00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիա VS Թուրքիա. պայքար Եվրոպայում առանց ՆԱՏՕ-ի առաջատար լինելու համար

© GEORGES GOBET / AFPНАТО
НАТО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիան արդեն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիային «գցի թամբից», նրան դարձնի վտարյալ անձ, որը չի կարող հավակնել ԵՄ–ի անդամակցությանը։ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը տեղի է ունեցել ոչ թե գերմանացիների և թուրքերի ամբիցիաների բախման պատճառով, այլ դրա հետևանքով։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Վերջերս մի անգամ գրել եմ, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից բացասաբար է անդրադարձել Բեռլինի և Անկարայի փոխհարաբերությունների վրա։ Սակայն ճիշտ չէր լինի կարծել, որ հենց դա է պատճառ դարձել ՆԱՏՕ–ի դաշնակիցներ` Գերմանիայի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունների կտրուկ սառեցման համար։

Ցեղասպանության մասին օրինագծի ճանաչումը ավելի շուտ այն ժամանակ Եվրոպայում դեռ ստորջրյա ինչ–որ քաղաքական միտումների հետևանք էր, երբ Գերմանիան արդեն հասկանում էր, որ ԵՄ–Թուրքիա փոխհարաբերություններում լուրջ խնդիրներ են հասունանում։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունների վատթարացման ոչ թե պատճառ դարձավ, այլ հետևանք

Եվ անհրաժեշտ էր այնպես անել, որ քաղաքական հարթակում գերմանացիներն իրենց խաղը սկսեին առավելագույն շահավետ դիրքերից և խաղադրույքերից։ Օրինակ` նրանք ոչ միայն պարզապես ընդունեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև ընդունեցին նաև այն փաստը, որ որոշ չափով դրանում իր մեղավորությունն է ունեցել նաև կայսերական Գերմանիան։

Վերջերս Գերմանիան հաճախ էր նեղացնում Թուրքիային

Իրականում այն ժամանակ սպասվելիք խաղի խաղադրույքներն ավելի բարձր էին, քանի որ արդեն իսկ հասկանալի էր, որ Թուրքիան լուրջ խնդիրների առաջ է կանգնած և՛ Սիրիայի տարածքում (աշխարհաքաղաքական), և՛ Իրաքում` կապված քրդերի հանրաքվեի հետ (տարածքային կորուստների վտանգը թուրքերի համար առավել քան իրատեսական է դառնում)։

Բացի այդ, ահաբեկիչների և այսպես կոչված Սիրիայի «չափավոր ընդդիմության» հետ խաղացող Անկարային չէին թույլատրել մասնակցելու Իսլամական պետությունից սիրիական մայրաքաղաք Ռաքքան ազատագրելու գործողություններին։ Բացի այդ նա պետք է դադարեցներ «Եփրատի վահան» գործողությունները։ Դա էլ քիչ էր` պարզվեց, որ վաղուց էլ Գերմանիայից չի ստանում սպառազինության և ռազմամթերքի իր բաժինը`հայտերի համաձայն։

Բեռլինը բավականին պարզ բացատրել է ՆԱՏՕ–ի գործընկերներին իր մտավախությունները կապված այն բանի հետ, որ Թուրքիայի բանակն ու ոստիկանությունը կարող են կիրառել այդ սպառազինությունը ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարելու, այլ իր` քրդերով բնակեցված հարավ–արևելյան շրջաններում քաղաքացիական պատերազմի թափանիվը պտտեցնելու համար։

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների զարգացման վերջին շրջանին բնորոշ է նաև փախստականների գործոնի առկայությունը։ Այդ գործոնը Դամոկլյան սրի պես կախված է երկու պատմականորեն դաշնակից պետությունների հարաբերությունների վրա։

Новое здание штаб-квартиры НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության թեման լուրջ իրարանցում է առաջացրել ՆԱՏՕ–ում

Եվ վերջում, հավանաբար, արժե հիշել, որ Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջումից հետո մի շարք թուրք սպաներ քաղաքական ապաստան խնդրեցին գերմանացիներից։ Եվ, անկախ Անկարայի թախանձագին խնդրանքի և պահանջի, նրանց հատկացվեց այն։

Այժմ արդեն պարզ է դառնում, որ գերմանացիները «նեղացնում» էին թուրքերին ոչ թե հենց այնպես, այլ հեռահար նպատակներ հետապնդելով։

Գլխավորում է հերթական կանցլերը` սպիտակ նժույգի վրա նստած

Ընդամենը մեկ տարի առաջ նույն Եվրոպայում եղանակ էր ստեղծում Օբամայի անդրօվկիանոսյան վարչակազմը։Բայց մինչև այն պահը, երբ Սպիտակ տան ներկայիս տերը` Դոնալդ Թրամփը, հանկարծ մեղադրեց ՆԱՏՕ–ի եվրոպական անդամներին «ձրիակերության» մեջ։ Իբր հյուսիսատլանտյան բլոկի բյուջեին չեն վճարում հասանելիք 3 տոկոսը…

Այդ պահին հյուսիսատլանտյան ռազմական բլոկի ապագան կանխորոշված էր։ Կա՛մ ՆԱՏՕ–ի անդամ երկրները կվճարեն Վաշինգտոնի ներկայացրած հաշիվները, կա՛մ բլոկը պարզապես կքանդվի, քանի որ ամերիկացիները միանշանակ ասացին, որ այլևս գումար չեն տալու։ Եվ ահա եկավ Գերմանիայի աստղային ժամը, որին գերմանացիները, հավանաբար, սպասում էին Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո…

Կա՛մ եվրոպացիները կպաշտպանեն ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը ԵՄ ողջ տարածքում, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքում, Աֆրիկայում և նույնիսկ Հարավ–Արևելյան Ասիայում, և Ամերիկան վճարելու է դրա համար, կա՛մ գումար ընդհանրապես չի լինի, և ստիպված կլինեն ինքնուրույն վճարել։ Դե, իսկ եթե պետք է իրենք վճարեն, ինչի՞ պետք է պաշտպանել Ամերիկայի, այլ ոչ սեփական շահերը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները խորը ճգնաժամային փուլում են գտնվում

Հենց այսպիսինն է այսօրվա Գերմանիայի վարքագծի տրամաբանությունը։ Եվ չի կարելի ասել, որ այդ տրամաբանությունն անառողջ է և ոչ պրագմատիկ։

Այլ հարց է, որ գերմանիան այս համատեքստում սեփական մեծ շահերն ունի, կապված այն բանի հետ, որ լինելով ԵՄ–ում ամենաառաջատար և զարգացած երկիրը` ինչպես ֆինանսական, այնպես էլ տնտեսական առումով, անպայման կփորձի դառնալ նաև ԵՄ-ի ռազմական առաջնորդը։ Իրականում ստեղծվող իրավիճակը կարծես ինքն է դրդում գերմանացիներին մտածելու` «Warum nicht» («Ինչու ո՞չ»)։

Քաղաքականության մեջ մրցակիցներին աշխատում են վերացնել դեռ խաղից առաջ

Եվ ստեղծված իրավիճակում ո՞վ կարող էր խոչընդոտ հանդիսանալ Գերմանիայի այդ ծրագրերին ու պահանջներին։

Բրիտանիա՞ն։ Այն արդեն հեռու է ԵՄ–ից։ Զբաղված է Բրեքսիթով ու այդ բավականին բարդ գործընթացի բոլոր ածանցյալներով։ Բրիտանացիները ժամանակ չունեն, որպեսզի հիմա կանգնեն եվրոպական միացյալ նոր բանակի ղեկին։ Բացի այդ Լոնդոնը երբեք դրան չի հավակնել։ Առավել ևս ԱՄՆ–ի շահերին դե՞մ գնալ։ Ոչ կյանքում…

Ֆրանսիա՞ն։ Այն, հավանաբար, միակն է այսօր, որ կարող է ոտք մեկնել Գերմանիայի հետ ինչպես տնտեսական, այնպես էլ ֆինանսական հզորության առումով։ Սակայն դժվար, քանի որ Փարիզը նախկինում ևս գերադասում էր ռազմական առումով առանձնահատուկ «գլուխ դարդի տակ չդնել», իսկ այժմ ընդհանրապես խուսափում է գերիշխող դեր խաղալ ՆԱՏՕ–ում։ Նրա կոմպետենցիայի մեջ չի մտնում առաջատար լինել մի տեղ, որտեղ բացի ամեն ինչից բավականին խիստ (անհրաժեշտության պարագայում` նույնիսկ դաժան) քաղաքական կողմնորոշվածություն ունեցող խաղացող է հարկավոր։

Այս դաշտում էլ ոչ ոք չկա։ Ո՛չ Իտալիան, ո՛չ Իսպանիան, ո՛չ Շվեդիան, և առավել ևս Լեհաստանի նման «նորաթուխը», այդ դերը չեն կարողանա ստանձնել։ Ինչպես ասում են «այլ տրամաչափի» են` ինչպես ֆինանսական, այնպես էլ տնտեսական առումով։

Ահա և ստացվում է, որ եթե իսկապես գործը հասնի նրան, որ Եվրոպան ստիպված լինի ձևավորել սեփական, առանձին ԶՈՒ–ն, ՆԱՏՕ–ի փոխարեն (ինչը բացառել ներկայիս իրավիճակում չի կարելի), Գերմանիայի դերն ու դիրքորոշումը կարող էր վիճարկել միայն Թուրքիան։

Самвел Фарманян - Sputnik Արմենիա
Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է

Երկիրը, որն ունի մեծաթիվ ու ամենահզոր (համենայն դեպս այդպես է ընդունված կարծել) բանակը ՆԱՏՕ–ում։ Երկիր, որը ողջ հոգով ձգտում է ԵՄ և կարող է մրցակից դառնալ Գերմանիային` ՆԱՏՕ–ի ԶՈՒ–ին այլընտրանքի ստեղծելու պարագայում…

Հավանաբար, վերջին տարիներին հենց այդ պատճառով էին գերմանացիները փորձում թուրքերին «ավելի ուժեղ նեղացնել», որպեսզի մինչև ԵՄ–ի համար եվրոպական բանակի ստեղծման ճակատագրական փուլի մեկնարկը, հեռացնեին հիմնական մրցակցին։ Ինչպես ասում են` «գցել թամբից»։ Ավելի ճիշտ ստիպել մոռանալ ԵՄ–ին լիիրավ և լիարժեք անդամակցության մասին։

Թող Իսլամական պետություն դառնա։ Թող վերականգնի մահապատիժը։ Թող պայքարի իր տարածքային ամբողջականության համար։ Թող, ինչպես ասում են, նայի ՆԱՏՕ–ի իր նախկին դաշնակիցների ձեռքին` հույս ունենալով, որ իրեն փայ կտան` զենք ու զինամթերք։

Թվում է, թե հենց այսպիսինն է Գերմանիայի տրամաբանությունը, որը Թուրքիայի հետ պատրաստ է քաղաքական, տնտեսական և ֆինանսական առճակատման գնալ մինչև վերջ…

Այդպե՞ս է դա, թե ոչ, ցույց կտա իրադարձությունների զարգացման մոտակա ընթացքը։ Պարզապես, ինձ թվում է, որ իրենք` եվրոպացիները բավականին պրագմատիկ մարդ լինելով հանդերձ, իսկապես շուտով կգան այն մտքին, որ եթե նույնիսկ վճարել ԶՈՒ–ի համար, ապա գոնե այն ԶՈՒ–ի, որը մարտի դաշտում կպաշտպանի հենց իրենց շահերը, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերն օվկիանոսից այն կողմ գտնվող ձյաձյաների, որոնք ցանկանում են, որ իրենց ամբիցիաների համար վճարեն եվրոպացիները։

Լրահոս
0