել ինչ-որ մեկի «ականջները»։

Նա հոռետեսությամբ է վերաբերվում այն կարծիքին, որ Ադրբեջանը դադարեցրել է պատգամավորներին կաշառելու իր աշխատանքը։

«Շատ խորհրդարանականներ եղել են ադրբեջանական սխեմաների մասնակիցները։ Բայց, քանի որ նրանց առայժմ հաջողվել է չհայտնվել հանձնաժողովի զեկույցում, ապա նրանք մեծ խանդավառությամբ քննադատում են մյուսներին», — ասաց Հովհաննիսյանը։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԽԽՎ զեկուցողներին հետաքրքրել են Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները

Հատկանշական փաստ։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամ եդ Սեիդովը հունիսի 28-ին հայտարարել է, որ արդեն խոսել է նոր զեկուցող, իսլանդուհի Տորխիլդուր Սուննա Էվարսդոտիրի հետ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների» մասին։

Նա նախազգուշացրել է զեկուցողին, որ Ադրբեջանը կողջունի նրա այցը՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Սեիդովի խոսքով՝  անհնար է մարդու իրավունքներով ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա։

Դա հատկանշական է, քանի որ նախկին  զեկուցող Ալան Դեստքեսի (որը հայտնվել է ԵԽԽՎ վերոհիշյալ զեկույցում) գործունեությունն Ադրբեջանում մարդու իրավունքների մասին քննադատության ալիք է առաջացրել ինչպես տեղի, այնպես էլ միջազգային իրավապաշտպանների մոտ։ Քաղաքական գործչին մեղադրել են Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատ արտահայտվելու խնդիրները հարթեցնելու մեջ։

Ինչպես պարզվել է`իզուր չի եղել։ Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ Դեստեքսն Ադրբեջանից ֆինանսավորում է ստացել Բելգիայում իր ոչ առևտրային ասոցիացիայի համար։ Քննադատությանը չդիմանալով՝ նա հրաժարական է տվել։

Ինչպես նշում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, Ադրբեջանի հետ «խավիարային» հարաբերություններով կապված մարդիկ շատ են։ Ուստի չի կարելի չհամաձայնել, որ այս սկանդալը խնդիրները դեռ չի լուծել, և չպետք է ձեռքերը ծալած ուրախանալ գործընթացով։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ը պատժամիջոցներ է կիրառել 14 պատգամավորի դեմ, որոնք կոռուպցիոն սխեմաներով կապված են եղել Ադրբեջանի հետ։ Զեկույցվում նշվել են 29 պատգամավորի անուն, որոնք մեղավոր են ճանաչվել էթիկայի նորմերը խախտելու և կոռուպցիայի մեջ։

IBAC անկախ քննչական մարմինը ստեղծվել է ԵԽԽՎ-ում 2017թ-ին։ Դրա ստեղծման պատճառը եղել է «Կայունության եվրոպական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից Ադրբեջանի լոբբիստական գործունեության հետաքննությունը։ Այնտեղ ապացույցներ են ներկայացվել Բաքվի կողմից ԵԽԽՎ անդամներին կաշառելու վերաբերյալ (կաշառել են ոչ միայն փողով, այլ նաև խավիարով, ալկոհոլով, ոսկերչական իրերով)։

Լրահոս
0