00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դերասան Վարդան Պետրոսյան. ոճիր և պատիժ

© Photo : ArmenpressВардан Петросян, актер
Вардан Петросян, актер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 2–ին Վարդան Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից տեղափոխվել է մեկուսարան, որտեղ պետք է սպասեր այնքան, մինչև Քրեակատարողական հիմնարկի հանձնաժողովը որոշեր, թե որտեղ է նա իր պատիժը կրելու

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ողբերգական պատմությունը, որի գլխավոր դերակատարն է դարձել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, սկսվել է 2013 թվականի հոկտեմբերի 20–ին։ Եղվարդ–Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան, որի ղեկի դիմաց եղել է Վարդան Պետրոսյանը, բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով յոթ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում` Վարդան Պետրոսյանը։ Ավելի ուշ երկու տուժածները մահացել էին։

Փաստի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3–րդ մասով։ Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր։ Դատաքննությունը սկսվել էր 2014 թվականի մարտի 12–ին, իսկ 2015 թվականի հունվարի 29–ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պետրոսյանին մեղավոր էր ճանաչել` դատապարտելով 5 տարվա ազատազրկման։

Ստեղծագործական կարիերա


Վարդան Պետրոսյանը մեծ համբավ է ձեռք բերել դեռ 80–ականներին, երբ սկսնակ դրամատուրգ Վահրամ Սահակյանի հետ ստեղծել էր «Ոզնիներ» թատրոն–ստուդիան։ 

90–ականներին դերասանը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես, Ռոբեր Օսեյնի թատրոնում։ Երևանում Պետրոսյանի երգիծական բեմադրությունները լեփ–լեցուն դահլիճներ էին հավաքում և դառնում թեժ քննարկումների թեմա։ Նա իր կարծիքն էր արտահայտում պաշտոնյաների մասին, երբեմն դա անում էր ոչ այնքան հաճելի ձևով։

Հայ հասարակության ոչ միանշանակ արձագանքը


Ամբողջ դատավարության ընթացքում պաշտոնյաները վստահեցնում էին հանրությանը, որ, չնայած դերակատարի հայտնի լինելուն, դատական վարույթն անաչառ և անկողմնակալ է լինելու։ Իսկ Պետրոսյանի գործընկերներն ամեն կերպ աջակցությունն ու սրտակցությունն էին հայտնում։

Ինքը` Պետրոսյանը, դատական նիստերում ճնշված էր երևում, եթե չասենք «տրորված», առավել ևս, որ վթարի հետևանքով նրա առողջական վիճակը նույնպես վատացել էր։

Պատժի մեղմացում


2015 թվականի սեպտեմբերի 2–ին Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մեկուսարան, որտեղ պետք է սպասեր Քրեակատարողական հիմնարկի հանձնաժողովի` պատիժն ազատ ռեժիմով կրելու վերաբերյալ որոշմանը։

Տուժած կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի խոսքով, Վարդան Պետրոսյանն անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև աշխատանքային պայմանագիր ներկայացվի քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, որ ինքը խնամքի տակ ունի անձինք, և խնդրեն թույլտվություն, որ ցերեկային ժամերին իրեն թույլ տան աշխատել։

«Մինչև այս գործընթացը չավարտվի, ինքը դուրս չի գալու: Ինքն այս պահին ազատության մեջ չէ»,– ասաց Բալոյանը։

Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում: Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։ Այնպես որ, այս որոշումը կարելի է առաջընթաց համարել դերասանի համար։

Վարդան Պետրոսյանը վերադառնում է…


Եվ այնուամենայնիվ, երկուշաբթի ԶԼՄ–ները սկսել են տեղեկություն տարածել, որ Պետրոսյանն ամեն դեպքում կշարունակի պատիժը կրել բաց ռեժիմով և նույնիսկ հրավեր է ստացել աշխատելու Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Sputnik Արմենիա պորտալին ասել է, որ իսկապես նման առաջարկ է արել Վարդան Պետրոսյանին։ Նա նշել է, որի առաջարկը հավանաբար միակը չէ։ Առաջարկն առայժմ քննարկման փուլում է։

Երկու երիտասարդների կյանք խլած սարսափելի ողբերգությունից երկու տարի է անցել։ Եվ կյանքը, ի հակառակ ամենի, շարունակվում է։ Տաղանդավոր դերասանն աստիճանաբար վերադառնում է ստեղծագործական կյանքին, հույս կա, որ հոգու և մարմնի վերքերը ժամանակի ընթացքում եթե չբուժվեն, ապա գոնե կյանքի հետ համատեղելի կդառնան…

Լրահոս
0