00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Green Card - American Dream լուրջ տղամարդկանցից մինչև հոգեթով աղջիկներ

Բաժանորդագրվել
Համ էլ՝ Green Card-ը լուրջ բիզնես է լուրջ մարդկանց համար։

Արման Վանեսքեհյան, Sputnik

Այսպիսով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ հերթական ոչ ստանդարտ, եթե չասենք՝ սենսացիոն նախաձեռնությամբ։ Խոսքը հայերի նվիրական երազանքի՝ ամերիկյան Green Card-ի մասին է, որն արդեն հիսուն տարի է՝ տրամադրվում է ցածր միգրացիոն ցենզով երկրների բնակիչներին։ Այսինքն՝ երկրներին, որտեղից մշտական ապրելու ու աշխատելու համար ԱՄՆ քիչ մարդ է տեղափոխվում։ 

Լա՞վ է, թե՞ վատ է մեր պետության համար՝ ընդհանուր առմամբ, ու հասարակ քաղաքացու համար՝ մասնավորապես։ Կարծիքները տարբեր են, և դա հասկանալի է։ Այնպես է ստացվել, որ բարեկեցության բավականին ցածր մակարդակ ունեցող (Հայաստանը, ցավոք, այդպիսին է մնում) երկրների բնակիչների համար բաղձալի քարտը ամերիկյան երազանքի իրականացում է թվում։
Ուրիշ կյանքի տտիպ համը

Грин карта, Виза США - Sputnik Արմենիա
«Green Card»-ի խաղարկության վերջը եկել է

Իսկական American Dream։ Մանավանդ,այն մարդկանց համար, որոնք այդպես էլ չկարողացան համակերպվեն վայրի կապիտալիզմի պայմաններին, որոնք հանկարծակի տիրեցին ամբողջ հետխորհրդային տարածքում 90-ականների սկզբին։

Մյուս կողմից՝ դա, ընդհանրապես, բարդ ու դժվար է․ հենց այսպես որոշել ու կտրվել արմատներից, շրջապատից, հարազատներից ու մտերիմներից, սեփական տնից ու հարազատ քաղաքից, ուր ամեն մի քար, ամեն մի շենք, ամեն նրբանցք ուղղակիորեն շնչում է երջանիկ ու անհոգ մանկության, ուսանողական տարիների մասին հիշողություններով։

Հասկանալի է, որ կապիտալիզմն ի սկզբանե չի ենթադրում, որ պետությունը հոգ է տանելու իր քաղաքացիների մասին այնպես, ինչպես դա եղել է ավելի քան 70 տարի առաջ՝ սոցիալիզմի օրոք։ Չի լինելու կիլովատը 3 կոպեկանոց էլեկտրականություն ու 8-12 կոպեկանոց պաղպաղակ։ Չի լինելու տրանսպորտ, որում կարելի է ոչ ոքի ցույց չտալ 4 կոպեկանոց տոմսը։ ԵՎ 120 ռուբլի թոշակ, որը բավականացնում է կոմունալ վճարումներին ու սննդին գրեթե ամբողջ ընտանիքի համար, նույնպես այլևս չի լինելու։

Այդ տեսակետից American Dream-ն այս տարիներին ամենադարման էր թվում բոլոր հոգսերից ու խնդիրներից, որոնք ամեն քայլին հետապնդում են Հայաստանի քաղաքացուն։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը ուզում է «Գրին քարտ» շնորհել միայն մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց

Մարդիկ անընդհատ ինչ-որ տեղ գրանցվում էին, ինչ-որ լոտոների էին մասնակցում։ Բազմաթիվ օրինական ու կիսաօրինական գրասենյակներ կային, որտեղ համալսարանի ռոմանագերմանական ու Բրյուսովի ինստիտուտի անգլերենի ֆակուլտետի հոգեթով ուսանողուհիները առաջարկում էին որոշ գումարի դիմաց լրացնել շահարկությանը մասնակցելու հայտը ու, գոնե ժամանակավոր, հույս էին տալիս այլ, երջանիկ կյանք ուղևորություն ստանալու․․․

Այնտեղ, ուր պետությունը թոշակառուներին ամսական 700 — 800 դոլար է վճարում, ուր այդ գումարը բավարար է սննդի ու կոմունալ վարձը մուծելու համար։ Ու հերիքում է 3-5 տարին մեկ Երևանի բարեկամներին այցելելու համար։ Այդպիսին է «ուրիշ կյանքի տտիպ համը», ինչպես գրված է ինչ-որ ֆիլմում․․․

Սովորաբար, շահարկությունը չէր աշխատում։ «Բախտս չբերեց» ասում էին տառապյալներն ու համբերատար սպասում մյուս տարվան, երբ կարելի էր կրկին լրացնել հայտը նույն հոգեթով աղջկա մոտ, որն այնքան էր տիրապետում անգլերենին, որ կարողանար առանց կոպիտ քերականական սխալների լրացնել հարցաթերթիկը։

Դե ինչ։ Բաղձալի ամերիկյան քարտի մասին երազանքը գոնե ջերմացնում էր կյանքի ամենաբարդ շրջաններում, երբ սառը ձմռանը ամսական թոշակը չէր հերիքում նույնիսկ կոմունալ վճարումների համար։ Գոնե մի բան։

Մանավանդ, որ մեզնից բոլորն ունեն այնպիսի բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, ծանոթների ընկերներ, ընկերների ծանոթներ, որոնց հարցաթերթիկն, իրոք, հնարավորություն էր տվել երջանիկ տոմս ստանալ ու ձանձրալի իրականությունից ընկնել դեպի այլ կյանք։

Մի՞թե խաբեբայություն է։ Մի քանի թիվ որպես ապացույց

Այդպես էլ տարեցտարի՝ 27 տարի շարունակ, լրացնում էին հարցաթերթիկը՝ հուսալով հայտնվել այն 50 երջանիկների շարքերում, որոնց բախտը բերել է։

2008 թվականին, օրինակ, շահարկության հայտ է ներկայացրել 6,5 միլիոն մարդ։ Հաշվի առնելով, ասենք, ընտանիքի անդամներին, հարցաթերթիկներում առնվազն 10-12 մարդ է եղել։ Առնվազն։ Ամեն տարի։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ուղեղների արտահոսքի ևս մեկ ուղղություն. Քաղաքագետը`«Գրին քարտի» նոր փոփոխությունների մասին

Իսկ եթե հաշվի առնենք, որ երկրների, տարածաշրջանների ու մայրցամաքների միջև քվոտաներն անհասկանալի սկզբունքով են բաշխվում ու, նույնիսկ, հաղթանակից հետո մարդիկ ամիսներով ստիպված են ինչ-որ հարցազրույցների գնալ, քարտեր լրացնել, կես դարի հնության փաստաթղթեր ճարել ու վճարել, վճարել, վճարել․․․Ահա և ստացվում է, որ բաղձալի Green Card-ն ինչ-որ տեղ բացահայտ խաբեբայություն է, չէ՞։

Ոչ այն շատ փոքրաթիվ մարդկանց համար, որոնց բախտը բերել է, այլ այն մարդկանց համար, որոնք հաջորդ տարի կրկին կգնան հարցաթերթիկը լրացնելու։ Չիմանալով՝ որ պետք է միայն մեկ անգամ լրացնել, հետո այն արդեն անընդհատ մասնակցելու է շահարկությանը; Տարեցտարի։ Խաբեբայություն է։

Հենց Հայաստանից վերջին տասը տարվա ընթացքում շահարկությամբ գնացել է միան 15 հազար մարդ։ Իսկ հարցաթերթիկները լրացնող գրասենյակ միայն Երևանի կենտրոնում մի քանի տասնյակ կար։ Նույնիսկ, գրեթե հարյուր։

Էլ չենք ասում, որ այդ գրասենյակների մոտ կասկածելի անձեր էին շրջում, որոնք առաջարկում էին ամեն ինչ, ընդհուպ Green Card ունեցողի հետ կեղծ ամուսնություն։ Գները կարող էին վախեցնել՝ 5-ից 15 հազար ամերիկյան դոլար և ավելին։

ԱՄՆ-ը լոբբիզմ երկիր է, ուր կքարկոծեն նրան, ով ուրիշի եկամտին աչք դնի

Կապիտալիզմը տարօրինակ բան է։ Այնտեղ փողերն, իրոք, ամեն ինչ լուծում են։ Եթե ինչ-որ բան չի լուծվում, ապա օգնում են մեծ փողերը։ Կամ շատ մեծ․․․

Իրականում, կարծում եմ, Թրամփին չի հաջողվի շահարկության մասին իր նախագիծն անցկացնել։ Կոնգրեսականները թույլ չեն տա։ Նրանք բոլորը կամ իրենք են հարուստ ու ակնհայտ կամ գաղտնի ներկայացնում են որոշ ընկերությունների շահերը, կամ ուղղակի պատվերով առաջ են տանում այդ գործը։

Грин карта, Виза США - Sputnik Արմենիա
Ռեզիդենտի ճակատագիրն Ամերիկայում

Ամերիկյան բիզնեսին անհրաժեշտ է հենց էժան աշխատուժի հոսքը, այլ ոչ թե մտավոր ուժի։ Նրանց մարդիկ են հարկավոր, որոնք շնորհակալ կլինեն, որ նրանց հնարավորություն է տրվել դուրս գալ աղքատ երկրներից ու այդ պատճառով ողջ կյանքը կաշխատեն փոքր (ամերիկյան չափանիշներով) աշխատավարձով։

Համ էլ Green Card —ը լուրջ բիզնես է լուրջ մարդկանց համար։ Ես կասեի՝ նույնիսկ շատ լուրջ մարդկանց։ Այնտեղ մեծ գումարներ են շրջանառվում, ու նախագահ Թրամփն իր ներկա դրությամբ չի կարող ոտք գցել նրանց հետ։

․․․Այնպես որ, հայերն անհանգստանալու տեղ չունեն։ Ինչպես բաղձալի քարտով օվկիանոսից այն կողմ գտնվող քեռու համար աշխատելու գնում էին տարին երկու հազար մարդ, այնպես էլ կգնան։ ՈՒ նույն գրասենյակներն են գնալու նույն հոգեթով աղջիկների մոտ, որոնք այցելուների հետ անգլերեն արտասանությամբ են հայերեն խոսում։

Հա, մի բան էլ։ Համոզված եմ, որ նրանք էլ ամեն տարի խնամքով լրացնում են հարցաթերթիկը։ Թեև դա հարկավոր չէ։ Լավ է՝ իրականում դա անվճար է․․․

Русская вверсия

Լրահոս
0