00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Երևանը Մոսկվայի ռազմավարական կարևոր դաշնակիցն է»

© SputnikСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, և ռուսական 102-րդ ռազմակայանը գտնվում է հայ–թուրքական սահմանին, ինչը հայ–ռուսական հարաբերություններին առանձնահատուկ արդիականություն է հաղորդում, կարծում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը

Սերգեյ Մարկեդոնով, Sputnik.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում նա ծրագրում է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկել։

Հայաստանի նախագահը հաճախ է լինում Մոսկվայում։ 2015 թվականի սեպտեմբերին նա Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել աշխատանքային այցով, իսկ դեկտեմբերին մասնակցել էր ՀԱՊԿ–ի գագաթնաժողովին` որպես կազմակերպության նախագահող երկրի ղեկավար։ Երևանը Մոսկվայի կարևոր ռազմավարական դաշնակիցն է Անդրկովկասում ու հետխորհրդային տարածքում։ Անցած տարի Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը Մոսկվան արտաքին քաղաքական առաջնահերթություն է դիտարկում։ Ինչո՞վ է պայմանավորված երկու երկրի նախագահների հերթական հանդիպումը։

Սարգսյանի վերջին աշխատանքային այցից ընդամենը կես տարի է անցել։ Սակայն այս կարճ ժամանակահատվածում անչափ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից կործանված ռուսական Սու-24-ի դեպքից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կտրուկ վատացան։ Ու թեև երկկողմ առճակատման հիմնական հարթակը դարձավ Սիրիան, և Մերձավոր Արևելքի փորձագետներն ու քաղաքական գործիչներն էլ սկսեցին բացեիբաց քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական հակամարտության կամ «հիբրիդային պատերազմի» թեման, այնուհանդերձ կովկասյան թեման նույնպես ոչ պակաս անհանգստություն առաջացնելու պատճառներ ունի։

Հայ-թուրքական հարաբերությունները, որոշակի հակասություններ ունենալով հանդերձ, նաև պատմական հզոր հիմք (20-րդ դարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի վերաբերյալ տարակարծություններ) և արդիական նշանակություն ունեն։ Թուրքիան սատարում է Հայաստանի ռազմավարական հակառակորդ Ադրբեջանին։

1993 թվականի ապրիլին` Ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլում, Անկարան որոշեց փակել Հայաստանի` արտաքին աշխարհի հետ ունեցած ցամաքային սահմաններից մեկը (ավելի քան 300 կմ): Եվ մինչ օրս սահմանը «փակի տակ է», իսկ երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Միևնույն ժամանակ Անկարան ամեն կերպ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում սատարում է Ադրբեջանին։

Անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ հակամարտության կարգավորման համար «պետք է ամբողջությամբ ազատագրել ադրբեջանական բռնազավթված հողերը»: Միաժամանակ Երևանը Մոսկվայի ռազմական դաշնակիցն է, և ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայված է հայ-թուրքական սահմանին: Այսպիսով, Կովկասի տարածաշրջանի անվտանգության երկու արդիական խնդիրները` հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, հատուկ արդիականություն են ստացել:

Պետք է նշել, որ Ղարաբաղի շփման գծում ու միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական պետական սահմանին գրանցվող միջադեպերը վերջին կես տարվա ընթացքում ոչ թե նվազել են, այլ հակառակը` ավելացել։

Այս իրավիճակը լրացուցիչ վտանգ է ստեղծում և՛ Երևանի, և՛ Մոսկվայի համար: Հակամարտության լիարժեք վերսկսման ու դիմակայությունը հայկական տարածքում (այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի շուրջ) ակտիվացնելու դեպքում ՌԴ-ն պետք է արձագանքի որպես ՀԱՊԿ-ի անդամ: Եվ պատահական չէ, որ կազմակերպության` դեկտեմբերին կայացած գագաթնաժողովում ելույթ ունենալիս Հայաստանի նախագահը գործընկերներին կոչ արեց ավելի ակտիվ լինել երկրին աջակցելու հարցում:

Սակայն այդ կազմակերպության ներսում նման զգայուն հարցի վերաբերյալ դժվար է միասնականություն ապահովել (յուրաքանչյուր մասնակից երկիր իր շահերն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ կապված): Ու Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը Մոսկվայի համար լրացուցիչ դժվարություններ կստեղծի ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում դաշնակիցների հետ գործակցելու առումով:

Բացի այդ այստեղ մի կարևոր նրբություն էլ կա: Չնայած Անկարայի ու Բաքվի հարաբերությունների առանձնահատուկ բնույթին, Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն վարել: Սակայն Երևանում ոչ բոլորին է դուր գալիս այդ մոտեցումը: Թեև այս մոտեցումն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Եթե Մոսկվան հարաբերությունները փչացներ Բաքվի հետ, ապա ռուս-թուրքական հարաբերությունների վատացումից հետո սիրիական հակամարտությանը զուգահեռ, խնդիրներ կունենար նաև Կովկասում:

Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ միության ձևավորման հարցում շահագրգռված է ոչ միայն Անկարան, այլև` Արևմուտքը: Այդ կառույցը Կովկասում կարող էր Ռուսաստանի գերակայության հակակշիռ դառնալ, ինչն Արևմուտքը 2008 թվականի օգոստոսից հետո սրտի կսկիծով ընդունեց, որ կցանկանար նվազագույնի հասցնել: Այս համատեքստում հակառուսական դիրքորոշումից հրաժարվելու ադրբեջանական ձգտումը, ինչը նա բազմիցս ցուցադրել է վերջին կես տարվա ընթացքում, չափազանց կարևոր է Մոսկվայի համար: Սակայն այս մոտեցումը պարզաբանում է պահանջում նաև Երևանի ներկայացուցիչների համար, ինչպես նաև` ՀԱՊԿ ռեսուրսների ու հնարավորությունների շուրջ դրվագներն ու երկու մրցակից կովկասյան հանրապետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական գործարքները:

Սա հեշտ խնդիր չէ, սակայն ռազմավարական դաշնակցությունը շարունակելու համար այն չնկատել չի կարելի: Ու հավանաբար Պուտինի ու Սարգսյանի բանակցություններում առաջնային կդառնա աշխարհաքաղաքական բաղադրիչը: Առավել ևս, որ և՛ Մոսկվայի, և՛ Երևանի համար շատ կարևոր է քննարկել նաև սիրիական դեպքերի ընթացիկ զարգացումը, որը վերջին տարիներին Կովկասի անվտանգության համար կարևորագույն «ֆոնային գործոն» է դարձել։

Սակայն ճիշտ չէր լինի ռուս-հայկական հարաբերությունները դիտարկել միայն աշխարհաքաղաքական համատեքստում: Երկու նախագահի համար էլ հավանաբար կարևոր կլինի անդրադառնալ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական իրավիճակին: Պատժամիջոցները, ինչպես նաև տնտեսության ճգնաժամային երևույթները, որոնք ազդել են Ռուսաստանի վրա, ներգործում են նաև հայ հասարակության վրա: Ոչ պակաս կարևոր են նաև առաջիկա սահմանադրական բարեփոխումները:

Երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հանրաքվեն, որն անցկացվեց անցյալ տարի, փոփոխությունների մեկնարկ դարձավ: Սակայն դրանց գործնական ձևակերպումը, ինչպես նաև ընտրական փուլը դեռ առջևում են: Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին: Որքանո՞վ է պաշտոնական Երևանը կառավարում այդ փոխակերպման գործընթացը: Կարելի է արդյո՞ք զանգվածային ելույթների սպասել: Եվ որքա՞ն մեծ կլինի Ռուսաստանի գործոնը: Ավելացնենք, որ անկախ Ռուսաստանի ներկայության դրական ընկալումից, շարքային քաղաքացիների, փորձագետների, հասարակական ակտիվիստների մոտ հարցեր են կուտակվել Ռուսաստանի մասնակցությամբ խոշոր ձեռնարկությունների կառավարման որակի վերաբերյալ: Նոր ընտրաշրջանի նախաշեմին այս հարցերն անտեսելն առնվազն հեռատեսային չէ: Եվ հակառակը` դաշնակիցների համար չափազանց կարևոր է վախերից ու ֆոբիաներից ձերբազատվելը, համաձայնեցված գործողություններ պահանջող խնդիրները պարզաբանելը:

Եվ վերջինը (հերթականությամբ, ոչ թե կարևորությամբ): Հայաստանը եվրաինտեգրման մասնակից լինելով` պետք է ցույց տա, թե ինչ շահ ունի այդ անդամակցությունից: Սա կարևոր է նաև այն պատճառով, որ այս անդամակցությունը ժամանակին ոչ միանշանակ գնահատականների ու մեկնաբանությունների արժանացավ երկրում: Հասկանալի է, որ ցանկացած ինտեգրման գործընթացից միանգամից արդյունք ակնկալել չի կարելի, Ռուսաստանն ու Հայաստանն էլ այդ ուղղությամբ նոր բացահայտում չեն անելու: Սակայն չափազանց կարևոր է նշել այն ուղղությունները, որոնք արդեն հաջողություն են արձանագրել և որոնք լավ հեռանկարներ ունեն: Առավել ևս եվրասիական ինտեգրման այբուբենը Հայաստանի քաղաքացիների համար պետք է շարադրվի մատչելի լեզվով, այլ ոչ թե նեղ մասնագիտական տերմինաբանությամբ, որը հասկանալի է միայն տնտեսագետների նեղ շրջանակին: Այս առումով դասեր քաղել Արևմուտքից, որն իր արժեքները առաջ է մղում նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք հակասություններ ունեն արտաքին քաղաքական իրողությունների հետ: Ինտեգրացիոն մրցակցությունը կտապալվի, եթե միայն գեղեցիկ կարգախոսներ ու կոչեր հնչեն և ոչ մի իրատեսական գործողություն չիրականացվի։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:

 

Լրահոս
0