00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Բագրատ Ենգիբարյան
Ինժեներական քաղաքում արդեն գործում են 20 ընկերություններ. Բագրատ Ենգիբարյան
09:16
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:23
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-իրանական բլիցկրիգ. Երևանին մեկուսացնելու Անկարայի և Բաքվի նախագիծը տապալվե՞ց

© AP Photo / Davit Hakobyan, PAN PhotoПрезидент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян
Президент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվին և Անկարային այդքան մտահոգող «Իրան–Հայաստան» երկաթգծի և «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագծերի գործարկումը Երևանին անհրաժեշտ են, առաջին հերթին, երկրի մեկուսացման խնդիրը լուծելու համար, կարծում են փորձագետները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Իրան–Հայաստան» երկաթգծի կառուցման և «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագծերը շահավետ են Երևանի համար քաղաքական տեսանկյունից։ Դրանց գործարկումը Հայաստանին թույլ կտա առանցքային խաղացող դառնալ տարածաշրջանում, ինչով կճնշի Թուրքիային և Ադրբեջանին։ Նախագծերը լրացնում են մեկը մյուսին, կարծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նախօրեին ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ երկաթգծի կառուցումը տնտեսապես ձեռնտու չէ, նրա գործառույթը կարող է կատարել «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին։

««Հայաստան–Իրան» երկաթգծի և «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագծերը լրացնում են միմյանց։ Թեև, սա չի նշանակում, որ նրանք առանձին գործել չեն կարող,  մեր առաջնահերթ խնդիրներից է երկու նախագծերի գործարկումը»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` երկաթգծի նախագիծը պետք չէ դիտարկել միայն տնտեսական տեսանկյունից։ Այն նշանակալի է Երևանի համար, առաջին հերթին, քաղաքական նկատառումներից ելնելով, Հայաստանի մեկուսացման խնդիրը լուծելու համար։

Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
Բաքուն զուր է գումարներ վատնում. «Երկաթյա գմբեթը» չի փրկի «Իսկանդերից»

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նաև կարծում է, որ Երևանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու նախագծերի գործարկումը ոչ միայն կամրապնդի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, այլև կընդլայնի նրա ազդեցությունը։

«Երկաթգիծն, իսկապես, կարևոր է մեզ համար քաղաքական տեսանկյունից։ Այն թույլ կտա միավորել Իրանի հետ ճանապարհը և հասնել վրացական նավահանգիստներ»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվելյանը։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի հետ երկաթգծի կառուցումը Իրանի առաջնահերթ ուղղություններից է, սակայն պետք է հասկանալ, որ երկաթգծի նախագիծը թանկ արժե և այն իրականացնելն ավելի դժվար է, քան ավտոմայրուղու նախագիծը։ Ավելին, երաշխիք չկա, որ նախագծի մեջ ներդրած միջոցները կվերադարձվեն։

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։ Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։ Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունել և 27 կայան։ Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։

Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է այս նախագծի իրականացման մասին։

Строительство БАМа-2 в Амурской области - Sputnik Արմենիա
Մոսկվայում կքննարկեն Հյուսիս-հարավն ու Հայաստան–Իրան երկաթուղին

Իրան –Հայաստան երկաթուղին կարող էր այլընտրանքային ճանապարհ դառնալ ապրանքների տեղափոխման համար` թույլ տալով Հայաստանին ելք ունենալ դեպի արտաքին աշխարհ, սակայն ծրագրի իրականացումն անընդհատ հետաձգվում է անորոշ ժամանակով։

Խնդիրներ կան նաև կապված «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարության ավարտի հետ։ Գործընթացը սառեցվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Sputnik  Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ տրանսպորտի նախարարությունն, իր հերթին, նախագծի գործարկման ժամկետների մասին պարզաբանեց, որ «Հյուսիս–Հարավի» շինարարության ավարտը պարզ կդառնա հաջորդ տրանշերի տեխնիկական և տնտեսական մանրամասներն ուսումնասիրելուց հետո։

«Նախագիծը ֆինանսավորում են Ասիական զարգացման ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերը։ Քաջարան–Ագարակ ավտոճանապարհի 42 կմ հատվածի, ինչպես նաև Գյումրի–Բավրա 62 կմ հատվածի շինարարության ավարտի ժամկետները հայտնի կդառնան նախագծային աշխատանքների հաստատումից հետո», – հայտնել է տրանսպորտի նախարարությունից։

Այսօր երաշխիքային աշխատանքներ են տարվում կապալառուի կողմից Երևան–Աշտարակ ավտոճանապարհի 11.4 կմ և Երևան–Արտաշատ ավտոճանապարհի 19.6 կմ հատվածում։ Ավտոճանապարհը շահագործման է հանձնվել դեռևս 2016 թվականի հունիսին։

42 կմ երկարություն ունեցող Աշտարակ–Թալին ավտոճանապարհի շինարարական աշխատանքների 39%–ն ավարտված է։ Թալին–Լանջիկինը (18,7 կմ) 20%–ով, իսկ Լանջիկ–Գյումրի 27.5 կմ հատվածը` 10%–ով։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ ապահովելով կապ Իրանի և Վրաստանի հետ:

Լրահոս
0