00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսուցիչներին հեռացնում են աշխատանքից, դպրոցները՝ փակում․ ի՞նչ է կատարվում կրթական ոլորտում

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի վերլուծաբան Ռուբեն Գյուլմիսարյանը մտորում է Հայաստանի կրթական ոլորտի խնդիրների մասին։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik

Երբ 1990-ականներին փլուզում էին հանրապետությունը՝ մշակույթը, արդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու մյուս ոլորտները, գործընթացը չէր կարող չդիպչել նաև կրթությանը։ Հիշում եմ՝ այն ժամանակ փքված տղամարդիկ, որոնք տրաքում էին սեփական գոռոզությունից, խոստանում էին կարճատև ժամկետում կառուցել նոր, գաղափարախոսությունից զուրկ, ժամանակակից կրթական համակարգ։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Քառորդ դար «իրենն ապրած» համակարգի փլուզում, անդադար բարեփոխումներ (ավելի ճիշտ՝ անպտուղ, իսկ երբեմն նույնիսկ վտանգավոր), միջնակարգ կրթության կրճատում ու երկարացում և անտրամաբանական, եթե չասենք՝ վնասակար մի շարք այլ նախաձեռնություններ։

Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Նախարարն ուզում է արմատախիլ անել կրթական համակարգի «դեդովշինան»

Հետզհետե հեռանում է այն սերունդը, որը կարող է երեխաներին ավելի շատ բան սովորեցնել, քան այսօրվա թեստերը, որոնք հաճախ սխալ են կազմված ու ոչ մի պատասխան չունեն։ Շուտով մեր երեխաներն ու թոռները սարսափելի հեռանկարի կբախվեն՝ նրանց սովորեցնելու կգան մարդիկ, որոնք Մովսես Խորենացուն հայ առաջին տիեզերագնացն են համարում, իսկ Երևանի Հանրապետության հրապարակը՝ Նարեկ Սարգսյանի ճարտարապետական հանճարի պտուղը։

Իհարկե, կրթության և գիտության նախարարությունը նախանձելի վիճակում չէ։ Գերատեսչությունն այժմ, այսպես կոչված, «օպտիմալացման» փորձ է նախաձեռնում․ դա այն է, երբ դպրոցներում աշակերտները քիչ են, ու, ասենք, երկուսը միացնում են իրար։ Առաջին հայացքից խելամիտ որոշում է, եթե չխորանանք խնդրի էության մեջ՝ ինչո՞ւ են դպրոցներում պակասել աշակերտները, երբ երեք տասնամյակ առաջ երևանյան սովորական միջնակարգ դպրոցի դասարանը քառասունից շատ աշակերտ ուներ, ու դա սովորական երևույթ էր։ Բայց դա այլ հարց է։

Կրթության նախարար Լևոր Մկրտչյանն անցած շաբաթ հայտնեց, որ դպրոցների միացման հետևանքով հիմնականում կկրճատվեն վարչական մասի աշխատակիցները, իսկ ուսուցիչներին կփորձեն աշխատանքի տեղավորել։ Իհարկե, փորձելը դեռ չի նշանակում խնդիրը լուծել, բայց ինչևիցե։ Նախարարի խոսքով՝ մինչ սեպտեմբերի 1-ը հանրապետությունում գործող դպրոցներից 14-ը միավորվելու են:

Школа - Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ գյուղեր կմնան առանց դպրոցի

Այս կապակցությամբ Հայաստանում տարածվեցին խոսակցություններն այն մասին, որ 60 և ավելի բարձր տարիք ունեցող ուսուցիչներին աշխատանքից կազատեն։ Նախարարը արձագանքեց․ «Օրենքը պետք է պահվի, մեր սահմանագիծը 65 տարեկանն է, եթե նման բան կլինի, թող դիմեն ինձ: Ես արդեն ասել եմ՝ կփորձենք թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող ու իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ անել, հատկապես շրջաններում թափուր տեղեր շատ կան: Օրինակ՝ Վանաձորից 15, 20, 30 կիլոմետրի վրա մենք չենք կարողամնում ուսուցիչ գտնել։ Այստեղ կարելի է թոշակառուներին օգնել»։

Նախկինում բուհերի շրջանավարտներին էին շրջաններ ուղարկում` նշանակումով։ Երիտասարդների դեպքում գործն ավելի հեշտ է, մեկ էլ տեսար՝ հարմարվեցին, դուրներն եկավ. այդ էր ամբողջ իմաստը։ Իսկ հիմա նախարարությունը մտադիր է տարեց մարդկանց աքսորել (ուրիշ բառ դժվար է գտնել) գյուղի դպրոցներ, որպեսզի նրանք, քաղաքաբնակները, սկսեն գյուղական կյանքին հարմարվել կյանքի յոթերորդ տասնամյակում։ Ամենահարմար տարիքն է, որ մարդը հող մշակել ու անասուն պահել սովորի։

Հականալի է, որ ոչ մի տարեց չի համաձայնի գյուղ գնալ։ Ախր հնարավոր չէ երևանցի մանկավարժին բռնի ուժով գյուղ ուղարկել։ Համարենք, որ մեր մանկավարժները քմահաճ են՝ չեն ցանկանում օրը երկու անգամ 15 կմ գնալ մի տրանսպորտով, որը կամայական ժամանակացույցով է աշխատում։

Եվս մի բան․ կրթության ու գիտության նախարար Լևոր Մկրտչյան ասաց, որ օպտիմալացման արդյունքում թափուր մնացած դպրոցների տարածքներն ու շենքներն օգտագործվելու են բացառապես գիտակրթական նպատակներով։ Իհարկե, լավ կլիներ, բայց հիշում եմ, որ մայրաքաղաքի կենտրոնում էր գտնվում ժամանակին հայտնի Մռավյանի դպրոցը։ Դպրոցի կազմացրումից հետո պաշտոնական խոստումներ էին տալիս, որ դպրոցի շենքը պետք է հատկացվի կամ Ներքին գործերի նախարարության կան Պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններին։ Ի՞նչ է հիմա նախկին դպրոցի տեղում: Կարծում եմ՝ բոլորը գիտեն։ Որտե՞ղ է երաշխիքը, որ որևէ մեկն արդեն աչք չի դրել դատարկվող դպրոցի վրա։

Հիմա ավագ դպրոցի մասին։ «Մենք այդպես էլ չկարողացանք գիծ քաշել բազային կրթության ու միջին դպրոցի ծրագրի միջև, որը չպետք է կրկնի բազային ծրագիրը։ Եթե աշակերտն ուզում է տրակտորիստ դառնալ, դպրոցը պետք է նրան տա այդ գիտելիքները, պատրաստի կյանքին։ Եթե, ասենք, նա պատմություն է սիրում, ապա թող ընտրի հենց այն շրջանը, որը նրան ավելի հոգեհարազատ է, ինքնուրույն ուսումնասիրի ու հետազոտի այն», — մի քանի օր առաջ ասաց նախարար Մկրտչյանը։

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը կհետևի հայ դպրոցականների գնահատականներին

Նրա խոսքով` ավագ դպրոցը առաջիկայում ամբողջովին բեռնաթափվելու է։ Առարկայի ընդհանուր ուսումնասիրությունը կավարտվի 11-րդ դասարանում, իսկ 12-րդ դասարանում երեխաները կզբաղվեն միայն պրակտիկ գործունեությամբ ու որոշակի ուղղվածություն ձեռք կբերեն։ Գուցե լավ գաղափար է, բայց իրականությունը հերքում է այդ մտադրությունը․ ոչ ոքի համար (այդ թվում նաև նախարարության) գաղտնիք չէ, որ Հայաստանում տարածված երևույթ է՝ ավագ դպրոցի աշակերտները շատ հաճախ դպրոց չեն հաճախում։ Ծնողները գումար են վճարում, որպեսզի երեխաները կարողանան առանց հետևանքների բաց թողնել դասերը և հավելյալ պարապել կրկնուսույցների մոտ։

Այս երևույթը մի բան է վկայում՝ ծնողները չեն վստահում պետական դպրոցին, ու այդ խնդիրը հնրարավոր չէ մեկ ժամում լուծել։ Կոտրելը կառուցել չէ, իսկ կոտրելուց հետո պետք է տասնապատիկ ուժ կիրառես վերականգնելու համար։

Մկրտչյանը հայտարարեց նաև, որ մինչև սեպտեմբերի 15-ը պատրաստ կլինի կրթության զարգացման ծրագիրը` ամբողջական հայեցակարգով, հստակ խնդիրներով ու նպատակներով` մինչև 2030 թվականը։ Ու այստեղ մենք հասնում ենք բարձրագույն կրթության խնդրին, որն առանձին դիտարկում է պահանջում։ Հարց է առաջանում՝ ո՞վ է իրականացնելու «հստակ խնդիրներով ու նպատակներով ամբողջական հայեցակարգը» Նրա՞նք, ովքեր 10-12 տարվա ընթացքում ոչ լիարժեք կրթություն են ստացել դպրոցում, հետո ոչ պակաս «ոչ լիարժեք» սովորել են հայրենական բուհերում։ Գաղտնիք չէ, որ հայկական բուհերից (վճարովի բաժնից) հնարավոր չէ դուրս մնալ վատ սովորելու պատճառով․ հաշվի մեջ ես, քանի դեռ գումար ես վճարում։ Այո, կան շատ լավ սովորողներ, բայց նրանք եզակի են, ու դժվար թե կրթված ու տաղանդավոր երիտասարդներին գրավի դպրոցն իր անհույս աշխատավարձով ու հեռանկարների բացակայությամբ։

Հայաստանի կրթական համակարգն, ինչ խոսք, օդի պես կարիք ունի բարեփոխումների։

Русская версия

Լրահոս
0