Զինծառայող

Ինչ ուժեր կարող են կանգնած լինել Արցախի դեմ վերջին սադրանքների հետևում

92
Իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ կապված պատմությունը, որոնք իբրև փորձել են կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ Արցախում, ամենայն հավանությամբ, անգամ պրովոկացիա չէ, այլ, եթե կարելի է այդպես ասել, քաղաքական կամ առևտրային նշանակության PR-ակցիա։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմական անօդաչու թռչող սարքը: Այն ահարկու ժամանակակից զենք է, առանց որի այսօր մոլորակում, երևի թե, չի ընթանա ոչ մի ռազմական բախում:

Հայտնի է, որ աշխարհի բոլոր երկրները փորձում են թարմացնել իրենց զինանոցում առկա անօդաչու թռչող սարքերի շարքը:  Արտադրողներից գնում են նոր, առավել արդյունավետ մոդելներ:

Սակայն, խոսելով ժամանակակից բարձր տեխնոլոգիական զենքի մասին, պետք է ասել, որ ինչպես յուրաքանչուր զենքի, այնպես էլ անօդաչուների վաճառքն ունի իր առանձնահատկությունները, յուրահատկությունները և նրբությունները:

Իրականում, այսօր անօդաչու արտադրվողները կանգնել են հաճախորդների և առևտրի ծավալների համար կատաղի ճակատամարտի առաջ: Յուրաքանչուր տեղեկությունն այդ համատեքստում, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է  ժամանակակից զենքի կոնկրետ տեսակի հետ, պետք է դիտել միայն զենքի համաշխարհային շուկայում մրցակցության տեսանկյունից:

Թվում է` օրերս իսրայելական ընթերցողներին «ուրախացրած»  տեղեկությունները, հենց այդ շարքից են:

Հիշեցնեմ, որ խոսքն այն մասին է, որ պատվիրակության ղեկավարները՝ իսրայելական ռազմական անօդաչուներ արտադրող Aeronautis ընկերության ներկայացուցիչներն, անձամբ ուղարկել են վաճառվող Orbiter–1К տեսակի ապարատների նմուշները հայկական բանակի դիրքեր և հարված են հասցրել մեր դիրքերի մոտ: Եվ արել են այն բանից հետո, երբ անօդաչուների օպերատորները հրաժարվել են իրագործել դա, հետևելով իսրայելական օրենսդրությանը:

Միգուցե արտադրող Aeronautis ընկերությունը հիմա բանակցություններ է անցկացնում իր անօդաչուների հերթական խմբաքանակը վաճառելու համար և այս ամենի միջոցով ուղղակի հիշեցնում է իր մասին:

Հիշեցնենք, որ ընկերության արտադրանքը էֆեկտիվ կերպով կիրառվել է հայ-ադրբեջանական բախումների ժամանակ, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ անօդաչուն խոցել է կամավորներին տեղափոխող ավտոբուսը:

Գուցե նման տեղեկատվություն տարածել է ադրբեջանական կողմը, որը միտված է ցույց տալ, ասեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հայ-ադրբեջանական շփման գծում խնդիրը չի հարթվի միայն դիպուկահարների հեռացմամբ և հատուկ մեխանիզմների տեղադրմամբ: Կան նաև ուրիշ մեթոդներ՝ պարբերական հարվածներ հասցնել հակառակորդի դիրքերին:

Հայտնի է, որ ադրբեջանական կողմը չի համաձայնվում համապատասխան սարքավորումներ տեղադրել, որոնք իրավիճակի սրացման դեպքում կարող էին օգնել համանախագահներին որոշել`ով է առաջին է խախտել հրադադարի ռեժիմը:

Այդ տեսանկյունից շատ հարմար է իսրայելական, հետո միջազգային ԶԼՄ-ներում հայտնված անօդաչուների օպերատորների հետ կապված իրավիճակը: Նա ավելորդ անգամ անուղղակիորեն հիշեցնում է անօդաչուների առկայության մասին: Նրանց ֆիքսել շատ ավելի դժվար կլինի, քան, ասենք, դիվերսանտներին կամ դիպուկահարներին:

92