00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան արդեն ուշացել է. ինչ է «խոստանում» Արցախին Պուտինի և Էրդողանի հանդիպումը

© Official site of the President of RFПрезиденты РФ Владимир Путин и Турции Реджеп Эрдоган перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса.
Президенты РФ Владимир Путин и Турции Реджеп Эрдоган перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը համոզված է, որ արցախյան կարգավորման գործընթացին խառնվելու Թուրքիայի ցանկացած փորձ Ադրբեջանում միայն ջղաձգում է առաջացնում։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Սոչիում Պուտինի ու Էրդողանի հանդիպմանը նախորդող պաշտոնական հայտարարությունների շեշտադրումից դատելով` այսօր պետք չէ արցախյան բանակցային գործընթացի առաջխաղացում ակնկալել։ Ե՛վ Կրեմլի մամուլի ծառայությունը, և՛ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը կոնկրետ հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի նախագահների հանդիպմանը քննարկվելու է սիրիական հարցի կարգավորումը, երկրների միջև առանց վիզայի ռեժիմը, տարբեր տնտեսական հարցեր, օրինակ է առևտրային սահմանափակումների հանումը։

Էրդողանն ուշացել է, առնվազն, քսան տարով

Փաստացի ստացվում է այնպես, ինչպես և կանխատեսվում էր. Էրդողանի համար  լոլիկի ռուսական սահմանափակումներն ավելի կարևոր են, քան արցախյան հարցը։ Ու Թուրքիայի նախագահը ակտիվություն է ցուցադրում քաղաքական ասպարեզում միայն իր գործընկեր Ադրբեջանին սիրաշահելու համար, որը պարբերաբար իր «ավագ եղբորն» է դիմում, որպեսզի այն խառնվի բանակցային գործընթացին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ճյուղ Էրդողանի համար. փակուղուց դուրս գալու ելքը Ռուսաստանն է, այն էլ` Հայաստանով

Բանն այն է, որ Բաքուն ակնհայտորեն բավականին լուրջ այլընտրանք ունի` Անկարայի հետ համագործակցմանը։ Եթե Թուրքիան այս անգամ էլ բան չանի արցախյան գործընթացի վրա ազդեցության առումով, ապա Էրդողանի վարչակազմը տարածաշրջանում միակ դաշնակցին կորցնելու վտանգ կունենա։

Պատկերավոր ասած, երբ կասպից նավը հիմնովին, կարելի է նույնիսկ ասել, վերջնականապես, կկանգնի ռուսական ափին, իսկ Թուրքիան մենակ կմնա` արևմուտք դուրս գալու իր ցանկության ու Հարավային Կովկասում իր ազդեցությունը հաստատելու մեջ։ Ու այդ ժամանակ Էրդողանի բոլոր նախագծերը կտապալվեն։ Իսկ Էրդողանը ցանկանում է կյանքի օրոք Օսմանյան Կայսրությունը վերականգնած մեծ պատմական անձ դառնալ։

Հետաքրքիր է, որ Էրդողանը չի ցանկանում ընդունել, որ իր ամբիցիաներով ուշացել է,  դա պետք էր անել այն ժամանակ, երբ Ռուսաստանը դեռ թույլ էր` 90–ականներին։

Այն ժամանակ նա արդեն բարձր պաշտոններ էր զբաղեցնում (1994 թվականին Ստամբուլի քաղաքապետն էր ու 2003–ին երկրի վարչապետը` քիչ բան չէ)։ Սակայն Էրդողանը շատ ուշ հասավ նախագահական աթոռին։

Անկարայում դա շատ լավ հասկանում են, իսկ բացահայտորեն Ռուսաստանի դեմ խաղալ նա չի համարձակվում։ Թեկուզ հենց այն պատճառով, որ ամեն դեպքում իր համար է վատ լինելու։ Այստեղ և՛ առևտրային բաղադրիչն է, ներառյալ` արդեն բոլորին հոգնեցրած թուրքական լոլիկները), և՛ «Թուրքանա հոսանքի» հետ համատեղ «Ակկույու»  ատոմային կայանը, ու առանց վիզայի ռեժիմը, որը Թուրքիային օդի պես է անհրաժեշտ` զբոսաշրջային ոլորտը փրկելու համար։

Ադրբեջանում Թուրքիայի առաջնորդի ասածները «փուչիկ» են

Ինչ վերաբերում է բուն Ռուսաստանին, ապա այն արդեն բազմիցս ասել է, որ մտադիր չէ արցախյան կարգավորման գործընթացին որևէ մեկին մոտ թողնել։  Հատկապես Թուրքիային, որը դեմ  չէ ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում և որի պատճառով Մոսկվան ռիսկի տակ էր դնում դաշնակցային հարաբերությունները թեև փոքր, բայց տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող Հայաստանի հետ։

Реджеп Эрдоган и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Թուրքիայի «ոսկեդարն» անցել է. Անկարայի և Բաքվի սիրավեպը թոզ է Արևմուտքի աչքերին

Այնպես որ, Բաքվում Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ նա, անպայման, կզրուցի Պուտինի հետ Արցախի մասին, կարելի է «փուչիկ» համարել` նախատեսված առաջին հերթին Բաքվի լսարանի համար, որն իր հերթին հույս ունի, որ հակամարտության կշեռքի նժարը կթեքվի իրենց կողմը, եթե այնտեղ ավելանա թուրքական ծանրաքարը։ Ահա և ամեն անգամ Էրդողանի առաջ անլուծելի խնդիր են դնում` ճեղքել ռուսական արգելքը։

Իսկ Թուրքիայի առաջնորդը ստիպված է ձևացնել, որ Ղարաբաղի խնդիրն իր համար նույնքան կարևոր է, ինչպես իրավիճակը, օրինակ, Սիրիայում կամ հենց Թուրքիայի արևելյան շրջաններում, ուր սկսել են թափանցել ահաբեկչական խմբավորումների ջոկատները։

Էրդողանը ստիպված է պարբերաբար աջակցել այդ խաղին, թեկուզ նրա համար, որպեսզի մի քիչ ձգձգի այն պահը, երբ Բաքվում վերջնականապես կհասկանան, որ ղարաբաղյան կարգավորման ընթացքում Անկարան նրանց ոչնչով չի կարող օգնել։ Նրանք ստիպված կլինեն սահմանափակվել բացառապես նյութական, ռազմական օգնությամբ։

Կարելի է վստահ լինել, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները Արցախի վերաբերյալ ինչ-որ բան կասեն առնվազն ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։ Սակայն այն փաստը, որ դեռ նոյեմբերի 10–ին` հանդիպումից մի քանի օր առաջ, երկու երկրների մամուլի ծառայություններն արդեն ուրվագծել են բանակցությունների օրակարգի հիմնական ուղղությունները, և որ ղարաբաղյան կարգավորման թեման այնտեղ տեղ չի գտել, վկայում է միայն մեկ բանի մասին` Կրեմլում ուղղակի հերթական անգամ չեն համաձայնել Թուրքիայի հետ քննարկել ղարաբաղյան հարցը։ Այդ թեման Անկարայի իրավասությունից դուրս է։

Լրահոս
0