00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավորություն Հայաստանին. hայ մասնագետները Սիրիայի վերածննդի առաջին «ծիծեռնակներն» են

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցМирная жизнь Дэйр-эз-Зора
Мирная жизнь Дэйр-эз-Зора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է զգալի աջակցություն ցուցաբերել եղբայրական Սիրիայի ժողովրդին և պետությանը ենթակառուցվածքների վերականգնման հարցում: Արման Վանեսքեհյանը ներկայացնում է այն ոլորտները, որոնցով Հայաստանը, գործակցելով աշխարհի և տարածաշրջանային ուժեղ պետությունների հետ, ընդունակ է իրական ներդրում ունենալ:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիա քաղաքական մեկնաբան

Արդյո՞ք Հայաստանը կօգնի ռազմական գործողություններից հետո Սիրիայի ենթակառուցվածքների վերակառուցման գործընթացին: Հարցն, ըստ էության, կարող է մի փոքր հռետորական հնչել: Հասկանալի է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկրին, ըստ էության, պետք է, ինչպես ասում են՝ ամբողջ աշխարհով օգնել:  Այդուամենայնիվ, այստեղ լուրջ աշխարհաքաղաքական համատեքստերի մի ամբողջ շարք է թաքնված:

Ոչ միայն քաղաքական շահեր, այլև համամարդկային արժեքներ

Իրականում, սիրիական ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացը դեռ  նոր է սկսվում: Կան մեծ քանակությամբ ստորջրյա քարեր, որոնք Սիրիայում գործող հաշտեցման մեջ ներգրավված կողմերը պետք է շրջանցեն:

Иракские курды - Sputnik Արմենիա
Սիրիայի քրդեր. Ռուսաստանի շահերը Սիրիայում, ի տարբերություն Ամերիկայի շահերի, պարզ են

Այնուամենայնիվ, այն, որ Իսլամական Պետության (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ողնաշարն ակնհայտ սասանվում է, փաստ է: Փաստ է և այն, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո սիրիական ղեկավարությունը և համաշխարհային հանրությունն, ընդհանուր առմամբ, ստիպված կլինեն մտածել երկրի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման մասին:

Եվ այս առումով, օրինակ, աշխարհի հզոր պետությունների ուժերի  մասնակցությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն անձնական, աշխարհաքաղաքական, այլ նաև մարդկային շահերի համատեքստում: Երկրում մոտ 40 միլիոն մարդ պետք է ինչ-որ կերպ գոյատևի, աշխատի, վերակառուցի դարձած ռմբակոծված Ռաքքայի, Դեր-Զորի, Հալեպի ենթակառուցվածքները և շատ այլ բնակավայրերի:

Փողե՞ր: Դե, իհարկե: Առանց ֆինանսների ժամանակակից աշխարհում ոչինչ չի արվում: Սիրիական քաղաքների ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքները, գոնե առաջին փուլում, կպահանջեն մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարներ (վերջերս զանգվածային լրատվամիջոցներում, տեղեկություն էր շրջանառվում 70 միլիարդից մինչև 1,5 տրիլիոն դոլարի մասին):

Ակնհայտ է, որ երկրի ղեկավարությունն, առաջին հերթին, վերականգնում է նավթի և գազի արդյունաբերության ենթակառուցվածքը, քանի որ փողն այնտեղից կգա, որպեսզի ամեն ինչ վերականգնվի: Ակնհայտ  է նաև այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում օժանդակող երկրներն առաջնահերթություններ կստանան: Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է Ռուսաստանին և Իրանին:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ռուսական կողմը ամերիկացիներին Սիրիայում որոշակի ապակայունացման մեջ է մեղադրում

Երկրի բնակչությունը, սակայն, ոչ միայն նավթով ու գազով է ապրում: Գոյություն ունի քաղաքների ենթակառուցվածք, կա էներգետիկա,  որը նույնպես հայտնվել է ցավալի վիճակում: Եփրատի շրջանում կամուրջներ կան և, ի վերջո, բնակավայրերի էլեկտրամատակարարում։ Ի դեպ, արդեն մեկ տարի է, ինչ մարդիկ ապրում են մոմերի լույսի տակ:

Պարզ է, որ ռազմական գործողությունները դեռ չեն ավարտվել: Ակնհայտ է, որ առջևում դեռ սպասվում են ծանրագույն քաղաքական բանակցություններ Աստանայում և Ժնևում, ինչպես նաև «թռիչքների վերլուծություն»  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Սակայն, արդեն իսկ հիմա, զուգահեռաբար, անհրաժեշտ է սկսել վերականգնման աշխատանքները. առնվազն այն շրջաններում, մարզերում և քաղաքներում, որոնցից ահաբեկչական սպառնալիքն արդեն տեղափոխվել է սիրիական կանոնավոր բանակի ջանքերով, ռուսական ռազմական անվտանգության ծառայությունների և իրանցի կամավորների օգնությամբ:

Հայաստանը կմասնակցի սիրիական քաղաքների ենթակառուցվածքների վերականգնմանը

Այդ առումով, օրերս Դամասկոս այցելած հայկական պաշտոնական պատվիրակությունը կարող է դառնալ, այսպես ասած՝ համաշխարհային հանրության համար առաջին ծիծեռնակը: Պատվիրակության ղեկավար, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բանակցություններ է վարել Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամեդ Սամեր ալ-Խալիլի հետ, որի ընթացքում պարզվել է, որ Հայաստանը կարող է արդյունավետ աջակցություն ցուցաբերել եղբայրական ժողովրդին և պետությանը ենթակառուցվածքների վերականգնման գործում:

Օրինակ, Սիրիայի մի շարք քաղաքներում էլեկտրացանցերի  վերականգնումը հենց այն ոլորտն է, որտեղ հայ բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են զգալի աջակցություն ցուցաբերել սիրիացիներին: Բնակավայրերի վերականգնման մի շարք այլ աշխատանքներում հայերը նույնպես կարող են մասնակցել: Ամեն դեպքում, հրավերը հնչել է Սիրիայի նախարար Ալ-Խալիլի կողմից:

Հասկանալի է, որ հայերը Սիրիայի ահաբեկիչներից ազատագրված տարածքներում  մենակ չեն գործի: Ամենայն հավանականությամբ, երբ գործը կհասնի կոնկրետ գործողությունների, աշխատանքների կազմակերպման մեխանիզմը որոշվելու է Հայաստանի դաշնակիցների`Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ:

Ավելին, պետք է հաշվի առնել, որ Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնման համար ֆինանսական բեռի մի մասը ցանկություն է հայտնել իր վրա վերցնել Չինաստանը, որն, իհարկե, ունի որոշակի աշխարհաքաղաքական շահեր տարածաշրջանում: Այդուամենայնիվ, Չինաստանը հաճախ է ընդունում  գլոբալ որոշումներ՝ ելնելով նաև որոշակի համամարդկային սկզբունքներից: Կարծում եմ՝ Սիրիայի դեպքում այդ ենթատեքստը նույնպես հանդես կգա:

Այդուամենայնիվ, Հայաստանը, որը չունի այնպիսի ֆինանսական հզորություն, որ  ինքնուրույն օգնի Սիրիային, կարող է իր տեղը գտնել ուժեղ աշխարհի և տարածաշրջանային ուժերի հետ համատեղ: Թվում է, թե մինչև այդ պահը շատ քիչ է մնացել, քանի որ բազմաչարչար երկրից ահաբեկչական կազմակերպությունների վերջնական արտաքսման օրը, կարծես թե, սարերի ետևում չէ:

Լրահոս
0