00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի «ոսկեդարն» անցել է. Անկարայի և Բաքվի սիրավեպը թոզ է Արևմուտքի աչքերին

© AFP 2024 / Adem AltanРеджеп Эрдоган и Ильхам Алиев
Реджеп Эрдоган и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան ջանում է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ մտահոգված է Ադրբեջանի ճակատագրով։ Իհարկե, չէ՞ որ «երկու պետություն` մեկ ազգ» կարգախոսը դեռ արդիական է։ Իսկ իրականում...

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Իրականում զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի հեղինակությունը պահպանելու համար

Բազմաթիվ համատեղ զորավարժությունները, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը վերջին շրջանում շատ են անցկացնում, ավելի հեշտ կլիներ վերագրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր դաշնակից ադրբեջանցիների օգտին լուծելու Անկարայի ձգտմանը։

Участники антироссийской акции в Стамбуле - Sputnik Արմենիա
Աշխարհը 21-րդ դարում է, իսկ Թուրքիան դեռևս կտտանքների երկիր է մնացել

Եվ դա հասկանալի է` «երկու պետություն` մեկ ազգ» սկզբունքը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել, և Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի համաշխարհային հանրությանը (և առաջին հերթին Ադրբեջանին) ցույց տա, թե որքան շատ է անհանգստանում իր դավանակիցների համար։

Ընդ որում, Անկարան գործընթացին միջամտելու իր ձգտման մեջ երբեմն բախվում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի անհանդուրժողականությանը։ Նրանք էլ իրենց հերթին ուշադիր հետևում են հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին և գիտակցում, որ թուրքերին պետք է սանձած պահել։

Ինչն էլ հենց անում են քաղաքական դաշտում` առանց ջանք ու եռանդ խնայելու։ Դե դա հասկանալի է. տարածաշրջանի և համաշխարհային մյուս գերտերությունները տարածաշրջանում լուրջ շահեր ունեն, և Անկարային այս հարցում որևէ զիջումներ չեն սպասվում, որքան էլ Բաքվի լավագույն բարեկամն ու ամենամտերիմ գործընկերը լինի։

Այնպես որ, իսկական մանկամտություն է այն բացատրությունը, թե բուն Թուրքիայի, Ադրբեջանի և Նախիջևանի տարածքներում անցկացվող տարբեր ձևաչափերի ու մասշտաբների թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հայերի հետ սպասվող դիմակայության մեջ բանակային ուժը ցույց տալու նպատակ ունեն։ Կամ էլ դա արվում է նրանց համար, ովքեր շատ են ցանկանում հավատալ, որ Թուրքիայի հետ ռազմական միությունը հակակշիռ է նույն ՀԱՊԿ-ին (և ընդհանրապես Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությանը), որտեղ Հայաստանը հաստատ վերջին դերը չի խաղում։

Թուրքիայի «մկանների խաղը» նույնիսկ Կրեմլի համար չէ

Իրականում Թուրքիայի «մկանների խաղը» ոչ Հայաստանին է ուղղված, ոչ էլ նույն Ռուսաստանին կամ Իրանին. Թուրքիան անձամբ մի շարք խնդիրներ ունի, այնպես որ նա ոչ մի պարագայում չի հանդգնի միջամտել Անդրկովկասում տարածքների բաժանմանը։

Եվ խնդիրն ամենևին էլ Ռուսաստանը չէ, որի հետ հարաբերությունների բարելավումն Անկարայի համար այսօր ամենից վեր է, նույնիսկ ավելի կարևոր, քան Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Ավելի շուտ հարցն այն է, որ Թուրքիան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Արևմուտքի հետ նորմալ բարիդրացիական ու դաշնակցային հարաբերությունները վերականգնելու միջոց գտնի։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Սուրեն Սարգսյան. «Էրդողանը աշխարհի միակ տղեն է, որը կարող է անպատիժ մնալ»

Ռուսաստանի դեպքում ամեն ինչ պարզ է։ Անկարային Կրեմլում որոշակի նորմատիվներ են տրվել այն մասին, թե ինչ վարքագիծ է պետք դրսևորել դաշնակից համարվելու համար։ Այստեղ և՛ գազատարն է, և՛ «Աքույու» ԱԷԿ-ի կառուցումը, և՛ սպառազինության գնումը (խոսքն, ի դեպ, միայն С-400-ի մասին չէ), և՛ ռուսական շուկայում ապրանքներ վաճառելու հնարավորությունը (բացառությամբ լոլիկների)։

Սակայն Անկարայի գերխնդիրն ամենևին էլ այդ չէ։ Թուրքերն անում են հնարավոր ու անհնար ամեն բան վերականգնելու համար բարեկամական, դաշնակցային հարաբերությունները եվրոպացիների և ամերիկացիների հետ` այ թե ինչ է նրանց պետք։ Նրանք ուզում են վերադառնալ 25-30 տարվա վաղեմության իրավիճակին, երբ Թուրքիան «ռուսական արջի» (այն ժամանակ խորհրդային…) սպառնալիքից Հարավային Եվրոպային պաշտպանող բարիկադի դեր էր կատարում։

Թուրքիան դժվար թե կարողանա վերադարձնել «ոսկեդարը»

Այն ժամանակ ամերիկացիները (ինչպես նաև եվրոպացիները) Թուրքիայի շուրջ էին պտտվում, հենց դա էր Թուրքիայի «ոսկեդարը», որի մասին այսօր գրքեր են գրում և հայտնի սերիալներ նկարահանում։ Իսկ քանի որ ՆԱՏՕ-ն այսօրվա դրությամբ իր գերխնդիրն արդեն կատարել է (ելք դեպի Ռուսաստանի սահմանները), ապա Թուրքիան էլ ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ Ամերիկային պետք չէ։ Հակառակը` ավելորդ բեռ է, որից վատ չէր լինի ազատվել։

Այդ պատճառով էլ Եվրամիությունը Անկարայի հետ քաղաքական հարաբերությունները գիտակցաբար սրեց։ Իսկ Թրամփն էլ վիրավորեց Էրդողանին` նրա հետ վերջին հանդիպման համար ընդամենը 20 րոպե ժամանակ հատկացնելով։ Եվ դա այն պարագայում, որ Թուրքիայի նախագահը երկար ճանապարհ էր անցել նրա հետ զրուցելու համար։

Вид на Анкару - Sputnik Արմենիա
Թուրքիան դեռ չի կողմնորոշվել ԵԱՏՄ–ի հարցում

Այնպես որ Կովկասում Թուրքիայի ակտիվության, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների, Կրեմլի դժգոհությունն առաջացնելու վտանգով Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու մասին խոսելիս պետք է հիշել մի բան` թուրքերին անհրաժեշտ է համոզել Արևմուտքին, որ նրան շատ ու շատ պետք են իրենք։

Եվ Ադրբեջանն այդ առումով Թուրքիայի համար հրաշալի գործիք է, քանի որ Արևմուտքն առանց այդ էլ մտահոգված է այն փաստից, որ ԵԱՏՄ-ն արդեն որոշակի առաջընթաց ունի, և կարող է այնպես պատահել, որ Ադրբեջանը հանկարծ սկսի այդ կազմակերպության հետ սերտ համագործակցել։

Եվ որպեսզի Արևմուտքը հասկանա դա (և առաջին հերթին հենց ԱՄՆ-ն), Թուրքիան լարում է ջանքերը։ Եվ ձևացնում է, որ ԵԱՏՄ-ի հետ է ուզում համագործակցել, իր ազդեցությունն է ցույց տալիս Ադրբեջանի նկատմամբ։

Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները (որոնք իրականում քիչ բան արժեն, քանի որ թուրքական մի քանի անձնակազմի` Բաքու ժամանելն ավելի շատ ցուցադրական գործողություն է, քան իրական զորավարժություն) ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիան գործում է ի ցույց հանդիսատեսի, հանրության և Արևմուտքի։

Լրահոս
0