00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալերգիա» Թուրքիայի հանդեպ, կամ ինչպես Էրդողանը հայտնվեց «չարիքի եռանկյունում»

© AFP 2024 / ADEM ALTANПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ վաղ անցյալում Թուրքիան ուրախությամբ և բարձրագոչ հայտարարեց, որ մտադիր է գնալ մի ճանապարհով, որը նրան թույլ կտա վերացնել հարևանների հետ ունեցած խնդիրները։ Էրդողանի իշխանության գալով, սակայն, պարզ դարձավ, որ Թուրքիայի մտադրությունները հակառակ ուղղությամբ գնացին. այսօր երկիրը գտնվում է մի իրավիճակում, երբ խնդիրներ ունի բոլոր հարևանների հետ։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա.

Եկեք անկանխակալ դատողություններ անենք. թող ինձ ցույց տան Թուրքիայի հարևան մի պետություն, որի հետ նա լուրջ խնդիրներ չունի։ Բնականաբար, Ադրբեջանը հաշվի մեջ չէ։ Հայաստանի պարագայում ամեն ինչ պարզ է, Վրաստանում դժգոհություն է առաջանում հատկապես Աջարիայում Թուրքիայի մեծ ներկայությունը, Իրանի հետ` պատմություն, որն արմատներով գնում է դեպի միջնադար, երբ տարածաշրջանում հենց հայտնվեցին թուրքերը, Սիրիայի դեմ էլ Էրդողանն ագրեսիա է հրահրել։

Г. Нахичеван - Sputnik Արմենիա
Պանթյուրքիզմ 2023. Թուրքիան աչք է դրել Հալեպի և Նախիջևանի վրա

Արևմուտքում` Հունաստանի հետ թուրքերը գրեթե պատերազմական իրավիճակում են գտնվում, Կիպրոսում նրանց տանել չեն կարողանում`շատ պարզ պատճառներով։ Քիչ թե շատ հանգիստ իրավիճակ է Բուլղարիայի հետ, սակայն դա զուտ արտաքնապես. ինքներդ դատեք, թե ինչ վերաբերմունք պետք է Էրդողանն ունենա մի երկրի նկատմամբ, որոնց (ինչպես և շատ ուրիշների) թուրքերը ժամանակին կոտորել էին, իսկ Գարեգին Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը այդ երկրի բարձրագույն պետական պարգևների ասպետներ են։ Այս երկու անունները Անկարայում լսել չեն կարողանում։

Իսկ այսօր Թուրքիայի նկատմամբ ալերգիա ունեցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ահա, օրինակ` գահաժառանգ արքայորդի և դե–ֆակտո Սաուդյան Արաբիայի կառավարիչ Մուհամմեդ իբն Սալմանը Թուրքիան «չարի եռանկյունու» մաս է համարում` Իրանի և իսլամիստական խմբավորումների հետ մեկտեղ։ Լուրջ ԶԼՄ–ները հայտնում են, որ արքայազնը մեղադրում է Թուրքիային Իսլամական խալիֆաթը (վերացել էր շուրջ 100 տարի առաջ, երբ փլուզվեց օսմանյան կայսրությունը) վերականգնելու փորձի մեջ։

Ավելացնենք մի շարք եվրոպական երկրների հետ ունեցած բավական բարդ հարաբերությունները` Գերմանիա, Նիդեռլանդներ, Ավստրիա, ԵՄ–ի հետ, ընդհանուր առմամբ։ Նույնիսկ Չեխիայի. վերջերս Պրահայի քաղաքային դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել սիրիական քրդերի նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմին, անկախ Թուրքիայի` բռնելու և արտահանձնելու կոչերի։ Բնականաբար, վերջին տարիների Անկարայի լավագույն ավանդույթների համաձայն, առանց դիվանագիտական հիստերիայի բանը չավարտվեց. թուրք դեսպանորդը գրեթե մեղադրեց չեխերին ահաբեկչությանը պաշտոնապես աջակցելու մեջ։

Вытупление Президента Турции Реджепа Тайипа Эрдогана в большом Национальном собрании Турции (TBMM) на встрече партии Справедливости и Развития (9 января 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Ցնդաբանությունը խտանում է, ձիթենին` ճկվում. ի՞նչ նախագծեր ունի Էրդողանը

Կրկին Կիպրոսը. իրավիճակն Արևելյան Միջերկրածովյան շրջանում կտրուկ սրվեց Կիպրոսից քիչ հեռու գտնվող գազի հանքավայրերի պատճառով։ Թուրքիան, բնականաբար, դրանք «իրենն է» համարում, ինչպես և աշխարհում ամեն բան, իսկ վերջերս Թուրքիայի մերձավոր դաշնակից ԱՄՆ–ն հայտարարել է, որ պետք է «ճանաչել բացառիկ տնտեսական գոտում սեփական ռեսուրսների մշակման վերաբերյալ Կիպրոսի իրավունքները»։

ԵԽ–ի նախագահ Դոնալդ Տուսկն այժմ ասում է, որ «Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ջրային տարածքում հակասում են Անկարայի և ԵՄ–ի հարաբերությունների բարելավմանը»։ Եվ այդպես ամենուրեք. Թուրքիան բոլոր կողմերից խնդիրներով է շրջապատված, ընդհուպ մինչև ընթացիկ ռազմական առճակատում կամ այնպիսին, որը կարող է իրական դառնալ ցանկացած պահի։

Երբ Էրդողանը Ստամբուլում անցած տարի ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրության պատճառով կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովին Իսրայելն «ահաբեկչական պետություն» անվանեց, դրանով փորձում էր մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալ` գլխավորելով իսլամական շարժումը։ Լրջորեն չի կարելի կարծել, որ նրա ծայրահեղ էմոցիոնալ ելույթները թելադրված էին անկեղծ դժգոհությամբ և Պաղեստինին ուղղված սրտագին աջակցությամբ. Պաղեստինն ամենևին էլ նրան չի հետաքրքրում։ Ինքնագովազդ էր, հարմար առիթի օգտագործում` սեփական անձը առաջ տանելու համար, ահա և ողջ պարզունակ ենթատեքստը։ Ի դեպ, Իսրայելը հարմար պահի Էրդողանին կհիշեցնի «ահաբեկչական պետության» մասին նրա արտահայտությունը, կարելի է չկասկածել. նման խոսքերը հենց այնպես չեն մոռացվում։

Президент Армении Серж Саргсян на премии Айкян-2017 (28 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Հաղթանակ՝ պարտության մեջ․ ի՞նչ է Հայաստանը շահել հայ-թուրքական արձանագրություններից

Այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ մուսուլմանական աշխարհն Էրդողանին չի ցանկանում առաջնորդ տեսնել, իսկ այսօր, սաուդյան արքայազնի հայտարարությունից հետո` առավել ևս։ Եթե, այսպես ասած, աշխարհի ամենա ոչմիանշանակ երկրներից մեկի առաջնորդն է Թուրքիան «համաշխարհային չարիքի» մաս անվանում… Ահա և ամենը. Թուրքիան չարիք է դարձել նույնիսկ ոչ զգացմունքային և հանդուրժողական սաուդիտների աչքերում:

Իսկ մարտի վերջին նախատեսված է եվրոպական առաջնորդների հետ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահը բազմիցս հոխորտացել է, թե իբր նրա պետքը չէ Եվրոպան, Թուրքիան առանց նրա էլ հիանալի ապրում է, բայց այնուամենայնիվ, եվրաինտեգրման հարցը երբեք օրակարգից չի հանել։

Ակնհայտ է, որ Եվրոպայի համար Թուրքիայի ինտեգրման հարցը հետաձգվել է անորոշ երկար ժամանակով, և Էրդողանը քաջ գիտակցում է, որ այդ անորոշությունը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ նա իշխանության գլխում է։ Կամ քանի դեռ կտրուկ փոփոխություններ չի կատարել արտաքին և ներքին քաղաքականությունում և չի փոխել սեփական վարքագիծը։

Սակայն երկրորդը քիչ հավանական է, չէ՞ որ Էրդողանը շարունակում է իրենը պնդել. «Եթե ԵՄ–ն մտադիր է առաջ շարժվել, միայն մեկ ճանապարհ կա. Թուրքիային անդամ դարձնել և սկսել մշակութային և տնտեսական աճին նպաստող գործողություններ իրականացնել»։ Այսինքն` պարզ ասած. ես շարունակելու եմ անել այն ամենը, ինչ կցանկանամ, իսկ դուք ինձ ԵՄ ընդունեք։

Բայց, այ քեզ տարօրինակ բան. Անկարան կրկին ու կրկին մեկուսացված է մնում, քանզի եվրոպական երկրները հրաժարվում են Թուրքիային անդամակցություն տրամադրել։ Ընդհանրապես հրաժարվում են, ոչ թե որոշակի պայմաններ են առաջ քաշում։ Իսկ ԱՄՆ–ի հետ բարդացած հարաբերությունները Թուրքիային էլ ավելի դժվար կացության մեջ են դնում։

Էրդողանն ինքն է իրեն գնալով ավելի մութ անկյուն գցում և իր հետ միասին` ամբողջ ոչ փոքր երկիրը։ Բոլորն էլ ստիպված են ամեն վայրկյան զգոն լինել. չէ՞ որ թուրք նեոսուլթանն ամեն ինչի ունակ է, երբ նրա գլխին մի բան փչում է։

Լրահոս
0