00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն Արցախը 820 մլրդ դոլար է «գնահատել»

© Sputnik / Arpi BeglaryanШуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах
Шуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրերս Բաքվում գիտաժողով է անցկացվել «Հայաստանի զինված ագրեսիան Ադրբեջանի տարածքներում. կորուստներ և զոհեր» հնչեղ անվանումով: Ամենահետաքրքիրը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գիտաժողովին ներկայացված թվերին էին:

Դավիթ Գալստյան, Sputnik.

Մի կողմ թողնելով այն փաստը, որ սեփական երկրի բոլոր կորուստների և վնասների համար պատասխանատվություն կրողը հենց Ադրբեջանի իշխանությունն է՝ ամենայն լրջությամբ փորձում ենք հասկանալ, թե ինչ կորուստներից կարող էր խուսափել Բաքուն:

Ներկայացված թվերի խելամտությունը որոշելու համար Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանին: Իսկ քաղաքական գնահատական տվեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Զոհված ադրբեջանցիների անունները հայտնի են

Եվ այսպես, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները հաշվարկվել է «ադրբեջանական հողերի օկուպացման հետևանքով հասցված վնասի» չափը: Այն Բաքվի գիտաժողովում ներկայացրել է «Ադրբեջանական Հանրապետության տարածքները Հայաստանի զինված ուժերի կողմից գրավելու արդյունքում կրած վնասների և զոհերի գնահատման» (այստեղ և հետագայում չակերտների մեջ են վերցված ադրբեջանական կողմի օրիգինալ սահմանումները) աշխատանքային խմբի նախագահ Խանհուսեյն Կազիմլին:

Այդ աշխատանքային խմբի տվյալներով՝ ամբողջ վնասը, որը Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում հասցվել է Ադրբեջանին, կազմում է 819,15 մլրդ դոլար:

Եվ այսպես, որտեղի՞ց այս թիվը: Ներկայացրած տվյալների համաձայն` վնասը ամփոփվել է հետևյալ կետերից:

1. Բնակչության մահվան, առողջության և նորմալ կենսամակարդակի կորստի արդյունքում կրած մարդասիրական-բարոյական կորուստները կազմել են 140,4 մլրդ դոլար,

2. գույքի ոչնչացման հետևանքով կրած կորուստներ` 7,4 մլրդ դոլար,

3. սոցիալական և տնտեսական ոլորտներին հասցված վնասներ` 126,46 մլրդ դոլար,

4. շրջակա միջավայրի և բնական հարստության կորուստներ` 244,42 մլրդ դոլար,

5. օկուպացիայի հետևանքով առաջացած զինվորական գերծախս, սահմանափակումներ և կորուստներ` 124,47 մլրդ դոլար,

6. պամամշակութային հուշարձաններին հասցված վնաս` 177 մլրդ դոլար:

Ծանոթանալով այս թվերին՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ասաց, որ ճիշտ գնահատելու համար, թե՞ արդյոք այս թվեր համապատասխանում են իրականությանը, անհրաժեշտ է իմանալ մեթոդիկան, որով իրականացվել է հաշվարկը: Բայց մենք դա չգիտենք, դրա համար վերլուծությունը շատ կոպիտ է լինելու:

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի ՊՆ-ը ներկայացնում է ադրբեջանական հերյուրանքը հերքող տեսաձայնագրություններ

Եվ այսպես` բնակչության մահվան, առողջության և նորմալ կենսամակարդակի կորստի արդյունքում կրած մարդասիրական-բարոյական կորուստները կազմել են 140,4 մլրդ դոլար: Տնտեսագետի կարծիքով` այս թիվը կարող էր հաշվարկված լինել հաշվի առնելով բոլոր հայերին, որոնք փախել են Ադրբեջանից հակամարտության սկզբում (նրանց իրենց քաղաքացի համարելով): Այս ամենը կարող էր հաշվարկվել որպես բնակչության կորուստ, սեփական քաղաքացիների արտագաղթ և այլն:

«Չգիտեմ, թե բարոյական մասը քանի տոկոս է կազմում այդ 140 մլրդ-ից: Անհրաժեշտ էր այն ընդհանուր գումարից տարանջատել: Ամեն ինչ կախված է նրանից, թե բնակչության որ թվից են փախստականների և սպանվածների, հաշվարկ իրականացրել: Դա շատ կարևոր է, այլ պարագայում այդ թիվը կարող է մեծացվել մինչև ամենաանմիտ թիվը», — ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` նա նման ֆինանսական սանդղակ չգիտի, որով կարելի է չափել խաղաղ բնակչության մահվան, նրա փախուստի կամ երկրից մեկնելու հետևանքով ստացված բարոյական վնասը:

«Գույքի ոչնչացման հետևանքով կրած կորուստներ` 7,4 մլրդ դոլար», — բոլոր ներկայացրած թվերից այս թիվը տնտեսագետը տեսականորեն առավել հավանական անվանեց:

«Սոցիալական և տնտեսական ոլորտներին հասցված վնասներ` 126,46 մլրդ»: Նման թիվ, Խաչատրյանի խոսքով, կարող է լինել, եթե հաշվարկն արվի սկսած ճանապարհներից և վերջացրած ամենամյա տնտեսական ցուցանիշներով:

«Շրջակա միջավայրին և բնական հարստությանը հասցված վնասներ` 244,42 մլրդ դոլար»: Խաչատրյանի խոսքով, այս թիվը նույնպես հավանական է:

«Սա կարող է խելամիտ թիվ լինել, եթե հաշվի առնվեն, թե որքան անտառներ, հանքեր և այլն այնտեղ կան, որոնք հատագայում նախատեսվում էր մշակել, ինչպես նաև ներկայիս Արցախի ողջ տարածքում գտնվող մի շարք չգնահատված ռեսուրսներ», — ասաց Խաչատրյանը:

Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА - Sputnik Արմենիա
Հասրաթյան. Ադրբեջանցի զինծառայողների դիակներն ընկած են միջդիրքային տարածքում

Ինչ վերաբերում է «օկուպացիայի հետևանքով առաջացած զինվորական գերծախս, սահմանափակումներ և կորուստներ` 124,47 մլրդ դոլար» կետին, ապա, տնտեսագետի խոսքով, պետք է հաշվի առնել, որ այնտեղ նշվում է «գերծախս» բառը:

«Եթե զինվորական ծախսերը բաժանենք 25 տարվա վրա, 5-6 մլրդ տարեկան, ապա այս դեպքում, թիվը խելամիտ կլինի: Այսինքն՝ այս հաշվարկի միակ տրամաբանությունն այն է, որ եթե պատերազմ չլիներ, բանակ էլ անհրաժեշտ չէր լինի: Նրանք կարող էին բոլոր ծախսերը 25 տարվա ընթացքում հաշվարկել, որպես պատերազմի արդյունք», — ասաց Խաչատրյանը:

Ամենաանհավանական թիվը, տնտեսագետի կարծիքով, նշված է «Պամամշակութային հուշարձաններին հասցված վնաս` 177 մլրդ դոլար» կետում:

«Ահա այս թիվը հաստատ չափազանցրած է, և հեռու է իրականությունից: Առաջինը, նրանք այդքան մշակութային արժեքներ չեն ունեցել: Նման թիվ ստանալու համար ռազմական գործողությունների ընթացքում ավերված յուրաքանչյուր տուն պետք է հաշվարկվեր որպես մշակութային արժեք», — նշեց Խաչատրյանը:

Sputnik Արմենիան որոշեց չսահմանափակվել տնտեսական հետևանքների գնահատմամբ և փորձել քաղաքական գնահատական ստանալ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից:

«Ես չգիտեմ, որտեղից են նման հաշվարկները, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին հասցված ֆիզիկական, բարոյական, նյութական վնասը միլիոնավոր անգամ ավել է: Նրանք այդ կորուստները դոլարներով են հաշվարկում, իսկ մենք բարոյական սանդղակով», — ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` եթե այս պատերազմը Բաքվի համար մաթեմատիկական հաշվարկներով է արտահայտվում, ապա հայկական կողմի համար այն պայքար էր` ապրելու իրավունքի համար:

«Մեզ համար մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա: 1991 թվականից Ադրբեջանը ռմբակոծում էր Արցախը, կորուստների պատճառը թող նա իր մեջ փնտրի: Ես չեմ հաշվարկել, թե մեզ ինչ վնաս է հասցվել, սակայն 820 մլրդ-ը` աբսուրդ թիվ է», — նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով` կրած կորուստների մեղավորը միշտ եղել է Բաքուն, և եթե Ադրբեջանը շարունակի իր այս քաղաքականությունը, նա նոր կորուստներ է ունենալու:

Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Երևանի և Ստեփանակերտի համար հասարակ քաղաքացիների կյանքից ավելի արժեքավոր բան չկա, և հայկական կողմը ոչինչ չի խնայի նրանց պաշտպանելու համար:

Այսպիսով, հավանաբար, Բաքվի հնչեցրած որոշ թվերը կարող են իրական լինել: Սակայն ռազմական գործողությունների հետևանքով որքան ավելի շատ կորուստներ լինեն, այնքան ավելի ուժեղ կողմերը պետք է ձգտեն խաղաղություն հաստատելուն:

Շփման գծում վերջին դիվերսիաներն և իրավիճակի լարումը խոսում է այն մասին, որ Բաքվի համար այս թվերը միայն խորհրդանշական նշանակություն ունեն:

Русская версия

Լրահոս
0