00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակը

© Sputnik / Aram NersesyanМатч Армения - Польша. Сборная Армении
Матч Армения - Польша. Сборная Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին Բելառուսի ընտրանու նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո, նոյեմբերի 13-ին երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` այս անգամ առավելության հասնելով Կիպրոսի հավաքականի նկատմամբ:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Այս խաղում էլ մեր թիմը հաղթանակի հիմքը դրեց առաջին խաղակեսի ընթացքում, որում հավաքականը երկու անգամ գրավեց հյուրերի դարպասը: Ընդմիջումից հետո կողմերը շարունակեցին արդյունավետ գործել ու գրանցվեց մեր թիմի հաղթանակը 3:2 հաշվով:

Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Հայաստան–Կիպրոս ընկերական հանդիպման 3–րդ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է

Մեր թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լրիվ այլ մեկնարկային կազմ էր ընտրել Կիպրոսի թիմի հետ խաղում` համեմատած նախորդ ընկերական խաղի, որում մեր հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ էր տարել: Բայց դա ոչ մի  կերպ չխանգարեց մերոնց իրենց առավելությունը դրսևորել համարյա ամբողջ խաղի ընթացքում:

Թիմի մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայկ Իշանյանը, որն էլ այս մրցավեճում դարձավ առաջին գոլի հեղինակը: Հետաքրքիր է, որ երկրորդ գնդակն էլ մրցակցի դարպասն ուղարկեց կենտրոնական մյուս պաշտպան Վարազդատ Հարոյանը: Մեր ընտրանին շատ լավ օգտագործում է ստանդարտները, որոնց խաղարկումից հետո էլ հաշվի մեջ երկու անգամ փոփոխություն գրանցվեց:

Բացի այս ամենից, որոշ դրվագներում մեր ֆուտբոլիստները մեկ փոխանցմամբ շատ արագ կարողանում էին դուրս գալ դժվարին իրավիճակներից: Իսկ մի քանի դեպքում էլ մեր հավաքականը չորս-հինգ փոխանցումով դուրս էր գալիս պաշտպանությունից ու անմիջապես սպառնում մրցակցի դարպասին: Չի կարելի ասել, որ մերոնք գերազանց խաղացին, բայց այն, որ մեր ընտրանու խաղի մեջ պոզիտիվ կար` միանշանակ է:

Եթե մեր ֆուտբոլիստները ավելի ուշադիր կամ ավելի հաջողակ լինեին, հաշվը լրիվ այլ կլիներ: Ու երկրորդ կեսի սկզբում էլ Հայաստանի հավաքականն առնվազն երկու անգամ կարող էր հասնել հաջողության, բայց պահերը չօգտագործվեցին ու հետևեց ֆուտբոլային «պատիժը»: Կենտրոնից սկսեց մեր թիմը:

Товарищеский матч Армения Белорусь - Sputnik Արմենիա
Հայաստան-Բելառուս. 4:1` ինչո՞ւ է կասկածի տակ դրվում մեր հաղթանակը

Հաշիվը 2:1 դառնալուց հետո, որոշակի լարվածություն զգացվեց: Սակայն այդ լարվածությունը թուլացրեց 11 մետրանոցը, որը իրացրեց Հենրիխ Մխիթարյանը` խփելով իր 25-րդ գնդակը հավաքականի կազմում:

Մեր թիմի կազմում կատարված փոփոխություններից հետո, հավաքականի խաղը մի փոքր խամրեց: Ամեն դեպքում, երբ խաղադաշտում է Մխիթարյանը, հավաքականը այլ խաղ է ցուցադրում: Մխիթարյանը փոխարինումից հետո մեր թիմն արդեն որոշակի խնդիրներ ունեցավ` մասնավորապես գրոհները կազմակերպելու ու զարգացնելու գործում: Իսկ հյուրերը, որոնք պայքարեցին մինչև վերջ, կարողացան հիմնական ժամանակի վերջին րոպեին կրճատել հաշվի տարբերությունը:

Այսպիսով, մեր հավաքականն ընկերական երկու խաղերում նույնքան հաղթանակ տարավ, ու այս արդյունքը առաջին հերթին հոգեբանական շատ լավ ստիմուլ է մեր ընտրանու համար: Իհարկե, դեռևս կան խնդիրներ և՛ խաղային առանձին օղակներում, և՛ խաղային առանձին դիրքերում: Բայց հիմա կարծում ենք կարելի է ավելի հանգիստ ու առանց շտապելու մտածել վրիպումները շտկելու մասին: Առայժմ ժամանակ կա, իսկ թե ով կլինի մեր հավաքականի նոր նորեկը, կամ ովքեր կլինեն նրանք ու ինչպես կփոխվի մեր ընտրանու խաղը, արդեն ցույց կտա ժամանակը:

Լրահոս
0