00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:50
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:58
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թակարդ ջիհադականների համար կամ ինչո՞ւ Պալիմիրան

© пресс-служба Института наследияПальмира, Сирия. Развалины величественных сооружений, принадлежащих к числу лучших образцов древнеримской архитектуры и признанных ЮНЕСКО памятником Всемирного наследия.
Пальмира, Сирия. Развалины величественных сооружений, принадлежащих к числу лучших образцов древнеримской архитектуры и признанных ЮНЕСКО памятником Всемирного наследия. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պալմիրայի հետ, իսկապես, աղետ է պատահել։ Քաղաքը, որը սիրիական բանակ Հեզբոլլահի, իրանցի կամավորների և ռուսական ռազմատիեզերական ուժերի օգնությամբ, այդքան բարդություններով և միաժամանակ, փայլուն ռազմական սխրանքներով հետ վերցրեց ջիհադականներից, այնքան հեշտ գրավվեց, որ բոլորի համար անսպասելի էր։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Վերջին հաշվով, Պալմիրայի կորուստը կարող է դառնալ մի գդալ ձյութը, որը կփչացնի մի տակառ մեղրը (նկատի ունենալով Հալեպի ազատագրումը, որը տեղի է ունեցել գիշերը)։ Գաղափարական առումով, իհարկե, դա լուրջ ապտակ է հակաահաբեկչական կոալիցիային, որն արդեն բացահայտ ուրախացել է թեժ քննարկումների համար՝ Հալեպի ազատագրումից հետո։

Գաղափարական «պառակտում»

Մի կողմ թողնելով պատահածի գաղափարական կողմը` պետք է խոստովանել, որ Սիրիայի ամենախոշոր մեգապոլիսի ազատագրումն ահաբեկչական խմբավորումներից և «չափավոր ընդդիմությունից» չի համեմատվում Պալմիրան հանձնելու հետ։

Освобожденный район Рамусе на юге Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպ վերադարձած ընտանիքներ. ստիպված ենք կյանքը սկսել զրոյից

Այո, շատ ցավալի է։ Այո, քաղաքակրթական կորուստների առումով՝ անդառնալի բան է պատահել… Հասկանալի է, որ հիմա ջիհադականները, ներխուժելով քաղաք, հաշվեհարդար կտեսնեն մշակութային արժեքների և թանգարանային նմուշների հետ։

Լավ է, որ սիրիական բանակին հաջողվել է տարհանել քաղաքացիական բնակչության մեծ մասին, երբ պարզ է դարձել, որ չեն կարող քաղաքը պահել։

Մարդասպանները՝ Մոսուլից

Հազարավոր զինվորները և զրահատեխնիկան չկարողացան պաշտպանել Պալմիրան հակառակորդի ուժերից։ Դա ակնհայտ էր, երբ հայտնի դարձավ, որ ջիհադականների 4-5 հազարանոց խումբն օգնության է հասել Ռաքքայից։ Ընդ որում, խմբավորումն ամրապնդվել է առնվազն 15 զրահապատ «ջիհադ-մոբիլներով» և 200 միավոր զրահատեխնիկայով։

Հաշվի առնենք, որ Իսլամական պետությունը Ռաքքայում արդեն երկու ամիս զորք է հավաքում` կազմված Մոսուլից եկած ավազակներով։ Այդտեղից նրանց «կանաչ լույս» են տվել արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի անդամները, որոնք պատրաստվում են հարձակվել ԻՊ մայրաքաղաքի վրա։

Ջիհադակնների հաղթարշավը, թե կոալիցիայի ջիու-ջիցուի հնարքը։

Սիրիայի ազգային առաջնորդ Բաշար ալ Ասադը, որի դիրքերն ամրապնդվել են Հալեպը գրավելուց հետո, վերջերս պաշտոնապես հայտարարել է, որ բանակը կազատագրի երկրի ողջ տարածքն՝ առանց բացառության։ Խոսակցություններ կան այն մասին, որ բանակը չի գնա Ռաքքայի կամ Իդլիբի վրա, որտեղ հիմա կենտրոնացել են Հալեպից փախած գրոհայինները։

«Ահաբեկիչներից կազատագրենք ողջ երկիրը»,- ասաց Սիրիայի նախագահը։

Իսկ երբ սկսեցին հավաքվել Պալմիրայի տակ և հանկարծ պարզվեց, որ ահաբեկչական խմբավորումներն անսպասելի, գաղտնի կերպով Ռաքքայից հարձակում են գործել, ես հիշեցի մեկ տարի առաջ գրած իմ հոդվածը։

Государственные войска Сирии освободили город Пальмиру - Sputnik Արմենիա
Հայաստանը ողջունում է Պալմիրայի ազատագրումը

Ի դեպ, հոդվածը գրվել էր այն ժամանակ, երբ ռուսական ռազմատիեզերական ուժերը բոլորի համար անսպասելի Սիրիայից հետ էին կանչել հիմնական խմբավորումը` այնտեղ թողնելով մի քանի միավոր ռազմական ավիատեխնիկա։

Հիշում եմ, թե ինչպես էին այդ ժամանակ համաշխարհային հրատարակությունները խոսում այն մասին, որ ռուսները թողեցին Սիրիան, հեռացրեցին զորքերը և այսուհետև, հարկ չի լինի խոսել Հալեպն ահաբեկչական խմբավորումներից ազատագրելու մասին։ Իսկ հետո Սիրիայի ափերին մոտեցավ «Կուզնեցով» ավիակիրը…

Հիմա մտածում եմ, իսկ ջիհադական խմբավորումների համար, որոնք Պալմիրայում տոնում են հաղթանակը, թակարդ չի դառնա՞ այդ հաղթարշավը։

Իրականում, ուղղակի անհնար է, որպեսզի 200 ավել տանկերը, զրահակիրները և այլ զրահատեխնիկա չեն նկատվել այդ ճանապարհին։

Թուլացել է Ռաքքայի պաշտպանությունը

Զորքերի քանակը, որոնք պետք է պաշտպանեն Ռաքքան, հիմա կրճատվել է, առավել ևս, որ Հալեպն ազատագրվել է և կարծում եմ, որ շուրջ 25-30 հազարանոց սիրիական զորքը հիմա ընտրության հնարավորություն կունենա։

Развалины древнего города Пальмира - Sputnik Արմենիա
ԻՊ գրոհայինները Պալմիրայում ոչնչացրել են վեց եզակի հնագույն արձաններ

Արժե՞ հարձակվել Իդլիբի վրա, որտեղ թաքնվում է շուրջ 5 հազար ջիհադան, վերադարձնել Պալմիրան, որը կարևոր է թե՛ որպես քաղաքակրթական արժեք, թե՛ որպես Դեր Զոր տանող ճանապարհի բանալի։

Պետք է հաշվի առնել, որ Իդլիբը Հալեպը չէ, և այնտեղ գոյություն ունեն ընդդիմադիր տրամադրություններ։ Իսկ Պալմիրայի վրա կրկին գրոհելը ենթադրում է, որ պետք է թուլացնել թիկունքը վերջերս ազատագրված Հալեպում։

Հուսով եմ, որ սիրիական բանակի հրամանատարությունը ռուսական ՌՏՈՒ օգնությամբ կընտրի մարտական գործողությունների օպտիմալ տարբերակը, որի արդյունքում երկրի տարածքը կազատագրվի բազմաթիվ ահաբեկչական զինված խմբավորումներից։

Լրահոս
0