00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետները բեկումնային որոշումներ չեն ակնկալում Սարգսյան–Ալիև հանդիպումից

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցГорода мира. Берн
Города мира. Берн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները Sputnik Արմենիային պատմել են, թե ինչ են ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայանալիք հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի– Sputnik, Արման Վանեսքեհյան. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները միշտ գրավել են համաշխարհային փորձագիտական հանրության ուշադրությունը։ Խոսքը պրոֆեսիոնալ քաղաքական վերլուծաբանների մասին է, որոնք տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում են պահում ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ առումով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 19–ին Բեռնում, բացառություն չէր։

Մյուս կողմից առաջիկա հանդիպումը որոշակի յուրահատկություն ունի` կապված Մեծ Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում բավական լարված քաղաքական իրավիճակի հետ։ Այդ առումով պետք է խոստովանել, որ այս անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը չի կենտրոնանա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման վրա։ Գուցե հենց այդ պատճառով փորձագետների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Բեռնում որևէ հատուկ, ճակատագրական որոշումներ չեն կայացվի։

Ակնհայտ է, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Իլհամ Ալիևը ստիպված են ղարաբաղյան կարգավորման հետ կապված խնդիրներին չափազանց զգույշ մոտենալ` հաշվի առնելով այն ամենն, ինչ կատարվում է տարածաշրջանում։

Հարկ է հաշվի առնել, որ հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Իսկ դա ինքնին ձեռքբերում է։ Չմոռանանք, որ անցյալ տարի, օրինակ, կարգավորման գործընթացի վրա Մինսկի խմբի ազդեցությունն ասես թուլացավ։ Ամեն դեպքում այնպիսի տպավորություն էր, որ համանախագահների բոլոր քայլերը դժվարությամբ են առաջ գնում։ 

Սակայն խնդիրները լուծեցին, կարողացան համոզել մասնակիցներին և համաշխարհային հանրությանը, որ հանդիպումն անհրաժեշտ է, որ հակամարտության շրջանում իրավիճակը չափազանց լարված է և պետք է գոնե ինչ–որ կերպ թուլացնել այն։ Ու ստացվում է, որ ինչպես համանախագահները, այնպես էլ փորձագետները Բեռնում առաջընթաց չեն ակնկալում։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` միակ բանը, որ կարելի է ակնկալել այդ հանդիպումից, այն է, որ նախագահները կարող են պայմանավորվել և սահմանին վերականգնել երկամյա վաղեմության համեմատաբար հանգիստ վիճակը։ Նման հարցադրումն, իհարկե, չի կարող գերխնդիր լինել, երբ հանդիպում են նախագահները։ Սակայն այսօր դրությունն այնպիսին է, որ սահմանին լարվածության թուլացումը, որտեղ ամեն օր կրակում են, ռմբակոծում և սպանում, իսկապես կարող է գերխնդիր լինել։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ մեկ շաբաթ առաջ պաշտոնապես, ընդ որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի մակարդակով, հայտարարվել էր, որ 2015թ.–ին հանդիպումը տեղի չի ունենա և անորոշ ժամանակով հետաձգվել է։


«Սակայն ադրբեջանական զինված սադրանքների ակտիվացման և զրահատեխնիկայի կիրառման պատճառով, ինչպես հայտնի է, ԱՄՆ–ն ակտիվացել է և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջոցով այդ հանդիպումը «պարտադրել» դեկտեմբերին»,– համոզված է Շաքարյանցը։


Նրա կարծիքով, երբ Սարգսյանը և Ալիևը հարկադրված են գնում հանդիպման, արդյունք չի կարող լինել։ «Երևանը և Բաքուն հիանալի տեսնում են իրադրությունը և հասկանում, որ տարածաշրջանում Իրանի և ՌԴ–ի սերտ փոխգործակցության դեպքում ավելի լավ կլիներ «լուռ նստել»։ Այժմ նրանց խնդիրն է շարքային արտահայտություններով օձիքն ազատել ամերիկյան պնդերեսությունից»,– ասում է նա։

Հավանաբար, հենց այն հանգամանքով, որ ամերիկացիներն ակնկալիքներ ունեն նախագահներից հանդիպումից, պայմանավորված է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Ռոբերտ Սեկուտի ելույթը։ Նա հուսով է, որ այս հանդիպումը հաջող կլինի, գրում է Բաքվի մամուլը։ Ճիշտ է, պարոն Սեկուտը չի բացատրել, թե կոնկրետ ինչ հաջողության մասին է խոսքը։

Встреча президентов Азербайджана и Армении в Москве - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը կհանդիպի Իլհամ Ալիևին
ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյսմ Ուորլիքը, ով շատ ջանքեր է գործադրել Բեռնի հանդիպումը կազմակերպելու համար, դրա նախաշեմին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է. «…ավելի քան մեկ տարի դադարից հետո եկել է նախագահների հանդիպման և կարգավորման հետագա քայլերի կառուցողական քննարկման ժամանակը»։ Այսինքն` նույնիսկ նա է ակնկալում ընդամենը «հետագա քայլերի քննարկում»։

Ամեն դեպքում, Բեռնում հանդիպումը կկայանա։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շփման որոշակի եզրեր գտնելու հերթական հնարավորությունն են ստացել։ Սահմանին լարվածության թուլացումը պետք է գնահատել որպես նվազագույն ծրագիր։ Իսկ կարգավորման գործընթացի վերաբերյալ բեկումնային որոշումներ չարժե ակնկալել։

Լրահոս
0