Քանդում-կառուցում ենք… Քանդվող տարածքի ցանկապատի վրա գրված է. «Ավելի բարեկարգ Երևան»։

Երբեմն հին տները ամոթխած պատսպարվում են նորակառույցների արանքում։ Իբր պատմական ժառանգությունն ենք պահպանում։
Այստեղ հյուրանոց է կառուցվում։ Հին տան ճակատային հատվածը կպահպանվի որպես համալիրի մի մաս։ Հավանաբար սա միակ տարբերակն է այն պահպանելու։ Սակայն, իհարկե, թաղամասի հին ոգին իսպառ կվերանա։
Բացի այդ, հին պահպանված տները կարելի է փչացնել տարատեսակ հավելյալ կառույցներով և օդորակիչներով։
Ճարտարապետական լանդշաֆտի պահպանությունը ոչ ոքի չի հուզում։ Ժամանակին ճարտարապետները բանավիճում էին` արդյո՞ք Լենինի հրապարակում պատկերասրահ կառուցեն, թե ոչ (լուսանկարի աջ կողմում երևում է այդ շենքի մի հատվածը), քանի որ այն դառնում է հրապարակի դոմինանտ կառույցը` խլելով Կառավարության տան առաջատար դերը…
Եթե քարտեզի վրա որևէ տեղ կանաչ տարածք եք նկատել` այգի, ծառ, շատրվան, ուրեմն այնտեղ անպայման պետք է սրճարան կառուցել, հետո`էլիտար բազմահարկ շենք, որը տվյալ վայրի տեսքն արմատապես կփոխի։
Այստեղ այգի է եղել, երկու կմ կանաչ գոտին ձգվում էր մինչև կենտրոնական հրապարակ։ Երկու կողմից այգին գոտևորում էին 2-3 հարկանի շինությունները` հազվադեպ հանդիպող 5-9 հարկանի շենքերով։

Այժմ, ինչպես տեսնում ենք, երկու կողմից 16-20 հարկանի բազմահարկ շենքերի «ամուր պատ է գոյացել», որը կառուցվում է վերջին տասը տարվա ընթացքում, բայց կանգ առնելու մտադրություն դեռ չի երևում։ Շինարարական փոշին, աղմուկը, աղբն ու տգեղ ցանկապատն «էլիտար» կյանքի անբաժանելի ատրիբուտներից են։
Շրջակա տարածքի բարեկարգմանը դեռ երկար ու երկար տարիներ կսպասենք, իսկ մինչ այդ կենտրոնի բնակիչները (և նույն էլիտար տների) վայելում են հավերժ շինարարության «բերկրանքը»։
Ի դեպ, «նորարարների» ձեռքը ոչ միայն 20-րդ դարի պատմական շենքերին է հասնում, այլև խորհրդային տարիների ճարտարապետական հուշարձաններին։ Օրինակ` ամբողջությամբ քանդվել և հավաքվել է Երևանի կենտրոնական շուկան։ Նախկին տեսքը վերականգնվել է, բայց շինությունը վերածվել է սուպերմարկետի։

Երևանցիներից շատերին սուպերմարկետը դուր է գալիս։ Երևանում քիչ են եվրոպական դասի սուպերմարկետները, և դրանք հայտնվել են համեմատաբար վերջերս։ Իսկ Կենտրոնական շուկայի նման շենքերը դեռ շատ են…
Ի դեպ, Երևանի իշխանությունը քաղաքի բնակիչներին խոստացել է վերադարձնել պատմական կենտրոնը։ «Հին Երևան» համալիրի շինարարության համար (երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիով) մտադիր են 130 մլն դոլար հատկացնել։
«Հին Երևան» նախագծի համաձայն (այս մասին նշված է հաղորդագրության մեջ)` նախատեսվում է վերականգնել XIX դարի վերջի, XX դարի սկզբի հայկական մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը։ Քաղաքի կենտրոնում գտնվող փոքր տարածքում նախատեսվում է վերականգնել մի քանի տասնյակ շենք և ճարտարապետական շինություններ, որոնք կառուցվել են այդ ժամանակաշրջանում և պատմական ու մշակութային արժեք են ներկայացնում։
Քաղաքի պատմական տե՞սք էիք ուզում. դե, ստացեք։

Հատկանշական է, որ կենտրոնը կառուցվում է հենց իսկական պատմական շենքերի տեղում։ Դրանք քանդում են վթարային լինելու, կոմունալ վատ պայմաններ ունենալու պատրվակով, որպեսզի հետո դրանց տեղում կառուցեն Հին Երևանի խրտվիլակը։
Նախագծի հեղինակները բողոքում են` «այս փուլում առավել կարևոր և բարդ խնդիրներից մեկն է շարունակում մնալ օտարման ու տարածքի մաքրման գործընթացը, որի ավարտը նախատեսվում էր իրականացնել արդեն ընթացիկ ամսվա վերջում, ինչը զգալիորեն դանդաղեցնում է շինարարական աշխատանքների իրականացումը»։
Արդյո՞ք իմաստ ունի բացատրել չակերտավոր քաղաքաշինարարներին, որոնք նման «դիսնեյլենդների» կառուցումը համարում են քաղաքի պատմական տեսքի վերացման արժանի փոխհատուցում, որ փողոցները, տները ոչ միայն «մումիայի», քարերի արժեք ունեն, այլ նաև վայր են, որտեղ մարդիկ են ապրում, որտեղ տարբեր պատմական գործիչներ և քաղաքացիներ են ապրել, ուր կարելի է երեխաների բերել և ցույց տալ` այս տանը հայտնի բանաստեղծ է ապրել, այս փողոցը հայտնի վեպերից մեկում է պատկերվել, այս մեկը գեղարվեստական ֆիլմի դեկորացիա է ծառայել, այն մյուսն էլ իր կտավներից մեկում հայտնի նկարիչ է ներկայացրել։
Մենք Եվրոպա ենք գնում և տեսնում տներ, սրճարաններ, խանութներ, որոնք 300-400 տարվա պատմություն ունեն։ Մենք այցելում ենք քաղաքում կառուցված առաջին դեղատունը և այն տունը, որտեղ Պետրոս I-ն է ապրել։ Եվ դա կոնկրետ վայրին բացառիկ անկրկնելիություն է հաղորդում։ Նման բան զրոյից ստեղծել հնարավոր չէ։ Կարելի է միայն պահպանել և զարգացնել։
«Մշակութային և պատմական ժառանգությունն այն չէ, ինչն ի սկզբանե արժեք է ունեցել։ Դրա բացառիկության գիտակցումն ու հնարավոր շահ ստանալը բխում է հասարակության և նրա մշակույթի զարգացման որոշակի մակարդակից։ Զարգացման ուղղությամբ տարվող նպատակաուղղված աշխատանքի արդյունքում։ Դեռ 300 տարի առաջ նույնիսկ Ֆորումն ու Կոլիզեյը Հռոմի բնակիչները որպես արժեք չէին ընկալում»։ Սա պատմական շենքերի պահպանման ռուսական շարժման հեղինակներից մեկի մեջբերումն է։

Մտավախություն ունեմ, որ Երևանի պարագայում արդեն շատ ուշ է
Բացի այդ, նման խտությամբ շենքերի կառուցումը, առանց նախատեսված կայանատեղիների, նեղ փողոցների համադրությամբ անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքի փողոցների և բակերի գերհագեցվածության։ Դա արդեն այսօր է նկատելի, սակայն դեռ անցնել կարելի է։ Վարորդների հոսքը դեպի կենտրոն կհանգեցնի տրանսպորտային կոլապսի։
Արդեն այսօր կենտրոնում գիշերներն աղմկոտ են, իսկ տրանսպորտային երթևեկության և բնակչության խտացումը կյանքն այստեղ պարզապես անտանելի կդարձնեն։ Տրամաբանական ելք` փախուստ ծայրամասեր։ Համոզված եմ, որ նման միտում կլինի մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Բարեկարգ փողոցների շնորհիվ Երևանից կարելի է արագ հասնել արվարձաններ և Հայաստանի ավելի հեռավոր անկյուններ, ասենք` Սևանա լիճ։
Երբ քաղաքի զարգացման պատասխանատուները հասկանան, որ պետք է ավելացնել միջին դասի համար նախատեսված մասնավոր տների և գյուղերի շինարարությունը Երևանի մերձակայքում, նորակառույց շենքերի գները կիջնեն և դատարկ կմնան մարդկային ագահության կոթողները։ Բայց, ցավոք, դրանք նույնքան հեշտությամբ վերացնել չի լինի, ինչպես եղավ 90-ականներին կառուցված մոսկովյան կրպակների դեպքում։
«Մեծ անկման» մեկ այլ կարևորագույն հետևանք է քաղաքային, բակային միությունների խախտումը, որտեղ մարդիկ մի քանի սերունդներ շարունակ կողք կողքի են ապրում` աստիճանաբար ընդունելով նոր բնակիչների, բացառիկ քաղաքային մշակույթ ձևավորելով։ Այդ մշակույթը տարբեր ժամանակներում կարող է պահպանողական լինել, որոշ դեպքերում նույնիսկ ագրեսիվ պաշտպանվող (իմ մանկության Երևանում հենց այնպես օտար բակ մտնել չէիր կարող…), սակայն դրանք իրական քաղաքային միություններ են, իրենց ոչ ֆորմալ առաջնորդներով, դիտորդներով (առաջին հարկի բնակիչներ), միություն, որտեղ հարևանի նկատմամբ հարգանք են պահանջում։ Սա, անկասկած, այն ակտիվն է, որով Երևանը կարող էր մուտք գործել շուկայական նոր դարաշրջան, որտեղ յուրաքանչյուր բնակչից պահանջվում է ներգրավված լինել սեփական շքամուտքի և բակի հարցերի լուծման գործում։
Սակայն քաղաքային իշխանությունները քաղաքի բնակիչներին մի ուղերձ հղեցին` կարծես ասելով, որ դուք ոչինչ չեք որոշում։ Վաղը մեր բակում էլիտար հրեշ է հայտնվելու, և դուք ոչինչ անել չեք կարող դրա հետ։ Վաղը ձեր մանկության ցանկացած փողոցի տեղում որևէ նորակառույց կհայտնվի, և բոլոր զբոսաշրջային բուկլետները կվստահեցնեն, որ «Հյուսիսային պողոտան» կամ, օրինակ, «Հին Երևանը» Հայաստանի ժամանակակից մայրաքաղաքի ամենահետաքրքիր վայրն է։ Նրա 2700-ամյա պատմության պսակը…
Իսկ զբոսաշրջիկները բարեհամբույր կնայեն ու կգնան այն փոքրիկ փողոցների ուղղությամբ, որտեղ հնարավոր կլինի որսալ անցնող պատմության մնացորդները…

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։
Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։
ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»
Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով
Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։
Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։
Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։
Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։
Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։
Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։
Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։
Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։
Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։
Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական
Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։
Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։
Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։
Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։
Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։
Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։
Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։
Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում
Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։
Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։
Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը
Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։
Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



