00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան VS Թուրքիա. նույն մեդալի երկու կողմերը ԵԱՏՄ–ի համար

© Sputnik / Aram NersesyanАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան ցանկանում է մաքսային պայմանագիր կնքել ԵԱՏՄ–ի հետ, և այդ ցանկությունը լուրջ քննարկումների ու վեճերի առարկա է դարձել Հայաստանում։ Այստեղ վախենում են, որ Ռուսաստանը` ԵԱՏՄ–ի տնտեսության գլխավոր լոկոմոտիվը, հարցին կմոտենա ոչ թե քաղաքական բաղադրիչի տեսակետից, այլ տնտեսական նախընտրությունների ու պրակտիկ իրողությունից ելնելով։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

ԵԱՏՄ–ում քաղաքական բաղադրիչն ավելի կարևոր է, եթե գործը հասնի Թուրքիային

Իրողությունն այնպիսին է, որ Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագիրը` բավականին լուրջ տնտեսություն ունեցող 80–միլիոնանոց բնակչություն ու շահավետ աշխարհաքաղաքական դիրք ունեցող երկրի հետ ինչ–որ պահի կարող  է գերակշռել քաղաքական բաղադրիչը, ու ԵԱՏՄ–ի լիիրավ անդամներից մեկը` Հայաստանը, միանշանակ դեմ կլինի այդպիսի պայմանագրին։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Թուրքիան դիմե՞լ է ԵԱՏՄ անդամակցության համար. պաշտոնական պատասխան

Ստեղծված սադրիչ իրավիճակում խոսել քաղաքական բաղադրիչի մասին, որը Անկարան որոշ նկատառումներից ելնելով (դրանք ոչ բոլոր հարցերում են պարտադիր Հայաստանին վերաբերում) մտածված է ստեղծում, Մոսկվան կարող է միայն պաշտոնական Երևանի դիրքորոշումը հաշվի առնելով։ Իսկ Երևանը Թուրքիայի ու ԵԱՏՄ–ի միջև մաքսային պայմանագրի ստորագրությունը նույնիսկ մղձավանջում չի տեսնում։

Պարզաբանման կարիք չկա։ Տվյալ դեպքում, ինչպես ասում են, բոլորն ամեն ինչ գիտեն ու հասկանում են։ Օսմանյան կայսրությունում  Հայոց ցեղասպանության ճանաչման ու Թուրքիայի ապաշխարության հարցը, տարածքային հավակնությունները (որոնք պաշտոնապես չեն բարձրաձայնվում, սակայն ամեն հայ ենթագիտակցաբար մտածում է դրանց մասին), Թուրքիայի միանշանակ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, Հայաստանի 25 տարվա շրջափակումը ու կողպեքով փակ սահմանը…

Այս ամենն այնպիսի սյուրռեալիստիկան ֆոն է ստեղծում ինչ–որ կազմակերպության մեջ այս երկու երկրների համատեղ անդամակցության շուրջ ենթադրություններ անելու համար, որ առուծախի իմաստ էլ չկա։ Նույնիսկ եթե տնտեսական տեսակետից ԵԱՏՄ–ի համար նախապատվությունները չափազանց մեծ են։

Տնտեսությունն ու քաղաքականությունն, ինչպես միշտ, անբաժան են

Այս իրավիճակում առավել դժվար իրավիճակ կարող է ստեղծվել Կրեմլի համար, քանի որ քաջ գիտակցում է, որ ԵԱՏՄ–ի ու Անկարայի միջև մաքսային պայմանագիր ստորագրելու մասին  Երևանի հետ խոսելը պարզապես անհնար է վերը նշված պատճառներով։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Գեղեցիկ կենացներ ասելով չէ. Շարմազանովը` ընդդիմության ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության մասին

Ավելին` նման փորձը կարող է լուրջ աղետների հանգեցնել հենց Հայաստանի ներսում կամ կտրուկ փոխել երկրի ղեկավարության քաղաքական ուղղությունը։ Տնտեսական որևէ նախապատվություն չի կարող փոխել հայ հասարակության վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։

Տվյալ դեպքում չի աշխատի նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ–ի տնտեսական մեխանիզմները վերջապես (երկու տարի անց) աշխատեցին, չնայած Արևմուտքի սահմանած պատժամիջոցների քաղաքականությանը, որը Ռուսաստանի նկատմամբ իրականացվում էին առաջին հերթին այն բանի համար, որպեսզի ոչ ոք չմտածի Եվրասիական Համագործակցության կենսունակության մասին։

Ու որքան էլ տնտեսագետ փորձագետները պատմեն, թե այսուհետև մեզ մոտ ամեն ինչ կարգին է լինելու, որ նույնիսկ 2016 թվականին, երբ տարին առանձնապես հաջող չէր, արդեն ԵԱՏՄ–ի ու Հայաստանի առևտրաշրջանառության 25 տոկոս աճ է գրանցվել, ու անցած տարվա արդյունքների համաձայն` հայկական արտահանության 64–տոկոսանոց աճ է գրանցվել (225-ից 370 միլիոն դոլար), իսկ այս տարի ևս 50 տոկոս աճ է ակնկալվում (սննդամթերք, գյուղատնտեսություն, ըմպելիք, տրիկոտաժ, որոնք արտահանվում են, առաջին հերթին, Ռուսաստան), այդ ամենն անկարևոր կլինի։

Ու Հայաստանի ԵԱՏՄ–ում անդամակցության քաղաքական բաղադրիչը կգերակշռի հենց այն պահին, երբ (եթե) պարզվի, որ Թուրքիայի տնտեսության նախարար Նիհաթ Զայբեկչիի հայտարարությունը ոչ կեղծիք էր, ոչ էլ սադրանք…

ԵԱՏՄ–ի հետ Թուրքիայի պայմանագրի մասին ֆեյքը փորձնական քաղաքական խայծ է Արևմուտքի համար

Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ճակատագրական լուծումների սպասված ֆոնին (Քրդստանի հանրաքվե և Թուրքիայի համար տարածքային կորուստների վտանգ) Արևմուտքի և Ռուսաստանի միջև Անկարայի հիստերիկ պահվածքը, կարելի է ասել, առիթ են տալիս ենթադրելու, որ Զայբեկչիի հայտարարությունը պարզապես փորձնական մի բան էր կամ էլ տարրական սադրանք։

Здание министерств - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ն հեգնում է ԵԱՏՄ–ի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկությունը

Հույս ունենալով, մի կողմից, որ դա կստիպի Արևմուտքին ուշքի գալ և ավելի լոյալ վերաբերվել այսօրվա Թուրքիային։ Մյուս կողմից, ամերիկացիներին վարկաբեկելու տարբերակ էր, որոնց իսկապես հետաքրքրում է ԵԱՏՄ–ի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դիրքորոշումների ամրապնդումը աշխարհում։

Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը (2016 թվականին սկսած 16 մլրդ դոլարից մինչև նախատեսած 26-27 մլրդ ընթացիկ տարվա արդյունքներով) Հայաստանին չի տպավորի այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անմիջականորեն վերաբերում են ռուս–թուրքական հարաբերություններին։ Գլոբալ առումով այս ցուցանիշները քաղաքական էֆեկտ կունենան այն պահին, երբ Մոսկվան և Անկարան լրջորեն պաշտոնապես կխոսեն Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև մաքսային պայմանագրի մասին։

Այդժամ Երևանը կհիշի Թուրքիայի տնտեսության մեջ արված ռուսական 10 մլրդ ներդրումների մասին, որոնց ֆոնին Հայաստանում արված ռուսական 47 տոկոս ներդրումները մանրուք են երևում….

Լրահոս
0