00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերին Լարսի «գերին», կամ ով է խոչընդոտում Հայաստանի`շրջափակումից դուրս գալը

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցРокский перевальный тоннель, соединяющий Россию с Южной Осетией, открыт после капитальной реконструкции
Рокский перевальный тоннель, соединяющий Россию с Южной Осетией, открыт после капитальной реконструкции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլոր շահագրգիռ կողմերի իրարամերժ շահերի առկայությունը հազիվ թե թույլ կտա Ռուսաստանին և Վրաստանին առանց մտածելու լուծել մաքսային վարչարարության և առևտրի վերահսկման մեխանիզմ ստեղծելու խնդիրը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Լարսի այլընտրանք առաջին հերթին հենց Հայաստանին է պետք… Սակայն ոչ միայն իրեն

Պրահայում մայիսի 24-ին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Կարասինը և Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեն հիմնականում հանդիպելու են, որպեսզի, վերջապես, կոնսենսուսային լուծում գտնեն Վերին Լարսի համար։

Առաջին հայացքից, խնդիրն այդքան էլ բարդ չէ, քանի որ հիմնական քայլերն այդ ուղղությամբ արդեն արված են։ Վրացական կողմը դեռ դեկտեմբերին շվեյցարական SGS ընկերության հետ հատուկ պայմանագիր ստորագրեց` Աբխազիայից և Հարավային Օսեթիայից բեռների տեղաշարժը շվեյցարական դիտորդների կողմից վերահսկելու վերաբերյալ։ Ռուսաստանը շվեյցարացիների հետ նման համաձայնագիր ստորագրեց օրեր առաջ` մայիսի 18-ին։

Верхний Ларс - Sputnik Արմենիա
Վրաստանը զգոն է, կամ ե՞րբ Հայաստանը կազատվի Վերին Լարսի խնդրից

Ընդ որում` կողմերը, վերջապես, ստորագրեցին այդ պայմանագիրը, քանի որ այն ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Վրաստանին։  Չէ՞ որ  ապրանքաշրջանառության ծավալն այդ երկու երկրների միջև,  անկախ հարաբերություններում առկա խնդիրներից, աճում է արագ տեմպերով։

Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների (հունվարից-ապրիլ) ընթացքում միայն Վրաստանից դեպի Ռուսաստան արտահանումը`2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.3%–ով, իսկ ռուսական արտահանումը Վրաստան` 35.3 %–ով։ Այնպես որ, տրամաբանություն կա, որ և՛ Մոսկվան, և՛ Թբիլիսին կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեխանիզմն արագ աշխատի։

Բացի այդ Հայաստանի համար ևս հնարավոր չէ թերագնահատել այլընտրանքային տրանսպորտային միջանցքների (որոնք արդյունքում կարող են գործել)  վերաբերյալ ռուս–վրացական բանակցությունների կարևորությունը։

Հայաստանի համար դա, թերևս, ավելի կարևոր է, քան Ռուսաստանի և Վրաստանի։ Չէ՞ որ երկկողմանի տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող երկիրը ստիպված է բավարարվել միայն Վերին Լարսով, որը տարվա կեսը փակ է մե՛կ ձնահոսքի, մե՛կ սելավի պատճառով։

Բայց չէ՞ որ նորմալ, հուսալի բեռնատարային լոգիստիկան Հայաստանի համար այսօր միակ հնարավորությունն է օգտագործել ԵԱՏՄ–ին իր լիարժեք անդամակցությունը տնտեսական առաջընթաց արձանագրելու համար։

Չէ՞ որ այսօր այնպես է ստացվում, որ 180-միլիոնանոց  եվրասիական սպառողական շուկա  (խոսքն, առաջին հերթին, իհարկե Ռուսաստանի մասին է, բայց ոչ միայն) դուրս գալու հիանալի հնարավորություն ստանալով` Հայաստանը չի կարողանում լիարժեք օգտվել այդ հնարավորությունից հենց  այն պատճառով, որ Վերին Լարսին որևէ այլընտրանքային ճանապարհ չունի։

Էլ չենք խոսում այն մասին, որ դեպի Հայաստան այդ նույն ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումը, երբեմն, լուրջ խնդիրների է հանգեցնում։ Երբ Վերին Լարսը վատ եղանակի պատճառով պարզապես «կանգնած է» լինում(երբեմն տասնյակ օրերով)։

Երբ ֆինանսատնտեսական տրամաբանությունը հակասում է քաղաքական տրամաբանությանը

Սակայն, եթե տարածաշրջանի լոգիստիկ խնդիրները մասամբ սահմանափակվեին միայն Ռուսաստանի և Վրաստանի միջև լարված հարաբերություններով, ապա տնտեսական շահը` կապված SGS շվեյցարական ընկերության հետ, և՛ այդ երկու երկրների, և՛ Հայաստանի համար, ամենայն հավանականությամբ,  վաղուց արդեն կգերակշռեր։

Таможенно пропускной пункт Казбеги в Степанцминда на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Հայ փոխադրողները կարող են շու՞նչ քաշել. ինչպես է Թբիլիսին լուծում Վերին Լարսի հարցը

Սակայն, չէ որ գոյություն ունեն նաև,  Հարավային Օսեթիան և Աբխազիան (ինչպես ընդունված է ասել` «մասամբ ճանաչված» հանրապետություններ)։ Եվ նրանք արտոնությունների իրենց բաժինն են պահանջում տնտեսական առումով գրավիչ  «մաքսային վարչարարության և առևտրի մոնիթորինգի մեխանիզմից», առևտուր, որն անցնում է ինչպես Վրաստանի, այնպես էլ իրենց տարածքներով։

Եթե Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հավակնությունները սահմանափակվեին միայն տնտեսական արտոնություններով, բանակցային գործընթացը ավելի հեշտ առաջ կգնար։

Ե՛վ աբխազների, և՛ օսերի պահանջները զուտ քաղաքական բնույթ են կրում։ Եվ այդ առումով նրանց հայտարարությունները Թբիլիսիի կողմից խիստ մերժում են ստանում, քանի որ վերջինս իր տարածքային ամբողջականության հարցի նկատմամբ բավական զգայուն է։

Հարավային Օսեթիան իր հերթին պնդում է, որ թույլ չի տա տրանսպորտային միջանցք ստեղծել, որն անցնելու է իր ինքնիշխան պետության տարածքով, եթե նրան հնարավորություն չտրվի բանակցություններին մասնակցել որպես հավասարազոր (Մոսկվայի և Թբիլիսիի հետ մեկտեղ) գործընկեր։

Ճիշտ նույնկերպ նաև Աբխազիայում ազդեցիկ ուժեր կան, որոնք կտրականապես դեմ են տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, որի մասին որոշումը կայացնում են Մոսկվան և Թբիլիսին` հաշվի չառնելով Աբխազիայի շահերը։ «Նախադեպ է ստեղծվում անկախ պետության կարգավիճակի իջեցման, որի երաշխավորը միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնությունն է», – իր կարծիքն է հայտնել Աբխազիայի «Ժողովրդական միասնության ֆորումը»։ Սակայն սա էլ ամենը չէ։

Ситуация на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Խնդրահարույց Վերին Լարսը. ի՞նչ անի հայ արտահանողը

Մի շարք արտաքին ուժեր կան, որոնք ունակ են ամեն ինչի, միայն թե տապալել գործընթացը։

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ արտաքին ուժեր են ներգրավված մաքսային վարչարարության և Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքով անցնող ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմներ ստեղծելու նախագծի իրականացումը տապալելու համար։

Նույն Միացյալ Նահանգները, պատկերավոր ասած, որի խնամակալության տակ է  գտնվում Վրաստանը, հազիվ թե թույլ տա, որ Ռուսաստանը հնարավորություն ստանա նորմալ ապրանքաշրջանառություն ունենա տարածաշրջանում։ Չէ՞ որ դա Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքի ուժեղացում կնշանակի, ինչից Վաշինգտոնը ամեն կերպ փորձում է խուսափել։

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Կվիրիկաշվիլու հետ հանդիպմանը աղմկահարույց, կարելի է ասել նաև, սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ ԱՄՆ–ն անհամբեր է Վրաստանին ՆԱՏՕ–ի շարքերն ընդունելու հարցում։

Սակայն միայն ամերիկացիներով չէ, որ սահմանափակվում է տրանսպորտային միջանցքների այլընտրանքի ստեղծման հակառակորդների քանակը, ճանապարհ, որը կարող է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքների միջոցով Հայաստանին հուսալիորեն կապել ԵԱՏՄ իր գործընկեր Ռուսաստանի հետ։

Պետք է հիշել տարածաշրջանում Թուրքիայի շահերի մասին, և, ամենակարևորը, Ադրբեջանի առկայության, որը անցած 25 տարվա ընթացքում անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի փակի Հայաստանի համար բոլոր ելումուտերը, բոլոր տրանսպորտային այլընտրանքները։

Ширак Торосян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թորոսյան. «Շատ լավ կլիներ, եթե արագ լուծում տրվեր Լարսի ավտոճանապարհի այլընտրանքի խնդրին»

Եվ թող ոչ մեկին չթվա, որ Բաքուն, որը լուրջ ազդեցություն (և՛ տնտեսական, և՛ ֆինանսական) ունի Թբիլիսիի վրա, հանկարծ ինքնահոսի կթողնի գործընթացը, որը Հայաստանին  թույլ կտա դուրս պրծնել տրանսպորտային այն ծուղակից, որը երկար տարիներ նրա համար նախապատրաստում է Ադրբեջանն` իր «ավագ եղբայր» Թուրքիայի հետ։

Ընդհուպ մինչ այն, որ մի քանի հարյուրավոր միլիոն դոլար է ծախսել` Վրաստանի երկաթգիծը թուրքականի հետ կապելու համար։ Հայաստանը շրջանցելով դեպի Թուրքիա (այնտեղից էլ Եվրոպա) ելք ստանալու համար։

Եվ կասկածել անգամ պետք չէ, որ Բաքուն և՛ գումար, և՛ գործընկերներ կունենա նույն վրացական ընդդիմության շարքերում, ժողովրդական խռովություն հրահրելու համար, եթե հանկարծ Ռուսաստանի միջանցքն աշխատի։  Նույն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը շարունակում է մնալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, պարզապես իդեալական տարբերակ է դրա համար։

Հայաստանի մասին այդ դեպքում նույնիսկ խոսք չի գնա, Սահակաշվիլու համախոհների կողմից հրահրած հակառուսական տրամադրությունները բավարար կլինեն։

… Ամեն դեպքում նույնիսկ SGS  շվեյցարական ընկերության մասնակցությամբ այլընտրանքային ճանապարհ ստեղծելու իրականացման խնդրի հեշտ լուծման վրա հույս դնել չի կարելի։ Գործընթացը բարդ է լինելու, բոլոր մասնակիցների բազմաթիվ իրարամերժ շահերի պատճառով։

Լրահոս
0