00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաշառք Հայաստանին, թե՞ Սերբիա-Ալբանիա հարաբերություններ

© Sputnik / Асатур ЕсаянцМатч Армения-Албания
Матч Армения-Албания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերբիա-Ալբանիա հանդիպումից հետո սերբական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ խաղը ծախված է

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՈՒԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա (0:3) խաղի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է սերբական kurir.rs կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպման արդյունքից հետո սերբական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ խաղը ծախված է: Մասնավորապես, այս մասին գրել էր սերբական telegraf.rs-ը, որին հղում էր արել ալբանական opozita.com կայքը:

Ըստ այդ տեղեկությունների, ալբանացիները Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների 500 հազարական եվրո էին խոստացել խաղում պարտվելու համար: Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, ցույց կտա հետաքննությունը: Առավել հավանական է տեղեկատվական պատերազմի օրինակը: Գիտենք, որ Սերբիա և Ալբանիա պետությունների հարաբերությունները լարված են` հաշվի առնելով տարածքային (Կոսովո) խնդիրը: Ապացույցն ուղիղ մեկ տարի առաջ` 2014թ.-ի հոկտեմբերի 14-ին, Բելգրադում անցկացված Սերբիա–Ալբանիա ֆուտբոլային հանդիպումն է, որի ավարտը «նշանավորվեց» խաղադաշտում ծավալված ծեծկռտուքով և ՈՒԵՖԱ-ի սահմանած պատիժներով` ուղղված երկու երկրների ֆեդերացիաներին: Այնուամենայնիվ, եթե հետաքննությունը բացահայտի, որ ալբանացիները կաշառք են տվել, ապա վերջինները կզրկվեն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Նրանց փոխարեն Ֆրանսիա կմեկնի Դանիայի հավաքականը, որը երրորդ տեղն էր զբաղեցրել ընտրական I խմբում:

Ռոման Բերեզովսկի. «Չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականում որևէ մեկին հնարավոր էր գնել»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ալբանական ու սերբական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղը վաճառել է ալբանացիներին:  Ըստ այդ լուրերի, հայկական կողմը 2 միլիոն եվրո է ստացել այդ պարտության համար:

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցՌոման Բերեզովսկի
Футбол. РФПЛ. Матч Спартак - Динамо, Роман Березовский - Sputnik Արմենիա
Ռոման Բերեզովսկի


«Անկեղծ ասած, ձեզանից եմ տեղեկանում այդ մասին: Ամեն դեպքում, նման բանի դժվար է հավատալ: Չեմ կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Գուցե սա սերբ լրագրողների միտումնավոր քայլն է: Հավանաբար նրանց համար ցավալի է, որ Ալբանիան մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը, իսկ Սերբիան` ոչ: Իսպանիայի հավաքականին էլ Ուկրաինայի հետ խաղում ոչինչ պետք չէր, բայց նրանք հաղթեցին: Ալբանիայի հետ խաղում հայերի մոտիվացիայի բացակայության մասին անգամ խոսք լինել չի կարող, չէ՞ որ դու պաշտպանում ես երկրիդ պատիվը, խաղում ես երկրպագուներիդ առջև: Չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականում որևէ մեկին հնարավոր էր գնել: Պարզապես այդպես դասավորվեց: 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը, սակայն չկարողացավ և պատժվեց: Եթե նման բաներ են գրում, թող ապացուցեն: Հակառակ դեպքում, թող ներողություն խնդրեն»,-ասել է Բերեզովսկին, ում խոսքերն է մեջբերում «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ալբանիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտեց 0:3 հաշվով՝ պարտությամբ ավարտելով ելույթը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում։ Հայաստանը 2 միավորով զբաղեցրեց I խմբի վերջին տեղը:

Հայկական ֆուտբոլի հեղինակությանը լրջագույն վնաս է հասցվել


Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսեց հին կազմով՝ բազմափորձ ու վետերան խաղացողներով։ Սակայն ժամանակի հետ հիմնական թիմ սկսեցին հրավիրվել նոր անուններ։ Նրանց մեծ մասը կազմում էր երիտասարդական հավաքականի կորիզը։ Այդպես մեր հավաքականում կատարվեց աննկատ սերնդափոխություն, որի արդյունքը եղավ Եվրո 2012-ի ընտրական փառահեղ փուլը, որից հետո էլ սկսվեց հայկական ֆուտբոլի վերելքը…

Ցավոք, ինչպես ասում են, ամեն լավ բան ունի և՛ սկիզբ, և՛ ավարտ։ Այդպես մեր այս՝ Յուրայով ու Հենոյով հարուստ հավաքականը վերածվել է առանց փամփուշտների մնացած վտանգավոր, բայց անվնաս ատրճանակի։ Այն ժամանակվա թիմային ոգին փնտրելու ընթացքում տղաները կորցրին կապը միմյանց հետ ու վերածվեցին պարզապես ֆուտբոլիստների խմբի, ինչը թիմ չի համարվում։ Այս անփառունակ հետընթացի գագաթնակետը հոկտեմբերի 11-ին կայացած Ալբանիա-Հայաստան հանդիպումն էր…

© Sputnik / Асатур ЕсаянцՀայաստան-Ալբանիա հանդիպումը։ Ալբանիայի հավաքականը տոնում է հաղթանակը
Матч Армения-Албания. Сборная Албании празднует победу - Sputnik Արմենիա
Հայաստան-Ալբանիա հանդիպումը։ Ալբանիայի հավաքականը տոնում է հաղթանակը


Եթե ասենք՝ հավաքականը դժգույն խաղ ցուցադրեց, կնշանակի հաճոյախոսություն անել։ 0-3 հաշիվն արդեն ամեն ինչ ասում է։ Պատճառները տարբեր են։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, խաղը «մաքուր» չի եղել։ Ալբանական և սերբական մամուլը մեկը մյուսին հղում տալով հայտնում են, որ ալբանացիները հայերին երկու միլիոն են վճարել հաղթանակի համար: Պարբերականների վարկածով՝ Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստ՝ դարպասապահ և 3 պաշտպան, 500 հազարական եվրո են ստացել՝ իբր միտումնավոր գնդակ բաց թողնելու համար։ Մեր հիմնական դարպասապահ Գևորգ Կասպարովն արդեն կտրուկ հերքել է իր հետ կապված այդ շշուկները՝ դրանք անվանելով զազրելի սուտ և զրպարտանք։

Թե ինչ կլինի, ժամանակը ցույց կտա, միայն մի բան է պարզ` հայկական ֆուտբոլի հեղինակությանը լրջագույն վնաս է հասցվել։ Իբր Եվրո 2016-ի ընտրական խիստ անհաջող ելույթը բավական չէր, հիմա էլ փորձում են մեր անունը խառնել կեղտոտ փողերի ու ցեխի հետ։ ՈւԵՖԱ-ն արդեն սկսել է հետաքննությունը։ Ինչևէ, եթե անգամ այս պատմությունը միայն զրպարտանք լինի, մի բան հաստատ է` ոլորտի մասնագետներն ու սպորտային մեկնաբանները ցավով նշում են, որ հայկական ֆուտբոլն աղետալի վիճակում է, հեռանկարներն էլ՝ խիստ մշուշոտ։

Լրահոս
0