00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կովկասյան հանգույց. Արդյոք Չինաստանը «հայկական տրանզիտով» կհասնի Եվրոպա

© Sputnik / Arpi BeglaryanКрепость Лори, Армения
Крепость Лори, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այո, Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնվում է աշխարհի ամենաբուռն տարածաշրջանում: Այն սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Իրանին...ԱՄՆ-ն իր խաղադրույքներն ունի այս հինգ երկրում, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես պոտենցիալ ուժեղ լծակ՝ իր նպատակների առաջխաղացման համար...

Արման Վանեսքեհյան, Sputnik

Մեծ հաշվով այնպես է ստացվում, որ աշխարհի գերտերությունները, որոնք քաղաքական, տնտեսական և անգամ լոգիստիկ հետաքրքրություններ ունեն այս տարածաշրջանում, հատուկ ուշադրություն են դարձնում հենց Հայաստանի վրա: Ռուսաստանը նույնպես, նա այստեղ և՛ ռազմաբազա ունի, և՛ սահմանապահ զորքեր, որոնք վերահսկում են հայ-թուրքական սահմանը: ԱՄՆ-ի երևանյան դեսպանատունն աշխարհում երկրորդ ամենամեծ դեսպանատունն է, և Չինաստանը նույնպես սկսել է կառուցել այստեղ ամենամեծ դեսպանատունը (իր մեծությամբ երկրորդն աշխարհում մոսկովյան դեսպանատնից հետո)…

Այդ ամենը վկայում է, որ փոքր երկիրն, իսկապես, հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնում՝ տարածաշրջանում հետագա գլոբալ զարգացումների ակնկալիքով:

ԱՄՆ-ն նաև Եվրամիության հետաքրքրություններն է ներկայացնում…

Ինքներդ դատեք. Միացյալ Նահանգները Հայաստանի մայրաքաղաքում աշխարհում երկրորդ ամենամեծ դեսպանատունն է կառուցել: Կառույցի ընդհանուր մակերեսը կազմում է 90 հազար քառակուսի մետր: Ավելի մեծ դեսպանատուն ԱՄՆ-ն ունի միայն Բաղդադում:

Города мира. Шанхай - Sputnik Արմենիա
Չինաստանը 9 մլն դոլար անհատույց գումար է տալիս Հայաստանին

«Զվարթնոց» օդանավակայան տանող Ադմիրալ Իսակովի պողոտայում գտնվող դեսպանատունը, իսկ ավելի ճիշտ հսկայական համալիրը, հաստ պատեր ունի: Շենք, որը կդիմանա անգամ ավիահարձակմանը և, Աստված մի արասցե, ատոմային ռմբակոծությանը:

Ինչի՞ համար են ամերիկացիները նման շենք կառուցում մի երկրում, որտեղ նրանց շահերին ուղղակիորեն ոչինչ չի սպառնում: Մանավանդ որ Ամերիկայում է բնակվում մեծությամբ 2-րդ հայկական սփյուռքը: Նրանց մեծ մասը Հայաստանում բնակվող բարեկամներ ունի:

Ամերիկացիները Հայաստանում այսպիսի ներկայությունը բացատրում են իրենց վայել ձևով:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ձգտում է աշխարհի տարբեր երկրներում կառուցել մեծ ու հզոր դեսպանատներ: Այն երկրներում, որտեղ քաղաքական իրողությունից ելնելով չի կարող ռազմաբազա ոնենալ, բայց իր ներկայությունը պարտադիր է համարում, քանի որ տեղի հակամարտություններում հետապնդում է իր շահերը:

Այո, Հայաստանը փոքր երկիր է և չունի ճանապարհ դեպի ծով: Բայց գտնվում է աշխարհի ամենաբուռն տարածաշրջանում: Նա սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին… Տնտեսության և լոգիստիկայի, ինչպես նաև ռազմական աջակցության տեսանկյունից իր հույսը դնում է Ռուսաստանի վրա:

Այս ամենին ավելացնենք նաև այն, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում ոչ միայն իր շահերն է ներկայացնում, այլ նաև եվրոպական գերտերությունների, պարզ կդառնա, թե ինչի համար է ամերիկացիներին պետք այսպիսի հզոր, բազմաֆունկցիոնալ դեսպանատուն:

ЗРК ЭС-400 “Триумф” - Sputnik Արմենիա
Հայաստանին բավարարում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մակարդակը

Ամերիակացիներն արել ու շարունակում են անել ամեն հնարավորը, որպեսզի կտրեն Եվրոպան Ռուսաստանի ազդեցությունից: Այդ նպատակով նրանք ամբողջ Արևելյան Եվրոպայի սահմանի երկարությամբ կառուցել են անհաղթահարելի պատ: Եվրոպական «երկրորդական» (եթե կարելի է այդպես ասել) երկրներից մնում է միայն լոգիստիկ ճեղքը Կովկաս՝ Մերձավոր Արևելքի ուղղությամբ: Իսկ Հայաստանն այս տեսանկյունից, իսկապես, բանալի է: Այդ պատճառով նա շատ է պետք ամերիկացիններին: Դրա համար էլ՝ նման դեսպանատուն: 

Իսկ աշխատողների թիվը հասնում է համարյա 1000-ի: Եվ կարող եք վստահ լինել, որ նրանց առաքելությունը ոչ միայն դիվանագիտական բնույթ ունի: Հետազոտել, դիտել, վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Եվ ընդհանրապես, տեղեկատվությանը տիրապետողը տիրապետում է աշխարհին:

Ասիայի և Եվրոպայի խաչմերուկներում Չինաստանի կետը

Ամենահետաքրքիրն այն է, որ մնացած գերտերությունները (նույն Ռուսաստանը և Չինաստանը) ամերիկացիների նման գործելակերպը հանդուրժում են: Այսպես ասենք՝ խաղի նման կանոններն ընդունվում են համաշխարհային քաղաքական ասպարեզում:

Ճիշտ է, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը, որը Հայաստանում և՛ ռազմաբազա ունի, և՛ սահմանապահ զորքեր, որոնք վերահսկում են հայ-թուրքական սահմանը, չի ծանրաբեռնում իր դեսպանատունը տարբեր տեսակի հետախուզական և դիտարկման գործառույթներով: Ինչպես նաև առանց անհրաժեշտության չի կառուցում հեքիաթային մեծ համալիրներ:

Միևնույն ժամանակ չինացիները, որոնք վերջին շրջանում մեծ ուշադրություն են դարձնում Արևմուտքի վրա, լավ հասկանում են արդեն, որ Հայաստանում իրենք պետք է ունենան ԱՄՆ-ի նման մեծ դեսպանատուն: Եվրոպա դուրս գալու համար Չինաստանը մեծ խնդիրներ ունի հենց լոգիստիկայի հետ, իսկ Ռուսաստանի միջոցով դա անել հնարավոր չէ:

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Հայաստանը շահեկան դիրքում է կամ ի սկզբանե դատապարտված թուրքական հերյուրանքը

Եվ պատահական չէ, որ բոլորովին վերջերս Չինաստանին (իրենց իսկ խնդրանքով) արդեն տրամադրվել է Հյուսիս-հարավ երկաթուղու նախագիծը, որը միտված է Սյունիքի միջոցով կապել Երևանը Թեհրանի հետ: 3,5 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը չինացիները մտադիր են ֆինանսավորել 60 տոկոսի չափով: Եթե կողմերին հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, ապա կարելի է ասել, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայի և Ասիայի միջև:

Այդ համատեքստում Մերձավոր Արևելքը և Կովկասը ամենահրապուրիչներն են դառնում: Ի վերջո, նախատեսվում է «Մետաքսի ճանապարհ»՝ Պարսից ծոցից Սև ծով, որը կանցնի Հայաստանի, Իրանի և Վրաստանի տարածքներով:

Հասկանալի է, որ գլոբալ քաղաքանության մեջ ընդունված չէ այսպեսի բան ասել: Բայց այն, որ չինացիները վերջերս Երևանում հիմք դրեցին իրենց նոր դեսպանատան շենքի համար, որի ընդհանուր մակերեսը կազմելու է 40 հեկտար, կարող է շատ բանի մասին վկայել:

Գոնե այն մասին, որ Չինաստանը մտադիր է մրցակցել Միացյալ Նահանգների հետ այս տարածաշրջանում: Որպեսզի հենց այստեղից էլ անցնի Եվրոպայի հետ Ասիայի սահմանը և կարողանա դուրս գալ եվրոպական շուկա:

Կարելի է եզրակացնել, որ Չինաստանի դեսպանատանը կաշխատի առնվազն 500 մարդ: Եվ այսպես ասենք, նրանցից ոչ բոլորն են իրականացնելու դիվանագիտական առաքելություն: Հենց այսպիսին են խաղի կանոնները, և չինացիները խաղում են հենց այս կանոններով: Այնպես է ստացվում, որ երեք գերտերությունների հետաքրքրությունները շուտով կբախվեն այս փորքր երկրում, որտեղ ապրում է 3 միլիոնից պակաս հայ: Եվ գլոբալ աշխարհաքաղաքական ճակատագիրը կորոշվի այս 3-ի գործողություններից:

 

Լրահոս
0