00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի քաղաքական ինքնասպանությունը

© AFP 2024 / BULENT KILIC / AFPРеджеп Тайип Эрдоган и Башар Асад на совместной пресс-конференции (7 июля 2010). Стамбул, Турция
Реджеп Тайип Эрдоган и Башар Асад на совместной пресс-конференции (7 июля 2010). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, ինչ կատարվում է Սիրիայի հյուսիս-արևմտյան սահմանին, այսինքն` Երևանից 600 - 800 կիլոմետր հեռավորությամբ, այնքան հեռու չէ, որպեսզի Հայաստանին ամենևին չվերաբերի։ Հատկապես, որ Սիրիայում մինչ այժմ հայեր են ապրում (ճիշտ է, որոշ տվյալների համաձայն` Սիրիայի հայ համայնքը կրճատվել է` հասնելով մինչև 20 հազարի)։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան 

Դամասկոսն ի սկզբանե դեմ էր թուքական բանակի Աֆրին մտնելուն

Սիրիայի Աֆրին քաղաքի շրջակայքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական գործողությունը իրականում փուչիկ էր։ Դրա պատճառն այն չէ, որ մի ամբողջ ամիս տևած արյունահեղ մարտերից հետո թուրքական բանակի առաջխաղացումը շատ չնչին է, քանի որ թուրքերն ի վերջո բախվեցին տեղի քուրդ բնակչության կատաղի դիմադրությանը։
Ի վերջո պարզ դարձավ, որ պաշտոնական Դամասկոսի պահանջը թուրքերից (նաև ամերիկացիներից) լքել երկրի տարածքը, ուր նրանց չէին հրավիրել, ձևական չէր։ Նրանք Սիրիա են ներխուժել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, մինչդեռ դրա համար որևէ միջազգային կազմակերպության հանձնարարագիր չունեն։
Ավելին` «Ձիթենու ճյուղ» գործողության հենց սկզբից սիրիական բանակի կադրային զորամիավորումները բացել էին իրենց անցակետերը քրդական մարտական զինվորական խմբավորումների համար, որոնք մեկնել էին իրենց հայրենակիցներին օգնելու։ Այսինքն` Սիրիայի օրինական իշխանություններն ի սկզբանե դեմ էին, որ քրդերի դեմ պայքարեն թուքական կանոնավոր զորամասերը։

Турецкие войска севернее Африна (23 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիական ուժերն Աֆրինում. Անկարան փրկում է «իր դեմքը»

Այլ հարց է, որ այսօր Դամասկոսը մի քանի ճակատով կռիվ է անում, և թուրքական բանակին մեքենային հակազդելու որևէ լուրջ ներուժ չունի։
Անկարայում դա հասկանում էին, ու դրանից դրդված` որոշեցին Աֆրինում «հակաահաբեկչական» գործողություն անցկացնել` մտածելով, որ Սիրիայի իշխանությունը չի կարող պայմանավորվածություն ձեռք բերել Աֆրինի քրդական վարչակազմի հետ։ Ու այդ ժամանակ Թուրքիան իրեն կենթարկի ամբողջ անկլավը։ Դե հետո էլ եկ ու թուրքերին հանիր այնտեղից…

Թուրքիային պարզապես թույլ չեն տա կռվել Սիրիայի ժողովրդավարական ուժերի դեմ

Ավելին` Թուրքիայում համոզված էին, որ Դամասկոսը չի կարող քրդերի հետ պայմանավորվածություններ ձեռ քբերել, քանի որ Աֆրինի քրդական վարչակազմը չի հրաժարվի ամերիկացիների աջակցությունը ստացող մարտական խմբավորումներից։ ԱՄՆ-ն համոզված է դրանում։
Սակայն մի պահ ամեն ինչ գնաց ոչ այնպես, ինչպես հաշվարկել էին Անկարայում ու Վաշինգտոնում։ Սկզբում ամեն ինչ այլ զարգացում ստացավ, երբ պարզվեց, որ քրդերն ի վիճակի են լուրջ դիմադրություն ցուցաբերել։ Դա ոչ միայն Ամերիկայի զինած ջոկատների շնորհիվ է, այլև այն մարդկանց, որոնք սիրիական բանակի կադրային զորամիավորումների առաջ բացել են անցակետերը։

Այնուհետև Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թիլերսոնը փորձեց համոզել Թուրքիայի նախագահին, որ պետք չէ Աֆրինի քրդերին դիպչել, իբր` մերոնքական են, թող այնտեղ իրենց պետությունը հիմնեն։ Էրդողանը չէր կարող կուլ տալ այդ խայծը` գիտակցելով, որ հաջորդը Թուրքիայի տարածքային ամբողջականության հերթն է լինելու։
Իսկ հետո լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Աֆրինի վարչակազմը, չնայած PYD/YPG կազմակերպության ղեկավարության առարկություններին, դիմել է պաշտոնական Դամասկոսին` կոչ անելով իրենց բանակը Աֆրինի տարածք մտցնել ու պաշտպանել երկրի տարածքը թուրքերից։
Իրականում բանակցությունները բավականին երկար տևեցին, ու ավարտվեցին նրանով, որ Աֆրին մտան ոչ թե սիրիական կադրային զորքերը, այլ Սիրիայի ժողովդական ուժերի (СНС) զինված ջոկատները։

Իսկ երբ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին, Անկարայի համար ամեն ինչ սկսեց սխալ ընթանալ, և հիմա թուրքերը ստիպված կլինեն կռվել ոչ թե ԱՄՆ-ի հովանավորած քուրդ ջոկատների դեմ, այն նրանց, ովքեր աջակցում են Սիրիայի օրինական ընտրված կառավարությանը, Բաշար Ասադին, ով պաշտպանում է իր երկրի տարածքային ամբողջականությունը։

Էրդողանի պարտությունը Աֆրինում երաշխավորված է

Անկարային համար իրավիճակն իսկապես ծայրահեղ է, քանի որ եթե նա հիմա ցանկանում է Աֆրինի ավելի շատ տարածքներ գրավել, ապա ստիպված է լինելու կռվել ոչ միայն նրանց դեմ, ում հովանավորում են ամերիկացիները, այլև նրանց, որոնց շահերը պաշտպանում են Սիրիայի տարածքում օրինական կերպով գտնվող Ռուսաստանն ու Իրանը։
Չի բացառվում, որ առաջիկայում Աֆրին կձգտեն սիրիական կադրային բանակային զորամասերը, որոնց պետք է որ օգնեին իրանցի կամավորները, Հեզբոլլահն ու ռուսական ՌՀՈՒ-ն։

Էրդողանն այս իրավիճակում ակնհայտորեն պարտվում է, քանի որ նրան մնում է միայն դուրս հանել իր զորքերն Աֆրինից, ինչը հավասար է քաղաքական ինքնասպանության, կամ կռվել նրանց դեմ, որոնց հետ նա համագործակցում է Աստանայի ձևաչափով։ Նրանց հետ, ում, ըստ էութայն, նա պետք է որ աջակցի ամենակարևոր` Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում։ Եվ ինչպե՞ս է Անկարան բացատրելու դա Մոսկվային ու Թեհրանին։

Президенты РФ Владимир Путин и Турции Реджеп Эрдоган перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Սիրիական քաղաքականության մեջ թուրքական հնարքները կարող են վերածվել «ռուսական ապտակի»

Ավելին` Չաուշօղլուն արդեն հայտնել է, որ թուրքական բանակը ոչ մի դեպքում ճանապարհի կեսին կանգ չի առնի։ Իսկ այսօր անգամ ասել է, թե իբրև «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ցնդաբանություն չէ։ Քաղաքական անհեթեթություն է։
Ստացվում է, որ Չավուշօղլուի ոչ մի հայտարարություն չի կարելի լուրջ ընդունել։ Իսկապե՞ս թուրքական բանակը կանգ չի առնելու։ Իսկ ու՞ր է շարժվելու։ Ու՞մ դեմ է կռվելու։ Մի՞թե հենց նույն PYD/YPG-ի դեմ ու Մանբիջում հիմնավորված ամերիկյան հրահանգիչների։

Կարծում եմ` դրա համար անգամ Էրդողանի հուզականությունը բավարար չէ։ Ինչպես նաև ակնհայտորեն Ռուսաստանի ու Իրանի դեմ գնալով սիրիական բանակի դեմ մարտնչելու համար։ Մի բան պարզ է` ցանկացած դեպքում Թուրքիայի նախագահի պարտությունը երաշխավորված է։

Լրահոս
0