00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվին անհանգստացնում է Մեծամորի ատոմակայանը. Где Кура, где твой дом?

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցТрубы ТЭЦ на армянской атомной электростанции
Трубы ТЭЦ на армянской атомной электростанции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ–ում գտնվող Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում բոլորի համար։ Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը ներկայացրել է այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել հայկական ատոմակայանին անդրադառնալու համար։

Միջազգային քաղաքական ասպարեզում Ադրբեջանի վարքագիծն ու մոտեցումները հասկանալու ու գնահատելու համար անհրաժեշտ է մի բան նկատի ունենալ. այն, որ մեր հարևաններն այնպիսի ժամանակաշրջան են ապրում, երբ նրանց ինչ-որ թշնամու կերպար է անհրաժեշտ, որպեսզի սեփական երկրի բնակչության ուշադրությունը շեղեն սոցիալական խնդիրներից և այդ երկրում բնակվող այլ ազգերի շահերից ու պահանջներից:

Ու այդտեղ արդեն ադրբեջանցիների համար անչափ կարևոր է դառնում Հայաստանի դերակատարումը: Այնքան կարևոր, որ եթե, ասենք, Արցախի խնդիրը չլիներ, ապա Բաքուն մեկ այլ քաղաքական ու ռազմական ճգնաժամ կհորիներ, միայն թե իր քաղաքական քարտեզի վրա թշնամու կերպար ունենար:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ո՞րն է ավելի վտանգավոր` «Մեծամո՞րը», թե՞ «Ակույուն»

Ու նույնիսկ հիմա, երբ Արցախի ճգնաժամ կա, միևնույն է` պաշտոնական Բաքուն միայն ռազմական առճակատմամբ չի սահմանափակվում: Անընդհատ փնտրտուքների մեջ է, անընդհատ փորձում է միջազգային քաղաքական հարթակներում առճակատման նոր ուղիներ գտնել… Չէ՞ որ սեփական խնդիրները չի կարողանում լուծել հայկական թշնամու հետ ռազմական առճակատմամբ:

Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները հանգեցնում են նրան, որ միջազգային հանրությունը զոհեր, վիրավորներ ու գերիներ է գրանցում ադրբեջանցիների կողմից հենց այն տարածքներում, որոնք արցախյան բանակի հսկողության տակ են գտնվում:

Ու այդ ժամանակ անհրաժեշտ է դառնում թե՛ միջազգային, թե՛ ներքին հանրության ուշադրությունը շեղել: Ցույց տալ, որ ադրբեջանցիները հայկական կողմի հետ առճակատվում են ոչ միայն ռազմական դաշտում (որտեղ հաջողության չեն հասնում), այլ ընդհանուր առմամբ բոլոր ասպարեզներում` քաղաքական, տնտեսական, ֆինանսական… Ու որ միայն Արցախում հրադադարը խախտելը Բաքվի համար ինքնանպատակ չէ:

Օրեր առաջ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ հերթական հետաքրքիր դեմարշը ձեռնարկեց, այս անգամ` մեր Մեծամորի ատոմակայանի թեմայով:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Փորձագետ. երկու տարի անց հայկական ԱԷԿ-ն ավելի անվտանգ կլինի

Իհարկե, ասվածը տրամաբանությունից դուրս էր, բայց այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա էր դեմարշը ձեռնարկողը, որ երևի թե պետք է ասածի հետ հաշվի առնել։

Փաստորեն ստացվում է, որ Բաքվում անհանգստացած են ու վախենում են, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հին, Խորհրդային Միության ժամանակներում մշակած նախագիծ է ու վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար:

Ու ո՞վ է այս մասին խոսում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը… Մեկն ասի` այ մարդ, դու քո հասանելիք պարտականությունները կատարե՞լ ես դիվանագիտական ասպարեզում, որ հիմա էլ միջուկային էներգետիկայի ոլորտ ես փորձում ներխուժել։ Կամ միջուկային էներգետիկայի ոլորտում քանի՞ լուրջ մասնագետ ունեք Բաքվում, որպեսզի կարողանաք նրանց հետ խորհրդակցել։

Եթե չեմ սխալվում, խորհրդային տարիներին Ադրբեջանին ամեն դեպքում հեռու էին պահում միջուկային էներգետիկայից, իսկ այդ ոլորտի մասնագետներին, գիտնականներին պատրաստում էին կամ Մոսկվայի կողքը` Դուբնայում, կամ էլ Երևանի, ինչպես մինչև հիմա են ասում, «ֆիզգառադոկում»` Երևանի ֆիզինստիտուտի թաղամասում…

Դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ։ Հիշո՞ւմ եք` ինչպես էր «Խանումայում» ասում. «Где Кура, где твой дом?»։

Երևի թե պարոն նախարարին անհրաժեշտ է հատուկ նշել, որ Ռուսաստանը ոչ թե «ինչ–որ փող է տալիս հայկական ատոմակայանին…» (այդպես է ձևակերպել իր բողոքը Մամեդյարովը), այլ հենց հիմա Մեծամորի ատոմակայանը Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմի» հսկողության տակ է գործում, ու արդեն արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվում այդ օբյեկտում:

Ու հարց է ծագում` Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ի՞նչ կապ կարող է ունենալ մի ատոմակայանի հետ, որը Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է գտնվում։ Չէ՞ որ նույնիսկ Թուրքիան, որը մոտ մեկ տարի առաջ Մեծամորի հարցը փորձում էր բարձրացնել, շատ արագ լռեց ու այլևս ձայն չի հանում, քանի որ նրանք էլ էն կաղում միջուկային էներգետիկայի ոլորտում, ու հիմա նույն ռուսական «Ռոսատոմն» է նրանց տարածքում կառուցում «Ակույու» ատոմակայանը։

Այնպես որ ադրբեջանցի արտգործնախարարի ելույթ — բողոքը լրիվ անիմաստ էր: Միջազգային հանրությունը, հասկանալով բողոքի ենթատեքստը, ձև արեց, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել: Մամեդյարովն էլ, կարծես թե, միայն այդ ժամանակ հասկացավ, որ արածն ու ասածը բոլորովին տեղին չեր: Շատ անհաջող ժամանակ էր ընտրել բողոքելու համար… Սակայն համոզված եմ, որ ընդհանուր առմամբ մեր հարևաններն այդ գաղափարից չեն հրաժարվի ու պարզապես կսպասեն ավելի հարմար մեկ այլ պահի…

Լրահոս
0