00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Սիրանուշ Սահակյան
ՀՀ-ն պետք է առնվազն հյուպատոսական գործառույթներ ապահովի Բաքվում ապօրինի պահվող իր քաղաքացիների հետ.Սահակյան
09:06
7 ր
Դավիթ Հարությունով
Բաքվի հետ ռազմական բալանսի կարգավորման համար ասիմտրիկ լուծումներ են պետք.Հարությունով
09:14
6 ր
Հայկ Կոստանյան
Քաղաքային իշխանությունները մտադիր են արգելել հանրային տրանսպորտի վարորդներին առնչություն ունենալ ուղևորների մետաղադրամները մանրելու գործին։
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:25
22 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի քաղաքական սիրախաղը. ինչու է Անկարան խաղում Մոսկվայի հետ

© AFP 2024 / OZAN KOSEРеджеп Тайип Эрдоган и Владимир Путин
Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան ՆԱՏՕ–ի դաշնակիցներին գրգռում է Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ գնելով` այդպիսով բողոք ներկայացնելով ԱՄՆ–ին իրաքյան քրդերին աջակցելու համար։ Սակայն Անկարայի ու ԱՄՆ–ի դիմակայությունը բոլորովին ձեռնտու չէ Երևանին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը երկրների միջև առկա խնդիրները չի լուծի, քանի դեռ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը։ Թուրքիայի առաջնորդն արդեն որերորդ անգամ անցնում է Ռուբիկոնը և բարկացնում Թրամփին ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։ Վերջին կաթիլը եղավ Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ գնելու մասին համաձայնագիրը։ Ընդ որում` Էրդողանը մի քանի անգամ հայտարարեց, թե չի հասկանում ԱՄՆ-ի անհանգստությունն այս հարցում։

Президент Турции Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողան. ԱՄՆ–ի մեղադրանքը Թուրքիայի դեմ ուղղված քայլ է, որից վատ հոտ է գալիս

Էրդողանը Թրամփի ցանցում

Փորձագետներից շատերի կարծիքով` էրդողանական Թուրքիան դուր չի գալիս ԱՄՆ-ին։ Ու քանի դեռ Անկարան համառորեն կպայքարի իր «ճշմարտության» համար, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը չեն փոխի։ Էրդողանը չի ների Թրամփին իրաքյան քրդերին սատարելու համար, ինչպես ԱՄՆ-ն այդպես էլ չի հասկանա, թե ՆԱՏՕ-ի դաշնակից անդամն ինչպես կարող է զենիթահրթիռային համակարգ գնել իր գլխավոր հակառակորդ Ռուսաստանից։

«Ամերիկացիներն այդ տեխնոլոգիաները չէին վաճառում թուրքերին, որպեսզի նրանք իրենց ՀՕՊ համակարգերը զարգացնելու հնարավորություն չունենան։ ՆԱՏՕ-ն նույնպես թույլ չէր տալիս, որ Թուրքիան համակարգեր գնի Չինաստանից։ Այս անգամ Անկարան անտեսեց իր դաշնակիցների կարծիքն ու դիմեց Մոսկվային»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետ Արեգ Գալստյանը։

Նա վստահ է, որ թեև Անկարան առաջին տրանշն ուղարկել է С-400-ի համար, սակայն Մոսկվան չի բացի արտադրանքի գաղտնիքը։

С-400 գնելու համար Էրդողանը ստիպված կլինի պատասխան տալ Թրամփի առջև։ Հանդիպումը ծրագրված է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում։ Չնայած բոլոր հակասություններին` Թրամփը հասկանում է` Թուրքիայի հետ ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ, թեկուզ մերձավորարևելյան հակամարտությունների հարցում։

Бойцы Рабочей партии Курдистана - Sputnik Արմենիա
Քրդստանի անկախությունը կվնասի Թուրքիային և կմեծացնի Հայաստանի դերը

«Ամերիկացիները հասկանում են, որ անկախ նրանից` այսպիսի Թուրքիան իրենց դուր է գալիս, թե ոչ, ստիպված են նրա հետ համագործակցել մերձավորարևելյան սուր խնդիրների շուրջ` սիրիական ճգնաժամ, իրաքյան Քրդստանի հանրաքվե, տարածաշրջանային այլ խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել առանց Թուրքիայի»,- ասաց Գալստյանը։

Անկանխատեսելի Թուրքիան վտանգավոր է Հայաստանի համար

Անկարայի առճակատումը Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ ձեռնտու չէ Երևանին։ Էրդողանի անկանխատեսելի քայլերը կարող են վատ հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

«Անկարան շատ է կախված Վաշինգտոնի քաղաքական կամքից, երբ նրանց հարաբերությունները լավ են։ Երբ հարաբերությունները վատանում են, Թուրքիան անկանխատեսելի է դառնում, իսկ դա չի բխում Հայաստանի ազգային շահերից։ Երևանին պետք է Մոսկվայի ու Վաշինգտոնի մեջ տարափոխվող Թուրքիան, և որ այդ ուժերի կենտրոնները Թուրքիայի վրա ազդեցության լծակներ ունենան»,- կարծում է Գալստյանը։

Փորձագետը վստահ է, որ Թուրքիան որքան էլ խաղա Մոսկվայի հետ, խիստ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է «տրորել» Անկարային։ Եթե այդ առումով Հայաստանը չի անհանգստանում, ապա նախկինի պես լուրջ սպառնալիք կշարունակի մնալ այն, որ Անկարան կներկայացնի Բաքվի շահերը ԱՄՆ-ում և Ռուսաստանում։

Լրահոս
0