Ծխելու դեմ պայքար

Բարև, չամպիքս

28
Լավ նորություններ ունեմ: Ինչո՞ւ չուրախանալ, եթե կա մի բան, որը միլիոնավոր մարդկանց համար բարին է անում:

Դմիտրի Կոսիրև

Խոսքը ծխելու դեմ պայքարի համար օգտագործվող վարենիկլին անվանումով դեղամիջոցի մասին է, (ակտիվ նյութ), այն նաև անվանում են չանփիքս, ինչպես նաև չամպիքս և այլն: Տուփի վրա կարելի է հանդիպել նույն դեղամիջոցի տարբեր անվանումներ` կախված բնակության վայրից:

Ահա այսպիսի մի հոդված է հայտնվել Ամերիկյան բժշկական ամսագրերից մեկում (մեջբերում եմ կրճատ տարբերակը, սակայն իմ կողմից ոչինչ չեմ ավելացնում)։ Ավելի քան 35 մլն ամերիկացի փորձում է թողնել ծխելը: Իրենց ուսումնասիրության մեջ Ֆլորիդայի Ատլանտիկ համալսարանի փորձագետները կլինիկաներում աշխատող և հետազոտող բժիշկներին և նրանց հիվանդներին հանգստացնում են նրանով, որ վարենիկլինն անվտանգ է և շարունակում է մնալ ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոցներից մեկը և, որ այդ դեղամիջոցը օգտագործել չցանկացողների մոտ կաթված էր առաջանում և նրանք մահանում էին կարդիովասկուլյար հիվանդություններից:

Լավ նորություն է, այնպես չէ… Բայց ես խոստացա իմ կողմից ոչինչ չավելացնել: Առաջ շարժվենք. ինչպե՞ս են որոշել, որ դեղամիջոցը անվտանգ է: Հարկ եղածի պես 12 շաբաթվա ընթացքում 8 հազար հիվանդի վրա փորձարկումներ են կատարել: Սա ճիշտ ուսումնասիրություն է, մինչ այս արված ուսումնասիրությունները սխալ էին: Իսկ հիմա «առկա ապացույցների քանակը հուշում է, որ անհրաժեշտ է վարենիկլին դեղամիջոցի կիրառումը շտապ ավելացնել բնակչության շրջանում», ինչպես հայտնել է նոր հետազոտության հեղինակներից մեկը:

Դե, եթե շտապ, ապա՝ շտապ: Հրաշալի նորություն` ամերիկյան համապատասխան վերահսկիչ գերատեսչությունն այդ ուսումնասիրության արդյունքներով դեղամիջոցի տուփի վրայից պարզապես հանեց «սև նշումը»:

Բացատրեմ. ԱՄՆ-ում կարող են արգելել դեղի օգտագործումն ընդհանրապես կամ կարող են նման սև նշան անել, որը նախազգուշացնում է դեղի օգտագործման հետևանքների մասին: Նման նշումի պատճառով նշված դեղամիջոցի վաճառքների թիվը նվազեց` հասնելով տարեկան մինչև կես միլիոն տուփի: Եվ դա միայն ԱՄՆ-ում, մյուս երկրներում այն կարող էին վաճառել նաև առանց նշումի:

Մի խոսքով, կրկին բարև, հոգեմետ չամպիքս: Իսկ ինչպես լինել այժմ անհիմն բացասական հետևանքների հետ կապված վախի հետ: Հավանաբար, ոմանք ստիպված կլինեն կայքերում ուղղումներ կատարել:

Ահա նման մի կայք, հավանաբար ամերիկյան: Այստեղ չամպիքս-չանտիքս դեղամիջոցի բացասական հետևանքների մասին ինչ-որ հնացած բառեր է օգտագործվում: Օրինակ, խոսում է ալերգիկ ռեակցիաների մասին: Կամ էլ «արտասովոր երազներ տեսնելու», կամ պահվածքի փոփոխության` անհանգստության, խուճապի, հալյուցինացիաների, էքստրեմալ վախի, ագրեսիայի դրսևորման, հիպերակտիվության կամ ինքնասպանության հակվածության տեսքով:

Եվ սա դեռ ամենը չէ: Նշվում է նաև, որ կարող է նկատվել մարմնի մասերի թմրեցում և թուլություն, ջղաձգումներ, մաշկի վրա շերտազատում խոցերի տեսքով:

Ինչ վերաբերում է ինքնասպանության հակվածությանը, խոսքը դեղագործության պատմության մեջ ամենահայտնի սկանդալներից մեկի մասին է: 544 մարդ ինքնասպան եղավ և ևս 2000-ը ինքնասպանության փորձ կատարեցին դեղամիջոցի օգտագործման 5 տարիների ընթացքում: Pfizer ընկերությունը, որը զբաղվում էր այդ «հրաշքի» արտադրությամբ, համաշխարհային պայմանագրով պարտավորություն ստանձնեց դատական հայց ներկայացրած տուժածներին որպես հատուցում 300 մլն դոլար վճարել:

Դե, այժմ ամեն ինչ անցյալում է: Ամեն ինչ լավ է: 35 միլիոն մարդ է սպասում: Նրանց, ինչպես տեսնում եք, նույնիսկ հուշում են, որ եթե վարենիկլին չօգտագործեք, կմահանաք սրտի կաթվածից (տես վերընշված մեջբերումը):

Բայց մի րոպե, 35 միլիոն… Այս թիվը տարօրինակ կերպով նման է ԱՄՆ բոլոր ծխողների ընդհանուր թվին, թեև՝ պաշտոնական թվին, այսինքն՝ իջեցված: Հակածխախոտային գաղափարախոսությունը ստիպում է մտածել և ասել, որ բոլոր ծխողներն ուզում են թողնել ծխելը, բայց ինքնուրույն դա անել չեն կարող, այդ պատճառով նրանք մի ելք ունեն, պետք է դիմել բժշկի, իսկ բժիշկը դուրս կգրի, հենց այդ դեղը: Թեև սոցիոլոգները հակառակն են պնդում. ծխելը թողնելու նորաձևությունն անցնում է, նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ ծխողների վրա մեծ ճնշում են գործադրում:

Ամեն դեպքում՝ լավ թիվ է: Եկեք հաշվարկենք՝ հիմնվելով վերընշված կայքի տվյալներին, չամպիքսի մեկ սովորական տուփի արժեքը բազմապատկենք 35 միլիոնի… Ստացվում է տարեկան 4,2 մլն դոլար միայն ԱՄՆ-ում:

Այս՝ դեռևս խաբուսիկ, թվերի հետևում կանգնած է հակածխախոտային ընկերության շարժիչ գլխավոր ուժի` դեղագործական լոբբիի մի մեծ ողբերգություն: Բանն այն է, որ գովազդային արշավի ամենասկզբում սպասումները մեծ էին. պետք էր պարզապես սկսել արշավը, ճնշում գործադրել ծխողների վրա, իսկ հետո` մի շարք նոր դեղամիջոցներ, հաբ ծխելու դեմ, հաբ ծխելու փոխարեն… Սակայն ինչ-որ բան այնպես չգնաց: Ի դեպ, նույնիսկ չամպիքսի արդյունավետությունը ինչ-որ մեկը, ինչ-որ մի տեղ և երբեմն նշում է 25%: Սա էլ բավական չէր, հայտնվեցին էլեկտրոնային ծխախոտներն՝ իրենց 100% արդյունավետությամբ և մի քանի տասնյակ ուսումնասիրություններով, որոնք վկայում են դրանց գրեթե անվնաս լինելու մասին:

Դե, այն մասին, թե ինչպես սովորական ծխախոտի դեմ պայքարողները, երկար ընդմիջումից հետո, սկսեցին պայքարել, վերջապես, նաև էլեկտրոնային ծխախոտի դեմ, մենք արդեն խոսել ենք և դեռ էլի կխոսենք այդ մասին հաջորդ հոդվածում (հետաքրքրաշարժ նորություններ կան): Իսկ մինչ այդ, կրկնենք, մի մեծ ուրախություն է սպասվում` մեզ մոտ կրկին գալիս է չամպիքսը:

Ինչպես արդեն ասվել էր, այդ դեղամիջոցը արտադրում է Pfizer ընկերությունը: Եվ հասկանալի է, որ հենց նա էլ ծխելու դեմ գլոբալ պայքարողների առաջին շարքերում է:

Русская версия

28