00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան ողջույն. Բակո Սահակյանի այցն ԱՄՆ ամենևին «դիվանագիտական զբոսաշրջություն» չէ

© Official site of the President of ArtsakhВизит Президента Арцаха Бако Саакяна в Конгресс США (14 марта 2018). Вашингтон, округ Колумбия
Визит Президента Арцаха Бако Саакяна в Конгресс США (14 марта 2018). Вашингтон, округ Колумбия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չճանաչված Արցախի Հանարապետությունը դե ֆակտո գոյություն ունեցող պետական կազմավորումների համեմատ մի շարք առավելություններ ունի, և Ստեփանակերտը փորձում է օգտագործել դրանք։ Այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

Արցախը յուրահատուկ դե ֆակտո գոյություն ունեցող պետություն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախորդ շաբաթ ԱՄՆ է այցելել։ Առաջին հայացքից դե ֆակտո պետության նախագահի այցը ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունի։ Հայտնի կովկասագետ Թոմաս դե Վաալի խոսքով` «չճանաչված պետության նախագահ լինելը նախանձելի աշխատանք չէ», քանի որ այդպիսի կազմավորումների ընդունած օրենքները, որպես կանոն, այդ տարածքների սահմաններից դուրս որպես օրինական փաստաթուղթ չեն դիտարկվում։

Ара Баблоян - Sputnik Արմենիա
Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում. Բաբլոյան

Դե ֆակտո հանրապետություններին դժվար է ՄԱԿ-ի անդամ եկրների հետ միջազգային իրավական հարաբերություններ սկսել։ Իսկ օտարերկյա դիվանագետները չճանաչված հանրապետություններ գալիս են հաճախ խաղաղապահ նախաձեռնություններով։

Արցախի դեպքում խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի մասին է։ Ընդ որում` նրանց հաշվետվություններում բազում վերապահումներ կան այն մասին, որ նրանք հանդիպումներ են ունեցել ոչ թե պարզապես «ԼՂՀ ղեկավարության», այլ «դե ֆակտո իշխանությունների հետ»։

Չճանաչված հանրապետություն այցելած ցանկացած օտարերկրյա քաղաքական գործիչ կարող է անցանկալի անձ հայտարարվել այն երկրներում, որի «անբաժանելի մասն» է համարվում գոյություն ունեցող կազմավորումը։ Ահա և 2018 թվականի մարտին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան ադրբեջանական իշխանություններից բողոքի նոտա ստացավ։

Ներկայումս հնարավոր չէ խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն առաջիկայում կճանաչի Արցախի անկախությունը։ Սակայն Բակո Սահակյանի այցի հանգամանքներին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ այցը չի կարելի սովորական «դիվանագիտական զբոսաշրջություն» անվանել։

Հատուկ տեղ

Արցախը հետխորհրդային տարածքում այլ դե ֆակտո կազմավորումների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում։ Ի տարբերություն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի` դրա պետականությունը ոչ ոք չի ճանաչել։ Նույնիսկ Արցախի անվտանգությունն ու զարգացումն ապահովող Հայաստանը չի շտապում ֆորմալ իրավական ճանաչման հարցում։ Ժամանակ առ ժամանակ հայ քաղաքական գործիչներն, ի դեպ, հիմնականում ընդդիմադիր, անդրադառնում են այդ հարցին։ Սակայն որպես կանոն դա տեղի է ունենում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի հերթական ճահճացումից կամ հակամարտող կողմերի շփման գծում իրավիճակի սրացումից հետո։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ալիևը սպառնում է «պատմական Ադրբեջանին». Արցախի բանակցությունները նոր թափ կստանան

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ճանաչման հարցը կրկին արդիական դարձավ։ Սակայն դրա գործնական դիտարկմանը գործն այդպես էլ չհասավ։ Պատճառն ակնհայտ է` «նորացված Մադրիդյան սկզբունքների» համաձայն` Արցախի կարգավիճակը պետք է որոշվի իրաբավականորեն պարտավորեցնող հանրաքվեի արդյունքում։ Այդ դիրքորոշումն ունեն Մինսկի խմբի բոլոր ներկայացուցիչները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա)։ Նման մոտեցմանը դեմ գնալը նշանակում է լրացուցիչ խնդիրներ ստեղծել ոչ միայն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, այլ նաև առաջատար արևմտյան երկրների հետ հարաբերություններում։ Այսպիսի սցենարը Երևանի շահերից չի բխում։

Ի տարբերություն Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության` Արցախը չի մասնակցում բանակցություներին որպես հակամարտության ինքնուրույն կողմ։ Միջնորդ դիվանագետները մշտապես այցելում են այնտեղ, սակայն այցերը Արցախի բանակցային կարգավիճակի վրա չեն ազդում։ Հանրապետությունը նախկինի պես ներկայացված է որպրես բանակցային խաղաղ գործընթացի առանձին սուբյեկտ։

Չճանաչված դիվանագիտություն

Սակայն այլ հետրխորհրդային դե ֆակտո պետությունների հետ քողարկված մրցակցության մեջ Արցախը մի շարք առավելություններ ունի։ Առաջին հերթին չճանաչված հանրապետության միջազգային շփումները։ Նախկին ԽՍՀՄ տարածքի ոչ մի նման կազմավորում չի կարող գլուխ գավել, որ ամերիկյան պետական ֆինանսավորում է ստանում։ Իսկ Արցախի դեպքում այն տրամադրում է առաջին հերթին Միջազգային զարգացման գործակալությունը (USAD)` հումանիտար ու հասարակական բնույթի ծրագրերի համար։ Ամեն տարի Կոնգրեսում վեճեր են լինում այն մասին, թե որքանով է այդ ամենն անհրաժեշտ և որքանով է բխում Ամերիկայի շահերից։ Սակայն ամեն անգամ որոշումը կայացվում է հօգուտ Ստեփանակերտի։

Այդ առաջակությունը ազդեցիկ սատարողներ ունի ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնի երկու պալատներում։ Էլ չենք խոսում տարբեր նահանգների ներկայացուցչական հաստատությունների մասին։

Այդ համատեքստում պատահական չէ, որ մարտի 14-ին Բակո Սահակյանը այցելել է ԱՄՆ Կոնգրես, որտեղ կայացել է Արցախի` Ադրբեջանից անջատվելու 30-ամյակին նվիրված հատուկ միջոցառում։ Կապիտոլիումի բլուրում բազում նմանատիպ միջոցառումներ են անցկացվում, սակայն այդքան էլ հեշտ չէ Սահակյանի հետ հանդիպումից զերծ մնալ։ Չճանաչված հանրապետության նախագահին ողջունում էին կոգրեսականները, պաշտոնաթող դիվանագետներ, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ ու լոբբիստներ։

Бако Саакян - Sputnik Արմենիա
Արցախի նախագահի այցը չխափանվեց. ադրբեջանական ու թուրքական լոբբինգը թուլացել է

Ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձդնեստրի` Արցախն իր դրվանագիտական ներկայացուցչություններն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիում, Մերձավոր Արևելքում ու ԵՄ մի շարք երկրներում։ Արցախի ներկայացուցիչները (հենց այդ կարգավիճակում, այլ ոչ թե որպես հայկական քաղաքական գործիչներ ու դիվանագետներ) հաճախ են հյուրընկալվում Եվրախորհրդարանի տարբեր հարթակներում։ Հասկանալի է, որ բոլոր այդ դիվանագիտական կառույցները դեսպանատների կարգավիճակ չունեն, ու դրանց գործունեությունը հիմնականում ապահովում է սփյուռը (Վաշինգտոնում ԼՂՀ գրասենյակին օգնում է Ամերիկայի հայկական համագումարը)։ Սակայն դրանք ներկա են այն երկրների հանրային տարածքում, որտեղ գործում են։

ԱՄՆ մայրաքաղաքում գործող արդեն հիշատակված արցախյան գրասենյակը ամեն ամիս թողարկում է իր «Artsakh Newsletter» պարբերականը, և այն տարածում են ինչպես կառավակարան, այնպես էլ հասարակական, իրավապաշտպան, փորձագիտական —վերլուծաբանական կենտրոններում։ Թեև Արցախը Ամերիկայի փորձագիտական շրջաններում առաջնահերթ տեղեկատվական ուղղություն չէ, այնուամենայնիվ այնտեղ դա քննարկվում է։ Բակո Սահակյանի ամերիկյան այցի նախօրեին The National Interest ազդեցիկ վաշինգտոնյան պարբերականում հրապարակվել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հոդվածը։ Հրապարակումը հետաքրքրական վերնագիր ուներ` «Արդյո՞ք Թրամփը կանտեսի Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը»։

Ամերիկյան հետաքրքրություն. պրագմատիկա ու արժեքեր

Սա անիմաստ հարց չէ` ինչո՞վ է պայամնավորված ամերիկյան քաղաքական վերնախավի հետաքրքրությունը արցախյան թեմայի նկատմամբ։ Այդ հարցը դիտարկելուց ազդեցիկ լոբբիի մասին թեզն է առաջ գալիս։ Անկասկած, լոբբիստական պաշարները (հայկական համագումարն ու Ամերկայի հայ ազգային կոնգրեսը, «Դաշնակցություն» կուսակցության ստորաբաժանումները) ունեն իրենց դերակատարությունը։ Սակայն դրանում իր դերախաղացումն ունի նաև Սփյուռքը, որն Արևմուտքում շատ հետազոտողներն և գործող դիվանագետներ կոչում են «մեկ հարցի սփյուռք», որը նվիրել է իրեն Օսմանյան կայսրությունում ХХ դարի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ճանաչմանը։ Արցախյան ուղղությունը Սփյուռքի համար համեմատաբար նոր է, ու այդ հարցում շեշտադրությունն արվում է Արցախի ճանաչմանն ուղղված իրավական պատճառաբանության մշակման վրա` Կոսովոյի հետ զուգադրությամբ։

Իհարկե, Կալիֆոռնիայում, որտեղ հայ ընտրողները շատ են, ընտրվող ամերիկացի քաղաքական գործիչների համար,կարևոր են նրանց ձայները։ Եվ այստեղ առաջին պլան են մղվում գործնական պատկերացումները։

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողությունից` ի պատասխան Ալիևի արած հայտարարության

Ամեն դեպքում սխալ կլիներ ԱՄՆ-ում Արցախի նկատմամբ ուշադրություն գրավել բացառապես սփյուռքի ակտիվության շնորհիվ։ Ամերիկյան քաղաքական դասի ներսում կան սեփական հիմնավորումները` նման շահերին աջակցելու համար։ Առաջին հերթին դա «արժեքային քաղաքականությունն է»։ ԼՂՀ-ը, սկսած նրա հռչակման պահից, դիտարկվում է որպես փոքր, ազատատասեր գոյացություն, որը մարտահրավեր է նետել ստալինյան ժառանգությանը ազգային քաղաքականության ոլորտում։ Եվ թեև իրական պատկերն ավելի բարդ է և ավելի շատ նրբություններ ունի, նման տեսակետն ընդունվում է և աջակցություն գտնում։

Երկրորդ` պետք է չեղյալ համարել նաև «ռեալ քաղաքական» դատողությունները։ Նրանք, ովքեր ակտիվորեն բարձրացնում են Վաշինգտոնում «հայկական հարցը», որպես կանոն անհանգստացած են Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Անդրկովկասում Թուրքիայի աճող ազդեցությամբ։ Հետաքրքրված լինելով ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի հետ համագործակցությամբ` ԱՄՆ-ը միաժամանակ ձգտում է նվազեցնել իր գործընկերոջ «ինքնագործունեությունը», որը հատկապես նկատելի է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման շրջանում։

Վաշինգտոնի համար կարևոր է նաև Ադրբեջանը` ամենից առաջ որպես էներգետիկ գործընկեր։ Բայց Անկարա-Բաքու միությունն` առանց ԱՄՆ պատճաշ հովանու, մտահոգություն է առաջացնում Պետդեպի և Կոնգրեսի ներկայացուցիչների մոտ։

Ի դեպ, գործնական մոտեցումն առկա է ԼՂՀ և Հայաստանի ներկայացուցիչների գործողություններում։ Նրանք շահագրգռված են արտաքին կապերի ընդլայնման, տեղեկատվական գործունեության ակտիվացման գործում` իրենց շահերը պաշտպանելու համար։ Եվ ԱՄՆ կատարած ուղևորությունները, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում ոչ միայն սփյուռքի ակտիվիստների, այլ նաև ազդեցիկ քաղաքական գործիչների հետ, ազդանշան են բոլոր այն տաքգլուխների համար, ովքեր ձգտում են «թեժացնել հակամարտությունը» և խաթարել գոյություն ունեցող ստատուս քվոն։

Լրահոս
0