Հասկանալու համար` ի՞նչ է իրենից ներկայացնում Չեռնոգորիան այսօր, երևի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մի քանի հանգամանքի։
Հունիսի 5–ին այս երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դարձավ։ Այսուհետև ՆԱՏՕ–ում 29 երկիր կա։ Սակայն սկսենք, ինչպես միշտ, տնտեսությունից` «ամենահամեղը»` քաղաքականությունը, թողնելով վերջում։
Տնտեսություն
Այսպիսով, 2016 թվականին այդ փոքր երկիրը (մոտ 600 հազար բնակչությամբ) հյուրընկալել է մեկ միլիոն վեց հարյուր հազար զբոսաշրջիկի։ Եկամուտը զբոսաշրջությունից` ավելի քան միլիարդ դոլար է։ Հաշվի առնելով, որ Չեռնոգորիայի մասին խոսելիս փորձագետները հատուկ ընդգծում են հենց զբոսաշրջությունը, պետք է որոշ թվեր բարձրաձայնել։
Երկրի տնտեսությունն ավելի քան 70%–ով կազմված է սպասարկման ոլորտից, 20%–ով` մետաղագործությունից, 10%–ով` գյուղատնտեսությունից։ Ընդ որում, զբոսաշրջության ոլորտի որոշ փորձագետներ պնդում են, որ Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ–ի անդամ դառնալու հետևանքով առաջիկա տարիներին երկրում զգալի կկրճատվի ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը (նրանք ընդհանուր թվի մոտ 25% են կազմում), հետևաբար` կկրճատվի այդ ոլորտի եկամուտը։
Փորձագետների համոզմամբ` այն, որ երկրում զբոսաշրջիկներին գրավող բազմաթիվ օբյեկտներ կան (Ադրիատիկ ծովի հիանալի լողափերը, արևելյան շրջանների լեռնալանջերը, որտեղ վերջին տարիներին զարգացել է լեռնադահուկային զբոսաշրջությունը) չի երաշխավորում եվրոպացի զբոսաշրջիկների թվի աճը։ Բանն այն է, որ զբոսաշրջության ենթակառուցվածքն այնքան էլ զարգացած չէ։ Համենայնդեպս, այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։
Մյուս կողմից էլ` կարելի է կանխատեսել, որ առաջիկա տարիներին կկրճատվի նաև գյուղատնտեսության ֆինանսական շրջանառությունը։ Ամեն դեպքում, եվրոպական առևտրային շուկաներում չեռնոգորցիներին առանձնապես չեն սպասում։ Այնտեղ իրենց խնդիրներն ունեն, որոնք կապված են եվրոպական գյուղատնտեսների համար ռուսական շուկայի կորստի հետ։ Բայ դա արդեն այլ պատմություն է։
Իսկ Ռուսաստանի Դաշնությունը վերջերս Չեռնոգորիայի համար խստացրել է պայմանները գյուղատնտեսական մթերքների և գինիների մատակարարման համար, որոնք ռուսական շուկայում մեծ պահանջարկ էին վայելում։ Եթե շեղվել այն հանգամանքից, որ ռուս մասնագետները մեծ քանակությամբ պեստիցիդներ են հայտնաբերել Չեռնոգորիայում աճեցրած խաղողի մեջ, ապա այս մինի–պատերազմի պատճառահետևանքային կապը կարելի է բացատրել Պոդգորիցայի ձգտումով. առավելագույնս արագացնել երկրի մուտքը ՆԱՏՕ` լիիրավ անդամի կարգավիճակով։ Այնքան, որ միացել է Եվրամիության ուրիշ անդամներն, որոնք Ռուսաստանի Դաշնությանն առևտրա–տնտեսական պատերազմ են հայտարարել` պատժամիջոցների տեսքով։
Կկարողանա արդո՞ք Չեռնոգորիայի ղեկավարությունն այս պայմաններում երկրում պահպանել կյանքի սոցիալական բարձր մակարդակը` հաշվի առնելով, որ մինչ այժմ մեկ մարդու տարեկան եկամուտը կազմում էր մոտ 15 հազար դոլար` դեռ հարցականի տակ է։
Քաղաքականություն
Չեռնոգորիայի քաղաքական բաղադրիչի բնութագրման համար՝ ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ դառնալու համատեքստում, վերջերս ընդունված է երկու հանգամանք հիշատակել։
Եվ եթե առաջին հանգամանքը (բոլորը տեսել են տեսանյութը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անքաղաքավարի հրում է այդ երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչին Բրյուսելյում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ, կարելի է դիտարկել որպես սովորական քաղաքական կուրյոզ, ապա այն փաստը, որ երկրի բնակչության կեսը դեմ է ՆԱՏՕ–ի անդամակցությանը, սակայն Չեռնոգորիան, այդուամենայնիվ, մտավ Հյուսիսատլանտյան դաշինք, որն, ավելի շուտ, իսկական քաղաքական իրարանցում է։
Ընդ որում` իրարանցումն, իսկապես, շատ լուրջ է, այն խախտում է Արևմուտքի կողմից այդքան խրախուսվող ժողովրդավարության հիմքերը։
Ես առանձին կնշեի, որ հենց արևմտյան մեդիան հստակ ասում է, որ բնակչության կեսից շատը բավականին ակտիվ ելույթ է ունենում երկրի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու դեմ։ Հավանաբար, Չեռնոգորիայի բնակչությունը լավ է հիշում, թե ինչպես 90–ականներին ՆԱՏՕ–ն ռմբակոծման ենթարկեց այն երկրի քաղաքները, որում նրանք ապրում էին։
Բայց ստացվում է, որ դա այլևս ոչ ոքի չի հետաքրքրում։ Միլո Ջուկանովիչին անհրաժեշտ էր առավելագույնս արագ անցկացնել երկրի՝ ՆԱՏՕ–ի անդամ դառնալու գաղափարը` ամերիկացիների հանձնարարությունը կատարելու համար։ Ամերիկացիներն, իրենց հերթին, փորձում էին առավելագույնս պաշտպանվել այն բանից, որ Չեռնոգորիայում ռուսամետ տրամադրությունները սկսեն գերիշխել։
Իսկ քանի որ Ջուկանովիչն իր պաշտոնավարման ընթացքում, այսպես ասած, չէր առանձնանում ազնվությամբ (մինչ այժմ խոսակցություններ կան այն մասին, որ հսկայական քանակի ծխախոտի ապօրինի վաճառքից ստացած եկամուտը այս տարիների ընթացքում հենց նրա գրպան էր գնում), իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները տեղյակ էին դրանից, ապա արդյունքում փաստացի նա ընտրություն չուներ. մնում էր կատարել արևելյան ղեկավարների հանձնարարականը։
Չեռնոգորիան՝ ինքն իրերով, ղեկավարությունն՝ ինքն իրենով
Այդ երկրում ապրող մարդկանց կյանքն, իսկապես, հեշտ չի լինելու։ Այսուհետև նրանց թելադրելու են եվրոպական արժեքներ, որոնք նրանց երբեք հոգեհարազատ չեն եղել։ Նրանք միշտ Ռուսաստանին են համարել իրենց ընկեր, դաշնակից և գործընկեր դեռևս Հարավսլավիայի ժամանակներից։
Իսկ այսուհետև նրանց կեցության համակարգը թելադրելու է ՆԱՏՕ–ն, որի ամենահարվածային ուժը և ամենահզոր բանակը Թուրքիան է։ Եվ Չեռնոգորիայի բնակիչները գործելու են թուրքերի հետ։ Ընդ որում, չեռնոգորցիների հարաբերությունները թուրքերի հետ դարերի ընթացքում գրեթե նույնն են, ինչպես հայերի մոտ է։
Օսմանյան կայսրության լծից Բալկանյան թերակղզին ազատագրել են, մեծ հաշով, ռուս զինվորականները։ Հետո չեռնոգորցիներին ավստրո–հունգարական լծից ազատել են սերբերը (դա արդեն Առաջին Համաշխարհայինն էր)։ Հետո, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, նրանց սկզբում գերմանացիների լծից, հետո իտալացի ֆաշիստներից ազատագրում էին սերբերի պարտիզանական ջոկատները, որոնց զենքով և ամեն ինչով օգնում էր Կրեմլը։
Այդ ամենը Ժողովրդական հիշողություն է։ Եվ չեռնոգորցիները դա չեն մոռանա, ինչքան էլ քարոզի արևմտյան մեդիան։ Եվ Խորհրդային Միության բոլոր բնակիչներին այնտեղ ռուս էին անվանում (լիներ դա հայ, ղրղըզ, ուզբեկ կամ Սանկտ Պետերբուրգի բնակիչ) և գրկաբաց դիմավորում էին ցանկացած տանը և՛ հարուստ, և՛ աղքատ։ Մեծն Վիսոցկին, օրինակ, Չեռնոգորիայի մասին հզոր բանաստեղծություն է գրել.
Мне одного рожденья мало,
расти бы мне из двух корней,
Жаль, Черногория не стала
второю родиной моей.
Ինձ թվում է, որ Չեռնոգորիան ընդունելով որպես Հյուսիսատլանտյան դաշինքի 29–րդ լիիրավ անդամ, եվրոպացիները բացահայտորեն սխալվել են, վատ հաշվակ են արել։ Առաջին նշանը հենց այն հանգամանքն է, որ բնակչության մեծ մասը չի ցանկանում ՆԱՏՕ–ի անդամ լինել։ Եվ մարդկանց այնտեղ են գցում հենց այն քաղաքական գործիչները, որոնց շատ է պետք արևմտյան հովանավոր–պաշտպանների հանձնարարականը կատարել։ Եվ այն մեկի, որն օրերս տեսախցիկների առաջ կտրուկ հրեց Չեռնոգորիայի վարչապետին (իբր, տեղդ իմացիր)։ Սակայն չեռնոգորցիներն այն մարդիկ չեն, որոնք սովոր են վերջին շարքերում նստած մնալ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։
Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։
ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»
Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով
Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։
Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։
Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։
Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։
Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։
Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։
Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։
Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։
Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։
Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական
Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։
Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։
Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։
Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։
Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։
Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։
Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։
Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում
Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։
Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։
Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը
Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։
Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:



