00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսնակ. Սահմանադրական բարեփոխումները թատրոն կամ թղթախաղ չեն

Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումները թատրոն կամ թղթախաղ չեն, ինչպես ներկայացնում են որոշ պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի խորհրդարանը չորրորդ օրը քննարկում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որոնք նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուրբաթ ընդդիմադիր պատգամավորներն արտահայտում են իրենց դիրքորոշումը Մայր օրենքի փոփոխությունների վերաբերյալ` մեղադրելով իշխանամետ ուժերին իրենց ձեռքերում իշխանությունը պահելու ցանկության մեջ և անվանելով ողջ գործընթացը թատրոն կամ թղթախաղ

Փոփոխությունները կենսական կարևորություն ունեն հասարակության համար

Իր դիրքորոշումը ներկայացրեց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը, ով նշեց, որ սահմանադրական բարեփոխումները թատրոն կամ թղթախաղ չեն, ինչպես ներկայացնում են որոշ պատգամավորներ։

«Եկեք ընդունենք սահմանադրությունը, իսկ հետո կտեսնենք, թե նախագահն ինչ կանի և ինչպես կաշխատի։ Փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն ո՛չ իշխանության, ո՛չ քաղաքական իշխող ուժի, ո՛չ այլ քաղաքական ուժերի համար, դրանք կենսական կարևորություն ունեն հասարակության և բնակչության համար, և դա մեկ օրվա հարց չէ, այլ ավելի երկարաժամկետ հեռանկարներ»,– ասաց Սահակյանը։

Խոսնակն ընդգծեց, որ չպետք է շփոթել սահմանադրությունն անձնական շահերի հետ, քանի որ այն ներկայացնում է բնակչության բավականին լայն խավերի շահերը, իսկ դրանում առաջարկվող փոփոխություններն ուղղված են քաղաքական դաշտի կենսունակության ապահովմանը, որը կազմված է ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ուժերից։

Քաղաքականությունից դուրս

Խոսնակի խոսքով` փաստաթուղթը պետք է քննարկվի անկախ քաղաքական պատկանելությունից և նախապատվություններից, նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ով մասնակցել է քննարկումներին ցանկացած ձևով, այդ թվում` բացասական։

«Ընդդիմությունը տեղավորվում է սահմանադրության հիմնական սկզբունքների մեջ, բոլորն իրենց կամքն ազատ արտահայտելու իրավունք ունեն։ Մենք դեմ ենք պոպուլիզմին, անիմաստ ակցիաներին, մարդկանց զգացմունքների վրա խաղալուն նրա համար, որպեսզի երկարացնենք սեփական քաղաքական կյանքը, բայց շնորհակալ ենք և աջակցում ենք բոլորին, ովքեր շահագրգռված են կառուցողական քննարկումներում»,– ասաց Սահակյանը։
 
Նա նշեց, որ փաստաթուղթը հանրային քննարկման դնելը խոսում է դրա առավելագույն մշակման մեջ իշխանությունների շահագրգռվածության և բնակչության համար ընդունելի տարբերակով կատարելագործման մեջ։

Սահակյանի խոսքով` փաստաթուղթն ուղղված է իշխանության ճիշտ տեղաբաշխմանը և հավասարակշռության ապահովմանը, հիմքեր է պարունակում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու համար, ինչպես նաև իրավական հիմքերի ձևավորման և մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համար։

Խոսնակը կարևորել է կառավարման խորհրդարանական համակարգին և ընտրությունների համամասնական համակարգին անցում կատարելը, ինչը շատ առումներով կնպաստի երկրում քաղաքական կուսակցությունների դերի ընդլայնմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի երկրի քաղաքական կյանքին մասնակցելու և սեփական ծրագրերի իրագործման համար։

Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է խորհրդարանում ընդդիմության լիազորությունների ընդլայնում, մասնակցություն հանձնաժողովներում, փոխխոսնակի պաշտոն զբաղեցնելու, շատ փաստաթղթեր պահանջելու և ստանալու, կարևոր պաշտոնյաների նշանակման վրա ազդելու հնարավորություն։

Ինչպես կարծում է խոսնակը, դա նաև բարձրացնում է խորհրդարանի և կառավարության դերը։ Միևնույն ժամանակ խորհդարանը կունենա կառավարության գործունեության հսկողության բոլոր մեխանիզմները։


Առաջ դեպի ժողովրդավարություն

«Կյանքն արագ փոխվում է, և չպետք է հետ ընկնել այդ ռիթմից, բայց պետք չէ շտապել արմատական փոփոխությունների անցում կատարելիս։ Իշխանությունները ղեկավարվում են բոլոր փոփոխությունների անցկացում` առանց բնակչության համար ցնցումների սկզբունքով»,– ասաց Սահակյանը։ Նրա խոսքով` առաջարկված փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի համար դինամիկ ապագա ապահովելու և կառավարման արդյունավետ համակարգ կառուցելու համար, ինչը չի տալիս ներկա համակարգը։

«Մենք համոզված ենք, որ կառավարման առաջարկված ձևը կարող է շատ առումներով նպաստել սահմանադրության և ժողովրդավարության զարգացման մեխանիզմների կատարելագործմանը, քաղաքական ուժերի համախմբմանը և պոպուլիզմի կրճատմանը։ Արդյունքում շահում են բոլորը և, առաջին հերթին, ժողովուրդը` ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի հասնելու հաշվին։ Ուստի կոչ եմ անում բոլորին` ավելի ակտիվ մասնակցել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին»,– եզրափակեց Սահակյանը։

Լրահոս
0