00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի՛ կրակեք ծնողների վրա․ նրանք չափազանց մոտ թիրախ են, դժվար կլինի վրիպել

© Sputnik / Asatur YesayantsНовогоднее мероприятие в норкском доме-интернате
Новогоднее мероприятие в норкском доме-интернате - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակ մազերի առաջացման պատճառն ամերիկյան գիտնականները ԴՆԹ-ի կառուցվածքների խախտման մեջ են տեսնում: Մինչ դրա դեմ պայքարելու համար դեղեր են ստեղծվում, առաջարկվում է ճաշացանկում ավելացնել սպիտակուց, երկաթ, ցինկ և պղինձ պարունակող մթերք։ Չմոռանաք նաև А, В և С վիտամինների մասին։

Գիտական աստիճաններ և կոչումներ չունեցող հեղինակն այլ կերպ է կարծում։ Սպիտակ մազերի հայտնվելը նա կապում է տարեց մարդկանց նկատմամբ վերաբերմունքի հետ, որովհետև բացի սպիտակուց, երկաթ, ցինկ և պղինձ պարունակող մթերքից, պետք է ավելացնել ծերերին տրվող ջերմության, բարության և հարգանքի չափը։ Ընդ որում՝ А, В և С վիտամինները բացարձակ չեն խանգարի։

Пицца - Sputnik Արմենիա
Պիցցա` տատիկի համար (ծանուցումով)

Քանի որ սկսեցինք Ամերիկայից, Ամերիկայով էլ շարունակենք։ Երկրի հարավում, ուր տորնադոն նույնքան սովորական է, որքան անձրևները Ռուսաստանում, մի տատիկ էր ապրում, իսկ հյուսիսում՝ նրա թոռնիկը։ Երբ տեղի ունեցավ աղետը, թողնիկը վազեց հեռախոսի մոտ տատին զանգելու՝ անցավ մեկ ժամ, երկու ժամ, երեք։ Նրանից ոչ մի լուր։ Հյուսիսի ծայրից հարավ ծայր թռչելը ժամանակատար է, բայց մի բան պետք էր անել։ Այդ ժամանակ հնարամիտ երիտասարդը զանգեց տատի քաղաքի ռեստորաններից մեկը և նրա սիրելի պիցցան պատվիրեց։

Պայմանն այսպիսին էր փոխանցել պատվերն անմիջապես տատին և միանգամից այդ մասին տեղեկացնել իրեն։ Տատն ընդունեց պիցցան, առաքիչը զանգեց թոռանն ու նրա սիրտը տեղն ընկավ։ Ի՞նչ է սրանից հետևում։ Սրանից հետևում է, որ այսպիսի թոռ ունենալով՝ տատիկը երկար կապրի։

Հիմա գանք Հայաստան։ Երևանում դստեր և թոռան հետ մեկ այլ տատիկ է ապրում։ Այս ամառ նա կդառնա ուղիղ հարյուր տարեկան։ Հեղինակը վաղուց է տատին ճանաչում և վերջերս պատիվ է ունեցել հյուրընկալվել նրանց տանը։

Եթե ցանկանում եք տեսնել երեքը մեկում՝ երախտապարտություն, սեր ու հարգանք մեծերի նկատմամբ, դուք էլ այցելեք այդ ընտանիք։

Մեծամասմբ ծերերը ծերությունից չեն մահանում․ նրանց սպանում է մենակությունը։ Ավելի ճիշտ՝ մտերիմների անտարբերությունն իջեցնում է դիմադրողականության շեմն, ու այդ ժամանակ ծերերը չեն կարողանում միայնակ հաղթահարել հիվանդությունները։ Շփոթված կողքերն են նայում՝ մարդ չկա, ուշադիր լսում են՝ լռություն է․․․

Լրատվամիջոցներից մեկի հաղորդագրության տխուր վերնագիր, որը խիխճ ունեցող մարդկանց չի թողնում հանգիստ քնել․ «Ամբողջ օրը նստած սպաում եմ՝ երբ եմ մեռնելու»։ 

Հատված ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի ուսանողների առաջ Նոբելյան մրցանակի դափներիր Իոսիֆ Բրոդսկու ելույթից․ «Աշխատեք բարի լինել ձեր ծնողների նկատմամբ։ Աշխատեք նրանց դեմ չըմբոստանալ, քանի որ, ամենայն հավանականությամբ, նրանք ձեզանից շուտ են մահանալու․ այսպիսով դուք կկարողանաք ազատել ձեզ եթե ոչ վշտից, ապա մեղքի զգացողության այս աղբյուրից»։

Первомайские шествия в регионах России - Sputnik Արմենիա
Տարեցների օրը Հայաստանում. մեծահասակներին` հարգանք ու պատիվ

Եթե դուք ըմբոստանալու կարիք ունեք, ըմբոստացեք այն մարդկանց դեմ, որոնք այդքան խոցելի չեն։ Ծնողները չափազանց մոտ թիրախ են (ինչպես նաև եղբայրները, քույրերը, ամուսինը)։ Հեռավորությունն այնքան է, որ դուք չեք կարող վրիպել»։

Մի ուրիշ օրինակ։ Ընտանիք է, նույնպես հայկական, նույնպես ծերեր են, նույնպես առաջինը՝ ծնողների կենացն է։

Ո՞րտեղից է զգացողությունը, որ հենց այդ ծերերը երկար են ապրելու։ Հասարակ մի բանից․ դուստրը պատմում աշխատանքային գործերից, թոռները՝ դրոցական նորություններից (նրանց սովորեցրել են՝ «պատմի տատիկին», «հարցրու պապիկին»), եթե պետք է ինչ-որ տեղ մեկնեն՝ քննարկում են ծնողների հետ։ Ի՞նչ է ստացվում։ Չափավոր երջանիկ կյանք է ստացվում․ տարեցները միայնակության մատնված չեն, իսկ ծերանոցում նրանց չեն սպասում։

Այսպիսով, իրո՞ք սպիտակ մազերը ԴՆԹ-ի կառուցվածքի խախտման հետևանք են։ Հնարավոր է, հաշվի կառնենք։

Սպիտակուց, երկաթ, ցինկ և պղինձ, նաև А, В և С վիտամիններ պարունակող մթերքների օգտագործումը կարող է ԴՆԹ-ի կառուցվածքը նորմայի բերել, ոչ ոք չէր էլ կասկածում։ Նույնպես հաշվի կառնենք:

Ծնողներին պետք է սիրել, քանի դեռ նրանք ողջ են, որ հետո աղոթք չանենք ու չզղջանք մի սեղանի շուրջ, ուր մի աթոռը զբաղեցնող չկա։ Հիշենք դա ընդմիշտ։

Русская версия

 

Լրահոս
0