00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստվարաթղթե քարոզչություն ԱՄՆ-ում․ ադրբեջանամետ փորձագետը հայերի պատճառով խայտառակ եղավ

© Sputnik / Михаил Палинчак / Անցնել մեդիապահոցСенат США
Сенат США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծովը խաղաղ էր, ոչ մի վատ բանի նախանշան չկար, սակայն ինչ-որ տեղից հայտնվեց ստվարաթղթե քարոզիչն ու իր նավթոտ ձեռքերով հոդված գրեց, որտեղ սկսեց կատաղությամբ բացահայտել ԱՄՆ-ում հայկական լոբբին։ Բավականին զվարճալի ստացվեց։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն ԱՄՆ-ում պետք է որպես արտասահմանյան գործակալ ճանաչվի ու ընդհանուր հարկային բազայի տակ ընկնի։ Այսպիսի արտահայտությամբ այսօր The Daily Caller-ի էջերում հանդես է եկել լրագրող, գրքերի հեղինակ, հաղորդավար ու փորձագետ ոմն Ռաուլ Լոուերի Կոնտրերասը։ Նրա հոդվածն ամբողջությամբ նվիրված է հայերին ու նրանց ապակառուցողական ազդեցությանը ԱՄՆ-ի քաղաքականության վրա։ Նա խոսել է նաև «զզվեցնող հայկական լոբբից» ձերբազատվելու անհրաժեշտության մասին։

Флаг США на фоне города - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում հայկական լոբբին թուրքականից ու ադրբեջանականից ազդեցիկ է. փորձագետ

Այստեղ երկու մասից բաղկացած նախագիծ մտահղացանք. Նախ՝ հասկանալ լրագրող, գրքերի հեղինակ, հաղորդավար ու փորձագետի մտքերը, հետո ներկայացնել այն ընթերցողներին։ Առաջին մասը հեշտ տրվես, սակայն երկրորդ մասը փոքր ներածություն է պահանջում։

Հայկական լոբբի ԱՄՆ-ում գոյություն ունի և այն, անկասկած, ուժեղ է։ Լոս Անջելեսը Երևանից հետո երկրորդ հայաբնակ քաղաքն է համարվում աշխարհում, իսկ Ամերիկայում հայերի ընդհանուր թիվը՝ տարբեր գնահատականներով, տատանվում է մեկուկեսից մինչև երկու միլիոնը։ Դա քիչ չէ, նույնիսկ շատ է՝ հաշվի առնելով, թե ինչքան հայ է ապրում բուն Հայաստանում։ Այդպիսի ուժը (տնտեսական, լոբբիստական, էլեկտրոնային, հասարակական) միանշանակ սեփական շահերն ունի ու ընդունակ է դրանք պաշտպանել ամերիկյան վերնախավում։ Ինչը և տեղի է ունենում։

Իզուր չեն ամերիկացիներն ամեն տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերում Հայաստանին, քառորդ դարը մեկ թեթևացնում վիզային ռեժիմը, հեռուստացույցով հետևում են Քիմ Քարդաշյանի կյանքի վայրիվերումներին ու, ընդհանրապես, առանձնահատուկ ուշադրությամբ են վերաբերում հայերին։ 1994 թվականից սկսած ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ, լինի նա դեմոկրատ, թե հանրապետական, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, հատուկ ուղերձով դիմում է հայ ժողովրդին ու տարբեր բաներ է ասում։ Ճիշտ է՝ Ռոնալդ Ռեյգանից բացի դեռ ոչ ոք «ցեղասպանություն» բառը չի արտասանել, սակայն դա ժամանակի հարց է. ԱՄՆ-ի հայերն աշխատում են այդ ուղղությամբ։

Наира Карапетян - Sputnik Արմենիա
Պատգամավոր. ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակությունն արժանի հակահարված է տվել ադրբեջանամետ պատգամավորներին

Մի խոսքով` կա ԱՄՆ-ն ու կա հայկական լոբբին, նրանք ընդհանուր լեզում գտնում են, ու ամեն ինչ իր հունով է ընթանում։ Եվ կընթանար, եթե չլինեին ադրբեջանցիները։

Հայերը խանգարում են ադրբեջանցիներն, նույնիսկ եթե նրանք օվկիանոսի այն կողմում են ու իրենց երկրի հետ անմիջապես կապ չունեն։ Նրանց մնում է միայն իրենց լոբբին առաջ մղել։ Պետք է ասել, որ դա նրանց մոտ չափազանց վատ է ստացվում։

Այսպիսով՝ անցնենք The Daily Caller-ի «Հայաստանն ու FARA» հոդվածին։ Քանի որ ոչ հեղինակը, ոչ էլ պարբերականն առանձնապես հայտնի չեն, սկզբից հասկանանք` ինչ է այդ աղբյուրն իրենից ներկայացնում։

Պարզվեց, որ վաշինգտոնյան պարբերականը, որն իրեն որպես ազդեցիկ ԶԼՄ է ներկայացնում, ընդամենը ութ տարեկան է։ Այն հիմնել է քաղաքագետ Տաքեր Կառլսոնն ու ԱՄՆ նախկին նախագահ Դիկ Չեյնիի նախկին խորհրդական Նիլ Պատելը։ Հիմնադիրների մտահղացմամբ՝ The Daily Caller-ը պետք է լիներ լիբերալ The Huffinton Post-ի պահպանողական տարբերակը։

Մտահղացումը, բնականաբար, չիրականացավ։ The Daily Caller-ը աշխարհի ԶԼՄ-ների շարքում 3521-րդ տեղն է զբաղեցնում, մինչդեռ The Huffinton Post-ը վարկանիշային այդ աղյուսակում 454-րդն է (SimilarWeb-ի տվյալներով)։

Կարճ ասած՝ The Daily Caller-ը չկարողացավ ազդեցիկ լրատվամիջոց դառնալ։ Իսկ տարբեր պատվերով հոդվածներ տեղադրելու համար պետք եկավ։ Դրանում կարելի է համոզվել «Հայաստան և FARA» հոդվածի օրինակով։

Հոդվածում առաջարկվում է ներառել Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ԱՀԱԿ) (ANCA) արտասահմանյան գործակալների ամերիկյան ցանկում։ Վերնագրում նշված FARA-ն «Արտասահմանյան գործակալների գրանցման մասին օրենքն է (Foreign Agents Registration Act)։

Հոդվածի հեղինակ Կոնտրերասը «հրաշքով» եկել է այն եզրակացության, որ ԱՀԱԿ-ն Հայաստանի կառավարության անմիջական գործակալն է և ազդում է ԱՄՆ քաղաքականության վրա։

Американский политолог, журналист Саманта Пауэр - Sputnik Արմենիա
«Ներեք մեզ Ցեղասպանությունը չճանաչելու համար». Օբամայի փոխարեն ներողություն է խնդրել Փաուերը

Հայաստանը քիչ էր, նա Ռուսաստանին էլ է խառնել։ Այդպիսի եզրակացություն անելու համար հեղինակը ստիպված է եղել «կիսափաստերի» մի ամբողջ բազմություն հորինել, իսկ տեղ-տեղ պարզապես ստել։ Օրինակ, Forbes-ը մեջբերելիս, նա ամսագրին հետևյալ նախադասությունն է վերագրում․ "The Committee betrays Armenia's post-Soviet nation's longstanding tradition as a proxy to its former motherland", ինչը բառացիորեն թարգմանվում է, որ «Կոմիտեն դավաճանում է հետխորհրդային ժողովրդի կայացած ավանդույթին՝ իր նախկին հայրենիքի համար միջնորդ լինելու»։ Համատեքստում հեղինակն ասում է, որ ANCA-ն հետզհետե դադարում է ԱՄՆ-ում ու Հայաստանում ապրող հայերի միջև միջնորդ լինելուց։

Սակայն Կոնտրերասի ձեռամբ՝ betrays (դավաճանում է) բառը կախարդական կերպով այս համատեքստում հակառակ reveals (ցուցադրում է) բառով է փոխարինվում։ Արդյունքում՝ Forbes-ն «ասում է» այն, ինչ հարկավոր է The Daily Caller-ի հեղինակին։

Բացահայտ ստելուց բացի Կոնտրերասը դիմում է բացահայտ անհեթեթության։ Օրինակ՝ նա պնդում է, որ ԱՄՆ-ի հայերը խանգարում էին Մեթյու Բրայզայի նշանակմանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան միայն այն պատճառով, որ նա թուրք կնոջ հետ է ամուսնացել։ Կոնտրերասի կարծիքով՝ ԱՄՆ ազգային շահերը կարող են «զոհ դառնալ քաղաքական վաշխառուներին»՝ ի դեմս «Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի»։ Բնականաբար, նման ինտելեկտի ու գիտելիքների տեր մարդը Հայոց ցեղասպանության փոխարեն չակերտներում գրում է «ցեղասպանություն»։

Роберт Моргентау - Sputnik Արմենիա
Մորգենթաու. «ԱՄՆ–ն և անձամբ Թրամփը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

Այնուամենայնիվ, կրթված ու խելամիտ մարդիկ գիտեն, որ հրաշքներ չեն լինում, լինում են միայն հնարքներ, իսկ յուրաքանչյուր հնարք արվում է ձեռքերի ճարպկությամբ։ Տվյալ դեպքում, հավանաբար, խոսքը նավթոտ ձեռքերի մասին է։ Նույնիսկ մակերեսային հայացքը բավարար է հասկանալու համար՝ ինչ «հրաշքով» է ամերիկա-մեքսիկացի Ռաուլը հանկարծակի հայ-ադրբեջանական հակամարտության փորձագետ դարձել ու գրում է, որ «1918 թվականին հայ դաշնակցականները Ղուբայում հրեաների ու ադրբեջանցիների են կոտորել»։

Կոնտրերասը հաճախ է Բաքվում լինում։ Տեղացի «փորձագետների», «քաղաքագետների» ու «լրագրողների» հետ մեքսիկացին տարբեր միջոցառումներ է անցկացնում, ինչի մասին հետո հպարտությամբ հայտնում են համացանցում։ Ժամանակ առ ժամական տարբեր կարգի ադրբեջանցի պաշտոնյաների հետ է տալիս-առնում։ Օրինակ՝ 2016 թվականին մեքսիկացուն ջերմորեն ընդունեցին Ադրբեջանի Գերագույն դատարանում։

Կոնտրերասի հոդվածները, որոնք սովորաբար The Daily Caller-ից էլ ավելի անհայտ պարբերականներում են տպագրվում, Facebook —ում հրապարակում են ադրբեջանական դիվանագիտական հաստատությունների պաշտոնական էջերը։ Նա սիրում է խոսել Խոջալուի դեպքերի, հին ադրբեջանցի ժողովրդի ու ԱՄՆ-ում հայկական լոբբիի ապակառուցողական ազդեցության մասին։

Պետք է նշել, որ այս սուբյեկտը սոցիալական կայքերում գրեթե աննկատ է, նրա հազվադեպ արվող հրապարակումները լավագույն դեպքում 1-2 «հավանություն» ունեն, իսկ դրանց մեծ մասն ընդհանրապես արձագանքի չեն արժանանում։

Ինչը չի խանգարում «հայտնի լրագրողին» մեքսիկական Ձմեռ Պապի տեսքով տարին մեկ-երկու անգամ Ադրբեջան գնալ։ Բնականաբար, նվերներով։

Բնականաբար, օրվա վերջին «Հայաստան և FARA» հոդվածը ռուսերենով, ադրբեջարեներով ու էլի ինչ-որ թարգմանությամբ հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցներում։ Դա կսկսեն մեկնաբանել փորձագետներն ու տեղացի վերլուծաբանները, ու Հարավային Կովկասի ադրբեջանական «փողոցում» տոն կլինի։

Միայն թե մեկ խնդիր կա․ հնարքի գաղտնիքը բացահայտվել․ Ռաուլից լավ Ձմեռ Պապ դուրս չեկավ, մի տեսակ կեղծ է։ Ասես ստվարաթղթից լինի։ Սակայն ստվարաթուղթը դիմացկուն նյութ չէ, քամին քշում է, կրակն այրում։ Մի՞թե «կրակի ու քամիների» երկրում դա չեն հասկանում։

 

Լրահոս
0