00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կդիմանան արդյո՞ք վիեննական աթոռները արցախյան հակամարտությանը

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցОткрытие выставки "В гостях у Родченко и Степановой"
Открытие выставки В гостях у Родченко и Степановой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիեննական աթոռը կահույքի գլուխգործոցներից է և կահույքի դիզայնի տեսակետից ձևի և տեխնոլոգիաների գրեթե կատարյալ համադրություն։

 Դավիթ Գալստյան, Sputnik.

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա «վիեննական աթոռի» հայրենիքում, սակայն փորձագետները կասկածում են, որ որևէ բան, այդ թվում՝ կահույքը, կօգնեն կողմերին առաջ գնալ արցախյան հարցում։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի կունենա Ավստրիայում հուլիսի 11-ին։

Պաշտոնական դիրքորոշում

Երևանի պաշտոնական դիրքորոշումը բանակցությունների գործընթացի վերաբերյալ վիեննական և պետերբուրգյան․․․այս անգամ համաձայնագրերի ժամանակից չի փոխվել «Ադրբեջանը պետք է իր վրա վերցնի սահմանի միջադեպերի հետախուզման մեխանիզմի ներդրման պարտավորությունը»։ Մեկ էլ չփորձի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը «խցկել» «տարածքային ամբողջականության» ներքո։

Այսպիսի սպասումները պաշտոնական մակարդակով Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև հայկական Խորհրդարանի փոխխոսնակ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Эдуард Шармазанов в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Բաքվի ու Մոսկվայի միջև սև կատու է անցել»

Նա հույս ունի, որ արտգործնախարարները ևս մեկ անգամ կհաստատեն այն սկզբունքները, որոնց հիման վրա հակամարտությունը պետք է կարգավորվի․ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։

«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մի ակնկալիք կա․ այն, որ Ադրբեջանը փոխի իր ոչ կառուցողական դիրքորոշումը»,- ասաց Շարմազանովը։

Վերջին տարվա ընթացքում, վիեննական և պետերբուրգյան համաձայնագրերից հետո բանակցությունների մեջ առաջընթաց չկա, քանի որ Բաքուն հրաժարվում է իրականացնել համաձայնությունները, ընդգծեց փոխխոսնակը։ Եթե Ադրբեջանը համաձայնի պարտականությունները կատարել, ապա դա դրական քայլ կլինի։ Եթե ոչ, ապա միջազգային հանրությունը, Շարմազանովի կարծիքով, պարտադիր պետք է ճնշում գործադրի։

Շարմազանովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հանդիպումը կանցնի Ադրբեջանի «փիար-քայլի» ֆոնի վրա, որը միտված է առաջ տանել այն գաղափարը, որ արցախյան ուժերը «ոչնչացնում են խաղաղ բնակչությունը»։ Բայց, նրա խոսքով, տվյալ իրավիճակում ամեն ինչ ավելի պարզ է՝ հայկական ուժերը ողջ աշխարհին կադրեր ցույց տվեցին, որոնք կասկած չեն թողնում, թե որտեղ է գտնվում Ադրբեջանի դիրքը (խաղաղ բնակիչների թիկունքում), և ով է առաջինը կրակ արձակում։

Հետախուզություն «առանց մարտի»

Ինչպես ասվեց՝ հանդիպման ֆոնը նախարարներին «ընկերական» զրույցի չի տրամադրում։ Կողմերը առանց փոխադարձ վիրավորանքների կարող են խոսել, երևի, միայն վիեննական աթոռներից։

Այս պայմաններում հանդիպումը լուրջ արդյունք չի ունենա, կարծում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Կարծում եմ` որևէ լուրջ արդյունք չի կարող լինել, քանի որ բավականին ոչ բարենպաստ ֆոն է ստեղծվել հանդիպման համար։ Փոխադարձ անվստահության մակարդակը սահմանագծին է հասել, հատկապես վերջին օրերին և ամիսներին, երբ անընդհատ բախումներ են լինում, զոհեր»,- ասաց Հակոբյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավելի շատ պարտադրված է միջազգային հանրության կամ համանախագահ երկրների կողմից։ Ստեղծված վիճակից ելնելով, կարելի է ասել, որ բանակցությունները հերթական ձևական քայլը կլինեն, կարծում է փորձագետը։

Քիչ հավանական է, որ նախարարները կարողանան հող նախապատրաստել Սարգսյան-Ալիև հանդիպման համար։

«Բանն այն է, որ նրանք խոսելու բան չունեն, նախորդ պայմանավորվածությունները չեն իրագործվում։ Նախագահների հանդիպման համար հարկավոր է ձևավորել օրակարգ, որը չկա»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ հանդիպումը հետախուզական բնույթ կկրի։

Ամենակարևորը կայունությունն է

Նրբաճաշակ և նրբագեղ կառուցվածքի հետ, միաժամանակ, վիեննական աթոռը ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներն ունի․ այն կայուն է, հարմարավետ՝ օգտագործման համար, և պահանջկոտ չէ խնամքի տեսակետից։

Սակայն հազիվ թե կարելի է Արցախի շփման գոտում կայուն խաղաղություն ակնկալել, կարծում է քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

Виген Акопян - Sputnik Արմենիա
Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը հետախուզական մարտ է լինելու

«Լավ է գոնե, որ այսպիսի հանդիպումը նախանշվել է և անցկացվելու է։ Դա խոսում է այն մասին, որ հատկապես ներկա բարդ իրավիճակի ֆոնին կողմերը ուժ են գտել այդպիսի հանդիպում անցկացնել նախարարների մակարդակով»,- ասաց Տրոֆիմչուկը։

Ընդ որում՝ բովանդակային կողմը հանդիպումից այն կողմ չի գնա․ իրավիճակի դրական զարգացում (կայունություն առաջնագծում) չի լինի, համոզված է փորձագետը։

Քաղաքագետի խոսքով՝ հանդիպումը վկայում են այն մասին, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է, թեև Ադրբեջանը դժգոհ է դրանից, քանի որ կարծում է, որ «բանակցությունները չպետք է վարվեն բանակցությունների համար»։

«Հուսով եմ, որ շփման գծում լարվածության սրման պայմաններում, ամեն դեպքում, ուղիներ կգտնվեն վիճակը գոնե կայուն դարձնելու համար, քանի որ տվյալ փուլում քաղաքական կարգավորման մասին խոսք չի կարող լինել»,- ասաց Տրոֆիմչուկը։

Նա կարծում է, որ այսպիսի ձևաչափով հանդիպումը խոսում է այն մասին, որ երկրների միջև թեկուզ չափազանց փոքր, բայց վստահություն պահպանվել է, հակառակ դեպքում այսպիսի հանդիպումներ, պարզապես, չէին լինի։ Հենց այդ պատճառով, Տրոֆիմչուկի կարծիքով, հանդիպմանը պետք է նայել որպես դրական քայլի։

Վիեննական աթոռի բացարձակ դրական կողմերից է ամրությունն ու երկարակեցությունը։ Աթոռը՝ որպես կանոն, մի քանի սերնդի է ծառայում։ Մնում է հուսալ, որ արտգործնախարարները կհիշեն, որ ապագա սերունդները կուզեն ոչ թե պատերազմով զբաղվել, այլ գլուխգործոցներ ստեղծելով։ Ինչպիսինն է, օրինակ, վիեննական աթոռը։

Русская версия

Լրահոս
0