00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի ագրեսիվ գաղափարական փորձերը տանուլ տվեցին Պուտինի ռեկորդային 77 %-ի դիմաց

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոց18 марта 2018. Кандидат в президенты РФ, действующий президент РФ Владимир Путин отвечает на вопросы журналистов во время посещения своего предвыборного штаба.
18 марта 2018. Кандидат в президенты РФ, действующий президент РФ Владимир Путин отвечает на вопросы журналистов во время посещения своего предвыборного штаба. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պուտինի ռեկորդային 77 տոկոսը, եթե նույնիսկ շուռ չտվեց աշխարհը, ապա այնպես արեց, որ մարտի 19-ին համաշխարհային հանրության լիբերալ-ժողովրդավարական թևն այլ աշխարհաքաղաքական հարթությունում արթնացավ։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Մարտի 19-ի առավոտյան համաշխարհային լիբերալիզմն արթնացավ նոր հարթության մեջ. այն այժմ ստիպված է խորը մտածել, թե ինչ է արել, իր հրահրած գաղափարական պատերազմի դաշտում ինչպես է իրեն դրսևորել անցած տարիների ընթացքում։

Եվ դա վերաբերում է ոչ միայն (և նույնիսկ ոչ այդքան) արևմուտքին, ավելի կոնկրետ՝ Եվրոպայի և Ամերիկայի վերաբերմունքին ՌԴ-ի նկատմամբ, և նույնիսկ ոչ Բալթիկ և Հյուսիսային ծովից մինչև Օխոտսկի և Բերինգի ծովերի ափերին ապրող մարդկանց։

Предвыборный штаб кандидата в президенты РФ В. Путина - Sputnik Արմենիա
Պուտինը ռեկորդային ցուցանիշ է գրանցել. քվեաթերթիկների ավելի քան 99%–ն արդեն մշակված է

ՌԴ նախագահական ընտրությունները ցույց տվեցին մի շատ կարևոր, թեև տարրական բան. ցանկացած գործողություն հակազդում է առաջացնում, և որքան այն (գործողությունն) ավելի ուժեղ է, այդքան ավելի ուժեղ է լինելու հակազդումը։ Քաղաքակիրթ հասարակությունում այդ օրենքը, հավանաբար, ավելի արդյունավետ է գործում։

Բոլոր գաղափարական և հուզական բախումների ֆոնին՝ սկսած Ուկրաինայում հեղափոխությունից, վերջացրած «Սկրիպալի գործով», որոնք վերջին 4 տարվա ընթացքում, կազմակերպել է Արևմուտքը (այստեղ և՛ Ղրիմն է, և՛ Սիրիան, և՛ պատժամիջոցները, և մի շարք այլ բաներ) բոլորովին զարմանալի չէ, որ գործող նախագահի օգտին քվեարկել է բուն ՌԴ-ի բնակչությունը։

Առաջին հերթին զարմացրել է այն, որ նրա համար այդքան ակտիվ քվեարկել են մարդիկ, որոնք ապրում են (ժամանակավոր կամ մշտական) երկրի սահմաններից դուրս։ Մարդիկ, որոնք տարբեր պատճառներով ՌԴ քաղաքացիություն ունեն, սակայն ապրում են, այդ նույն «եվրոպաներում»։ Դե կամ էլ նախկին ԽՍՀՄ երկրներում։

Ռուսաստանի տարածքում բնակվող 150-միլիոնանոց բնակչության համեմատ, նրանց թիվն այդքան մեծ չէր։ Համենայնդեպս, մի քանի անգամ պակաս էին։ Եվ ակնհայտ է, որ նրանք չեն ձևավորել ռեկորդային այդ 77 տոկոսը։ Սակայն հարցը դա չէ։

Андрей Кондрашов - Sputnik Արմենիա
Խախտումներ եղել են, սակայն ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել. Պուտինի շտաբ

Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ղրղըզստանի և այլ ԱՊՀ երկրների դեսպանատների մոտ գոյացած հերթերը ճիշտ նույնքան, որքան և քվեարկելու համար Վրաստանից Երևան ժամանած ՌԴ քաղաքացիները մեկ այլ բան ապացուցեցին։ Նրանք ցույց տվեցին ֆիզիկայի վերոնշյալ օրենքը գործողության մեջ։ Սակայն հարցը նույնիսկ դա չէ։

Բեռլինի, Պրահայի, և նույնիսկ Լոնդոնի դեսպանատների մոտ առաջացած հերթերը վկայում են, որ հասարակ մարդուն պետք չէ և նույնիսկ չի կարելի ուժով խծկել հիպոթետիկ այդ «լիբերալ-դեմոկրատական» դրախտը։ Հատկապես, երբ այդ մարդն այնտեղ մտնել չի ցանկանում։ Իսկ եթե նույնիսկ ցանկանում է, ապա ոչ ուժով…

Եվ կարևոր չէ, թե ում էին պատրաստվում ձայն տալ Մադրիդում, Վիլնյուսում, Երևանում կամ Բիշքեկում քվեարկության եկած քաղաքացիները։

Կարևորն այն է, որ այս անգամ արտերկրում քվեարկած ՌԴ քաղաքացիների քանակը ահռելի էր։ Իսկ դա նշանակում է, որ նրանք, ովքեր անցած տարիներին ալարել են վեր կենալ ու ընտատարածք գնալ նույն Ամերիկայում, այս անգամ ցանկացել են գոնե իրենք իրենց ապացուցել, որ իրենցից ինչ-որ բան կախված է։ Որ իր երկրի ապագան նա է որոշելու, այլ ոչ թե այդ նույն «խորհրդատուները», որոնք լսելով արևմուտքին, կոչ էին անում բոյկոտել նախագահական ընտրությունները։

Այդ առումով խելացի լիբերալ-դեմոկրատներին մնում է միայն արմունկները կծել։ Իսկ գաղափարական պայքարի կանոններին փոքր-ինչ ծանոթ մասնագետները պետք է հասկանային, որ նրանք «խալտուրա» էին անում, երբ համաշխարհային հանրությանը մինչև վերջ լցնում էին հակառուսական տրամադրվածությամբ՝ քաղաքակիրթ պայքարում ընդունված որևէ մեթոդ չխնայելով։

Избиратели последний раз изучают кандидатов в президенты России 2018 на избирательном участке No8031, Гюмри - Sputnik Արմենիա
Պուտինն առաջինն էր, Սոբչակը` վերջինը. ինչպես են քվեարկել ՌԴ նախագահի թեկնածուները

Իսկ մնացածնե՞րը։ Մնացածներին, իհարկե, մնում է միայն վիրավորական խոսքեր հնչեցնել այն 56 մլն ՌԴ քաղաքացիների հասցեին, որոնք իրենց ձայնը տվել են Պուտինին (չէ՞ որ դա 3/4-ն է)։

Օրինակ՝ Իսպանիայում ապրող ուկրաինացիներն այնտեղի ռուսներին պարսավում էին նրա համար, որ գնացել են քվեարկության։ Մեր հանրության լիբերալ-դեմոկրատական թևը հայհոյում է այն հայերին, ովքեր ընտրության օրը հերթ էր կանգնել Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Վրաստանում փնովում են նրանց, ովքեր չեն ալարել և եկել հասել են Երևան, կամ Բաքու քվեարկելու համար (կախված ազգությունից և կրոնից)… Եվ այսպես, կարծես թե՝ ամեն տեղ (բավական է միայն աչքի անցկացնես սոցցանցերը)։

Ու հենց այդ ագրեսիան առաջին հերթին ապացուցում է, որ արևմուտքը պարտվել է մարդկանց խելքն ու սիրտը նվաճելու իր գլոբալ պայքարում։

Սակայն փաստը մնում է փաստ՝ այս փուլում պարտվեցին հենց այն ուժերը, որոնք իրենց իրավունք վերապահեցին հանդես գալու լիբերալ և ժողովրդավարական արժեքների դիրքերից։ Քանի որ ժամանակի ընթացքում բոլորին պարզ դարձավ, որ նրանց ջանքերից ու ագրեսիվ գաղափարական քարոզչությունից իրական ժողովրդավարության հոտ նույնիսկ չի գալիս։

 

Լրահոս
0