00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտելիքի օրը Հայաստանում. օրվա պատկերը

© Sputnik / Asatur YesayantsПервый раз в первый класс
Первый раз в первый класс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից բարդ պայմաններում որակյալ կրթությունը Հայաստանի ողջ բնակչության համար հնարավորություն է դառնում կյանքում հաջողության հասնելու և իրեն ու իր ընտանիքին արժանի կյանք ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի քաղաքներում և գյուղերում նշվում է Գիտելիքի օրը, որով մեկնարկում է ուսումնական տարին հազարավոր դպրոցականների և ուսանողների համար։ Ողջ երկրում դպրոցներում հնչում են շնորհավորանքներ և ջերմ խոսքեր, երեխաների աչքերը շողում են սպասումով և հույսով, իսկ մանկավարժները ստանում են արժանի շնորհավորանքներ։

Sputnik Արմենիա կայքը միանում է շնորհավորանքներին և ներկայացնում ընդհանուր պատկերը, թե ինչպես է անցել հայկական Գիտելիքների օրը։

Կրթությունը` որպես կառավարության գերակայություն

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին, ուսանողներին և դասախոսներին շնորհավորել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Կրթությունը մեր երկրի և հասարակության կյանքում ունի առանձնահատուկ դեր: Հայ ժողովուրդը մշտապես առաջնային տեղ է հատկացրել կրթությանը, աչքի ընկել կրթվելու և կրթելու յուրահատուկ նպատակամղվածությամբ ու ջանասիրությամբ, և սեպտեմբերի 1-ը սերնդեսերունդ շարունակում է մնալ մեր ժողովրդի կարևորագույն և սիրելի տոներից մեկը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթական ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման հարցը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում` շարունակելով իրականացվող բարեփոխումները:  Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»,– նշել է կառավարության ղեկավարը։

Քաղաքապետի շնորհավորանքները

Աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին ու ծնողներին շնորհավորել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Այսօր մեկնարկում է նոր գիտելիքների ձեռք բերման, նոր արժեքներ ճանաչելու ու արդեն պաշարած գիտելիքները նորովի արժևորելու ևս մեկ տարի: Առանձնակի ջերմությամբ եմ շնորհավորում մայրաքաղաքի բոլոր այն փոքրիկներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին ու նաև այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր հաջողությամբ հաղթահարելով քննաշրջանը՝ արդեն որպես ուսանող ոտք են դնելու իրենց նախընտրած ուսումնական հաստատություններ»,– ասվում է քաղաքապետի ուղերձում, որը տրամադրել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մարգարյանը բոլոր աշակերտներին համբերատար ու հետևողական ուսումնառություն և բարձր առաջադիմություն է մաղթել, իսկ մանկավարժներին՝ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ սերունդների կրթության և դաստիարակության դժվարին, բայցև շնորհակալ աշխատանքում:

Քաղաքապետն ընդգծել է, որ որակյալ կրթությունը մեր ժողովրդի համար միշտ էլ առաջնային է եղել, նա մաղթել է, որ նոր ուսումնական տարին լինի առավել հագեցած և արդյունավետ:

Որակյալ կրթությունը կօգնի պաշտպանել հայրենիքը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գիտելիքի օրն այցելել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որտեղ սովորում են նրա տղան և աղջիկը։

«Սիրելի դպրոցականներ, հարգելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում նշվում է Գիտելիքի օրը։ Ավանդույթի համաձայն` այս օրն առաջին հերթին մենք շնորհավորում ենք առաջին դասարանցիներին։ Այսօր ես այստեղ գտնվում եմ որպես ծնող, և ես հպարտանում եմ, որ իմ աղջիկն առաջին դասարան է գնացել հենց այս դպրոց»,– նշել է Օհանյանը։

Նա նշել է, որ հայրենիքի ապագա պաշտպանները պետք է յուրացնեն, որ տվյալ պահին նրանց զենքը գիտելիքն է, և միայն լավ ուսումը, Հայաստանի մշակույթի և պատմության իմացությունը թույլ կտան նրանց արժանի կերպով պաշտպանել հայրենիքը։

Տոնական միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը դպրոցի աշակերտների հետ անցկացրել է արիության դասեր։

Կրթության մեջ ներդրումները կօգնեն հասնել խաղաղության և բարգավաճման

Ողջույնի խոսքով ուսանողներին և դասախոսներին դիմել է UWC Dilijan միջազգային կրթական համակարգի քոլեջի տնօրեն Ջոն Պադիֆուտը։

«Մեր քոլեջի հիմնադիրներին UWC շարժման և Միջազգային բակալավրիատի կազմակերպության հետ կապում է ընդհանուր մի համոզմունք, որ այսօր ներդրումներ կատարելով որակյալ կրթության մեջ` մենք հույս ունենք ապագայում հասնել արդարության, խաղաղության և բարգավաճման»,– ասել է Պադիֆուտը։

Նրա խոսքով` իրենք հուսով են, որ UWC Dilijan College–ում ձեռք բերված փորձը խթան կդառնա հասարակությանը, հայրենիքին և ողջ աշխարհին ծառայելու համար։


Վիճակագրություն

Նոր ուսումնական տարում Հայաստանում առաջին դասարան է գնացել ավելի քան 40 հազար երեխա, ինչը 2 հազարով ավել է անցած տարվա ցուցանիշից։ 2014-2015թթ. ուսումնական տարվա տվյալներով` Հայաստանի պետական դպրոցներում սովորել է 352 հազար 29 աշակերտ, իսկ ոչ պետական հաստատություններում` 5 հազար 992։

2014-2015թթ. ուսումնական տարում Հայաստանում գործել է 1 437 հանրակրթական ուսումնական հաստատություն, որոնցից 1 391–ը` պետական և 46–ը` ոչ պետական։ Մասնավորապես, երկրում գործում է 493 հիմնական դպրոց, 109` ավագ, 811` միջին, 17` քոլեջ։ Բացի այդ հանրապետությունում գործում է 27 դպրոց` սահմանափակ հնարավորություններով երեխաների համար։

Հաջողություն ենք մաղթում

Ժամանակակից բարդ պայմաններում որակյալ կրթությունը Հայաստանի ողջ բնակչության համար կյանքում հաջողության հասնելու, համաշխարհային շուկայում մրցունակ պրոդուկտ ստեղծելու հնարավորություն է, որը թույլ կտա արժանի կյանք ապահովել սովորողին և նրա ընտանիքին։

Մեկնարկեց հերթական ուսումնական տարին։ Sputnik Արմենիան մաղթում է, որպեսզի այն արդյունավետ լինի, որպեսզի Հայաստանը տանի խաղաղության և բարգավաճման ճանապարհով։

Լրահոս
0