00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ում է ձեռնտու ստատուս քվոն Արցախում. Հայաստանը հասկանում է միջնորդներին, թեև զիջման չի գնա

© SputnikПрезиденты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев
Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան ստատուս քվո. դրանից, ասես հրեշից, վախենում է Բաքուն և ոչ մի կերպ չեն ընդունում Երևանը և Ստեփանակերտը։ Մինչդեռ արևմտյան գերտերությունները կարծես թե, որպես արցախյան հակամարտության ժամանակավոր լուծում, հույսը դրա վրա են դնում և իրենց շահերն ունենալով տարածաշրջանում` հանդես են գալիս որպես բանակցությունների միջնորդ։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ո՞ւմ է ձեռնտու ստատուս քվոն

Սկսենք հակառակ կողմից` համաշխարհային և տարածաշրջանային գերտերություններից, որոնք, իրենց շահն ունենալով Հարավային Կովկասում, հույս ունեն, որ ցանկացած կերպ կկարողանան համոզել հակամարտող կողմերին գոնե չպատերազմել միմյանց դեմ, չկրակել արցախա-արդբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին։

После встречи президентов РА Сержа Саргсяна и АР Ильхама Алиева. Женева, Швейцария - Sputnik Արմենիա
Ինչու Հայաստանը չկարողացավ օգտվել Բաքվի տապալված «բլիցքրիգից»

Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն համաշխարհային գերտերությունների` Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մասին է, այլ նաև Ֆրանսիայի, որի ներկայացուցիչներն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբում։

Առնվազն Իրանը շահագրգռված է, որպեսզի այստեղ կրակոցներ չլինեն։ Իրանը բավական լարված փոխհարաբերությունների մեջ է Արևմուտքի հետ (առաջին հերթին ԱՄՆ-ի), և այդ պետությանն այս վիճակում բախտ չի վիճակվում իր հյուսիսային սահմաններին ոչ թե դանդաղ գործող, այլ պարբերաբար պայթող ռումբ ունենալ։

Կարելի է նշել Բրիտանիայի և Նորվեգիայի մասին, որոնց նավթային կորպորացիները Կասպից ծովից նավթ են մղում դեպի Եվրոպա։ Ժամանակավոր (ինչպես նաև մշտական) ստատուս քվոն ձեռնտու է բոլորին` առանց վերապահումների։ Ընդհանրապես Թուրքիայից բացի ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսումը։

Դա կարող է ձեռնտու լինել միայն թուրքերին Ադրբեջանին «եղբայրական» աջակցություն ցուցաբերելու առումով` ցույց տալ, որ նրանք ուս ուսի կանգնած են հայկական (ինչպես թուրքերը սիրում են ասել` «դաշնակցական») «սպառնալիքի» դեմ։

Բացի այդ, ինչպես ցույց տվեց 2016թ-ի ապրիլը, հենց Թուրքիային է ձեռնտու այստեղ` Ռուսաստանի քթի տակ, դանդաղ գործող ռումբ ունենալ, որը Անկարան, փոփոխական դաշնակից լինելով, միշտ կարող է անհրաժեշտության դեպքում պայթեցնել։

Министр обороны НКР Левон Мнацаканян - Sputnik Արմենիա
Պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արտակարգ միջադեպերը. ՊՆ

Մեծ հաշվով մյուս երկրներին մարտերի թեժացումը ձեռնտու չէ, եթե դրա տակ թաքնված չեն ինչ-որ սեփական աշխարհաքաղաքական շահեր։ Այսօրվա իրավիճակում նման շահեր չկան։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը վերջերս հայտարարել է, որ համանախագահները մի քանի նոր գաղափարներ ունեն կարգավորման վերաբերյալ։ Դրանք կիրառելու համար անհրաժեշտ է ընդամենը վստահություն կողմերի միջև, որը չկա։ Այսինքն` պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է սկզբից հասնել նրան, որպեսզի այդ վստահությունը ստեղծվի… Ինչո՞վ ժամանակավոր ստատուս քվո չէ։

Միայն թե կողմերը չկրակեն «վստահություն ստեղծելու» ընթացքում։ Վերջին հաշվով միակ բանը, որին հասել են միջնորդները, հակամարտող կողմերի խոստովանությունն է (թեկուզ բանավոր), որ արցախյան խնդրի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի։

Այստեղ կարելի է հիշել «ապրիլյան պատերազմի» օրերին Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հայտնի հայտարարությունը։ Նա այդ ժամանակ շփվում էր Բաքվի և Երևանի հետ և արդյունքում կարողացավ կանգնեցնել մարտական գործողությունները։ Մեդվեդևն ասել է, որ ավելի լավ է հակամարտությունը սառեցվի, քան մարդկային արյուն թափվի։ Հնարավոր է` Մեդվեդևն այդ ժամանակ ձևակերպել է խնդրի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումը։

Ադրբեջանի համար ստատուս քվո չցանկանալն ընդամենը շահարկումների գործիք է

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ իսկապես առկա են ստատուս քվոն ընդունելու հետ կապված խնդիրներ։ Չգիտես ինչու բոլորը, առաջին հերթին Բաքուն, ենթադրում են, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի դեմ։ Հետևյալ իմաստով` որքան երկար համաշխարհային հանրության կողմից չճանաչված Արցախի Հանրապետությունը չենթարկվի Բաքվի իշխանություններին, այնքան Ադրբեջանի հնարավորությունները կնվազեն գրավելու այն տարածքները, որոնց նկատմամբ նա նկրտումներ ունի։

Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
ՀՀ նոր նախագահը Հայաստանի ու Արցախի ապագայի նոր բանաձև ունի

Հավանաբար գլոբալ քաղաքական ասպարեզում գործող նորմերի տեսանկյունից (ինչպես նաև տրամաբանության) դա իսկապես այդպես է։ Ժամանակը կարող էր աշխատել հօգուտ արցախցիների այն դեպքում, եթե նրանք փորձեն դեմ դուրս գալ միջազգային իրավունքին։

Բաքվում այսպես են մտածում` որքան շատ ժամանակ անցնի այն ժամանակվանից, երբ արցախցիները հայտարարեցին Ադրբեջանից առանձնանալու մասին (Բաքվում դա անվանում են սեպարատիզմ և հողերի բռնազավթում, իսկ Ստեփանակերտում` ինքնորոշման իրավունք), այնքան քիչ են այդ հողերը վերադարձնելու հնարավորությունները։

Այստեղից էլ առաջացած հիստերիան միջազգային քաղաքական ասպարեզում և «հայատյացությունը», որը տարածում են Ադրբեջանի իշխանությունները` վախենալով, որ ժամանակի հետ (եթե հաստատվի ստատուս քվո) ամեն ինչ կարող է կարգավորվել։ Եվ եթե, Աստված մի արասցե, ամեն դեպքում պատերազմելու անհրաժեշտություն լինի, մարդկանց ուժով կքշեն մարտի դաշտ։ Չէ՞ որ նույնիսկ այն ադրբեջանցիների մոտ, որոնք այսօր Արցախը համարում են իրենց հայրենիքը, ժամանակի ընթացքում այդ զգացումը կարող է բթանալ։

Իզուր չէ, որ նախագահ Ալիևը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը բաց չեն թողնում հնարավորությունը, որպեսզի ցանկացած բարձր ամբիոնից խոսեն ստատուս քվոյի անթույլատրելիության մասին։

Վերջերս հենց Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ ներկա իրավիճակն անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ համաշխարհային հանրության համար։

«Երկրները, որոնք միջնորդական առաքելության մանդատ ունեն, Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, պետությունների ղեկավարների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն անընդունելի է, այն պետք է փոխվի», — հավելել է նա։

Դրան կարելի է ավելացնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի ելույթից մեջբերումը, որը, ելույթ ունենալով «Միջազգային խաղաղության և անվտանգության խրախուսում` հանուն կայուն զարգացման» թեմայով համաժողովի ամբիոնից, անկեղծացել էր։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանը նորից կրակել է. ինչպե՞ս է պատասխանել Արցախը

«Ղարաբաղյան հակամարտության հետ կապված ստատուս քվոն երբեք չի ընդունվի։ Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված հակամարտությունը գլխավոր խոչընդոտն է անվտանգության և տնտեսական զարգացման համար», — հայտարարել էր նա։

Իրականում Ադրբեջանի առաջնորդը և ԱԳՆ ղեկավարը, թվում է, տվյալ համատեքստում ցանկալին ներկայացրել են իրականության փոխարեն։ Քանի որ միջազգային հանրությունը (առաջին հերթին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը) հիմա չի կարող զբաղվել Արցախով։ Այնպես որ, թեկուզ ժամանակավոր ստատուս քվոն լիովին ձեռնտու կլիներ…

Իսկ ահա գոյություն ունեցող ստատուս քվոն առաջին հերթին անընդունելի է Արցախի և Հայաստանի համար։

Երևան. ներկա ստատուս քվոն անընդունելի է ցանկացած դեպքում

Երևանում ներկա ստատուս քվոյին բացասաբար են վերաբերվում, թեև փորձում են հասկանալ միջնորդների համար իրավիճակի բարդությունը։ Դա բոլորովին չի նշանակում, որ հայերը պատրաստ են միակողմանի զիջումների գնալ բանակցային գործընթացում։

Ոչ ոք մտադիր չէ հաշտվել Արցախի Շահումյանի շրջանը կորցնելու հետ, որը մինչև հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դա կնշանակի համաձայնել հենց ներկա ստատուս քվոյին, որը ոչ մի դեպքում չի կարող բավարարել Հայաստանին։

Չի կարող բավարարել նաև արցախա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին մշտապես հնչող սադրիչ հրաձգությունը, որի ընթացքում երկու կողմից զինվորներ են մահանում։ Ինչպե՞ս հաշտվել դրա հետ։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմ. ինչու է Բաքուն մինչև հիմա խոսում «պատասխան միջոցների» մասին

Արցախի բնակիչները համաձայն չեն համաշխարհային հանրության կողմից օգտագործվող «չճանաչված» կարգավիճակի հետ։ Նրանք իրենց պետականությունը սկզբից արձանագրել են միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ Հետո էլ իրենց օրինական իրավունքը պաշտպանել են մարտի դաշտում։

Եվ Հայաստանի աչքում նույնիսկ այն հանգամանքը, որ համաշխարհային գերտերությունները հիմա զբաղված են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «հարաբերություններ պարզելով», ոչ մի կերպ չի արդարացնում նրանց, քանի որ կրակոցները շարունակվում են, իսկ զինվորները մահանում են… Եվ նման «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը չի կարող ձեռնտու լինել մի շարք պատճառներով։

Մեկ այլ բան է, որ Հայաստանում հասկանում են նաև այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, որոնք վերաբերում են ստեղծված իրավիճակը փոխելուն։

Ի դեպ, այդ մասին օրերս հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը. «… այն կողմը, որը ոչ միայն չի ընդունում այդ առաջարկները, այլ նաև ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի բանակցային գործընթացին և բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նաև Ալիևի մասնակցությամբ հանդիպումների ընթացքում, պատասխանատու է ստատուս քվոն չփոխելու համար»։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Արցախը պատերազմից դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած հանրապետություն

Ինչ էլ որ լինի, հասկանալի է մի բան։ Քանի որ օրակարգում դրված են Մերձավոր Արևելքում այնպիսի գերտերությունների հակազդեցության գլոբալ հարցեր, ինչպիսիք են ԱՄՆ–ը և Ռուսաստանը, ապա առաջիկաում հարկ չի լինի ինչ–որ փոփոխություններ ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում։

Պետք է սպասել, իսկ դա վտանգավոր է, քանի որ Բաքուն կարող է տարվել «աղմուկի տակ» հերթական ռազմական արկածախնդրությունը կատարելու գայթակղությամբ։ Արդեն եղել է, հիշում ենք։ Սակայն ներկա իրավիճակում նման մոտեցումը, թվում է, անընդունելի է։  Եվ Բաքվում դա պետք է գիտակցեն։

Լրահոս
0