Ծխող տղամարդ

Ծխախոտային մարտեր Հայաստանում. ո՞ւմ են ձեռնտու նոր սահմանափակումներն ու արգելքները

211
(Թարմացված է 12:57 30.08.2017)
Վերջերս Հայաստանում կտրուկ ակտիվացել է ծխելու դեմ պայքարը։ Այնքան կտրուկ ու անսպասելի, որ ծխախոտի գների աստիճանաբար բարձրացմանը սովոր հայ ծխողները նման աշխուժությունից գրեթե շոկ են ապրել։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Սկզբում այդ ուղությունը նախանշեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, իսկ հետո քաշոզարշավը, կարծես, գլխավորեց Առողջապայության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Բազարչյանն ասում է, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարության նախատեսած բոլոր սահմանափակումները կիրառվելու են մեկ նպատկով` պահպանել բնակրչության առողջությունը։

«Մենք չենք պատրաստվում մտցնել սահմանափակումներ հանուն սահմանափակումների։ Ռազմավարության շրջանակում օրեսդրական ակտերով նախատեսված ցանկացած սահմանափակումերի նպատակը մարդկանց առողջության վրա ծխի ազդեցությունը պակասեցնելն է։ Մեր նպատակը ոչ թե ծխախոտը, այլ առողջությունը հսկելն է», – ասել է Բազարչյանը։

Թույլ տանք մեզ կասկածել հարգելի նախարարի ու ինստիտուտի տնօրենի անկեղծությանը։

Առաջին հերթին, դժվար է վիճարկել այն փաստը, որ մեր առողջապահությունը շատ ավելի անհապաղ միջոցառումների կարիք ունի, քան ծխելու դեմ պայքարի վրա ժամանակ ու մարդկային ներուժ վատնելը։ Հայաստանի շատ բնակիչներ բժիշկների հետ հանդիպում են միայն այն ժամանակ, երբ նրանց շտապօգնության մեքենայով են հիվանդանոց հասցնում։ Շուտով թոշակառուները նույնիսկ չեն կարողանալու պոլիկլինիկա գնալ. այնտեղ օր օրի կրճատվում է անվճար ծառայությունների թիվը։

Ամբողջ աշխարհում արդեն մի քանի տասնամյակ ծխելու դեմ պայքարը եկամտաբեր բիզնես է դարձել, դրա համար աստղաբաշխական գումարներն են հատկացվում` տարբեր ծրագրերի ու դրամաշնորհների տեսքով։ Դրանով կարելի է շատ լուրջ գումարներ վաստակել։

Օրինակ`թվերը ծիծաղելի են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն` Հայաստանում ծխելու դեմ պայքարի խիստ քաղաքականություն անցկացելու դեպքում առաջիկա 5 տարիների ընթացքում ծխողների քանակը կարող է կրճատվել 42%–ով, իսկ հետագա 40 տարիների ընթացքում` 63%–ով` կանխելով վաղաժամ մահերի 187 հազար դեպք։

Այդպիսի պայքարողները միայն մղձավանջներում կարող են տեսնել ֆանտաստիկ իրավիճակը, երբ բոլոր ծխողները միանգամից որոշում են թողնել ծխելը։ Քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում կզրկվեն հսկայական եկամտից, որն «ազնվաբար» կոչել են «ծխելու դեմ պայքար»։

Ահա և ապացույց, որը ներկայացրել է հենց ինքը` պարոն Բազարչյանը։ Նրա խոսքով` առաջին օղակի բժշկական անձնակազմը խորհրդատվություններ կրտամադրի ու օգնություն կցուցաբերի այն մարդկանց, որոնք ուզում են թողնել ծխելը։ Դրա համար բժիշկները հատուկ գիտելիքներ կստանան, իսկ բնակչությանը կտեղեկացնեն, որ տեղական բուժարաներում նրանք կարող են օգնություն ստանալ։ Բնականաբար, բուժման համար դեղեր հարկավոր կլինեն։

Հասկանալի է, որ բոլոր այս միջացառումները մեծ գումարներ են պահանջում, որոնք պարզապես մեր պետբյուջեյում չկան։ Դրա համար տրամաբանական կլինի ենթադրել, որ ծխելու դեմ պայքարի արտասահմանյան դրամաշնորհների ալիքը Հայաստան է հասել, ու պետք է ստացած գումարի դիմաց մի բան անել։ Ծխախոտի տուփերի վրայի սարսափելի նկարները եկամտի աբղյուր չեն, իսկ բժիշկների խորհրդատվություններն ու դեղորայքը, բնականաբար, վճարովի կլինեն։ Եվ կարևոր չէ, որ ո՛չ խորհրդատվությունները, ո՛չ էլ դեղորայքը, ոչ ոքի ծխելու սովորորությունից չեն ազատի` այդպիսի խնդիր էլ չկա։

Հաջորդ հարցը։ Այսպես կոչված ծխելու դեմ պայքարն արդեն սկսում է խախտել մարդու հիմնարար իրավունքները։ Ի սկզբանե հասկանալի է, որ չի կարելի ծխել դպրոցներում, նախարարություններում, վերելակներում, այլ հասարակական վայրերում ծխել չի կարելի ու ոչ ոք չի էլ ծխում։ Ու եթե որևէ մեկը ծխում է, պետք է տուգանվի։ Ու ոչ թե այն պատճառով, որ ծխելը վնասակար է, այլ քանի որ կան մարդիկ, որոնք ծխախոտի ծխի հոտը տանել չեն կարողանում։

Բացի այդ, հավատս չի գալիս, որ Հայաստանում հնարավոր է արգելել ծխելը, օրինակ, մարզադաշտերում։ Ֆորմալ կարելի է արգելել, բայց միևնույնն է ծխելու են, ու ոչ ոք չի տուգանի, քանի որ տուգանողը, ամենայն հավանականությամբ, ինքն էլ է ծխում։

Այստեղ մենք սահուն կերպով անցում ենք կատարում այն սարսափներին, որոնք պատմում են ծխելու վնասների մասին։ Ռուսաստանում արդեն հայտնվել են տարեց չամուսնացած աղջիկներ, որոնք ծխող մարդուն տեսնելիս` մոլեգարի պես մոտենում են, սկսում դատապարտել նրան ու բացատրել, թե ինչ Աստծո պատիժներ են նրան սպասվում։ Այդպիսի կանայնք սկսում են հազի նոպա ունենալ նույնիսկ չվառած ծխոխոտից, իսկ դա արդեն կածկածներ է առաջացնում` արդյո՞ք նրանք ադեկվատ են։ Ի դեպ, նրանք շատ նման են աղանդավորներին։

Բայց նրանք բացառություններ են։ Որպես կանոն` ծխախոտ ծխելն այդքան էլ վտանգավոր չէ, որքան ենրկայացնում են դրա դեմ պայքարողները։ Նշենք, հենց թութուն ծխելը, այլ ոչ թե այն անհայտ զանգվածը, որով այսօր լցնում են ծխախոտը։ Դրա համար հիմա բոլորից նույն համն է գալիս` անկախ գնից ու արտադրողից։ Այդ ծանգվածն, իրոք,կարող է վնասակար լինել, իսկ ծխախոտը…

Մի օրինակ լրագրող Դմիտրի Կոսիրևից, որը շատ է գրում ծխելու դեմ պայքարի անպետքության մասին։ «Կոլումբիայի, ԱՄՆ, դատարանը որոշում է կայացրել Food & Drug Administration–ի տարածած նյութերի ցուցակներից հանել ամերիկայն առողջապահության նախարարության մի քանի զեկույցները` ծխելու վնասի մասին ու FDA խորհրդատուների կազմից բացառել փորձագետներին, որոնք կապ ուենին այդ փաստաթղթերի կազմելու հետ»։

Ինչու՞։ Որոհետև այդ փորձագեները, ինչպես որոշել է դատարանը, գումար էին ստանում Glaxo և Pfizer դեղագործական ընկերություններից, որոնք ուղիղ գումարային եկամուտ էին ստանում ծխելու դեմ պայքարից. օրինակ` դեղորայք են արտադրում, որոնք իբր օգնում են թողնել ծխելը։ Այդ ընկերությունները ակտիվորեն միջոցներ են նվիրաբերում ծխելու դեմ պայքարող հիմնադրամներին, քանի որ դեքորայքի վաճառքը բազմամիլիոնանոց բիզնես է, շատ ավելի մեծ, քան ծխախոտի բիզնեսը։

Իսկ ի՞նչ զեկույցների մասին է խոսքը։ Դրանցից մեկը 1998 թվականի, նիկոտինային կախվածության մասին էր։ Երբևիցե լսե՞լ եք, որ նիկոտիը հերոինից ուժեղ կախվածություն է առաջացնում, ու որ բոլոր ծխողները թմրամոլներ են։ Ահա։ Այդ զեկույցն այլևս չկա։

Հիմա այն մասին, թե ով են այդ փորձագետները։ Թվարկենք նրանց անգլերենով` Jonathan Samet, Neal Benowitz և Jack Henningfield։ Նրանք ու ևս մի քանի մարդ, պարզվում է` մոտ 30 տարի դրամաշնորհներ, մրցանակներ ու այլ գումարներ էին ստանում երկու ընկերությունից, որոնք անմիջականորեն ու նյութապես հետաքրքրված էին, որ ծխելը սահմանափակեին, որպեսզի մարդիկ հավատային պասիվ ծխելու վնասակարությանը, վախեցնում էին ուրիշներին` ստիպելով մարդկանց բժիշկի դիմել ծխելը թողնելու համար։

Ակնհայտ է, որ ծխելու դեմ քարոզարշավները ցանկացած երկրում սկսվում ու ֆինանսավորվում են շահադիտական նպատակներով, բշժկական լոբբիների կողմից։ Գաղտնիք չէ, բավական է նայել այդ քարոզարշավը ֆինանսավորող ընկերությունների ցուցակին։

Կան բազում ապացույցներ, որ ծխելն այդքան վնասակար չէ, ինչպես ասում են։ Երկար ժամանակ բժիշկները թաքցնում էին այդ փաստերը, բայց հետզհետե դրանք հասարակությանը հայտնի են դառնում։ Փաստացի, միակ ապացուցված վնասը կարելի է համարել ծխողի թոքերի փոքրացումը, ում մոտ հևոց է առաջանում, եթե նա արագորեն հինգերորդ հարկ բարձրանա։ Մնացածն ապացուցված չէ, իսկ երբեմն նույնիսկ հերքված է բազմաթիվ փորձերով, որոնց արդյունքներն աշխատում են չհրապարակել։

Հունաստանում ծխողների թիվն ամելի մեծ է քան Եվրոպայի որևէ այլ տեղ, ու նրանց թիվը արունակումէ աճել` ծխելու դեմ «արդյունավետ» պայքարին հակառակ։ Բայց պարզվում է, որ Հունաստանում Եվրոպայի այլ երկրների համեմատ ամենաքիչն են մահանում ուռուցքներից ու սրտանոթային հիվանդություններից։ Այո, Հունաստանում ծով ու օդ կա` Եգեյան ու մաքուր։ Մեկ էլ ձիթապտուղ ու նարինջներ։

Իսկ Հայաստանում ծով չկա, իսկ օդը տեղ–տեղ է մաքուր։ Փոխարենը Հայաստանում առողջապահակամ հազարավոր խնդիրներ կան. Խնդիրներ, որնք իսկապես անհապաղ լուծում են պահանջում։

Բայց խնդիրն այն է, որ այդ անհետաձգելի ւո իսկապես անհրաժեշտ ծրագրերը որևէ կերպ չեն ֆինանսավորվում, կամ ֆինանսավորվում են ոչ բավարար չափով` իսկ ծխելու դեմ պայքարի համար ահռելի գումարներն են գալիս, հենց նույն Առողջապահական համաշխարհային կազմակերպություններից, օրինակ։

Նույնքան շռայլորեն դրսից ֆինանսավորվում են կրոնական աղանդները, դրանք դանդաղ աշխատացնող ականներ են։ Ի դեպ, դրանց վնասն անհամեմատ ավելի մեծ ու դավադիր է, քան ծխելուց։ բայց դա արդեն այլ թեմա է։

211
Արխիվային լուսանկար

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

274
(Թարմացված է 13:58 20.02.2021)
Հանցանք կատարելու կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։

Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»

Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։

Այդ ձևով ընդունվել չի կարող․ ՄԻՊ-ը՝ հայտնի նախագծի մասին

274
թեգերը:
Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, ֆեյք, Ձերբակալություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին
Արխիվային լուսանկար

Արտաքին աշխարհի շահը, կամ ինչո՞ւ է Հայաստանում ուշանում իշխանափոխությունը

526
(Թարմացված է 21:38 17.02.2021)
Վարչապետ Փաշինյանը նոյեմբերյան պարտությունից հետո կարողացավ ուշքի գալ։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել նաև իրեն հավատարիմ կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Փետրվարյան աշխուժություն

Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։

Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։

Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։

Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։

Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։

Ղարաբաղյան օպտիկայի տարբերությունը

Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։

Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։

Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։

Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։

2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական

Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։

Անցյալի և ապագայի միջև

Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։

Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։

Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։

Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։

Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։

Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։

Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։

Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։

Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը

Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։

Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

526
թեգերը:
Իշխանություն, քաղաքականություն, Սերգեյ Մարկեդոնով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրավիճակը Ղարաբաղում փխրուն է․ Մարկեդոնովը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին
Մոսկվայի համար կարևոր է կողմերին իրական բանակցությունների վերադարձնելը․ Մարկեդոնով
Ռուս-հայկական հարաբերությունները երկու-երեք անձանց շրջանակից դուրս են. Մարկեդոնով
Լամպ. արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

0
(Թարմացված է 09:11 05.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,

11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,

10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,

11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,

10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,

11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,

10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

0
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան