00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոուն վարչապետի մեջ է կամ լրացավ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին

© Photo credit: AR Government FB Official pageПремьер-министр Республики Армения Карен Карапетян на отдыхе
Премьер-министр Республики Армения Карен Карапетян на отдыхе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր` սեպտեմբերի 13–ին, լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին։ Ի վերջո, քաղաքական շոու, թե՞ իրականություն. մեկ տարին բավարար ժամկետ է` գնահատելու գործադիրի ղեկավարի պաշտոնավարման արդյունավետությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Գոհար Սարգսյան. Շոուն վարչապետի անձի մեջ է։ Sputnik Արմենիայի` «քաղաքական շոու, թե՞ իրականություն» հարցադրմանն այսպես պատասխանեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով` վարչապետը ոչ թե մտադրված փայլ է տալիս իր քայլերին, այլ ցուցադրում է իր խարիզման։

Հայաստանի վարչապետը նաև թմբկահար է

«Շոուի մասին խոսելը պարզամտություն է։ Իհարկե, նրա գործունեության մեջ, երևի թե, կան շոուի էլեմենտներ, օրինակ, ավելի պարզ բառապաշարը, ժողովրդական լեզվով խոսելը, պիջակն աթոռից կախելը և այլն, բայց ավելի շատ շոուն ուղղակի նրա մեջ է, տեսակի մեջ է»,–ասաց Վիգեն Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ նույն բանը կարելի էր տեսնել նաև Կարապետյանի` քաղաքապետ եղած ժամանակ։

«Բոլոր էլեմենտները, որից կազմվում է  նրա կերպարը, կոչվում է խարիզմա. նա մաքսիմալ օգտագործում է դա։ Նման դրական որակներն ակնհայտորեն նրան կարող են միավորներ բերել։ Դա Կարապետյանի բնականոն վիճակն է»,–ասաց Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ վարչապետի «ուժեղ տղու» կերպարը ձևավորվեց այն տեսահոլովակների տարածմամբ, որտեղ նա հարվածային գործիքներ էր նվագում, բարկանում նախարարների վրա ու նոր լեզվաոճական արտահայտություններ անում։ Հետո վարչապետին համակրողների բանակը մեծացավ, երբ նրան տեսան Արցախի վարչապետի հետ ջրային մոտոցիկլետ վարելիս ։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դա համարում է PR` առանց որևէ ֆանտաստիկ երևույթների։ Բայց հիշեցրեց, որ ժողովուրդը նորություններ է ուզում։

Премьер-министр Республики Армения Карен Карапетян на отдыхе - Sputnik Արմենիա
Արցախում հանգստացող ՀՀ վարչապետն այցելել է Թալիշ

«Կարապետյանին PR արվեց, որ հեսա գալիս է ու ամեն ինչ փոխի, փաստացի նա չունի այդ անհրաժեշտ գործիքները, ֆիգուրներ կան, որ նա չի կարող հեռացնել։ PR-ով սուպերմեն չես կարող ձևավորել, եթե դա իրականում չկա։ Հայաստանում սուպերմեն կարող է լինել այն դեպքում, եթե լինի անկախ դատական համակարգ, որը կկարողանա դատել այն մարդկանց, որոնք լուրջ խախտում են օրենքը»,–ասաց Մարտիրոսյանը։

Վերջապես 1 տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը տնտեսության մեջ էական առաջընթաց ապահովեց, թե՞ ոչ, կարողացա՞վ աշխատեցնել նախարարական կազմին։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ հանձնարարականներ կան, որոնք կատարվել են, բայց կան նաև թերացումներ։

«Որոշ դեպքերում սաբոտաժի դրսևորումներ են լինում համակարգի ու որոշ մարդկանց կողմից։ Բացի այդ, կառավարության կազմում բոլորը չեն, որ համապատասխանում են այն չափանիշներին, որ դնում է վարչապետը։ Դա չարյաց փոքրագույն տարբերակն է, նա մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ–ում ամենակարևոր խնդիրներից մեկը լուրջ մենեջերների պակասն է»,–ասաց նա։

Ընդհանուրի բերելով` Sputnik Արմենիայի զրուցակիցները վարչապետի PR-ն ու գործանական դիրքորոշումը կապում են այն «նվիրական» 2018 թվականի հետ, այն ժամկետի, երբ հստակ կորոշվի` փոփոխություն, թե՞ կայունություն։

Լրահոս
0