00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին – Էրդողան՝ դժվար թե առանց Արցախի թեմայի

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент России Владимир Путин (слева) и президент Турецкой республики Реджеп Тайип Эрдоган
Президент России Владимир Путин (слева) и президент Турецкой республики Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիպում են մեր ամենամտերիմ գործընկեր – բարեկամն ու ոխերիմ հակառակորդ - թշնամին:

Այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել, չէր կարող վրիպել ոչ համաշխարհային ԶԼՄ-ների, ոչ էլ մեր` հայերի ուշադրությունից։ Ու դա մի քանի պատճառով: Թվարկելը, երևի թե, ավելորդ կլինի:

Մենք` հայերս, ցանկացած պարագայում բավական ուշադիր ենք հետևում Թուրքիայի գործունեությանը միջազգային քաղաքական ասպարեզում, նույնիսկ պաշտոնապես քաղաքական հարաբերություններ չունենալով այդ երկրի հետ։ Սակայն երբ խոսքը վերաբերում է հենց թուրք — ռուսական հարաբերություններին, ապա մեր ուշադրությունը տասնապատիկ անգամ ավելանում է:

Владимир Джабаров - Sputnik Արմենիա
Սենատոր. Ղարաբաղյան հակամարտությունում անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը

Դե, հասարակ տրամաբանություն է. մեր ամենամտերիմ գործընկերն ու բարեկամը այն երկրի հետ է հարաբերություններ կառուցում, որն իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ բոլորովին չի թաքցնում: Ավելին, արցախյան հակամարտության կարգավորման հարցում, ի տարբերություն մնացած բոլոր շահագրգիռ գերտերությունների, բացեիբաց պաշտպանում և օգնում է Ադրբեջանին: Ու ակնհայտ է, որ Անկարան կգերադասեր, որպեսզի արցախա- ադրբեջանական շփման գծում նորից լուրջ ռազմական բախում տեղի ունենար։ Ի դեպ, դա թուրքերի համար զարգացումների անչափ ձեռնտու տարբերակ կլիներ քաղաքական տեսանկյունից:

Չմոռանանք, որ ապրիլյան արյունալի քառօրյայի հրահրողներից ամենաակտիվը հենց Անկարան էր, որն այն ժամանակ հույս ուներ, որ ռազմական գործողությունները կծավալվեն, կխորանան ու Մոսկվայի ուշադրությունն ինչ-որ տեղ կշեղվի Սիրիայից: Ու այն հանգամանքը, թե ռուսական դիվանագիտությունն ինչ դժվարությամբ կանգնեցրեց քառօրյա ռազմական գործողությունները, բոլորն էլ հիշում են:

Դե, այդ ժամանակ թուրքերին չհաջողվեց, հետո էլ, կարծես, ռուսների հետ բավական ջերմ շփման եզրեր գտան տնտեսական ասպարեզում։ Սակայն չի կարելի հուսալ, որ այդ փաստը կարող է Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքն ինչ-որ չափով փոխել։ Ցանկացած պահի, անձամբ թե Ադրբեջանի միջոցով, Անկարան, անպայման, ամեն ինչ կանի հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմադաշտ տեղափոխելու համար։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը շարունակվում է

Անկարայի համար նման զարգացումներն արդեն որպես խոշոր քաղաքական հաղթանակ կարելի կլինի գրանցել. դա փաստ է: Ու եթե սպասվող հանդիպումը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա կարելի է համոզված լինել, որ Մոսկվայում, անպայման, խոսվելու է նաև Հայաստանի ու Արցախի մասին: Կարծում եմ` երկու կողմերի համար էլ բավական ծանր ու բարդ խոսակցություն է լինելու, թեև պաշտոնապես չի նշվել, որ այդ թեման ընդհանրապես արծարծվելու է:

Խոսակցության հիմնական վեկտորները՝ Սիրիա, Արևմուտք, տնտեսություն

Իրականում, երբ փորձագետ — վերլուծաբանները Պուտին — Էրդողան հանդիպման նախօրեին փորձում են կանխատեսել, թե ինչի մասին է խոսվելու, ապա, ընդհանուր առմամբ, երեք գլոբալ վեկտոր է ուրվագծում: Տնտեսական հարաբերություններ, Սիրիա ու Թուրքիայի վատթարացվող հարաբերություններն արևմուտքի /առաջին հերթին Եվրամիության երկիրների/ հետ:

Երևի թե, այդ ամենին անհրաժեշտ է ավելացնել նաև թուրք — ամերիկյան հարաբերությունները, քանի որ արդեն պարզ է` Էրդողանն այդ ասպարեզում բավական ակտիվ է աշխատում, ու Թրամփի հետ հանդիպման նախագիծն արդեն հայտնի է հանրությանը:

Ավելին ասեմ: Վաշինգտոնի նոր վարչակազմը նույնպես մեծ ուշադրությամբ է հետևում Անկարայի վարքագծին: Ու խոսքը միայն Մերձավոր Արևելքում ծառացած խնդիրներին չի վերաբերում: Վաշինգտոնում ո՛չ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ստանձնած դերն են կարողանում մոռանալ, ո՛չ Ինջիրլիք օդանավակայանի կարևորությունը, ո՛չ էլ այն հանգամանքը, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ արևմուտքի ամենակարևոր ֆորպոստն է։

Այո, մինչ օրս, չնայած որ վերջին մեկ տարում այդ երկրների հարաբերությունները համարյա թե պատերազմական առճակատման վիճակից հասել են բարիդրացիականի և տնտեսական համագործակցության ու Սիրիայի տարածքում համատեղ ռազմական գործողությունների, միևնույն է` Մոսկվան ու Անկարան բազմաթիվ անհամաձայնություններ ունեն:

Օրինակ` Սիրիայի կարգավիճակի ու Բաշար ալ Ասադի ապագայի շուրջ։ Ու ակնհայտ է, որ ամերիկացիներն այդ ամենից դեռ օգտվելու են:

Սակայն, մյուս կողմից, Վաշինգտոնի գործը նույնպես բարդ է, քանի որ Թուրքիա — Եվրամիություն հարաբերությունները հետզհետե ավելի են սրվում: Ու այդ հանգամանքը դեռ անչափ խանգարելու է Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների վերականգնմանը:

 

Լրահոս
0