00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին-Թրամփ հանդիպման շուրջ վիճում են գլոբալիստներն ու ադեկվատները

© Euromap / Անցնել մեդիապահոցГамбург. Старая Ратуша
Гамбург. Старая Ратуша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը համոզված է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը նախատեսված է հուլիսի 7–8–ին Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում, ցույց կտա` կարո՞ղ է արդյոք Ամերիկայի նախագահը դիմակայել իր ղեկավարած երկրի լիբերալ իսթեբլիշմենտի մի մասի ճնշմանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ԱՄՆ–ի լիբերալ իսթեբլիշմենտի հույսը

Պետք է ի սկզբանե հասկանալ, որ ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կարգավորման համար մղվող պայքարում երկու գերտերությունների առաջնորդները հայտնվել են բարիկադների նույն կողմում։ Մյուս կողմում ամերիկյան լիբերալ վերնախավի, այսպես կոչված, ձախ թևն է, նրանց շահերին ծառայող բազմաթիվ ԶԼՄ–ներն ու նաև այն պետությունների նախագահները, որոնք այս կամ այն չափով իրենց կամքից անկախ ներգրավվել են Սպիտակ տան նախկին ղեկավարության կազմակերպած և Ռուսաստանի դեմ ուղղված որսի մեջ։

Օբամայի վարչակազմն ամենապատասխանատու պահին պարզապես հեռացել է քաղաքական մարտադաշտից` եվրոպական պետություններին դեմառդեմ թողնելով ռուսական կատաղած արջի հետ։ Այս արտահայտությունը պատկերավոր է, բայց չի թեթևացնում ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ Գերմանիայի վիճակը, քանի որ այդ երկրները հիմա ստիպված են ինչ–որ համաձայնության գալ Կրեմլի հետ` հույս չդնելով ամերիկացիների աջակցության վրա։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քաղաքագետ. Թրամփը ցանկանում է ինքնուրույն երևալ

Նրանք միայն պետք է հույս փայփայեն, որ Ռուսաստանն ու Ամերիկան որևէ պայմանավորվածություն ձեռք չբերեն, որ Պուտինն ու Թրամփը չհանդիպեն։ Եվ եթե նույնիսկ հանդիպեն, ապա հանդիպումն այնքան թռուցիկ լինի, որը նրանք լուրջ պայմանավորվածություններ չունենան։ Որ ամերիկյան ներքին ընդդիմությունը ճնշում գործադրի իր նախագահի վրա, և նա,  վախենալով իմպիչմենտից, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը չանցկացնի այն լիարժեք ձևաչափով, որի կողմնակից էր հանդես գալիս ի սկզբանե։

G 20 գագաթնաժողովի գլխավոր թրենդը Պուտին–Թրամփ հանդիպումն է

Թվում է` Համբուրգում Մեծ քսանյակի նախաշեմին ծավալված ժողովրդական բողոքի ալիքները լիբերալ ԶԼՄ–ները լուսաբանում են միայն այն անկյան տակ, որը թուլ է տալիս ճնշում գործադրել Թրամփի վրա։

Արևմտյան մամուլն ու հեռուստատեսությունը հիմնականում շեշտը դնում են կլիմայական գլոբալ փոփոխությունների դեմ պայքարողների պահանջների վրա։ Դե, հասկանալի է։ Եթե ԱՄՆ–ն չստորագրի «կլիմայական» համաձայնագիրը, ԱՄՆ նախագահին մեղադրելու հնարավորությունն ավելի կմեծանա։

Եվ ոչ  մի խոսք չկա աղքատության դեմ պայքարի պահանջների կամ ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնց մասին խոսվում էր Համբուրգում նախնական հավաքների և ցույցերի ժամանակ։

Բանը հասավ նրան, որ Համբուրգում (Գերմանիա) հուլիսի 7–8–ին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի գլխավոր թեման կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, քաղաքական թրենդը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումն է։ Իսկ գլոբալ քաղաքական իրավիճակի թեման երկրորդ պլան է մղվել։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ. Թրամփը փորձում է խուսափել իմպիչմենտից

Այսինքն` լայն լսարանին պարզապես հնարավորություն չեն տալիս մտորելու և հասկանալու` ինչքանով է կարևոր, օրինակ, որ Պուտինն ու Թրամփը կարողանան շփման կետեր գտնել Սիրիայի հարցում։  Կամ կարողանան կողմնորոշվել` ուկրաինական խնդիրները լուծելու համար իմաստ ունի՞ փոխել «նորմանդական քառյակի» ձևաչափը, որի կազմում ԱՄՆ–ն ներառված չէ։ Բայց մենք գիտենք, որ ամերիկացիները մեծ ազդեցություն ունեն պաշտոնական Կիևի վրա. այնտեղի հեղաշրջումը սադրել և սատարել է հենց Վաշինգտոնի վարչակազմը։

Եվ այսպես ճակատագրական հարցերի մի ամբողջ շրջանով` սկսած կորեական, կատարական, եմենյան ճգնաժամից մինչև ՆԱՏՕ–ի ընդլայնում և այլն։

Օբամայի ծանր ժառանգությունը

Իրականում Օբամայի վարչակազմը ծանրագույն ժառանգություն է թողել։ Ընդ որում` հիմա արդեն հասկանալի է դառնում, որ այդ ամենն արվել է մտածված և նպատակաուղղված։ Եվ միայն նախագահական ընտրություններում տիկին Քլինթոնի պարտությունը «կասեցրեց» ամբողջ աշխարհով մեկ գլոբալ քաոսի տարածումը, իբր միայն այդ ճանապարհով մարդկությունը կարող էր հանգել գլոբալիզմի գաղափարին։

Այն, որ Քլինթոնը ձախողվեց նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլում, ամենևին էլ չի նշանակում, որ վերացել է լիբերալ – գլոբալիզմի բուն գաղափարախոսությունը։ Նույն «վհուկների որսրը», որից հրապարակայնորեն բողոքում էր Թրամփն իր թվիթերում` դրա վառ ապացույցն է։ Օբամայի կառավարման ժամանակ չափից շատ կյանքեր էին դրվել խաղի մեջ` գլոբալիզմից հրաժարվելու համար։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թրամփը փակեց ընդդիմախոսների բերանները` փորձելով շատ չնեղացնել Մոսկվային

Եվ ոչինչ, որ Համբուրգում երկու գերտերությունների նախագահների հանդիպման հետևանք կարող է լինել հենց նույն Մերձավոր Արևելքի քաղաքական ճեղքումը։ Գուցե այնպես պատահի, որ Սիրիայում և Իրաքում ավելի քիչ կրակոցներ հնչեն։ Կամ Դոնբասից ծանր սպառազինությունը դուրս բերելն իրական դառնա, ու մարդկային կյանքեր փրկեն։

Հիմա այս ամենը պետք է կանխել։ Անհրաժեշտ է այնպես անել, որ Թրամփի նախագահության ընթացքում Ռուսաստանն ու Ամերիկան քաղաքական, տնտեսական, ռազմական շփման եզրեր կամ ընդհանուր շահեր հանկարծ չգտնեն։ Հակառակ դեպքում լիբերալ–գլոբալիզմի գաղափարախոսությանը հնարավոր չի լինի վերադառնալ։

Երկուսի հաղթանակ կամ երկուսի պարտություն

Հասարակ տրամաբանությունը հուշում է, որ նախագահ Թրամփը, լինելով հաջողակ գործարար, շատ կուզեր ազատ գործելու հնարավորություն ունենալ։ Նա շատ լավ հասկանում է` որքան կարևոր է Սպիտակ տան և Կրեմլի նորմալ, ադեկվատ շփումը։ Չէ՞ որ դա առաջին հերթին հենց Միացյալ Նահանգների շահերից է բխում։ Չէ՞ որ «առաջին հերթին` Ամերիկան» կարգախոսը հենց նա է հնչեցրել նախընտրական ելույթների ժամանակ։

Կկարողանա արդյո՞ք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան դիմադրել ներքին ընդդիմադիրների ճնշմանը և Համբուրգում Պուտինի հետ հանդիպումը կազմակերպել այն ձևաչափով, որը նա անհրաժեշտ է համարում։ Այսինքն` լուրջ միջպետական որոշումների  ստորագրությամբ և կարևոր համատեղ պաշտոնական հաղորդագրություններով։ Դա կնշանակի, որ «տիտանների պայքարում» հաղթել են միաժամանակ Թրամփն Ամերիկայով և Պուտինը Ռուսաստանով։

Իսկ եթե պետությունների նախագահների հանդիպման արդյունքում մամուլի ծառայությունները որպես  հարաբերությունների առաջընթաց ներկայացնեն երկու առանձնատներն ու Նյու Յորքում մեկուկես հեկտար հողը Ռուսաստանի արտգործնախարարությանը վերադարձնելը, ապա կնշանակի` մեծահարուստ գործարար ադեկվատը պարտվեց իր լիբերալ թևի իսթեբլիշմենտին։

Русская версия

Լրահոս
0