00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի և խաղաղության նժարները տատանվում են. ինչի՞ կբերի Արցախում անօդաչուների մրցավազքը

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ մարտական գործողությունները շարունակվում են։ Շաբաթվա սկզբին արցախա–ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմը հետախուզական ԱԹՍ խոցեց, որը 2011 թվականից հաշվով երրորդն էր։ Սակայն Արցախի ԶՈՒ–ն շարունակում է օդային դիտարկումները, և իր հերթին, վերջին 8 տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ 22 ԱԹՍ է խոցել։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հակամարտության գոտում տարբեր նշանակության (այդ թվում հարվածայինները) հայկական և ադրբեջանական ԱԹՍ–ները պարբերաբար հայտնվում են։ Ավելի վաղ Արցախում նկատել էին Aeronautics Defense Systems իսրայելական արտադրության արտադրանք և նրանց մասնագետների անընդունելի մասնակցություն մարտական գործողություններին։

Азербайджанский беспилотник - Sputnik Արմենիա
Հակառակորդի որքա՞ն ԱԹՍ է խոցել Արցախը 2011 թվականից այս կողմ. պատասխանում է ՊԲ–ն

Տարածաշրջանում ժամանակակից սպառազինությունը գնալով շատանում է, և դա կարող է հանգեցնել սրման նոր փուլի, որում, կարծես թե, շահագրգռված չէ կողմերից և ոչ մեկը։ Պարբերաբար տեղեկություն է ստացվում շփման գծում զորքի և զինտեխնիկայի կուտակումների մասին։ Պատահական չէ, որ հաճախակի են դարձել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչների Արցախ իրականացվող այցերը։ ԵԱՀԿ մեծաթիվ պատվիրակությունն այս օրերին հերթական անգամ Հայաստանում և Ադրբեջանում ստուգում է «թեժ հատվածները»։ Արցախյան հակամարտության գոտի նախորդ այցն իրականացվել էր մայիսին։

Ադրբեջանական ներդրում

Տարածաշրջանը շատ թեժ է`ամուր խաղաղություն հաստատելու համար և շատ նեղ` բարձրտեխնոլոգիական զենքի համար։ Վերադառնալով անօդաչու մարտական գործողություններին` կարելի է նկատել, որ Ադրբեջանի և Իսրայելի 25 տարվա ռազմատեխնիկական համագործակցությունը հարյուր միլիոնավոր դոլարներով է չափվում, և ավելի վտանգավոր դարձնում Արցախի երկինքը։ Խոցած ԱԹՍ–ների ընդհանուր վիճակագրությունը վկայում է, որ ադրբեջանական կողմն ավելի շատ ԱԹՍ–ներ ունի, և ավելի հաճախ է դրանք կիրառում։ Երկու տարի առաջ Հարավային Կովկասում հարվածային ԱԹՍ հայտնվեց։ Մասնավորապես, նկատվել էր «Տաասիա ավիրիտ» կոնցեռնի Harop  սարքը, որը կարող է կիրառվել որպես կառավարվող հզոր ռազմամթերք (կարող է կրել մինչև 40 կգ պայթուցիկ)։ Ադրբեջանը նաև մինչև 50 կգ բեռնունակությամբ և մինչև 250 կմ հեռավորության վրա թիրախները խոցելու ունակությամբ իսրայելական արտադրության ԱԹՍ է գնում (Aerostar, Hermes և Heron)։ Այդ սարքերը բավական թանկ են և հակառակորդի համար ավելի նկատելի են (որպես թիրախ)։

Նոր հայկական անօդաչու թռչող սարք` մարտական բեռնավորման հնարավորությամբ - Sputnik Արմենիա
Պստիկ է, բայց ճստիկ է. հայկական նոր ԱԹՍ-ն կկարողանա փոքրիկ ռումբ կրել

Ավելի վաղ «Շարգ» ադրբեջանական արտադրական միավորման «AZAD սիսթեմս» ձեռնարկությունում «Զարբա» ռազմամթերքի լիցենզավորված արտադրություն էր գործարկվել։ Փաստորեն, դա վերոնշյալ Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության «Орбитер-1К»–ի տեսակ է։

«Орбитер-1K»–ը նախատեսված է կենդանի ուժի և հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի դեմ պայքարելու համար, գործում է մինչև 100 կմ հեռավորության վրա թիրախները խոցելու համար։ Թռչում է մոտ 130 կմ/ժ արագությամբ մինչև 5500 մետր բարձրության վրա (և մինչև 3 ժամ)։ Կարող է 2 կգ պայթուցիկ նյութ կրել, հայտնաբերել և խոցել թիրախները` օպերատորի հրահանգով օրվա ցանկացած ժամի։ Սարքը համալրված է տեսանելի և ինֆրակարմիր դիապազոններում դիտարկման օպտիկաէլեկտրոնային և թռիչքների կառավարման համակարգով, որը ձեռքով կամ ավտոմատ կառավարում է ապահովում։ Հազիվ թե, նման զենքերը ծառայեն Արցախում խաղաղության ամրապնդմանը։

Փոխհատուցման միջոցներ

Սպառազինության համար մրցավազքն ու անօդաչուների պատերազմը Հարավային Կովկասի երկնքում իրենց առանձնահատկություններն ունեն։ Զգալի ֆինանսական միջոցներ չունենալով` հայկական կողմն արժանի պատասխան է տալիս ժամանակի մարտահրավերներին։ Այսպես, օրինակ Երևանում մինչև 20 կգ բեռնատարությամբ «Կռունկ» անվանումով արդյունավետ ԱԹՍ է ստեղծվել, որը կարող է մինչև 140 կմ/ժ արագություն զարգացնել մինչև 3500 մետր բարձրության վրա (գործողությունների հեռավորությունը` մինչև 150 կմ)։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ԱԹՍ-ն տորպեդահարել է Արցախի վերաբերյալ բանակցությունները. Բաբայան

Լեռնային տեղանքի և փոքր հեռավորությունների պայմաններում օգտակար էր նաև «Բազե» գերփոքր հայկական անօդաչու սարքը, որը մինչև 2 կգ բեռնվածություն ունի։ Այս ոչ թանկ արտադրության սարքը կարող է մինչև 80 կմ/ժ արագություն զարգացնել և թռչել մինչև 3000 մետր բարձրության վրա։ Բնականաբար, որպես «կամիկաձե» (կումուլյատիվ ռազմամթերք) «Բազեն» ավելի գերադասելի է թանկարժեք իսրայելական ԱԹՍ–ներից։ Օրինակ` Hermes–ը շուրջ 20 մլն դոլար արժե, սակայն այն կարող են խոցել թիրախին հասնելու ճանապարհին։

Երբ Արցախում հակամարտող կողմերից մեկը ավելի կատարյալ զենք է ստանում, գայթակղություն է առաջանում իրացնել տեխնոլոգիական գերազանցությունը։ Մյուս կողմից, օպերատիվ կերպով կոմպենսացիոն միջոցներ են կիրառվում (ամեն դեպքում ոչ մի «Hermes» «Իսկանդերի» հետ համեմատել չի կարելի)։ Պատերազմի և խաղաղության նժարներն անդադար տատանվում են։

Վաղ թե ուշ 1990-ականների թշնամանքն ու կորստի ցավը անցյալում կմնան։ Շատ բան է կախված քաղաքական լուծումների հասունությունից, պայմանավորվածություններ ձեռք բերելու ունակությունից և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների բարի կամքից։ Ինչևէ, երկու ժողովուրդներ դատապարտված են կողք կողքի, ընդհանուր երկնքի տակ ապրելու։ Եվ ոչ ոքի օգտին չէ ավիացոն խոցման միջոցների ավելացումը։

Լրահոս
0