00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականության եվրոպական հեռանկարները

© RIA NovostiФлаги Евросоюза
Флаги Евросоюза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հավակնում է «տարածաշրջանային ներկայացուցչության» դերի, հատկապես կապված Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու ընթացակարգի և ԵՄ երկրների հետ ավիացիոն հաղորդակցությունը հեշտացնելու բանակցությունների հետ

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Օրերս Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Երևանի և Թեհրանի միջև մուտքի արտոնագիրը չեղյալ հայտարարելու մասին համաձայնագրին, ինչը թույլ կտա Հայաստանին բարձրանալ նոր մակարդակի՝ տարածաշրջանային զբոսաշրջության նախագծի առաջխաղացման շրջանակում:

Վերջին շրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի են ունենում որոշակի քաղաքական-տնտեսական գործընթացներ. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պատժամիջոցների վերացում, Իրանի քաղաքացիների համար Վրաստանի կողմից վիզայի չեղյալ հայտարարում, վրաց–իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման շուրջ բանակցություններ, նախագծեր տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում:

На велосипеде из Армении в Иран - Sputnik Արմենիա
Հայաստանից Իրան` հեծանվով

Դրա հետ կապված՝ Հայաստանն ավելի շատ է դիտարկվում որպես տարանցիկ երկիր, որը կարող է ապահովել Իրանի ելքը դեպի Սև ծով և եվրոպական շուկա, իսկ Վրաստանի՝ ԻԻՀ շուկա և Պարսից ծոց:

Մյուս կողմից` Հայաստանը մեծացնում է իր համագործակցությունը Եվրամիության երկրների հետ և այդ ուղղությամբ զարգացնում զբոսաշրջության ոլորտը: Դրան նպաստում է նաև Երևանի և Բրյուսելի միջև նախաձեռնված բանակցությունները՝ Հայաստանի կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում:

«Բաց երկնքի» քաղաքականություն Եվրամիության հետ

Այն մասին, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ստորագրել «Միասնական ավիացիոն տարածքի մասին» համաձայնագիր, հայտարարվել է 2015թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին հարցերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպման ժամանակ:

Համաձայնագրի էությունն ավիացիոն շուկայի ազատականացումն է` «բաց երկնքի» քաղաքականության միջոցով: Իր հերթին` ԵՄ ներկայացուցիչները կարծում են, որ այդ համաձայնությունը չափազանց արդիական է, քանի որ վերջին շրջանում Հայաստանը Վրաստանի պես պահանջված երկիր է դարձել եվրոպացիների համար:

«Տվյալ պահին մենք սպասում ենք, որպեսզի Եվրահանձնաժողովը մանդատ ստանա Եվրախորհրդարանից, որից հետո մենք կարող ենք բանակցություններ սկսել Եվրամիության հետ ազատ ավիահաղորդակցության հարցով»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարարը նշեց, որ մանդատ ստանալուց հետո Հայաստանի և Եվրամիության միջև բանակցային գործընթացը կավարտվի մի քանի ամսվա ընթացքում:

«Այդ համաձայնագիրը թույլ կտա Եվրամիության 28 անդամ երկրների ավիաընկերություններին ազատ թռչել դեպի Հայաստան, որին մենք համաձայն ենք և լիովին պատրաստ ենք այդ քայլին»,- ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի բոլոր առավելությունները՝ «տարածաշրջանային ներկայացուցչության» կարգավիճակն ամրագրելու համար: Այդ առումով կարևոր դեր է խաղում նաև օդանավակայանի որակը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը բոլոր նախադրյալներն ունի հետագա ընդլայնման և բարելավման համար, հատկապես եթե հաշվի առնվի այն փաստը, որ Հայաստանը դեռ 2013թ.-ին որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն:

© Sputnik / Ani LiparityanԼեհաստանի զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի–Լամբեցկի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյան
Заместитель министра развития Польши Радослав Домагальски-Ламбедзки и заместитель министра экономики Армении Гарегин Мелконян - Sputnik Արմենիա
Լեհաստանի զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի–Լամբեցկի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյան

«Այս օրերին ակտիվ քննարկվում են թռիչքները և գների կարգավորման քաղաքականությունը: Կարծում եմ, որ ժամանակի հետ ավելի շատ թռիչքներ կլինեն մեր օդանավակայանի ուղղությամբ, որի արդյունքում տոմսերի գները կնվազեն»,- ասաց Մելքոնյանը:

Տարածաշրջանային զբոսաշրջություն

Տարածաշրջանային զբոսաշրջության հիմքը ոչ միայն բարիդրացիական հարաբերություններն են, այլև երկրների միջև վիզայի ազատականացումը: Այդ ուղղությամբ Հայաստանը Վրաստանի հետևից լուրջ քայլեր է ձեռնարկել Իրանի հետ վիզային ռեժիմը վերացնելու ուղղությամբ: Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն Իրան կատարելիք այցի ընթացքում մտադիր է ստորագրել Իրանի հետ մուտքի արտոնագիրը չեղյալ հայտարարելու մասին համաձայնագիրը, որն ավելի վաղ արժանացել էր Ազգային ժողովի հավանությանը:

Վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելը նոր քայլ կդառնա երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Նման որոշում ընդունելուն նպաստել են ինչպես աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանի որոշակի մեկուսացումը, այնպես էլ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների հոսքը:

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանը պատրաստվում է վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիր կնքել Իրանի հետ

Այսպիսով` եթե 2014թ.-ին զբոսաշրջիկների թիվը կազմել է 110 հազար մարդ, ապա 2015թ.-ին՝ 144 հազար մարդ՝ ավելանալով 24 տոկոսով:

Բավական հետաքրքիր միտումներ են նկատվում Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական զբոսաշրջության զարգացման առումով:

«Երկու երկրները՝ Հայաստանը և Վրաստանը, բավական հետաքրքիր պատմական անցյալ և ազգային ինքնություն ունեն, ինչն արդեն իսկ գրավիչ է ցանկացած զբոսաշրջիկի համար»,- ասաց Մելքոնյանը: 

Վերջին շրջանում հայկական շուկայով հետաքրքրված են նաև խոշորագույն միջազգային հյուրանոցային ցանցերը, և այստեղ նկատվում է դրական դինամիկա:

«Եթե համեմատենք այսօրվա և 10 տարի առաջվա Երևանը, ապա մենք կզգանք տարբերությունը: Մայրաքաղաքում կա մի քանի հարյուր հյուրանոց, որոնց թվում այնպիսի խոշոր հյուրանոցային ցանցեր, ինչպես Radisson-ը, Hyatt-ը, Hilton-ը, Marriott-ը»,- ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ տվյալ պահին բանակցություններ են ընթանում այլ հյուրանոցային հսկաների հետ, որոնց մասին հասարակությունը կիմանա ավելի ուշ: Ուշադրության է արժանի այն փաստը, որ շատ անվանի հյուրանոցներ ընդլայնում են Հայաստանում աշխարհագրությունը՝ մասնաճյուղեր բացելով մարզերում:

 

 

 

Լրահոս
0