ՀՀ կառավարություն

Հայաստանի տնտեսության թռիչքը. ինչու՞ է Երևանին ձեռնտու համագործակցել Մոսկվայի հետ

76
Հայաստանի տնտեսության դրական դինամիկան վկայում է, որ կառավարությունը տնտեսական քաղաքականության ճիշտ ուղղություն է ընտրել։ Ամեն դեպքում աճն ակնհայտ է։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Թվերը, որոնք օրերս հրապարակել են տեղական լրատվամիջոցները, հղում անելով Եվրասիական զարգացման բանկին (ԵԶԲ), եթե չթևավորեն, ապա գոնե կոգևորեն Հայաստանին։ Չէ՞ որ երկրի ՀՆԱ տնտեսական աճի կանխատեսումները 2017 թվականի համար, որը արել է ԵԶԲ տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը, վկայում է, որ ներկայիս հայկական կառավարությունն իր աշխատանքում ճիշտ ուղղություն է ընտրել։

Եվ դա այն պայմաններում, երբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների պատճառով բազմաթիվ տնտեսական վերլուծաբաններ ու փորձագետներ ենթադրում էին, որ փոքր Հայաստանի համար ստեղծված իրավիճակը կարող է աղետալի դառնալ հենց ֆինանսական առումով։

Սկզբում, երեք տարի առաջ, երբ ռուսական ռուբլու արժույթի գինը ամերիկյան դոլարի հանդեպ կտրուկ ընկավ, հայկական ֆինանսական ոլորտը իսկապես վատ ժամանակներ էր ապրում։ Ռուբլի/դրամ փոփոխված արժույթը (ռուբլու դիմաց 13 դրամի փոխարեն` 7) բացասականորեն անդրադարձավ ինչպես արտագնա աշխատանքի մեկնածների ընտանիքների վրա, այնպես էլ հայկական բանկային կառույցի, որը կտրուկ փոքրացրեց շրջանառությունն ու ծավալները հենց դոլարային էկվիվալենտում։

Մյուս կողմից, հենց այն հանգամանքը, որ Հայաստանի ֆինանսական ոլորտն ամբողջովին կախված չէ ռուսական ռուբլուց թույլ տվեց մեղմացնել հարվածը ռուսական տնտեսության կտրուկ անկումից արևմտյան պատժամիջոցների կիրառման սկզբնական փուլում։

Հավանաբար, այդ պատճառով էր տեղի ունեցածը, պարտադրված ուղղումներով նոր կազմակերպության` ԵԱՏՄ գործունեության մեջ, աղետալի չդարձավ։ Ամեն դեպքում Հայաստանի բուն տնտեսությունը (չնայած սկզբնական նախագծերի փոփոխմանը), որն ի տարբերություն բանկային համակարգի, կողմնորոշվում էր հենց ԵԱՏՄ–ի շրջանակում փոխհարաբերությունների, (առաջին հերթին` Ռուսաստանի հետ), հարվածը արժանապատիվ տարավ։

Ոչ մի ոլորտում գործը բացահայտ ձախողման չհասավ` ո՛չ գյուղատնտեսության մեջ, ո՛չ ավտոմեքենաների արտահանման։

Հիմա, մի երկու տարի անց, Ռուսաստանի հայտարարած տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը սկսեց իր արդյունքը տալ։ Հասկանալի դարձավ, որ եվրոպական մատակարարումները` պարենային, գյուղատնտեսական, Ռուսաստանում այլընտրանք ունեն։

Պարզվեց, որ Հայաստանը կարող է նաև առաջատար դեր ունենալ, այլ ոչ թե ավելի խոշոր ու հզոր տնտեսությունների հետևում մնալ` հույս ունենալով, որ դրանք վաղ թե ուշ առաջ կտանեն մեզ։

Սակայն, մեծ հաշվով, տարեկան ՀՆԱ–ի իրավիճակը կարելի է բացատրել երեք գործոններով.

Առաջինը` հայկական գյուղատնտեսական ապրանքի ու պահածոների գործարանների արտադրանքի դեպի Ռուսաստան իրականացվող արտահանման ծավալի աճն է։ 2017 թվականի առաջին եռամսյակում ապրանքների ու ծառայությունների 17.8 տոկոս աճը, համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ.հենց այդ թիվն էին հրապարակում լրատվամիջոցները` հղում անելով ԵԶԲ փորձագետներին։

Երկրորդ գործոնը Ռուսաստանից ու Իրանից եկած զբոսաշրջիկների հոսքի կտրուկ մեծացումն Է։ Այսօր Հայաստանում նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել, որ ուղղությունը ճիշտ է ընտրված, ու Հայաստանի հյուրերի քանակը լավ աճել է։ Թվերը վկայում են, որ զբոսաշրջության ոլորտը տարին փակելու է եթե ոչ կրկնակի, ապա անցած տարվա հետ համեմատ 50 տոկոսանոց աճով։

Երրորդ գործոնը` վերջապես կյանք ստացավ ֆինանսական, ավելի ճիշտ` բանկային ոլորտը։ Համենայն դեպս, վերջին մի քանի ամիսների ընթացքում ակնհայտորեն իջեցրել են վարկման տոկոսադրույքները։ Բացի այդ, վարկերի հետ սկսեցին ակտիվորեն աշխատել գրեթե բոլոր տեղական բանկերը։ Նույնիսկ այն բանկերը, որոնք Ռուսաստանի վրա իրագործված պատժամիջոցային ճնշումից հետո խուսափում էին դրանից։ Ինչպես ասում են` շառից-փորձանքից հեռու։

ԵԱՏՄ այլ երկրներում, նույնպես, դրական միտում է նկատվում, սակայն ո՛չ Ղրղըզստանը, ո՛չ Տաջիկստանը դեռ Հայաստանին չեն հասնում։

76