Сергей Маркедонов

Ռուսաստանը Սիրիայում. ռիսկեր և հետևանքներ

569
(Թարմացված է 17:52 12.10.2015)
Հարկ է նշել, որ Սիրիայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը, որը ներկայացվել էր 2015 թ.–ի սեպտեմբերին, սկզբունքային նոր բան չբացահայտեց։ Դեռևս 2011 թ.–ին Ռուսաստանը թերահավատորեն էր մոտենում «ռեժիմի փոփոխությանը» և դրա ժողովրդայնացման հեռանկարներին, նշել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնով

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Spuntik. Սիրիայի հակամարտության մեջ ռուսական ռազմական միջամտությունը տևում է ընդամենը մեկ շաբաթ։ Սակայն արդեն հիմա չափից շատ են նման քայլի հնարավոր հետևանքների մասին կանխատեսումները։

Սիրիական հակամարտությունը` որպես նախադեպ

Մոսկվայի սիրիական ռազմական օպերացիան նշանակու՞մ է, արդյոք, որ Ռուսաստանը դուրս է գալիս ԱՄՆ–ի հետ առճակատման գլոբալ մակարդակ։ Ռուսաստանը ներառվու՞մ է սունիթա–շիիթական դիմակայության մեջ, այսինքն` փաստորեն իր խաղը չի խաղում։ Կարո՞ղ է Մերձավոր Արևելքում կրկնվել «աֆղանական սցենարը»։ Ռուսաստանցիներին սպասու՞մ են նոր ահաբեկչական գրոհներ «Իսլամական պետության» և ջիհադական կառույցների նկատմամբ ցուցաբերած կոշտ դիմակայության պատճառով։

Վերը նշված բոլոր հարցերը, որպես կանոն, հիմնվում են նախադեպի վրա, որը ստեղծվել է ռուսական ռազմական միջամտությունը սիրիական հակամարտության մեջ։

Բանն այն է, որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո և ընդհուպ մինչև 2015 թ.–ի սեպտեմբեր Մոսկվան միջամտում էր ճգնաժամային իրավիճակներին և էթնոքաղաքական դիմակայություններին միայն հետխորհրդային տարածքի սահմաններում։ Նման իրավիճակ գրանցվեց 1992–1997 թթ.–ին Տաջիկստանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի, 1993 թ.–ին ներքին ճգնաժամային դիմակայության, 2008 թ.–ին Անդրկովկասում տեղի ունեցած հնգօրյա պատերազմի և նախորդ տարվա ղրիմյան արշավի ժամանակ։ Շատերը հիշում են Բոսնիա Հերցեգովինայից Պրիշտինա դեսանտայինների տեղակայումը։ Սակայն 1990–ականներին Բալկաններում ռուսական մասնակցությունը սահմանափակված էր խաղաղապահ ձևաչափով։ Այն չէր նախատեսում հակամարտող կողմերից որևէ մեկին ցուցաբերվող աջակցություն, ինչպես դա անում էին ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները ՆԱՏՕ–ի կոսովյան օպերացիայի ժամանակ։ Այսպիսով` սիրիական իրադարձություններին  ռուսական մասնակցության փաստը իսկապես «հեռավոր» արտերկրում Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման նախադեպ է։

Ինչ վերաբերում է Աֆղանստանի հետ աշխարհաքաղաքական զուգահեռներին, ապա այստեղ հարկավոր է հաշվի առնել մի կարևոր նրբություն։ Այսպես կոչված` «Իսլամական պետությունը», որն այսօր վերահսկում է սիրիական և իրաքյան տարածքները և նախատեսում է ընդլայնել իր ազդեցությունը ողջ աշխարհում, դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանը ներկայացրել էր` որպես իր թիրախներից մեկը։ Նման բան տեղի չէր ունեցել Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու նախաշեմին։

Մոսկվան Սիրիայում և Կովկասում

Հարկ է նշել, որ Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայի հետ կապված, սկսած 2015 թվականի սեպտեմբերից որևէ նոր բան չի բացահայտել։ Դեռևս 2011 թվականին, երբ այդ մերձարևելյան երկրում նոր էր նշմարվում քաղաքական ապակայունացումը, Ռուսաստանը սկեպտիկորեն էր վերաբերվում «ռեժիմի փոփոխմանը» և նրա ժողովրդավարացման հեռանկարին։ Եվ դա ոչ այն պատճառով, որ ինչ–որ ջերմ զգացմում էր տածում Ասադի բռնատրիական կառավարման հանդեպ կամ չէր նկատում նրա թերությունները, այլ մտավախությունից դրդված, որ ռազմական հակազդեցության պայմաններում կհաղթի ոչ թե նա ով ուժեղ քաղաքական ծրագիր ունի, այլ նա, ով ավելի լավ է զինված և կազմակերպված։ Մերձարևելյան պայմաններում դա տարբեր իսլամիստական ուժերն էին։ Հարկ է նշել, որ «Ալ Քաիդայի» կողմնակիցների առկայությունը «սիրիական չափավոր ընդդիմության» շարքերում դեռևս 2011 թվականին հրապարակային  ընդունում էին ամերիկյան և եվրոպական հետախուզման ներկայացուցիչները։

Եվ հյուսիսային Կովկասի տարածքում և Ռուսաստանի հարևան անդրկովկասյան երկրներում կան այնպիսիններ, ովքեր արդեն հավատարմության երդում են տվել նորելուկ Աբու Բակրու Ալ Բաղդադին «խալիֆին», կամ ովքեր «ՒՊ» շարքերն են անցել, ինչպես օրինակ Պանկիսյան  կիրճից դուրս եկած Թարխան Բատիրաշվիլին (ով հայտնի է որպես Ումար աշ–Շիշանի)։ Այս իրավիճակում Մոսկվան ընտրություն ուներ` իրադարձությունների ընթացքին հետևել հեռվից` սպասելով սիրիական պետականության անկմանը և հետագա ջիհադիզմի արտահանմանը դեպի հետխորհրդային տարածք, կամ կանխիչ միջամտություն ցուցաբերել։

Արդյո՞ք այս որոշումը բարձրացնում է անվտանգության ռիսկերի պահպանումը։ Իհարկե բարձրացնում է, ինչպես և ցանկացած քաղաքական գործընթաց, որը կապված է շահերի հակամարտության հետ։ Սակայն պատկերացնենք, որ այսօրվա դրությամբ ռուսական ավիացիան հարվածներ չհասցներ ջիհադի խմբավորումների դիրքերին։  Կփրկե՞ր արդյոք դա Ռուսաստանին «ԻՊ»–ի և նրա կողմնակիցների կողմից չընդունված լինելուց, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ երկրի ներսում։ Հռետորական հարց է, իհարկե, ոչ։

Խնդիրներն ընդհանուր են, մարտավարությունը` տարբեր


Սիրիայի հակամարտությանը Մոսկվայի միջամտության որոշումը հավանության չի արժանացել ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների (ոչ միայն ԵՄ անդամ երկրների, այլ նաև Թուրքիայի) և Պարսից ծոցի միապետությունների կողմից։ Միաժամանակ արևմտյան պետությունները ռազմավարական առումով պատրաստ են պայքարել ԻՊ դեմ։ Եվ նույնիսկ Սաուդյան Արաբիան ԻՊ–ի մեջ պոտենցիալ վտանգ է տեսնում իր պետության կայունության համար։

Նմանատիպ բան չի եղել Աֆղանստանում խորհրդային միջամտության պատմության ընթացքում։ Սառը պատերազմի տրամաբանությունն այն է, որ մոտեցումների նման դիվերսիֆիկացումը անթույլատրելի շռայլություն էր։ 

Այսօր մի կողմից Ռուսաստանը, իսկ մյուս կողմից ԱՄՆ–ն ու նրանց կողմնակիցները Արևմուտքում և Արևելքում տարբերվում են իրենց մարտավարությամբ։ Կարելի՞ է հակազդել իլիպայիններին և դրա հետ մեկտեղ փոխել սիրիական ռեժիմը։ Այս կապակցությամբ և մեկը, և մյուսը տարբեր պատասխաններ են տալիս։ Ինչպես արդարացի նշում է իսրայելցի փորձագետ Ալեկ Էպշտեյնը, «շատ կարևոր է` իր առջև որևիցէ քաղաքական նպատականեր դնելով, դրանք անդադար ստուգել փոփոխվող իրականության հետ և դա հենց այն է, ինչն ամերիկացիները երբեք չեն արել և չեն անում»։  Այստեղից էլ բխում է հենց «չափավոր ընդդիմության» թեզիսը` առանց այդ նույն չափավորությանը չափանիշներ առաջադրելու և Ռուսաստանի ուժեղացման մտավախություններից ելնելով (որը նսեմացնում է շահերն «ԻՊ»–ի թուլացումից)։

Մեկ այլ հարց է Իսրայելի դիրքորոշումը։ Մի կողմից, Եվրոպական պետությունն Իրանի և նրա` Մերձավոր Արևելքում հիմնական դաշնակից «Հեզբոլահ» շարժման հետ ունի առճակատային հարաբերություններ։   Սակայն Իսրայելի քաղաքագետները հրաշալի գիտակցում են նաև հնարավոր  ծախսերը, որոնք կապված են իլիպայինների կամ նրանց նման խմբավորումների հաջողության հետ։ Այստեղից էլ բխում է Թել Ավիվի զուսպ արձագանքը և այդ երկրի վարչապետի պատրաստակամությունը ռուս գործընկերների հետ գործողությունների համաձայնեցման վերաբերյալ։

Այնուամենայնիվ այստեղ տարբեր սոցիալ–տնտեսական համակարգերի բախում չկա։ Այստեղ առկա է տակտիկական շահերի բախում` «ԻՊ»–ն ջախջախելու համընդհանուր ռազմավարական շահագրգռվածության ֆոնին։ Այդ իսկ պատճառով չարժե շտապել հետևություններ անել գլոբալ հակազդման նոր փուլի վերաբերյալ։

Արդյո՞ք միայն սունիթա–շիիթական հակամարտություն է։


Չարժե նաև շտապել հետևություններ անել համընդհանուր սունիթա–շիիթական հակամարտության վերաբերյալ, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս շիիթների կողմից։ Առաջին հերթին, սունիթներ կան նաև Ասադի նախարարների շարքում, չասած քրդական ձևավորումների մասին, որոնք Ասադի հետ մեկտեղ ակտիվորեն պայքարում են ԻՊ–ի դեմ։ Երկրորդը, Սիրիայում Մոսկվայի գործողություններին աջակցում է Եգիպտոսը, որն արաբական խոշորագույն երկիր է, որտեղ գերակշռում են սունիթները։ Պարզ է, որ եգիպտացիների շարքում տարբեր հայացքներ կան,  նաև «ԻՊ»–ի հանդեպ համակրանք տածողներ։ Սակայն ամեն դեպքում պաշտոնական Կաիրի ներկայացուցիչներին ոչ մի կերպ չի կարելի դասել շիիթներին։

Երրորդ` սունիթական աշխարհի ներսում մուսուլմանները այդքան միասնական չեն, որքան թվում է։ Եվ նրանց շարքերում զգալի տարաձայնություններ կան պետական եկեղեցական հարաբերությունների և նրանց երկրների արտաքին քաղաքականության առաջնայնությունների միջև։ Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրներում (որտեղ սունիթները գերակշռում են) շատ հոգևոր հեղինակություններ հանդես են գալիս սալաֆիթական հայացքների ազդեցության տարածման դեմ, որոնք միտված են «նախաստեղծ իսլամին»։ Եվ այդ ուղղությամբ նրանք, ավելի շուտ, դաշնակիցներ են, քան Մոսկվայի հակառակորդներ։

Այո, Ռուսաստանը Սիրիայում հայտնվել է շիիթական Իրանի հետ մյուս կողմում և տարաձայնությունների մեջ է մտել Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի շահերի հետ։ Սակայն նույն Իրանի հետ փորձում են շտկել իրենց հարաբերությունները ԱՄՆ–ն (Անկարայի ու Պարսից ծոցի միապետությունների դաշնակիցը), ինչի վառ ապացույցն է միջուկային խնդրի հարցում ձեռք բերված վերջին փոխհամաձայնությունը։ Այն նույն, որը երկար տարիներ դիվանագիտական տեսանկյունից անհեռանկարային էր թվում։ Եթե խոսենք Թուրքիայի մասին, ապա մինչև Սիրիան Մոսկվան ուներ մի շարք հակասություններ այդ երկրի հետ (Ղարաբաղից և Կիպրոսից մինչև Ղրիմ)։ Սակայն վերջին տասնամյակների ընթացքում կողմերը բազմիցս հաղթահարել են երկկողմ հարաբերություններում առկա դժվարությունները, շնորհիվ նաև տնտեսական փոխկապակցվածության։

Եվ վերջինը (հերթականությամբ, ոչ թե կարևորությամբ)։


«ԻՊ»–ի դեմ պայքարը հրատապ է դարձնում Ռուսաստանի համար ահաբեկչական վտանգը, ինչպես նաև  Արևմուտքի, որը ջիհադիստների կողմից դիտվում է, որպես ռազմավարական հակառակորդ։ Սակայն այս խնդիրն ունի բազում չափումներ։ Դրանք վերաբերում են ոչ միայն աշխարհաքաղաքականությանը, այլև որակյալ կառավարմանը երկրի ներսում, հատկապես բազմաէթնիկ և բազմադավանական տարածաշրջաններում։

Մերձարևելյան ուղղության ակտիվացումը Ռուսաստանից մեծ պատասխանատվություն է պահանջում Հյուսիսային Կովկասում և Պովոլժիեյում։ Միայն ազգային հանրապետությունների ՌԴ–ի կազմում որակյալ ինտեգրման օգնությամբ  համառուսաստանյան տարածք կարելի է փակել ծայրահեղականների շարքերի համալրոման ռիսկերը Ռուսաստանի հաշվին։ Նշանակում է, առանց համալիր ռազմավարության, որը կկապեր մեկ միասնության մեջ արտաքին քաղաքական և ներքին խնդիրները, ոչինչ չի լինի։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։



 

 

569