00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը պատրաստ է Թեհրանին համեղ պատառ տրամադրել

© Sputnik / Asatur YesayantsПрезиденты Ирана Хасан Роухани и Армении Серж Саргсян
Президенты Ирана Хасан Роухани и Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանն այսօր գլոբալ աշխարհաքաղաքական գերխնդիրներ է լուծում, և Հայաստանին այդ հեռանկարում լուրջ, կարելի է նույնիսկ ասել բացառիկ դեր է կանխորոշված՝ ինչպես քաղաքական (Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցություն և կապ), այնպես էլ տնտեսական առումով (ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցություն և կապ)։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Իրանը Մերձավոր Արևելքում իրեն ներկայացնում է որպես հաղթող պետություն

Միջազգային ասպարեզում Իրանի ակտիվացումը (ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական) կանխորոշվել էր դեռ այն ժամանակ, երբ Ռուսաստանը և Չինաստանը, ստորագրեցին «միջուկային պայմանագիրը», որի շուրջ այժմ Վաշինգտոնի մասնագետները գլուխ են կոտրում։

Հասկանալի էր, որ միջազգային հանրությանը ԱՄՆ-ի կողմից պարտադրված միջազգային կոշտ պատժամիջոցների ծուղակից դուրս գալուց հետո Թեհրանն անպայման կփորձի վերականգնել գրեթե 20 տարիների ընթացքում կորցրած ազդեցությունն ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։

Ճիշտ է, Իրանը դա փորձում է անել միջազգային հարթակի ետնաբեմերում, Սիրիայում և Իրաքում ընթացող մարտերի դաշտերում մեծ ջանքերի գործադրման գնով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերում դիվանագետների հետ լուրջ առճակատումներով։ Այդուհանդերձ Թեհրանն արդեն որոշակի և շոշափելի հաջողությունների կարողացել է հասնել:

15-ое заседание Межправительственной комиссии Республики Армения и Исламской Республики Иран - Sputnik Արմենիա
Երևանն ու Թեհրանն ընդառաջ են գնում. լավատեսություն համեստ ձեռքբերումների պայմաններո՞ւմ

Սիրիայում համաշխարհային ահաբեկչության դեմ պատերազմում Իրանի հաղթանակն, ինչ ասես արժի։ Այսօր այդ տարածքում Թեհրանն արդարացիորեն ներկայանում է հաղթողի դիրքերից, և հազիվ թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան քաղաքական ասպարեզում կարող է ստիպել իրանցիներին թեկուզ մեկ թզաչափ զիջել այն ձեռքբերումներից, նվաճումներից, որոնք հաղթողի արժանիքերն են։

Անգամ Եմենում իրադարձությունների և քաղաքական բախումների հարցում Իրանը բավական հաջող պաշտպանվում է` կոշտ պատասխան տալով ամերիացիների և նրանց կամակատարների թշնամական ելույթներին, ինչպես եղավ վերջերս, երբ ՄԱԿ ԱԽ ետնաբեմում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միավորված ջանքերով փորձեցին բանաձև ընդունել կապված Իրանի՝ հուսիտներին զենք մատարակարելու (այդ թվում` հրթիռային սարքավորումներ) հետ:

Եմենին իրանական հրթիռներ առաքելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը, սակայն, խոչընդոտեց Ռուսաստանը, որը սեփական հստակ կարծիքն ունի այն մասին, թե ով է մեղավոր Եմենում ծավալված մարդասիրական աղետում։
Իհարկե, մեղավորը կոալիցիան է, որը գլխավորում է ԱՄՆ-ի ևս մեկ կամակատար` Սաուդյան Արաբիան։ Ընդ որում՝ դա ամենևին բախտագուշակություն չէ, այլ ավելի շուտ «Պոլիշինելի գաղտնիք» է Մերձավոր Արևելքում գործող բոլոր խաղացողների համար։

Протесты в Иране - Sputnik Արմենիա
Դերվիշների բողոքները. ո՞վ է Իրանում «կրոնական պատերազմներ» հրահրում

Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն անվտանգությամբ, այլև աշխարհաքաղաքականությամբ
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Իրանի ակտիվությանը, ապա այստեղ Թեհրանն, ինչպես ասում են, իր հետաքրքրություններն ու շահերն ունի։ Եվ, օրինակ, արցախյան հակամարտությունը վերջին գերխնդիրներից չէ, որոնք իր ուսերին կրում է իրանական դիվանագիտությունը։
Համենայն դեպս, Թեհրանից չես խլի այն, ինչին անցած 25 տարիների ընթացքում նա բոլոր ջանքերը գործադրելով կարողացել է հասնել, որպեսզի արցախա-ադրբեջանական շփման գծում հակամարտությունը չվերածվի լայնածավալ պատերազմի։

Իրանի այդպիսի դիրքորոշումն ավելի քան հասկանալի է. ով կուզեր, որպեսզի իր հյուսիսային սահմաններում պատերազմ ընթանար, իսկ արկերը և հրթիռները հաճախ պայթեին սահմանից այն կողմ` իր տարածքում, ինչպես եղավ 2016թ.-ի ապրիլին։

Սակայն Թեհրանի առաջ ծառացած խնդիրը չի սահմանափակվում իր սահմանների անվտանգությունն ապահովելով։ Իրանական դիվանագիտությունը հիանալի հասկանում է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը, թե՛ ԱՄՆ-ը իրենց հեռահար ծրագրերն ունեն Հարավային Կովկասի հարցում։ Եվ հենց ճնշումը փոքր-ինչ թուլանա, մրցակիցներն իսկույն ի հայտ կգան։

Եվ եթե Իրանը չի վիճարկում Ռուսաստանի ճակատագրական ազդեցությունն այս տարածաշրջանի վրա (Թեհրանը, հակառակը, ձգտում է ավելի սերտ համագործակցել Մոսկվայի հետ), ապա մնացածների ներկայությունն իրանցիներն ուղղակի չեն ընդունում։

Հատկապես դա վերաբերում է ամերիկացիներին, որոնց հետ Իրանն ավելի քան լարված փոխհարաբերությունների մեջ է` առաջին հերթին «միջուկային պայմանագրի» պատճառով։

Բայց դա գլոբալ, տեսանելի քաղաքական ասպարեզում։ Իսկ անդրկուլիսյան պայքարի վերաբերյալ, որը ծավալվել է Հարավային Կովկասի պետությունների վրա ազդեցություն ձեռք բերելու համար, առանձին պետք է խոսել։

Встреча президента РФ В. Путина с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
Հայաստանը` միջնորդ, կամ կհաջողվի՞ ԵԱՏՄ-ին հաշտեցնել Իրանին և Իսրայելին

Այս առումով առավել շահեկան կարգավիճակում է հենց Հայաստանը, որի դաշնակցությունը, մտերիմ ընկերությունը և գործընկերությունը Ռուսաստանի հետ ոչ ոք չի կարող վիճարկել։ Բայց այդ մասին մի փոքր ավելի ուշ…

Ւնչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս պետության վրա ազդեցության համար անդրկուլիսային պայքարն ավելի մեծ է։ Իրանցիները չպետք է անտեսեն նաև Թուրքիային։ Եվ իհարկե ԱՄՆ-ին ու Իսրայելին, որոնք հիմա բացահայտ սպառնում են Իրանին պատերազմով և անգամ տարածքների բռնազավթմամբ։

Իզուր չէ, որ վերջերս Բաքու է ժամանել Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հատամին, որը փակ դռների հետևում բավական երկար շփվել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ճիշտ է, այցից հետո հանրությանն ասվել է, թե կողմերը պայմանավորվել են օգնել Ադրբեջանին ռազմական տեխնոլոգիաների և փորձի հարցում, որն իրանցի զինվորականները վերջին տարիներին ձեռք են բերել մարտի դաշտերում։

Սակայն անհավատալի է, որ ամեն ինչ այդքանով կսահմանափակվի։

Տնտեսական իրողությունները և հեռանկարները բավական կարևոր են

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես ասում են, երկու պետությունների գործընկերությունն ու դաշնակցությունն ի վերուստ է թելադրվել, չնայած նրան, որ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի տնտեսական ծավալները չեն համեմատվի 80-միլիոնանոց Իրանի ծավալների հետ։
Թեև, օրինակ, էլեկտրականություն արտադրելու ոլորտում Հայաստանը, որը բավական լուրջ հզորություններ ունի, կարող է դառնալ (ավելի ճիշտ արդեն դարձել է) Իրանի ցանկալի գործընկերը։

Իրանը, չնայած էներգակիրների հսկայական պաշարներին (նավթի և գազի), լուրջ խնդիրներ ունի էլեկտրաէներգիա արտադրելու առումով՝ հատկապես Հայաստանին սահմանակից հյուսիսային շրջաններում։

Ընդ որում՝ այդ ոլորտում համագործակցությունն արդեն հաստատվել է, արդեն որերորդ տարին Հայաստանն Իրանին տրամադրում է էլեկտրականություն` արտադրելով այն իրանցիների կողմից առաքվող գազից։ Երկրներն աշխատում են ոլորտում մեկ խորանարդ մետր գազի համար 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա առաքելու հաշվարկով։ Տարեկան կտրվածքով` 400 միլիոն խորանարդ մետր գազ է ստացվում։ Իսկ երբ գործարկվեն երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչների գծերը, ապա ծավալները կավելանան…

Բայց դա Հայաստանի և Իրանի համագործակցության ամենակարևոր ոլորտը չէ։ Բանն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ընդհանուր պետական սահմաններ ունի Իրանի հետ։ Իսկ ԵԱՏՄ 180-միլիոնանոց սպառողական շուկան բավական ախորժելի պատառ է Թեհրանի համար։

Եվ դա այնքան տնտեսական համագործակցություն չէ, որքան քաղաքական։ Ընդ որում՝ գլոբալ, համաշխարհային քաղաքականություն, որում Արևմուտքի շահերը հակազդում են նշմարվող ռուս-իրանական միության շահերին։

Сторонники правящего режима скандируют в поддержку правительства в Тегеране, Иран. - Sputnik Արմենիա
Վաշինգտոնի` Թեհրանի դեմ ուղղված «խաչակրաց արշավանքում» Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է

Իրանը, որն անընդհատ ենթարկվում է ամերիկացիների հարձակումներին, խիստ շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցության հարցում՝ գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած էներգակիրների եվրոպական շուկայում տեղ զբաղեցնելուց, մինչև համատեղ ազդեցության հզորացոմը Օրինակ՝ նույն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում։ Այդ առումով Իրանի համար տարածաշրջանում Հայաստանն այլընտրանք չունի։

Հայաստանը բավական արդյունավետ հարթակ է իրանցի գործարարների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ շուկա։

Այլ հարց է, որ տնտեսական բնույթի համատեղ նախագծերը, որոնք իրագործում են Երևանը և Թեհրանը, բավական ծանր են առաջ գնում։ Կամ պատճառն այն է, որ Իրանը ստիպված է բառացիորեն երկու կես լինել Մերձավոր Արևելքում քաղաքականություն իրականացնելու և Հարավային Կովկասում տնտեսական համատեղ ծրագրեր իրականացնելու համար, կամ առաջընթացին խանգարում են ինչ-որ երրորդ ուժեր… Անգամ լոգիստիկայի ոլորտում համագործակցությունն է դժվար առաջ ընթանում։

Իզուր չէ, որ օրերս Երևանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիան դժգոհություն են հայտնել երկրների միջև առկա ներուժն օգտագործելու տեմպերից։

Իսկ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը բացահայտ ասել է, որ. «ապրանքաշրջանառության ներկա ծավալներն անբավարար են։ Մենք հետաքրքրված ենք խոշոր ծրագրեր իրագործելու մեջ և պատրաստ ենք համապատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում` պատրաստ ենք իրանական բիզնեսի համար բաց օրեր կազմակերպել ու պատասխանել բոլոր հարցերին»։

Իրականում մեկ տարում ապրանքաշրջանառությունը մեկ երրորդով ավելացնելը (2017թ-ին` 363 միլիոն, 2016թ-ին` 239 միլիոն) չի կարող գոհացուցիչ լինել։

Ուստի Հայաստանն առաջարկում է Իրանին կիրառել ամբողջ ներուժը, որն ի վիճակի է իր դաշնակցին և գործընկերոջը տրամադրել ԵԱՏՄ լիարժեք և լիիրավ անդամ լինելու հանգամանքը։ Հենց դա էլ նկատի ունի վարչապետ Կարեն Կարապետյանը, որն ասում է, որ Հայաստանը պատրաստ է խոշոր ծրագրեր իրագործել և համապատասխան քայլեր իրականացնել։

Газовые баллоны - Sputnik Արմենիա
Իրանցիները Հայաստանում խոշոր գործարան կբացեն

Իսկ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն Իրանի դեսպան Սեյեդ Քազեմի Սաջադիի հետ հանդիպմանը բառացիորեն ասել է հետևյալը. «Մենք միշտ հանդես ենք եկել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդման օգտին և հիմա շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք արդյունավետ հարթակ դառնալ բարեկամական Իրանի գործարարների համար` դեպի ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու համար»։

Լրահոս
0