Հարձակում Իրանի խորհրդարանի վրա

Իրանի դեպքերի հետևում ինչ-որ երկրի հատուկ ծառայության ականջներն են երևում

102
(Թարմացված է 19:32 09.06.2017)
Արման Վանեսքեհյան
Թեհրանի ողբերգական իրադարձություններում սիրիական գործոնը նկատելի է նույնիսկ հեռավորության վրա, համոզված է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։ Թեև Իրանը միջազգային քաղաքական դաշտում առանց Սիրիայի էլ քիչ թշնամիներ չունի։

Կրկնակի ահաբեկչությունը, որը տեղի ունեցավ հունիսի 6-ին Իրանում, այնպես էր կազմակերպված, որ նույնիսկ կողքի դիտորդին էր հասկանալի` սա սիրիական Պալմիրայի կամ Իրաքի Մոսուլի հսկիչ անցակետը «շահիդմոբիլով» մտնել և պայթեցնելու նման հեշտ չէր։ Հարձակվողների վարքագիծը թույլ է տալիս ասել, որ նրանք լուրջ նախապատրաստվել էին։ Այնպես էին պատրաստվել, որ նույնիսկ Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի փորձառու գայլերը կես օրվա ընթացքում չէին կարողանում լուծել տասնյակ գրոհայինների հարցերը։ Եվ եթե նույնիսկ պարզվի, որ հարձակումը Իսլամական պետության ձեռքի գործն էր, ամեն դեպքում պետք է հասկանալ, որ ահաբեկչության մեջ խառն էր նաև ինչ-որ պետության հատուկ ծառայությունների մատը։

Թեհրան
© Sputnik/ Владимир Федоренко

Իրականում վաղուց էր պետք հասկանալ, որ «կոտրել» Իրանի քաղաքական կայունությունը տարբեր միջոցներով (ահաբեկչություն, պայթյուններ, խորհրդարանում հրաձգություն, քրդերով կամ սուննիներով բնակեցված շրջաներրում ապստամբություններ կազմակերպելով) պարզապես հնարավոր չէ։ Թեկուզ զուտ այն պատճառով, որ ի տարբերություն Իրանի բոլոր քաղաքական հակառակորդների Իրանը շուրջ 2500 տարվա պետականություն ունի։ Նրա հակառակորդներից որ մեկը կարող է պարծենալ նման «ստաժով»։

Սակայն միջազգային քաղաքական դաշտում ոմանք չեն կորցնում հույսը, և շարունակում են երկրում ներքաղաքական և սոցիալական իրավիճակի կայունությունը ներսից խաթարելու փորձերը։ Դրան մի քանի բացատրություն կա, այդ թվում`(առաջին հերթին) սիրիական գործոնը։ Փորձենք պարզաբանել։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Առաջին, և հավանաբար, հիմնական պատճառը` սիրիական իրադարձություններն են։ Հիմնական շարժիչ ուժը, որն Արևմուտքին հույս էր տալիս, որ այդ երկրի օրինական, ընտրված նախագահ Բաշար Ասադը գահընկեց կարվի, ինքնին տապալվեց։ Խոսքն, իհարկե, խալիֆայություն հռչակած Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման մասին է (որն արգելված էմի շարք երկրներում)։

Ես իհարկե, չեմ պնդում, որ ԱՄՆ-ն, որն ի սկզբանե ցանկանում էր գահընկեց անել Սիրիայի օրինական նախագահին, իսկ երկիրը քաոսի մեջ գցել, անմիջականորեն օգտվում է ակնհայտ ահաբեկչական կազմակերպությունների ծառայություններից։ Հավանաբար, ղեկավարելով արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի զինված ուժերը, ամերիկացիները ահաբեկիչների դեմ իրական պայքարի գաղափարը թողնել են ինքնահոսի։

Այսինքն` թող սկզբում մի քիչ կռվեն, Բաշար Ասադին գահընկեց անեն` այնուհետև կլուծենք ահաբեկիչների հարցերը։

Տրամաբանակա՞ն է։ Լիովին։ Առավել ևս որ մենք բազմիցս, դեռևս Օբամայի ժամանակ, լսել ենք Կրեմլի մեղադրանքներն այն մասին, որ արևմտյան կոալիցիան միայն ձևացնում է, թե պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ։ Սակայն իրականում ամերիկացիները «Խալիֆատի և հավատքի համար պայքարողներին» հրահրում էին պաշտոնական Դամասկոսի դեմ։

Հիշեք` ճգնաժամային պահ կար, երբ գրոհայինների ջոկատները նախագահի տնից կես կիլոմետրի վրա էին գտնվում…

Սակայն արևմտյան կոալիցիայի բոլոր հույսերը հօդս ցնդեցին հենց այն պահին, երբ ռուսական ՕՏՈՒ–ն Դամասկոսի խնդրանքով ուղարկվել էր Սիրիա և փակել երկինքը, իսկ իրանցի կամավորներն ու Հեզբոլահը կտրուկ ակտիվացրեցին օգնության տրամադրումն Ասադին։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն` խալիֆատը մոտ ապագայում վերջնականապես կջախջախվի, իսկ Բաշար Ասադի դիրքերն կամրապնդվեն։ Արդյունքում, Արևմուտքը կարող է հայտնվել կոտրված տաշտակի առաջ, քանի որ Քրդստանի ստեղծման ավանտյուրան, կարծես թե, դատապարտված է ձախողման։ Համենայն դեպս, սիրիական քրդերի զգալի մասը մտադիր է համաձայնել լայն ինքնավարությանը Սիրիայի սահմաններում։ Եվ պաշտոնական Թեհրանի դերը դրանում բավականին մեծ է…

Այնպես որ Վաշինգտոնը լուրջ պատճառներ ունի հնարավոր ամեն բան անելու, որպեսզի թեկուզ մասնակի չեզոքացնի, թուլացնի սիրիական խաղադաշտում վտանգավոր խաղացողներից մեկի` Իրանի ազդեցությունը։ Թեկուզ խաթարել երկրում ներքին իրավիճակը։ Այնպես, որ Թեհրանն ի վիճակի չլինի Բաշար Ասադին օգնելու։

Թեև կոնկրետ այս դեպքում ամերիկացիների ծրագրերը ձախողվեցին։ Ինչու՞։ Իրանի ժողովրդին ներքին անկարգությունների հրահրելն այդքան էլ հեշտ չէ…

Սակայն Ամերիկան միակ խաղացողը չէ տարածաշրջանում, և մասնավորապես, սիրիական դաշտում։ Կան նաև այլ խաղացողներ։

Իսրայել

Այդ երկիրը ևս մի շարք լուրջ պատճառներ ունի Իրանին ատելու և նրանից խուսափելու համար։ Պաղեստինի և Գոլանյան բարձունքների խնդիրը միայն ամեն ինչ արժե։ Իսկ սիրիական իրադարձությունների զարգացումը կրակ լցրեց բազմամյա թշնամանքի վրա։

Արևմուտքն այսօր անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ասադին հավատարիմ մնացած անօրինական զորքերն Իսլամական պետության սիրիական մայրաքաղաք Ռաքքան ազատեն ահաբեկիչներից, իսկ այսպես կոչված «չափավոր ընդդիմության» մարտական խմբավորումները` քրդերի ջոկատներից (որոնց զինում և ֆինանսավորում են ամերիկացիները)։

Եվ սա հավասարապես պայմանավորված է ինչպես ԱՄՆ–ի` Սիրիայի տարածքային ամբողջականությունը խարխլելու ցանկությամբ, այնպես էլ իսրայելացիների ձգտումով`ամեն գնով հասնելու նրան, որ Իրանը հանկարծ ուղիղ ցամաքային ճանապարհ չստանա թուրք–սիրիական սահմանին, ընդհուպ մինչև Պաղեստինի վիճահարույց տարածքները։

Այս ճանապարհը կհեշտացնի սպառազինության, ռազմամթերքի և անհրաժեշտ ամեն ինչի մատակարարման հնարավորությունները Հեզբոլահի ջոկատներին, որոնց բացեիբաց, համաշխարհային հանրությունից չթաքնվելով, պաշտպանում և աջակցում է պաշտոնական Թեհրանը։

Միթե սա պատճառ չէ, որ Իսրայելը, որը ուղղակիորեն առկա է սիրիական ճգնաժամի բոլոր իրադարձություններում, ձգտի առավելագույն ջանքեր գործադրել իր տարածաշրջանային հակառակորդ և թշնամի Իրանի ներքին կայունությունը խարխլելու համար։ Սա լիովին համապատասխանում է Մոսսադի տրամաբանությանը։

Սաուդյան Արաբիան և ընկերները

Կատարի հետ կապված խայտառակ պատմությունը, որի դեմ հաշված ժամերի ընթացքում միավորվեցին տարածաշրջանի գրեթե բոլոր արաբական պետությունները, ապացուցեց` ամերիկացիները հեշտությամբ մանիպուլյացիայի են ենթարկում նրանց։ Բոլորն ամեն ինչ հասկանում են, նաև այն, որ Պարսից Ծոցի և Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանի արաբական երկրների ֆինանսական և սոցիալական հարստությունը հիմնված է բացառապես էկերգակիրների, տարանցման ուղիների գնի վրա։

Այս առումով Միացյան Նահանգներին տարածաշրջանում ամեն ինչ հեշտությամբ է հաջողվում։ Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ քրդերի դեպքում։ Ամերիկացիները նրանց խոստացել էին, որ թույլ կտան Քրդստանի անկախ պետություն ստեղծել Ռաքքայի գրավման դեպքում։ Եվ ո՞վ կհրաժարվեր։ Պետք է հաշվի առնել, որ անկախ պետության ստեղծումը քրդերի դարավոր երազանքն է…

Նույնը նաև Սաուդյան Արաբիայի պարագայում։ Վաշինգտոնը ժամանակին խոստացել էր, որ կաջակցի Բաշար Ասադի դեմ պայքարում, իսկ երբ սիրիական պետականությունը փլուզվի և երկրի տեղում ձեռակերտ քաոս կառաջանա, այդ ժամանակ Սաուդյան Արաբիայի համար էներգակիրների տարանցման հետ կապված խնդիր էլ չի լինի։ Եվ պաշտոնական Էր-Ռիյադը սկսեց ֆինանսավորել այսպես կոչված սիրիական «չափավոր ընդդիմությանը»։ Ընդ որում, Իսլամական պետության և Ջեբհաթ ան Նուսրայի ամենաանկեղծ ահաբեկիչներին էլ էր բաժին հասնում։ Զուր չէ, որ համաշխարհային հանրությունը հիմնավոր կերպով մեղարդում էր Սաուդյան Արաբիային` ահաբեկությանն աջակցելու մեջ։

Ամերիկացիները միջազգային ահաբեկության հետ համագործակցությամբ ձեռքերը չէին կողտոտում, այլ գործում էին միջնորդների միջոցով։

Սակայն Էր–Ռիյադի ծրագրերին խանգարեց այն հանգամանքը, որ Իրանը բոլոր այս տարիներին բավականին խիստ պնդում էր իր դիրքորոշումը։ Իսկ դիրքորոշումն, իրականում, քաղաքական առումով այդքան էլ անմիտ չէր` ամեն գնով պաշտպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` ինչպես քաղաքական, այնպես էլ մարտի դաշտում։

Իսկ ահա, երբ անհրաժեշտ էր պատժել Կատարին` ռուսական էնեգրակիրների հարցում ինչ–որ լուրջ ֆինանսական ներդրումների համար, հանկարծ հորիզոնի վրա անսպասելի հայտնվեց Իրանն ու կրոնական և քաղաքական առումներով տհաճ հայտարարություններ արեց, թե շրջափակման պարագայում պատրաստ է ամեն ինչով օգնել Կատարին։

Իրականում, կրոնի հետ քաղաքական դաշտում կատակ անել չի կարելի։ Թեև ես համոզված եմ, որ Ռոհանիին դիմելու և Կատարի էմիրին աջակցելու պատմությունը` ֆեյքերի շարքից է։ Սակայն ակնհայտորեն ոչ ռուսական, այլ այս անգամ արևմտյան հաքերների։

Այն պատմությունից, թե իբրև Իրանը Իսլամական պետության ահաբեկիչներից կլորիկ փրկագին է պահանջել Կատարի էմիրի բարեկամներին ազատելու համար, լավ հոտ չի գալիս… Սակայն ինչևէ, Կատարի վրա հարձակում կազմակերպելու պատճառ շուտ գտան։ Սակայն հաշվի չառան Իրանի առկայությունը, և իրենք ընկան մեծ խնդիրների մեջ…

Ահա և տհաճ հարևանին վատություն անելու պատճառը (Պարսից ծոցից, հեռու չէ)։ Տրամաբանակա՞ն է։ Լիովին…

Թուրքիա

Սակայն ամեն ինչ կիսատ կլիներ, եթե այս ցուցակում չհիշատակվեր Թուրքիան։ Երկիր, որն իր ինքնուրույն խաղն է տանում` փորձելով սիրիական սարսափից իր համար յուղալի կտոր պոկել։

Երկիրը` Իրանի մշտական հակառակորնդ է տարածաշրջանում։ Ընդհանրապես, Թուրքիան ջանում է միշտ պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը, որպես հակակշիռ մեկ այլ տարածաշրջանային գերտերության` Իրանի` առաջին հերթին արևմտյան գործընկերների համար։ Առաջին հերթին` ամերիկացիներին։

Ճիշտ է, վերջին ժամանակներում գործերը, ինչպես ասում են այնպես չգնացին, և Անկարան ստիպված էր սիրիական հարցում Կրեմլի վրա խաղադրույք կատարել, քանի որ այլ կերպ մնում էր միայն համակերպվել Քրդստանի ստեղծման հետ։ Բայց չէ որ դա Անկարայի համար հավասարազոր է մահվան։

Սակայն այն, որ Աստանայում Անկարան Թեհրանի հետ հայտնվեց բարիկադի մի կողմում, բացարձակապես չի նշանակում, որ նրանց հարաբերությունները կարգավորվել էին և տարածաշրջանային տարաձայնություններն անցյալում մնացել ։ Ոչ մի դեպքում։

Թուրքիան դեռևս հույս ունի, որ իրավիճակի կտրուկ փոփոխության պարագայում (ինչը չի բացառվում) նրան կհաջողվի մեծ կտոր պոկել Սիրիայի տարածքային ամբողջականությունից, ինչին, իհարկե, ամբողջ ուժով հակազդելու է հենց Իրանը։

Մի՞թե սա պատճառ չէ, հնարավորության պարագայում մի փոքր թուլացնել տարածաշրջանային հակառակորդին։ Ամբողջ աշխարհին ցույց տալ, որ սևերես դուրս եկած Թուրքիան (անհաջող ռազմական հեղաշրջման ժամանակ) տարածաշրջանի միակ երկիրը չէ, որի ուժային կառույցներն ու հատուկ ծառայություններն այդքան էլ արդյունավետ չեն գործում։

Կողքից, հավանաբար, կարող է թվալ, որ Թուրքիայի վերաբերյալ այս բացատրության մեջ ինչ-որ բան չափազանցրած է։ Սակայն չմոռանանք սիրելի հերոս Սուխովին իր հայտնի արտահայտությամբ` «Восток – дело тонкое, Петруха…»։ Ես կավելացնեի` «չափազանց նուրբ», Ֆյոդր Իվանիչ…

Русская версия

102