00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպա տանող հայկական ճանապարհ. ի՞նչ նշան տվեց Երևանը ռուսական վերնախավին

© Пресс-служба президента РА5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները, Եվրամիությանն ընդառաջ քայլ անելով, ռուսական վերնախավին կոնկրետ ազդանշան են տվել։

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխին, Sputnik Արմենիայի համար.

ՀՀ—ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ ու ԱՊՀ երկրներում մի շարք, երբեմն` իրարամերժ արձագանքներ առաջացրեց։ Ես նույնպես այդ խնդրի շուրջ բազում մեկնաբանություններ եմ տվել, այդ թվում նաև  քննադատական բնույթի։ Սակայն, տրամադրված լինելով հայ–ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, փորձենք այն փաստաթղթի ստորագրման մեջ որևէ դրական բան տեսնել։

Հայաստան–ԵՄ համաձայնագրի դրական (Ռուսաստանի համար) կողմն այն ազդանշանն է, որն ուղղվում է ռուսական վերնախավին։ Ազդանշան, որը Ռուսաստանին, Մերձավոր Արևելքին ու Հարավային Կովկասին վերաբերող մի շարք օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործընթացների հետևանք է։

Եվրասիական ինտեգրում. նպատակների ու միջոցների միջև եղած հակասությունները

Աշխարհը գնալով նեղանում է։ Թեժանում է շուկաների համար հերթական պատերազմը։ Այսինքն` ոչ թե ռեսուրսների ու տարածքների, ինչպես առաջին ու երկրորդ Համաշխարհայինների ժամանակ, այլ սպառման շուկաների, քանի որ Արևմուտքում (ու արդեն որոշ ժամանակ է, ինչ Չինաստանում) այդ ապրանքների գերարտադրություն կա։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ համաձայնագրով Հայաստանը չի փոխում քաղաքական և քաղաքացիական վեկտորը

Եվրամիությունն, ինչպես հայտնի է, ստեղծվել է ոչ թե գլոբալացման, այլ մրցակցային առավելությունների գործիքների ստեղծման անհրաժեշտության արդյունքում։ ԵԱՏՄ–ն, իր հերթին, ստեղծված է, ավելի շուտ, մտքի փայլատակման, քան մտածված ու հստակ ռազմավարության իրականացման արդյունքում։ Այստեղից էլ բխում են դրա խնդիրներն, այդ թվում` երկկողմանի հակասությունների սրացումը Միության առանձին անդամների հարաբերությունների մեջ։

Այդ հակասությունները կարելի է հաղթահարել միայն հետխորհրդային երկրների վերնախավի կողմից նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունները գիտակցելու հիմքի վրա: Ցավոք, այսօր հետխորհրդային տարածությունում իրագործվում են տնտեսական որոշումներ, որոնք պետք է առանցքային լինեին նույնիսկ ոչ թե 90-ականներին կամ 80-ականներին, այլ 70-ականներին:

Այսինքն`հաճախ այդ որոշումներն ադեկվատ չեն, քանի որ բխում են առնվազն երեք հնացած միտումներից՝ տոտալ մասնավորեցում, ազգային տնտեսությունների առավել բացվածություն և արտասահմանյան ներդրողի դրույքը՝ որպես տնտեսական աճի առանցքային դրայվեր:

Այսօր բոլոր հետխորհրդային երկրներն, առանց բացառության, կառչում են նեոլիբերալ դոգմաներից (օրինակ` Ռուսաստանը մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն, երբ այդ կազմակերպությունը կորցրել է գլոբալ կարգավորիչի դերը), իսկ Չինաստանը, որը 80-ական թթ-ին հետ էր մնում ԽՍՀՄ-ից տնտեսական առումով 15 տարով, ժամանակին յուրացրել է նոր մակրոտնտեսական միտումները՝ արդյունքում դառնալով գերտերություն, մեկ ամիս առաջ էլ՝ համաշխարհային տնտեսական առաջնորդ:

Ո՞ր թրենդերը բնորոշ կլինեն համաշխարհային տնտեսությանը առաջիկա տարիներին: Նշեմ դրանցից մի քանիսը:

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրով. Ռուսաստանը չի կասկածում Հայաստանին

Առաջին հերթին, պետք է ակնկալել համաշխարհային տնտեսության վերադասավորում մայրցամաքային-քաղաքակրթական ցուցանիշով, այսինքն` մի քանի սուբգլոբալ տնտեսությունների ձևավորման՝ հյուսիսամերիկյան, եվրոպական, չինական, իսլամական և, հնարավոր է` եվրասիական: (Ասում եմ՝ հնարավոր է, որովհետև ԵԱՏՄ պոտենցիալը բացահայտվել է առնվազն 20 տոկոսով):

Երկրորդ, կշարունակվի ազատ առևտրի գոտիների ձևավորումը վերոհիշյալ քաղաքակիրթ տնտեսությունների շրջանակում և դրանց միջև կոշտ սահմանների հաստատումը: Համապատասխանաբար, նշված ազատ առևտրի գոտիների շրջանակում կզարգանան արժութային գոտիները, ինչը կարագացնի ԱՄՆ դոլարի մենիշխանության վերացումը:

Երրորդ` նշված քաղաքակիրթ տնտեսությունների շարքում անխուսափելիորեն կդասավորվեն յուրահատուկ տնտեսաձևեր, որոնք հիմնվում են ինքնաբավության և մրցունակության սկզբունքների վրա և ենթադրում են յուրահատուկ տեղեկատվական և նավիգացիոն, սոֆթի և կիբերանվտանգության համակարգերի, բավականաչափ հումքային բազաների, էներգետիկ համակարգերի և միջուկային տեխնոլոգիաների, մրցունակ տեխնոլոգիական հարթակների և վերարտադրվող կոգնետիվ համակարգերի առկայություն:

Չորրորդ` պահանջված կլինեն հզոր պետական և միջպետական ինստիտուցիոնալ կարգավորիչները, որոնք հիմնվում են ինքնավար իրավական համակարգերի և ազգային վերնախավերի վրա։

Պետք է հաշվի առնել նաև, որ Արևմուտքը փտում է, իսկ Արևելքը` զարգանում։ Ահա հիմնական մարտահրավերը, որի հետ այսօր բախվում է Եվրասիական տնտեսական միությունը։ Պատրա՞ստ է արդյոք ԵԱՏՄ–ը դրան։ Նման համոզվածություն չկա։

Քաղաքակիրթ տնտեսական ինքնիշխանություն հասկացությունը

Ապրանքների, կապիտալների և աշխատուժի արդյունավետ և ազատ եվրասիական ձևավորումը հնարավոր է միայն նոր քաղաքական–տնտեսական հիմքի վրա։ Ցավոք սրտի, ԵԱՏՄ ներսում մինչև հիմա չկա այնպիսի հիմնային կատերագորիայի հասկացություն, ինչպիսին է «տնտեսական ինքնիշխանությունը»։ ԵԱՏՄ և ԵՏՀ ոչ մի փաստաթղթում չկա «տնտեսական ինքնիշխանություն» հասկացության սահմանում։

Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Վիզայի ազատականացման շահարկումը, կամ ինչպես եվրապաշտոնյաները խաբեցին հայերին

Ռուսական տնտեսությունը թաղված է օֆշորների մեջ, ինչը վկայում է արտաքին ֆինանսատնտեսական «ուժի կենտրոններից» կախվածության մասին, իսկ այլ` ԵԱՏՄ անդամ երկրները, ներառյալ Հայաստանը, ձգտում են «բազմավեկտոր» տնտեսական քաղաքականություն անցկացնել` ի հեճուկս այն օբյեկտիվ տնտեսական թրենդերի, որոնց մասին վերևում նշեցի։

Եվրասիական երկրների վերնախավերի որոշ ներկայացուցիչներ մինչև հիմա հույսեր ունեն, որ հետխորհրդային երկրների ազգային տնտեսությունները կարող են շահավետ ինտեգրվել ինչ-որ համաեվրոպական կամ համաշխարհային մեխանիզմների և շահերի մեջ։

ԵԱՏՄ և ԵՏՀ ղեկավարները դնում են Հյուսիսային Եվրասիայում միասնական կամ ընդհանուր էներգետիկ, առևտրատրանսպորտային, տեղեկատվական, ֆինանսական և այլ տարածությունների փուլային ձևավորման հարցը։

Այդ առումով Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ վկայում են, որ նեոլիբերալ տնտեսության օրենքներն իրականում աշխարհում չեն աշխատում։ Եվ որ դա ընդամենը նոր իրականության քողարկում է, որում տեղ չունեն տնտեսական ժողովրդավարությունը և բազմավեկտորությունը։ Այս կամ այն երկրների կայուն սոցիալ–տնտեսական զարգացման համար միակ հնարավոր հիմքը կարող է լինել միայն նրանց իրական տնտեսական ինքնավարությունը։

Իր հերթին նման ինքնավարության կարելի է հասնել միայն տարածաշրջանային միությունների շրջանակում կոլեկտիվ ջանքերի արդյունքում։ Կոպիտ ասած` Բելառուսը և Ղրղըզստանը չեն կարող անկախ դառնալ (նրանց տնտեսությունները թույլ են դրա համար), բայց նրանք կարող են լինել ինքնավար եվրասիական քաղաքակրթության լիիրավ տարր։

Ենթադրում եմ, որ ԵԱՏՄ հեռանկարներն անմիջականորեն կախված են Ռուսաստանի կողմից իր տնտեսական քաղաքականությունը փոխելուց։ Նրա ներկա ձգձգվող արևմտամետությունը վաղուց պետք էր փոխարինել եվրասիամետությամբ։ Այնպես որ հայկական պետությունը ստորագրել է Եվրամիության հետ համաձայնագիրը ոչ լավ կյանքից, այդ թվում` վաղվա օրվա մեջ անվստահության և անհանգստության պատճառով, ինչը ներկա պահին տեղի է ունենում Ռուսաստանում և, ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում։

Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվեն ռուս պաշտոնյաները։ Սկզբից նրանք պետք է շրջվեն դեպի ԵԱՏՄ և հնարավորություններ գտնեն, որպեսզի համոզեն ԵԱՏՄ այլ մասնակիցներին անել նույնը։ Այդ համատեքստում Եվրամիության հետ Հայաստանի համաձայնությունը կարելի է դիտարկել որպես վաղուց հասունացած փոփոխությունների կատալիզատոր` ռուսական վերնախավի, եվրասիական ինտեգրման և սեփական երկրի նկատմամբ։

Լրահոս
0