00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ սակրավորները Սիրիայում. պատերազմն «ականազերծելու» հնարավորություն Երևանին

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցСирийская армия освободила от боевиков территорию военных училищ в Алеппо
Сирийская армия освободила от боевиков территорию военных училищ в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի սակրավորները կարող են մասնակցել Սիրիայի ականազերծման աշխատանքներին։ Ի՞նչ կտա դա Երևանին, մտորում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։

Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն` հատուկ Sputnik  Արմենիայի համար։

Հայաստանի զինվորական սակրավորները զգալի մարտական փորձ ունեն, և ՄԱԿ–ի ինտերնացիոնալ բրիգադի կազմում կարող էին զգալիորեն օգնել ահաբեկիչներից ազատագրված Սիրիայի նահանգների ականազերծման հարցում։

Рекс Тиллерсон - Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը հորդորում է արագացնել Արցախի ականազերծումը

Հայաստանը Սիրիական պատերազմի սկզբից  ապաստան է տվել 22 հազար փախստականի, սակայն բաց է թողել Սիրիայում, որտեղ ավելի քան 100 հազար էթնիկ հայ է ապրում, հաղթողների շարքում հայտնվելու հնարավորությունը։ Երկրի խաղաղության վերականգնման առաջին փուլում առավել արդիական է դառնում բնակատեղիների և հարակից տարածքների ականազերծման հարցը։

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինի տեղեկության համաձայն՝ Հայաստանի, Եգիպտոսի, Իրանի, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Սերբիայի և Թուրքիայի զինվորական սակրավորները կարող են մասնակցել Սիրիայի ականազերծման աշխատանքներին։ Համապատասխան բանակցություններ են տարվում ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ։ ՄԱԿ–ի ականազերծման ծառայության հետ գործակցություն է կազմակերպվել։ Համապատասխան փաստաթղթերով խիստ կանոնակարգված ՄԱԿ–ի գործողությունները սկսելու համար Սիրիայի հետ  համաձայնագիր է նախապատրաստվում։ Կոմերցիոն կապալառուները, այդ թվում նաև զինվորականները մի քանի տարի է, ինչ ականազերծման մարդասիրական ծառայություններ են մատուցում։

Օպերատիվ իրավիճակ

Սիրիայի կառավարական զորքերն ու իրենց դաշնակիցներն անցյալ շաբաթ ամբողջական վերահսկողություն են սահմանել Դեր Զորի նկատմամբ։

Զինյալները փորձում են վերադառնալ կամ վնաս պատճառել. նոյեմբերի 5-ին փախստականների ճամբարում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 100 մարդ, մեկ օրվա ընթացքում Դեր Զորում հայտնաբերվել և ականազերծվել է ավելի քան 600 պայթյունավտանգ առարկա։ Այստեղ գործում է ՌԴ ԶՈՒ Հակաականային միջազգային կենտրոնի ազատ ջոկատը (171 զինծառայող, 10 հատուկ վարժեցրած ական որսացող շուն և 40 միավոր տեխնիկա)։

Инженерная бронетехника во время мероприятий по разминированию сирийского города Дейр-эз-Зор - Sputnik Արմենիա
Դեր Զորի ականազերծումը. գործի են անցել ՌԴ–ի սակրավորները

Ականները, չպայթած արկերը, կասետային ռազմամթերքը, ինքնաշեն պայթուցիկ սարքերը Սիրիայի ազատագրված տարածքների հիմանական խնդիրն են, և ՄԱԿ–ում դիտարկում են ականազերծման հնարավորությունը 2016 թվականի սկզբից։ Գործողություններ սկսելը բավականին լուրջ և թանկ գործ է։ Այսպես, օրինակ, Գերմանիան կհատկացնի 10 մլն եվրո միայն Ռաքքան ականազերծելու  համար։ Մինչդեռ վտանգավոր գործողությունները տասնյակ տարիներ են տևելու, Իրաքի տարածքի ախտազերծման աշխատանքների արժեքը  փորձագետները տարեկան 180 մլն դոլար են գնահատել։ Իսկ Քուվեյթն ականազերծելու մասշտաբային գործողությունների արժեքը (կոմերցիոն հիմունքներով) 728 քկմ տարածքի համար կազմել է 700 մլն դոլար։

Նշենք, որ ականազերծողները միշտ վտանգի տակ են (վիճակագրության համաձայն, 5000 ականազերծած ականի դիմաց մեկ զոհ է լինում և 2 վիրավոր մասնագետ), սակայն ՄԱԿ–ի գործողությունների ժամանակ նման աշխատանքը բարձր է վարձատրվում։ Որպես սակրավոր աշխատում են նաև կանայք։

Սպառնալիքների մասշտաբայնությունը

ՄԱԿ-ի 14 դեպարտամենտ, հաստատություններ, ծրագրեր և հիմնադրամներ են մասնակցում ականազերծման ծրագրերին 30 երկրում։ Տարածքների ականազերծման աշխատանքները թույլ են տալիս խաղաղապահ ուժերին պարեկություն իրականացնել, մարդասիրական կազմակերպություններին օգնություն հասցնել և հասարակ քաղաքացիներին՝ անվախ ապրել։ Դա պարզապես հողից ական հանելու գործընթացը չէ, այլև կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում բնակչությանը սովորեցնելն է անվտանգության միջոցներ կիրառել։

Մինչդեռ, ականային վտանգն աճում է։ ՄԱԿ–ի գնահատականների համաձայն, աշխարհում  շուրջ 120 մլն հակահետևակային ական է տեղադրված, որոնց զոհ են ամեն ամիս դառնում ոչ պակաս, քան 500 մարդ, և յուրաքանչյուր երրորդ տուժածը` երեխա է։ Վիճակագրության համաձայն, մեկ հայտնաբերված և վնասազերծած ականի դիմաց կրկին տեղադրվում է երկու տասնյակ։ Աշխարհի բոլոր թեժ կետերի ականազերծման համար սակրավորներին առկա մեթոդների կիրառման դեպքում կպահանջվի մոտ հազար տարի և  մինչև 100 մլրդ դոլար։

Конфликт в Сирии - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է մտնել Սիրիայի ականազերծման կոալիցիա

Նոր տեխնոլոգիաները, որոնք ստեղծվում են լաբորատոր պայմաններում,  դեռևս այդքան էլ արդյունավետ չեն գործում ականապատ դաշտերում։ Ռոբոտատեխնիկայի և ականային մեխանիկական ուռկանների արդյունավետությունը չի գերազանցում 80 տոկոսը, և սակրավորները հաճախ ստիպված են լինում շոշափող սարք կիրառել։ Այսօր տարածքների 80 տոկոսից ավելին ձեռքով են ականազերծում։ Ինչպես և անցյալ դարում, պայթյունավտանգ իրերի հայտնաբերման առավել տարածված տեխնիկական միջոց է շարունակում մնալ ինդուկցիոն ականորսիչը, որն արձագանքում է ականի մետաղական կորպուսի վրա։ Սարքի բարձր զգայունությունը հարյուրավոր կեղծ ազդանշաններ է տալիս։ Ամենից դժվարն առանց պատյանի պլաստիկ պայթուցիկներ կամ առանց մետաղական կորպուսի արկեր հայտնաբերելն է։ Ականներ են որսում նաև հատուկ վարժեցրած շների օգնությամբ (որոնք արձագանքում են պայթուցիկ նյութի՝ տրինիտրոտոլուոլի հոտին), սակայն շներն էլ հոգնում և սխալվում են։ Հայտնաբերված պայթուցիկ սարքը վնասազերծելն ավելի հեշտ է։ Սովորաբար, մասնագետները ոչնչացնում են արկերը՝ տեղում դրանք պայթեցնելով։

Վտանգավոր տարածքները, որտեղ սակրավորները ոտք չեն դրել, մի քանի տարով դուրս են բերվել տնտեսական շրջանառությունից, դա նվազեցնում է պատերազմից տուժած պետությունների տնտեսական վերականգնման տեմպերը։ Սիրիայի ճակատագիրը, մեծամասամբ, կախված է ականազերծելուց։

Լրահոս
0