00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժամիջոցների տրամաբանությունն ու ամերիկացիների ինքնավստահությունը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАмериканский миллиардер и возможный кандидат в президенты от республиканской партии Дональд Трамп
Американский миллиардер и возможный кандидат в президенты от республиканской партии Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի` «երեքի դեմ» պատժամիջոցների խստացման հերթական փուլը վառ արտահայտված տնտեսական բնույթ է կրում, նաև ինչ-որ գաղափարախոսական ենթատեքստ ունի։

Արման Վանեսքեհյան, Sputnik

Իրականում, ներկա ամերիկյան պատժամիջոցների տրամաբանությունը ավելի հասկանալի է, քան այն ամենն, ինչ եղել է մինչ այժմ։ Դա վերաբերում է Ռուսաստանին, որն արդեն երեք տարի է՝ պատժամիջոցների տակ է գտնվում, և Իրանին, որը, կարծես թե, պետք է սովորած լիներ, որ ստիպված է ապրել աշխարհի քաղաքակիրթ մասից մեկուսացած (խոսքն, առաջին հերթին, ինչպես հենց Ամերիկայի, այնպես էլ Եվրոպայի մասին է)։

Здание Капитолия в Вашингтоне - Sputnik Արմենիա
ԱՄՆ սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը

Եթե Ռուասաստանի դեպքում ԱՄՆ–ը քողարկում էր պրագմատիկ պահերը, որոնք վերաբերում էին տնտեսությանը, լոգիստիկային՝ Դոնբասի ու Ղրիմի վերաբերյալ գաղափարախոսական նկատառումներով, ապա հակաիրանական պատժամիջոցների դեպքում պատճառահետևանքային կապը պարզաբանվում է ոչ ավել, ոչ պակաս՝ հոգատարությամբ ողջ մարդկության մասին, որից, իբրև թե, վտանգ է սպառնում, եթե Իրանը կարողանա «ընտելացնել» միջուկային տեխնոլոգիաները։

Երբ վերլուծաբաններն ու քննադատները պնդում էին, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ամենակարևոր խնդիրն այն  է, որ օվկիանոսի այն կողմի քեռիներն ուղղակի փորձում են դուրս մղել մրցակցին էներգակիրների եվրոպական շուկայից, ապա նման կարծիքը համաշխարհային լրատվամիջոցներում անհեթեթություն էր համարվում և լուրջ պարբերականներում ուղղակի չէր հրապարակվում։

Սակայն ուկրաինական դեպքերը ցույց տվեցին, որ այդպիսի պնդումը ոչ միայն գոյության իրավունք ուներ։ Պարզվում է, այն ամերիկյան գաղափարախոսության և Իրանի դեմ քաղաքականական ագրեսիայի հիմքում է եղել։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանագետ. «Իրանը Հայաստանը գերադասում է Թուրքիայից»

Չէ՞ որ Կիևում բացահայտ ռազմական հեղաշրջման (որը ֆինանսավորվում էին ամերիկացիները) հետևանքները ցույց տվեցին, որ ԱՄՆ–ի գլոբալ նպատակն աստիճանաբար Ռուսաստանին էներգակիրների եվրոպական շուկայից կտրելն է։ Հենց ամերիկացիներին ձեռնտու չէր Ուկրաինայի միջոցով գազային տարանցումը, որը եվրոպացիներին թույլ էր տալիս համեմատաբար էժան ռուսական գազ ստանալ և հրաժարվել ավելի թանկ ամերիկական գազից, որը ներկրվում է Ատլանտյան օվկիանոսով` նավերով։

Այդուամենայնիվ, հիմա մանրամասն չենք խոսի Ուկրաինայի կամ, ասենք, Սիրիայի (նույն տրամաբանությունն է) նկատմամբ Վաշինգտոնի պահվածքի  մասին. մեկ ուրիշ անգամ։

Հիմա խոսքն Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակի մասին է։

Յուպիտեր, դու բարկանու՞մ ես։ Ուրեմն` դու սխալվում ես…

Իրականում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, մեծահարուստ, գործարար Դոնալդ Թրամփը նախընտրական ամբիոններից սպառնում էր Իրանին` անվանելով նրան գրեթե միջազգային ահաբեկչության սերմանող, պետք էր ակնկալել հենց այն, ինչի հետ այսօր բախվել է միջազգային հանրությունը։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Սուրեն Սարգսյան. ԱՄՆ պատժամիջոցներից կտուժի ոչ միայն Ռուսաստանը

ԱՄՆ–ն, անպայման, կփորձի խափանել պայմանավորվածությունները միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Ինչու՞։

Որովհետև, իրականում, ամերիկացիները Եվրոպային պարտադրել են պատժամիջոցային քաղաքականությունը Իրանի նկատմամբ ոչ այդքան միջուկային տեխնոլոգիաների պատճառով, որին Իրանը, ինչպեսև ցանկացած իրեն հարգող տերություն՝ 80 միլիոնանոց բնակչությամբ, ցանկանում է տիրանալ (դա տրամաբանական է)։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ին, պարզապես, ձեռնտու չէ, որ իրանցիներն ազատ առևտուր անեն Եվրոպայի հետ։

Հենց այդ պատճառով էր կտրուկ  արտահայտվում Թրամփը, երբ խոսքն Իրանի մասին էր լինում, թեև, եթե ելնենք առողջ տրամաբանությունից, ապա իրանցիներն այդպիսի վերաբերմունքի համար առիթ չեն տվել։ Նրանք պարտաճանաչ կատարում են միջուկային պայմանագրի բոլոր կետերը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Իրանին ինչ-որ ռազմական առճակատման մեջ ներքաշելու համար

Միևնույնն է, Թրամփը վերջերս հերթական անգամ ասաց, որ նա, անպայման, կպատժի Իրանին, իսկ հետո իրար հաջորդեցին երկու սադրանքները Պարսից ծոցում, երբ ամերիկյան զինվորական նավերը հարձակվեցին իրանական նավակի ու պահակային նավի վրա։ Հետո կտրուկ հայտարարություն եղավ իրանական «Սիմորգ» հրթիռի հաջողված փորձարկումների մասին, որը արբանյակ է տիեզերք հանել։

Ամերիկացիներն ասացին, որ հրթիռը ստեղծել է Իրանը, որպեսի տիեզերք բարձրացնի 250 կգ քաշով միջուկային լիցքը։ Ինչի՞ց են նրանք ենթադրել, որ խոսքը միջուկային լիցքի մասին է` անհասկանալի է, բայց դա էական չէ։

Ամերիկացիները հերթական քավության նոխազ են ընտրել, թեև թվում է, որ այս անգամ կարող են ատամները կոտրել` հանդիպելով տարածաշրջանային գերտերությանը, որը հասցրել է ամրապնդել իր դիրքերն ինչպես Մերձավոր Արևելքում (սիրիական իրադարձությունները), այնպես էլ, ընդհանրապես, միջազգային քաղաքական ասպարեզում։

Լրահոս
0