00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն Իրան է մեկնում հանդիպելու Ռոհանիի և Ալիևի հետ. Ինչո՞ւ է դա կարևոր Արցախի համար

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցРабочий визит президента РФ В.Путина в Иран
Рабочий визит президента РФ В.Путина в Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեհրանում չորեքշաբթի անցկացվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը: Այդ եռակողմ հանդիպման առաջնահերթությունների և քննարկվող հարցերի առավել հավանական շրջանակի մասին իր տեսակետն է ներկայացնում Արման Վանեսքեհյանը:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թեհրանում նոյեմբերի 1-ին կկայանա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Որոշ քաղաքական վերլուծաբաններ Պուտինի, Ռոհանիի և Ալիևի հանդիպումը հակված են անվանել «գագաթնաժողով»: Հավանաբար, նկատի ունեն այն հանգամանքը, որ այդ հանդիպումն արդեն երկրորդն է նման ձևաչափում անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում (առաջինը կայացել է Բաքվում անցյալ տարվա օգոստոսին):

Թեհրանում ամենաիսկական եռակողմ գագաթնաժողովն է անցկացվելու

Հարցերի շրջանակն էլ, որոնք պատրաստվում են քննարկել առաջնորդները, նույնն է, ինչ անցյալ անգամ: Կրկին քննարկվելու են հարցեր, որոնք առնչվում են երկրների գործակցությանը  քաղաքականության, տնտեսության, մշակույթի ոլորտներում և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին: Ամենաիրական գագաթնաժողով:

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Ադրբեջանում ընդլայնվում է ջիհադական գաղտնի գործունեությունը. սիրիական Ռաքայի ողբերգությունը

Թեև հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն եռակողմ ձևաչափի և քննարկումների տեսանկյունից, այլև նրանով, որ Թեհրանում կկայանան նաև Պուտինի և Ռոհանիի, Ալիևի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեի երկկողմ հանդիպումները:

Հենց այդ երկկողմ հանդիպումներն էլ առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում փորձագետների և քաղաքական վերլուծաբանների շրջանում: Չէ՞ որ, մեծ հաշվով, այն, ինչ խոսվելու է համատեղ եռակողմ բանակցությունների ընթացքում, կարելի է կանխատեսել հավանականության ավելի մեծ տոկոսով:

Հավանաբար, խոսվելու է Հարավ-Արևելյան Ասիա-Հյուսիսային Եվրոպա տրանսպորտային միջանցքի, ինչպես նաև նույն ուղղությամբ գազատարի նախագծի մասին: Հնարավոր է՝ խոսեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների մասին:

Դե, իսկ թե որքան կարևոր են լինելու Պուտինի երկկողմ ձևաչափով անցկացվող հանդիպումները, դեռ պետք է իմանալ, հավանաբար, սպասելով հանդիպումների արդյունքներով նախագահների ամփոփիչ մամուլի ասուլիսին:

Հայաստանին, իհարկե, առաջին հերթին Արցախն է հուզում

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Թեհրանում կշոշափվի արցախյան հակամարտության թեման, հավանաբար, այդ հարցին դրական պատասխան է պետք տալ:

Գոնե, դատելով նրանից, որ այդ հանդիպման նախօրեին (հոկտեմբերի 30-ին) Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին բարձրացրեց Արցախի հարցը և խոսեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության և Իրանի համար չափազանց կարևոր թեմայի՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման մասին:  Եթե դրան ավելացնենք այն փաստը, որ Թեհրանում տեղի կունենա նաև Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումը, իսկ հաջորդ ամսվա սկզբին Ռուսաստան է մեկնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ապա կարելի է համապատասխան եզրակացություններ անել:

Место оцепления. Теракт в Барселоне - Sputnik Արմենիա
Ջիհադ ողջ Արևմուտքին. որն է ահաբեկիչների հաջորդ թիրախը

Օրինակ, այն մասին, որ Ռուսաստանը հենց Իրանի հետ միասին է փորձում իր ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա: Հասկանալի է, որ հիմնական ծանրաբեռնվածությունն, այդ առումով, ընկնում է Ռուսաստան-Իրան-Իրաք-Սիրիա առանցքի վրա, սակայն Անդրկովկասի տարածաշրջանը նույնպես սիրիական հաղթողների տեսադաշտում է:

Հավանաբար, Քասեմիի հայտարարությունը՝ կապված արցախյան կարգավորման գործընթացում խաղաղության պահպանման անհրաժեշտության հետ, լուրջ ենթատեքստ ուներ, որը կապված էր, առաջին հերթին, նրա հետ, որ և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին տարածաշրջանում խաղաղությունն օդի պես անհրաժեշտ է: Չէ՞ որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև մի կողմից, Ռուսաստանի և Իրանի միջև մյուս կողմից` Մերձավոր Արևելքում, կոնկրետ՝ Սիրիայում և Իրաքում առկա հակասությունների ձիգ կծիկը չափից շատ ջանքեր է պահանջելու:

Արևմուտքն, անշուշտ, կսրեր լարվածությունն արցախա-ադրբեջանական շփման գծում: Չէ՞ որ այդ ժամանակ  և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը ստիպված կլինեին շեղել իրենց ուշադրությունը գլոբալ աշխարհաքաղաքական այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ պատճառով, կարծում եմ, որ արցախյան  հակամարտության կողմերին որոշակի կոնկրետ քայլեր կառաջարկվեն, որպեսզի կանխվի հակամարտությունից առճակատման անցնելու վտանգը:

Համաշխարհային հանրությանն ավելի շատ մտահոգում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Դե, դա հասկանալի է: Այն, ինչ տեղի է ունենում Իսրայելի հետ Սիրիա-Իրան  համատեղ հակազդման ուղղությամբ, իսկապես, կարող է մտահոգել քաղաքականությունից թեկուզ մի փոքր հասկացող մարդկանց:

Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Իրան–Թուրքմենստան պարտքային հարաբերություններ. ինչո՞ւ է Հայաստանն ուզում միջնորդ դառնալ

Ինքներդ դատեք: Իսրայելը, որը ոչ մի բանով չէր աջակցում Սիրիայի տարածքում միջազգային ահաբեկության դեմ պայքարին, հանկարծակի հայտնվեց աքցանի մեջ, քանի որ Սիրիայի տարածքում հաղթանակ տարան «Հեզբոլահն» ու իրանցի կամավորները: Եվ այժմ Իսրայելի և Իրանի միջև առկա 1200-կիլոմետրանոց տարածքը կտրուկ կրճատվեց մինչև տասնյակ կիլոմետրեր: Թել Ավիվը պնդում է, որ Իրանը պատրաստվում է ռազմակայաններ կառուցել Սիրիայի տարածքում, որին փրկել է Իսլամական պետությունից (ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում):

Իսրայելին, անտարակույս, կաջակցի ԱՄՆ-ն, իսկ Իրանին, բնականաբար՝ Ռուսաստանը: Չէ՞ որ միասին մարտնչել են ահաբեկչական Խալիֆատի  դեմ, վտարել են ջիհադականներին երկրից և պաշտպանել Բաշար Ասադի օրինական կառավարությունը, իսկ հաղթողին, եթե ոչ ամեն ինչ է պատկանում, ապա, գոնե, որոշակի արտոնություններ, այնպես չէ՞:  Այդ առումով, իրանցիներից պահանջել անհապաղ ազատել Իրաքի տարածքը նույն է, թե օդ կրակել ոչ մարտական փամփուշտներով:

Մյուս կողմից, պետքարտուղար Թիլերսոնը, որն այդպես սխալվել էր, ուրիշ ոչինչ հորինել չկարողացավ։ Երբ համատեղ գործում են Ռուսաստանն ու Իրանը, ապա, նույնիսկ, ԱՄՆ-ը մտածելու տեղիք ունի որևէ բան ձեռնարկելուց առաջ. առաջին հերթին մտածելու հենց այն մասին, թե ինչպես իրենց կդրսևորեն ահաբեկիչներին հաղթածները Սիրիայում ստեղծված իրավիճակում, և ինչի մասին է խոսելու Թեհրանում Պուտինը Ռոհանիի և այաթոլլա Ալի Համենեի հետ:

Թե ինչի մասին կպայմանավորվեն համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների առաջնորդները, պարզ կլինի, հավանաբար, Թեհրանի հանդիպումներից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ կամ արդեն ավելի ուշ, երբ հնարավոր կլինի հետևել Թեհրանում հանդիպած կողմերի վարքագծի տրամաբանությանը:

Լրահոս
0